Դմիտրի Գլուխովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Գլուխովսկի
ռուս.՝ Дмитрий Алексеевич Глуховский
Ծննդյան անունռուս.՝ Дмитрий Алексеевич Глуховский
Ծնվել էհունիսի 12, 1979(1979-06-12)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Ժանրերվեպ, պատմվածք, հակաուտոպիստական գրականություն, հետապոկալիպտիկ և գիտական ֆանտաստիկա
Գրական ուղղություններմոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներMetro 2033?, Metro 2034? և Metro 2035?
Изображение автографа
Կայքglukhovsky.ru
 Dmitry Glukhovsky Վիքիպահեստում

Դմիտրի Գլուխովսկի (Глуховский, Дмитрий Алексеевич, հունիսի 12, 1979(1979-06-12)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, լրագրող, սցենարիստ, ռադիոհաղորդավար և ռազմական թղթակից։ Մի շարք վեպերի հեղինակ է. հետապոկալիպտիկ վեպեր՝ «Մետրո 2033» և «Մետրո 2034», հակաուտոպիական վեպեր՝ «Մետրո 2035» և «Ապագան», առեղծվածային վեպ՝ «Մթնշաղ», իրատեսական վեպ՝ «Տեքստ», ինչպես նաև «Պատմություններ հայրենիքի մասին» ժողավածու։ Գլուխովսկին է ստեղծել «Ուրախ մետրո 2033» գրքային շարքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ալեքսեևիչ Գլուխովսկին ծնվել և մեծացել է Մոսկվայում, որտեղ էլ ավարտել է ֆրանսերենի խորը ուսումնասիրությամբ Արբատի №1231 դպրոցը[3]։ Նրա հայրը լրագրող և թարգմանիչ Ալեքսեյ Մարատովիչ Գլուխովսկին է, ով սերբական պոեզիան թարգմանել է ռուսերեն։ Գրողի պապը՝ նրա տատի առաջին ամուսինը, Մարատ Զինովևիչ Գլուխովսկին երկրաբան և գիտությունների դոկտոր է եղել։ Երկրորդ պապը «Կրոկոդիլ» թերթի գլխավոր ծաղրանկարիչն է եղել։ Դմիտրին լրագրության և միջազգային հարաբերությունների բարձրագույն կրթությունը ստացել է Երուսաղեմի համալսարանում։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխովսկին 2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Լիոնի եվրոպական EuroNews լրատվական հեռուստաալիքում։ Ապա վերադարձել է Ռուսաստան և շարունակել հեռուստատեսության թղթակցի գործունեությունը նոր ստեղծված Russia Today հեռուստաընկերությունում։ Աշխատանքային երեք տարիների ընթացքում շրջագայել է աշխարհի կեսով, եղել է Կրեմլի լրագրողական խմբում, Բայկոնուրի տիեզերակայանում և Չեռնոբիլի մեկուսացման գոտում։ Նա եղել է նաև Հյուսիսային Բևեռում, որտեղից էլ 2007 թվականի հուլիսին կատարել է աշխարհում առաջին ուղիղ հեռուստատեսային ռեպորտաժը։ Գլուխովսկին համագործակցել է եվրոպական լրատվամիջոցների՝ գերմանական Deutsche Well հեռուստաընկերության և բրիտանական Sky News հեռուստաալիքի հետ։ 2007 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է հաղորդավար «Մայակ» ռադիոընկերությունում։ Ներկայումս հանդիսանում է Սնոբ և GQ հրատարակությունների սյունակագիր։ Ամիսը մի քանի անգամ նրան որպես փորձագետ հրավիրում են «Մոսկովյան արձագանք»[4] ռադիոկայան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխովսկին ամուսնացած է։ Նա իր ընտրյալի՝ Ելենայի հետ ծանոթացել է Russia Today հեռուստաընկերությունում աշխատելու ժամանակ։ Գրողի ապագա կինը եղել է նրա պրոդյուսերը և օգնել է Գլուխովսկուն հետաքրքիր գործուղմների գնալ։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Նրանց երեխաները՝ Էմիլիան և Թեոդորը ծնվել են 2011 և 2014 թվականներին։ 2020 թվականի սեպտեմբերին Յուրի Դուդին տված հարցազրույցում գրողն ասել է, որ այժմ ամուսնալուծված է[5]։ Պոլիգլոտ է․ տիրապետում է հինգ լեզվի անգլերեն, եբրայերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Գլուխովսկին բացի Ռուսաստանի քաղաքացիությունից նաև Իսրայելի քաղաքացի է և ունի բնակության իրավունք Գերմանիայում և Իսպանիայում[6]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխովսկին հայտնի է դարձել իր առաջին՝ «Մետրո 2033» վեպի շնորհիվ։ Նա դեռևս բարձր դասարաններից որոշել էր և արդեն համալսարանի առաջի կուրսից սկսել էր գրել։ 2002 թվականին տպագրվել է նրա գրքի առաջին տարբերակը։ Գիրքը հրատարակելու նպատակով բոլոր հրատարակիչներին ուղարկվել էր ձեռագիր տարբերակը, սակայն նրանք մերժել են գրողին։ Դմիտրին գրքի ամբողջական տարբերակը անվճար հրապարակել է համացանցի հատուկ ստեղծված կայքում։ Դա 2002 թվականին, եթե ոչ աննախադեպ, ապա նորարարական լուծում էր։ 2005 թվականին գիրքը լույս է տեսել «Էքսմո», ապա՝ 2007 թվականին «Հանրաճանաչ գրականություն» հրատարակչությունների կողմից։ Այն հրատարակվել է անգլ.՝ АСТ հրատարակչության կողմից[7]։ Վեպը դարձել է ռուսական ամենահայտնի բեսթսելլերներից մեկը, քանի որ ամբողջ աշխարհում գրքի շրջանառությունը գերազանցել է մեկ միլիոն օրինակը։ Գիրքը թարգմանվել է 37 օտար լեզուներով, երեք տեսախաղերի հիմք է դարձել, իսկ էկրանավորման իրավունքը ձեռք է բերել անգլ.՝ MGM հոլիվուդյան կինոստուդիան։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխովսկու «Մթնշաղ» (2007), «Մետրո 2034» (2009), «Պատմություններ հայրենիքի մասին»[8] (2010) և «Ապագա» (2013) գրքերը նույնպես դարձել են ազգային բեսթսելլերներ և թարգմանվել եվրոպական և ասիական լեզուներով։ Դմիտրին շարունակում է փորձարկել գրքի ձևաչափով. օրինակ՝ Ապագա վեպի պրեմիերան ռուս.՝ ВКонтакте ցանցում անվճար է, իսկ դրա գլուխներն ուղեկցվում են հատուկ ստեղծված աուդիո հետքերով և նկարազարդումներով։ 2015 թվականին Գլուխովսկին ավարտել է եռապատումը՝ հետապոկալիպտիկ աշխարհի մասին «Մետրո» և «Մետրո 2035»[9][10][11] վեպերը և իրեն նվիրել է Ումբերտո Էկոյի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ամերիկյան «Երեք տիեզերագնաց»[12] օպերայի լիբրետոյի աշխատանքին։ Դմիտրին գրվել է ռուս տիեզերագնացի լիբերտոյի պարտիան։ Ստեղծագործության երկու բուն հեղինակների` գրող Ումբերտո Էկոյի և նկարազղարդող Էուջենիո Կարմի մահվան պատճառով ձգձգվել է կոմպոզիտորների աշխատանքը օպերայի երաժշտության վրա։ 2016 թվականի փետրվարին նախագծի վրա աշխատանքը դադարեցվել է հեղինակային իրավունքի պահպանման հետ կապված խնդիրների պատճառով[13]։

Գրողը 2017 թվականին ավարտել է իր առաջին «Տեքստ» իրատեսական վեպի աշխատանքները, որը հրապարակվել է 2017 թվականի հունիսի 15-ին։ Մեկ տարի անց վեպը բեմադրվել է որպես թատերական ներկայացում Մոսկվայի Մ. Ն. Երմոլովի անվան դրամատիկական թատրոնում։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 15-ին, որի ռեժիսորն է Մաքսիմ Դիդենկոն։ Գլուխովսկին մասնակցել է բեմադրական աշխատանքներին և հանդիսասրահում ներկա եղել պրեմիերային[14]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Գլուխովսկու սցենարի հիման վրա էկրանավորվել է ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի կինոնկարը, որի դերակատարներն էին Ալեքսանդր Պետրովը, Իվան Յանկովսկին և Քրիստինա Ասմուսը։ Կինոնկարը հաջողություն է ունեցել նախագծում և ռուս քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ Ֆիլմի սցենարը գրելու համար Գլուխովսկին ստացել է Ֆրանսուա Շալեյի անվան մրցանակ Օնֆլերի ռուսական կինոփառատոնում[15]։ Ներկայումս Գլուխովսկին աշխատում է մի քանի վեպերի և սցենարների վրա, այդ թվում նաև գրաֆիկական վեպերի՝ «Պոստ»[16] և «Ընկնող աստղ», որոնց թողարկումը ժամանակավորապես հետաձգվում է նախագծի նկարազարդողների աշխատանքների ուշացման պատճառով[Ն 1]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ հեղինակի աշխատանքային նկարագրության դա կլինի մոգական ռեալիզմ ռուսական հողի վրա և անդրբևեռային սարսափ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական, Մետրո 2033 ռուս.՝ Метро 2033
  • 2007 թվական, Մթնշաղ
  • 2009 թվական, Մետրո 2034 ռուս.՝ Метро 2034
  • 2013 թվական, Ապագան
  • 2015 թվական Մետրո 2035, ռուս.՝ Метро 2035
  • 2017 թվական Տեքստ ռուս.՝ Текст

Պատմությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվական, Գիշեր
  • Գիշեր
  • Երբ դու մենակ ես
  • Թռիր
  • Ութ րոպե
  • 2010 թվական,Պատմություններ հայրենիքի մասին
  • 1998 թվական, Մի շան պատմություն
  • Մի դեպք զբոսայգում
  • 2008-2010 թվական, ռուս.՝ Том 1
  • Դժոխքից անգլ.՝ From Hell
  • Ինչքան[17]
  • Պրոթեզավորում[18]
  • Պանսպերմիա[19]
  • Հանգստությունից առաջ[20]
  • Բարի գործ[21]
  • Յուրաքանչյուրն իր համար
  • Գլխավոր նորություններ[22]
  • Երբեմն նրանք վերադառնում են
  • Ուտոպիա[23]անգլ.՝ Utopia
  • Մեկը բոլորի համար[24]
  • Ֆենոմեն[25]
  • Ներքևում
  • անգլ.՝ Deus ex Machina[26]
  • Դրանից առաջ և հետո[27]
  • 2008 թվական Սառը ցնցում[28]
  • 2008 թվական Հալեցնել[29]
  • 2010 թվական Օպենհայմեր[30]
  • 2010 թվական Մասնակցել[31]
  • 2011 թվական Բողոքարկում[32]
  • 2011 թվական Ուր գնալ[33]
  • 2011 թվական Հեռախոսային օրեսդրություն[34]
  • 2011 թվական Մեկ տարի երեքում[35]
  • 2011 թվական Հայտնություն[36]
  • 2011 թվական Վերելակ
  • 2011 թվական Սոբյանինի ժառանգությունը[37]
  • 2012 թվական Ճնշում և տեղահանում[38]
  • 2012 թվական Դեռ կանգնած է[39]

Աուդիո շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 թվական Պոստ

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 թվական Տեքստ
  • 2020 թվական Թոփ (սերիալ)

Ընտրված պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական, Ճանապարհի վերջը[40] պատմություն է, որը պետք է դառնար Ապոկրիֆի առաջին չկայացած ցիկլը։ Դրա գործողությունները պետք է ծավալվեին «Մետրո 2033» վեպի շուրջ։ Արդյունքում հեղինակի մոտ միտք ծագեց «Ճանապարհի վերջը» պատմվածքը հրատարակի կոմիքսային տարբերակով։
  • 2008 թվական, Էվոլյուցիա[41] պատմվածք Cosmopolitan ամսագրի համար։
  • 2010 թվական, Վերադարձ Կորդովա[42] պատմվածք Cosmopolitan ամսագրի համար։
  • 2011 թվական, Արտյոմի Ավետարանը[43] պատմվածք Վերջին ապաստարանը հավաքածուի Metro 2033 նախագծի համար, որը «Մետրո 2033» գրքի հետագա հրատարակություններում լույս է տեսնում որպես վերջաբան։
  • 2014 թվական, Սեքս մեքենա պատմվածք Փլեյբոյ ամսագրի համար։
  • 2016 թվական, Տանգո[44] պատմվածք Esquire ամսագրի համար։
  • 2016 թվական, Երրորդ Հռոմ. ռուս.՝ ВДНХ[45] - պատմվածք «Մոսկվա Հանդիպման վայր» հավաքածուի համար։
  • 2019 թվական, Սերա[46] պատմվածք Esquire ամսագրի համար։

Գրաֆիկական վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռուս.՝ TBA (նախագիծը ժամանակավորապես սառեցված) է - անգլ.՝ The OutpostThe, Outpost-ի անգլերենով առաջին հատորը լույս է տեսել ԱՄՆ-ում 2016 թվականի մարտին, նկարիչներ՝ Իլյա Յացկեվիչ և Դիանա Ստեպանովա}}:
  • ռուս.՝ TBA (նախագիծը ժամանակավորապես սառեցված) է - Ընկնող աստղը, նկարիչ Արտյոմ Չեբոխա։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական անգլ.՝ Infinita Tristessa[47] պիես, որը տեղի է ունենում «Մետրո 2033» վեպի շուրջ։
  • 2009 թվական Գիտնականի օրագիրը, 9 մուլտֆիլմի պատմություն-նախապատմություն, որի համար Դմիտրին նաև ռուսերեն թարգմանության հեղինակ և սյուժետային գծերի համարեցնող է։
  • 2017 թվական Երեք տիեզերագնաց, լիբրետո օպերային թատրոնի համար, որը նկարահանվել է Ումբերտո Էկոյի Երեք տիեզերագնացների ճանապարհորդությունը համանուն հեքիաթի հիման վրա։ Խոսքը ռուս, չինացի և ամերիկացի տիեզերագնացների մասին էր։ Գլուխովսկին գրել է նաև ամբողջական լիբերտո ռուս տիեզերագնացի պարտիայի համար։ Սակայն գրող Ումբերտո Էկոյի և նկարիչ Էուջենիո Կարմի մահվան պատճառով 2016 թվականի փետրվարին նախագծի վրա կատարվող աշխատանքները դադարեցվեցին և լիբերտոն չհրապարակվեց։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական, անգլ.՝ Eurocon «Ամենալավ դեբյուտ» անգլ.՝ Encouragement Awards
  • 2014 թվական, անգլ.՝ Utopiales մրցանակ, լավագույն ֆանտաստիկ վեպ՝ Մթնշաղ[48]
  • 2019 թվական, ռուսական կինոյի փառատոն Օնֆլյորում, Ֆրանսուա Շալեի մրցանակ ՝ լավագույն սցենարի համար՝ «Տեքստ» ֆիլմ[49]։
  • 2020 թվական, Նիկա մրցանակի առաջադրում Ամենալավ սցենարային աշխատանք «Տեքստ» ֆիլմ[50]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. «Отзывы о Школа №1231 им. В.Д. Поленова с дошкольным отделением на Арбате». zoon.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Дмитрий Глуховский — Персоны». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. https://www.youtube.com/watch?v=ttPXXyUyx6Q&t&t=66m88s
  6. https://www.youtube.com/watch?v=ttPXXyUyx6Q&t&t=50m33s
  7. «Издательство АСТ». Издательство AST (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. https://kartaslov.ru/%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B8/%D0%94%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B9_%D0%93%D0%BB%D1%83%D1%85%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%A0%D0%B0%D1%81%D1%81%D0%BA%D0%B0%D0%B7%D1%8B_%D0%BE_%D0%A0%D0%BE%D0%B4%D0%B8%D0%BD%D0%B5_%28%D1%81%D0%B1%D0%BE%D1%80%D0%BD%D0%B8%D0%BA%29/4
  9. «15 самых ожидаемых книг 2014 года». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «Online с Дмитрием Глуховским - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «Видеозапись». m.vk.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite web}}: Text "ВКонтакте" ignored (օգնություն)
  12. «Три астронавта Умберто Эко». ForumKlassika.Ru - дискуссии об академической музыке (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «Дмитрий Глуховский о технозависимости, 228-й статье и экранизации «Метро 2033»». Афиша. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «Глуховский и Диденко беседуют о творчестве, технологиях и товарище майоре». Афиша. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. «Festival du Cinéma Russe à Honfleur» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «Пост. Дмитрий Глуховский». Яндекс Дзен (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite web}}: Text "Блогерская платформа" ignored (օգնություն)
  17. «Читать». Литмир - электронная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Протез"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Панспермия"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Перед штилем"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  21. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Благое дело"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. club259593 (2011 թ․ հունվարի 4). «Рассказ "Главные новости"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. club259593 (2011 թ․ հունվարի 4). «Рассказ "Utopia"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Одна на всех"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Явление"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. club259593 (2011 թ․ հունվարի 4). «Рассказ "Deus ex Machina"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "До и после"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. «Дмитрий Глуховский «Похолодание»» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  29. https://club259593.livejournal.com/1744.html
  30. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Оппенгеймер"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  31. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Причастие"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  32. club259593 (2012 թ․ փետրվարի 17). «Рассказ "Призыв"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. club259593 (2012 թ․ փետրվարի 17). «Рассказ "Куда деваться"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  34. club259593 (2011 թ․ ապրիլի 25). «Рассказ "Телефонное право"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  35. club259593 (2012 թ․ փետրվարի 17). «Рассказ "Год за три"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  36. club259593 (2011 թ․ հունվարի 27). «Рассказ "Откровение"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  37. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. https://libking.ru/books/prose-/prose-contemporary/389751-dmitriy-gluhovskiy-podavlenie-i-vytesnenie.html(չաշխատող հղում)
  39. club259593 (2012 թ․ փետրվարի 18). «Рассказ "Пока стоИт"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  40. «Читать бесплатно электронную книгу Конец Дороги. Дмитрий Алексеевич Глуховский онлайн. Скачать в FB2, EPUB, MOBI - LibreBook.me». librebook.me. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  41. club259593 (2010 թ․ դեկտեմբերի 26). «Рассказ "Эволюция"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. club259593 (2010 թ․ դեկտեմբերի 26). «Рассказ "Возвращение в Кордову"». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  43. club259593 (2012 թ․ փետրվարի 17). «Евангелие от Артема». Рассказы Дмитрия Глуховского. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  44. «Дмитрий Глуховский «Танго»». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  45. «Третий Рим. ВДНХ – Дмитрий Глуховский». ЛитРес (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  46. «Дмитрий Глуховский «Сера»» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. «Дмитрий Глуховский - Infinita Tristessa». Электронные книги купить или читать онлайн (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: Text "библиотека LibFox" ignored (օգնություն)
  48. meduza.io https://meduza.io/news/2014/11/02/sumerki-dmitriya-gluhovskogo-poluchili-evropeyskuyu-premiyu-v-zhanre-fentezi. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  49. «Festival du Cinéma Russe à Honfleur» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  50. «Объявлены номинанты на премию «Ника»». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գլուխովսկի» հոդվածին։