Գրիգոր Ավետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ավետյան
Ծնվել էհունվարի 20, 1870(1870-01-20)[1]
ԾննդավայրՌաշթ, Իրան[1]
Մահացել էմայիսի 15, 1946(1946-05-15)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]

Գրիգոր Կարապետի Ավետյան (հունվարի 20, 1870(1870-01-20)[1], Ռաշթ, Իրան[1] - մայիսի 15, 1946(1946-05-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավետյանը ծնվել է 1870 թվականի հունվարի 20-ին Իրանի Ռաշթ քաղաքում։ 1870 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շուշի քաղաք, որտեղ ստացել է նախնական կրթություն։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888 թվականին սկսել է բեմական գործունեությունը[2]։ 1889-90 թվերին եղել է Մոսկվայում, սովորել առևտրական ուսումնարանում, երեկոյան դասախոսությունների փոխարեն հաճախում էր մասնավոր դրամատիկական կուրսերի։ Տեսնելով, որ դասընթացը գործնականորեն անօգուտ է, սկսում է թատրոններ հաճախել. ավելի հաճախ Փոքր և Կորչի թատրոնները[3], ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բաթումում, Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։

Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933)[4] հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ավետյանի կատակերգական արվեստն առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։

Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաև հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ Ավետյանի խաղը նշանավորվել է ինքնաբերականությամբ, հումորով և բարձր ճշգրտության ժեստերով, ինտոնացիաներով[2]։

Համագործակցել է հայտնի հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի հետ։ 1888 թվականին կազմակերպել է թատերախումբ՝ շրջելով Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի այլ քաղաքներում, Թուրքիայում և Ռումինիայում[5]։

1923 թվականից եղել է Առաջին պետական թատրոնի դերասան։ Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր։ Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի Տաղտկալի պատմութիւն։ (Ծերունու օրագրից)[6]։

Մահացել է 1946 թվականի մայիսի 15-ին Երևանում[2]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Ներկայացում Հեղինակ
Տուգոուխովսկի «Խելքից պատուհաս» Ալ․Գրիբոյեդով
Գիքո «Պեպո» Գ․Սունդուկյան
Սաղաթել «Պատվի համար» Ա․Շիրվանզադե
Լոդովիկո,

Բրաբանցիո

«Օթելլո» Ու․Շեքսպիր
Դանիել «Ավազակները» Ֆ․Շիլլեր
Մորտեն «Դոկտոր Շտոկման» Հ․Իբսեն
Գերեզմանափոր «Համլետ» Ու․Շեքսպիր
Սգանարել «Դոն Ժուան» Մոլիեր
Մանուկ-աղա «Մեծապատիվ մուրացկաններ» Հ․Պարոնյան
Լուկա «Հատակում» Մ․Գորկի
Բուբլիկ «Պլատոն Կրեչետ» Ն․Կորնեյչուկ
Բոբչինսկի «Ռևիզոր» Ն․Գոգոլ
Խեղկատակ «Արքա Լիր» Ու․Շեքսպիր
Գորնոստաև «Լյուբով Յարովայա» Կ․Տրենյով
Մինթոև «Մորգանի խնամին» Ալ․Շիրվանզադե

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր ֆիլմ թվական
Գեներալ[7] Ավազակ Արսեն 1923
Ջրաղացպան Շոր և Շորշոր 1926
Յուսուֆ Քրդեր-Եզդիներ 1932
Ծերունի Արևի զավակը 1933
Գիքո Պեպո 1935
Խուլ ծերունի Զանգեզուր 1938
Օղանա-ամի Լեռնային արշավ 1939
Տարեգիր Դավիթ Բեկ 1943

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 «Григорий Аветян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն XIX դար. Երևան: Նաիրի. էջեր 643–644. ISBN 978-5-5050-01601-5. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  4. ««Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Երևան, Պետհրատ, 1933» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  6. Տաղտկալի պատմութիւն։ (Ծերունու օրագրից), Բաքու։ Տպարան Ս. Անտօնեանցի, 1903
  7. [«Գրիգոր Ավետյանը Geocinema կայքում(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Գրիգոր Ավետյանը Geocinema կայքում(անգլ.)]
  8. Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 67. — 240 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ավետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 616