Իգոր Սմոլնիկով
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1988[1][2][3] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | ||||||||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իգոր Ալեքսանդրովիչ Սմոլնիկով (ռուս.՝ Игорь Александрович Смольников, օգոստոսի 8, 1988[1][2][3], Կամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ[4], «Զենիթ» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոր Սմոլնիկովը Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի սան է։ Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում անցկացնելով մեկ հաջող մրցաշրջան առաջին դիվիզիոնում՝ գրավել է Պրեմիեր լիգայի ակումբների սկաուտների ուշադրությունը, ինչից հետո վերադարձել է «Լոկոմոտիվ»։ 2009 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է Եկատերինբուրգի «Ուրալ»՝ վերադառնալով հայրենի Սվերդլովսկի մարզ։ «Ուրալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, ինչից հետո վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Չիտա», որի հայտացուցակում ավելացվել է օգոստոսի 4-ին[5]։
2009 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի մրցաշարի ավարտից հետո, վերադարձել է «Լոկոմոտիվ»[6]։ Ըստ «Լոկոմոտիվ-2»-ի գլխավոր մարզիչ Եվգենի Խառլաչյովի՝ նա պետք է խաղար իր թիմում 2010 թվականին[7], սակայն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում[8]։
«Լոկոմոտիվի» հիմնական կազմում անցկացնելով մի քանի խաղ 2010 թվականի Ռուսաստանի առաջնությունում[8]՝ հուլիսի վերջին հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում կարող էր նշել իր նորամուտը օգոստոսի 11-ին՝ մասնակցելով Լատվիայի հավաքականի դեմ խաղին 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի շրջանակներում[9], սակայն մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Ռուսաստանը հաղթել է 2:1 հաշվով[10]։
2011 թվականի օգոստոսին Իգոր Սմոլնիկովը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[11]։ 2012 թվականի հունիսին, օգտվելով պայմանագրի համապատասխան կետից, տեղափոխվել է «Կրասնոդար»[12]։
2013 թվականի օգոստոսի 13-ին «Զենիթը» պայմանավորվածություն է ձեռք բերել Սմոլնիկովի տեղափոխության վերաբերյալ, երի տրանսֆերի համար Ռուսաստանի փոխչեմպիոնը վճարել է 6 մլն եվրո։ Ընդ որում՝ նախորդ թիմին վճարման վերջնական գումարը կարող էր ավելանալ՝ կախված նոր ակումբում ֆուտբոլիստի հաջող ելույթներից։
«Զենիթի» կազմում իր առաջին հանդիպումը Սմոլնիկովն անցկացրել է 2013 թվականի օգոստոսի 17-ին ընդդեմ «Անժիի»[13], իսկ 2014 թվականի օգոստոսի 9-ին խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[14]։
2014 թվականի սեպտեմբերի 13-ին Իգոր Սմոլնիկովը խփել է որոշիչ գոլը «Դինամոյի» դեմ հանդիպման ավարտին՝ «Զենիթին» պարգևելով հաղթանակ 3:2 հաշվով։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոր Սմոլնիկովը մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը Ռուսաստանի՝ 1988 թվականին ծնվածների հավաքականի կազմում, որը մրցաշարի նախընտրական խաղերում կարողացել է հաղթել Անգլիայի ու Չեխիայի հավաքականներին և ոչ-ոքի խաղալ հոլանդացիների հետ։ Մրցաշարի հիմնական մասում ռուս պատանիները հանդես են եկել անհաջող՝ կորցնելով խմբից դուրս գալու հնարավորությունը արդեն երկու խաղից հետո։
Ռուսաստանի ազգային հավաքականում Իգոր Սմոլնիկովն իր նորամուտը նշել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Հարավային Կորեայի դեմ խաղում[15]։
Մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը Ֆրանսիայում, 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի տնային խաղարկությանը և 2018 թվականի աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնության՝ Ուրուգվայի դեմ խաղում (0:3) ստացել է երկու դեղին քարտ և հեռացվել դաշտից առաջին խաղակեսում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Տորպեդո | Պրեմիեր լիգա | 2006 | 4 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
1. դիվիզիոն | 2007 | 26 | 2 | 3 | 0 | — | 29 | 2 | ||
Ընդհանուր | 30 | 2 | 3 | 0 | — | 33 | 2 | |||
Լոկոմոտիվ | Պրեմիեր լիգա | 2008 | 1 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | |
2010 | 14 | 0 | 1 | 0 | — | 15 | 0 | |||
Ընդհանուր | 15 | 0 | 2 | 0 | — | 17 | 0 | |||
→ Ուրալ | 1. դիվիզիան | 2009 | 12 | 0 | 0 | 0 | — | 12 | 0 | |
Ընդհանուր | 12 | 0 | 0 | 0 | — | 12 | 0 | |||
→ Չիտա | 1. դիվիզիոն | 2009 | 15 | 2 | 0 | 0 | — | 15 | 2 | |
Ընդհանուր | 15 | 2 | 0 | 0 | — | 15 | 2 | |||
→ Ժեմչուժինա Սոչի | ՖԱԼ | 2011/12 | 18 | 1 | 1 | 0 | — | 19 | 1 | |
Ընդհանուր | 18 | 1 | 1 | 0 | — | 19 | 1 | |||
→ Ռոստով | Պրեմիեր լիգա | 2011/12 | 23 | 1 | 3 | 0 | — | 26 | 1 | |
Ընդհանուր | 23 | 1 | 3 | 0 | — | 26 | 1 | |||
Կրասնոդար | Պրեմիեր լիգա | 2012/13 | 26 | 0 | 1 | 0 | — | 27 | 0 | |
2013/14 | 4 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |||
Ընդհանուր | 30 | 0 | 1 | 0 | — | 31 | 0 | |||
Զենիթ (ՍՊբ) | Պրեմիեր լիգա | 2013/14 | 20 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 30 | 0 |
2014/15 | 23 | 4 | 0 | 0 | 12 | 0 | 35 | 4 | ||
2015/16 | 26 | 3 | 4 | 1 | 5 | 0 | 35 | 4 | ||
2016/17 | 17 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 20 | 0 | ||
2017/18 | 22 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 29 | 0 | ||
2018/19 | 20 | 1 | 0 | 0 | 9 | 0 | 29 | 1 | ||
Ընդհանուր | 128 | 8 | 6 | 1 | 44 | 0 | 178 | 9 | ||
Ամբողջ կարիերա | 271 | 14 | 16 | 1 | 44 | 0 | 331 | 15 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ
Ռուսաստան | |||
---|---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր | |
2013 | 1 | 0 | |
2014 | 3 | 0 | |
2015 | 6 | 0 | |
2016 | 8 | 0 | |
2017 | 5 | 0 | |
2018 | 6 | 0 | |
Ընդհանուր | 29 | 0 |
Խաղերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ
Սմոլնիկովի խաղերը Ռուսաստանի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Խփած գոլեր | Մրցաշար | |
1 | 19 նոյեմբերի, 2013 | Հարավային Կորեա | 2:1 | - | Ընկերական խաղ | |
2 | 3 սեպտեմբերի, 2014 | Ադրբեջան | 4:0 | - | Ընկերական խաղ | |
3 | 8 սեպտեմբերի, 2014 | Լիխտենշտայն | 4:0 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
4 | 9 հոկտեմբերի, 2014 | Շվեդիա | 1:1 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
5 | 27 մարտի, 2015 | Չեռնոգորիա | 3:0 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
6 | 7 հունիսի, 2015 | Բելառուս | 4:2 | - | Ընկերական խաղ | |
7 | 14 հունիսի, 2015 | Ավստրիա | 0:1 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
8 | 5 սեպտեմբերի, 2015 | Շվեդիա | 1:0 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
9 | 8 սեպտեմբերի, 2015 | Լիխտենշտայն | 7:0 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
10 | 9 հոկտեմբերի, 2015 | Մոլդովա | 2:1 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
11 | 26 մարտի, 2016 | Լիտվա | 3:0 | - | Ընկերական խաղ | |
12 | 29 մարտի, 2016 | Ֆրանսիա | 2:4 | - | Ընկերական խաղ | |
13 | 1 հունիսի, 2016 | Չեխիա | 1:2 | - | Ընկերական խաղ | |
14 | 5 հունիսի, 2016 | Սերբիա | 1:1 | - | Ընկերական խաղ | |
15 | 11 հունիսի, 2016 | Անգլիա | 1:1 | - | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր | |
16 | 15 հունիսի, 2016 | Սլովակիա | 1:2 | - | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր | |
17 | 22 հունիսի, 2016 | Ուելս | 0:3 | - | ԵԱ-2016 եզրափակիչ խաղեր | |
18 | 9 հոկտեմբերի, 2016 | Կոստա Ռիկա | 3:4 | - | Ընկերական խաղ | |
19 | 5 հունիսի, 2017 | Հունգարիա | 3:0 | - | Ընկերական խաղ | |
20 | 9 հունիսի, 2017 | Չիլի | 1:1 | - | Ընկերական խաղ | |
21 | 24 հունիսի, 2017 | Մեքսիկա | 1:2 | - | Կոնֆ. գավաթ 2017 | |
22 | 11 նոյեմբերի, 2017 | Արգենտինա | 0:1 | - | Ընկերական խաղ | |
23 | 14 նոյեմբերի, 2017 | Իսպանիա | 3:3 | - | Ընկերական խաղ | |
24 | 23 մարտի, 2018 | Բրազիլիա | 0:3 | - | Ընկերական խաղ | |
25 | 27 մարտի, 2018 | Ֆրանսիա | 1:3 | - | Ընկերական խաղ | |
26 | 30 մայիսի, 2018 | Ավստրիա | 0:1 | - | Ընկերական խաղ | |
27 | 5 հունիսի, 2018 | Թուրքիա | 1:1 | - | Ընկերական խաղ | |
28 | 25 հունիսի, 2018 | Ուրուգվայ | 0:3 | - | ԱԱ-2018 եզրափակիչ խաղեր | |
29 | 10 սեպտեմբերի, 2018 | Չեխիա | 5:1 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 29 խաղ/ 0 գոլ, 11 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 12 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն –2014/15
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2015/16
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2015, 2016
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Եկատերինան, կրթությամբ լրագրող է, վարում է «Zenit Family» հաղորդումն ակումբի յութուբյան կայքում, զբաղվում է բարեգործությամբ։ Նրանք ունեն երկու որդի, որոնք հաճախում են ֆուտբոլային դպրոց[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «О присвоении спортивного звания "Мастер спорта России"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-08-20-ին. Վերցված է 2019-03-18-ին.
- ↑ Официальная заявка ФК «Чита» на сезон 2009 года Արխիվացված 2009-07-30 Wayback Machine
- ↑ Смольников опять тренируется с «Локомотивом»
- ↑ Евгений Харлачев: «Кадровые проблемы нас не останавливают»(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 «Игорь Смольников — «Локомотив»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Смольников приглашен в молодёжную сборную России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Текстовая трансляция матча молодёжных сборных России и Латвии на championat.ru(չաշխատող հղում)
- ↑ Смольников перешел в «Ростов»(չաշխատող հղում)
- ↑ «Игорь Смольников перешёл в ФК «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Протокол матча Зенит - Анжи».
- ↑ «Протокол матча Зенит - Торпедо».
- ↑ «Россия победила Корею». rfs.ru (ռուսերեն). Российский Футбольный Союз. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Екатерина Смольникова: майку Криштиану Роналду продали за два миллиона. Месси — чуть больше, чем за один». СЭ. 2018 թ․ հունիսի 16.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Սմոլնիկով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տորպեդո Մոսկվայի ֆուտբոլիստներ