Ալեքսանդր Պետրով
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Պերեսլավլ Զալեսկի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
sashapetrov.ru | |
Ալեքսանդր Անդրեյի Պետրով (ռուս.՝ Александр Андреевич Петров, հունվարի 25, 1989, Պերեսլավլ Զալեսկի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Պետրովը ծնվել է 1989 թվականի հունվարի 25-ին Յարոսլավլի մարզի Պերեսլավլ Զալեսկի քաղաքում։
Սովորել է ԲՈՒՀի էկոնոմիկական ֆակուլտետում։ Ուսման ժամանակ ընդգրկված է եղել ՈՒՀԱ-ի թիմի կազմում, եղել էր ուսանողական խորհրդի անդամ, խաղում էր Վ. Ա. Իվանենկոյի ղեկավարության տակ գտնվող «Անտեպրիզա» թատրոն-ստուդիայում։ Պոխվիստնեվո քաղաքում անց կացվող թատերական ֆեստիվալի ժամանակ անցկացվող վարպետության դասերում ծանոթացավ ՌԹԱՀի ուսուցիչների հետ, այդ թվում Լեոնիդ Խեյֆեցի, ինչից հետո որոշեց թողնել էկոնոմիկական ֆակուլտետը (2-րդ կուրսից) և ընդունվեց ՌԱՏԻ-ԳԻՏԻՍ, որն ավարտեց 2012 թվականին։ Սովորել է ռեժիսուրայի ֆակուլտետում[1]։
Հետաքրքրվում է լուսանկարչությամբ և ֆուտբոլով։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրը առաջին անգամ ԿՖիլմում ելույթ է ունեցել 2010 թվականին էպիզոդային դերում (Ձայներ սերիալում)։ 2012 թվականին խաղաց «Քանի դեռ ծաղկում է պտերը» սերիալի գլխավոր դերը[2][3]։
2012-2013 թվականներին աշխատել է «Et Cetera» Մոսկովյան թատրոնում[4]։
2013 թվականի հունվարի 25-ին ընդունվել է Օլեգ Մենշիկովի ղեկավարության տակ գտնվող Երմոլովի անվան թատրոնի խումբը։
Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դրամատուրգիայի և Ռեժիսուրայի կենտրոն» Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավերակները» (ըստ Յուրի Կլավդիևի պիեսի, ռեժիսոր՝ Կիրիլ Վըտոպտով) — Սավոսկա՝ Ավերակի ավագ տղան
«Et Cetera» Մոսկովյան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Շեյլոկ» (ըստ Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի, ռեժիսոր՝ Ռոբերտ Ստուրուա) — Գրացիանո
Մ. Ն. Երմոլովի անվան Մոսկովյան դրամատուրգական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Համլետ» (ըստ Ուիլյամ Շեքսպիրի ողբերգության, ռեժիսոր՝ Վալերիյ Սարկիսով) — Համլետ[5]
Ա. Ս. Պուշկինի անվան Մոսկովյան դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բալի այգի» (ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև) — Երմոլայ Ալեքսեյի Լոպախին, վաճառական[6]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | ս | Ձայներ(12 և 13 սերիաներ) | Голоса (12 и 13-я серии) | Լյոխա |
2012 | ֆ | Օգոստոս։ Ութը | Август. Восьмого | Յաշկա, տանկի հրամանատար, ավագ լեյտենանտ |
2012 | ս | Մինչ ծաղկում է պտերը | Пока цветёт папоротник | Կիրիլ Անդրեև, «Գաղտնի ճիշտը» թերթի |
2012 | ֆ | Աբխազական հեքիաթ | Абхазская сказка | Պետյա Լյուտիկով |
2013 | ս | Марьина роща (9-я серия. «Карточки») | Մարիայի պուրակը (9-րդ սերիա՝ «Քարտեր») | Իգոր Սպիրդոնով |
2013 | ս | Պետրովիչ (Ֆիլմ 3 «Գայլ») | Петрович (Фильм 3. «Волк») | Դենիս Վոլկովսկիյ |
2013 | ս | Երկրորդ շունչ | Второе дыхание | Իլյա |
2013 | ֆ | Հեռանալու սովորություն | Привычка расставаться | Դենիս |
2013 | ֆ | Տոնածառեր 3 | Ёлки 3 | Սլավիկ |
2013 | ֆ | Սերը մեծ քազաքում 3 | Любовь в большом городе 3 | Արտյոմ Իսաև-Կրտսեր |
2013 | ս | Գրկելով երկինքը | Обнимая небо | Իվան Կոտով |
2013 | ս | Առանց ընտրելու իրավունքի | Без права на выбор | Լյոխա |
2013 | ֆ | ԺԺ | ЖЖ | Գլխարկով տղա |
2014 | կֆ | Սառնարան | Холодильник | Մակս |
2014 | ֆ | Ֆորտ Ռոսս. Արկածներ փնտրելիս | Форт Росс: В поисках приключений | Կրյուկով, վաճառական |
2015 | ֆ | Երջանկությունը դա... | Счастье — это… | Արտյոմ |
2015 | կֆ | Անջատիչ | Выключатель | Անհայտ |
2015 | ս | Քարե ջունգլիների օրենք | Закон каменных джунглей | Վադիկ (Գնդացիր), ռոք-ն-ռոլլեր |
2015 | ս | Ֆառցա | Фарца | Անդրեյ |
2015 | կֆ | գիդյումչում | Угонщик | Անհայտ |
2015 | ս | Մեթոդ | Метод | Ժենյա |
2015 | ֆ | Անբռնելիները. Վերջին հերոս | Неуловимые: Последний герой | Ֆանատիկոս |
2016 | ֆ | Գայլեր և ոչխարներ. Խե-ե-ե-նթալի փոխարկում | Волки и овцы: бе-е-е-зумное превращение | Մոխրագույն (մուլտֆիլմ) |
2016 | ս | Ոստիկանը Ռուբլյովկայից | Полицейский с Рублёвки | Գրիշա Իզմայլով |
2016 | կֆ | Վեռայի նվերը | Vera's Gift | Անհայտ |
2016 | ս | Մաթա Հարի | Мата Хари | "Դանակ" կեղծանմամբ՝ Մատյո Նիվո, գող և մարդասպան |
2016 | ս | Արբած գործարան | Пьяная фирма | Գրիգորի Շտուչնին մանկության ժամանակ |
2017 | ս | Դուք բոլորդ ինձ ներվայնացնում եք | Вы все меня бесите! | Մարկ |
2017 | ֆ | Խավարում | Затмение | Ալեքս |
2017 | ֆ | Ձգողություն | Притяжение | Արտյոմ |
2017 | ֆ | Գոգոլ։ Սկիզբը | Гоголь. Начало | Նիկոլայ Գոգոլ |
2017 | ֆ | Սառույց | Лёд | Սաշա |
2018 | ս | Sպարտա | Sпарта | Բարկովսկիյ |
2018 | ս | Սպիտակաջրություն. Կորած երկրի գաղտնիքը | Беловодье. Тайна затерянной страны | Կիրիլ Անդրեև |
2018 | ֆ | Սպիտակաջրության վերջին պահապանը | Последний хранитель Беловодья | Կիրիլ Անդրեև |
2018 | ֆ | Տ-34 | Т-34 | Իվուշկին |
Կարծիքներ դերասանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սաշա Պետրով՝ շատ տաղանդավոր երիտասարդ, ունիկալ նևրասթենիկ դերասանի տիպ, ինչպես՝ Ինոկենտի Սմոկտունովսկի, Օլեգ Բորիսովը, Ալեքսանդր Կայդանովսկին, Բորիս Պլոտնիկովը, Եվգենիյ Միրոնովը։ Այս տարի նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը և բոլորը ուզում էին իր հետ աշխատեին[7]: - Սերգեյ Մայորով՝ «Մինչ ծաղկում է պտերը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր
|
![]() |
![]() |
Նա երիտասարդ է, նա մյուսների նման հայտնի չէ, բայց իմ կարծիքով նա ամենաձիգ դերասանն է։ Նա ձիգ է, քանի որ նա իր դերի հեղինակն է, նա միշտ լսում է քեզ, բայց միշտ ավելացնում է որևէ սեփական բան։ Երբ նա գալիս է նկարահանման հրապարակ նա պատրաստ է աշխատել, երբ միացվում է տեսախցիկը նա մոռանում է իր իսկական «ես»-ի մասին և վերածվում է սցենարի կերպարին։ Դա տարօրինակ կախարդանք է, բայց նա կա[8]: - Իլյա Կուլիկով՝ սցենարիստ
|
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Александр Петров: роли и фильмы актера»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-09-ին
- ↑ «Кирилл»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-14-ին։ Վերցված է 2017-08-08
- ↑ Кондратьева Т. Александр Петров: «Я тоже верю в колдунов!» // Комсомольская правда. — 7 октября 2012 года
- ↑ Кравчук О. Юность Петрова Archived 2013-12-03 at the Wayback Machine. // Vogue. — 4 ноября 2012 года
- ↑ ГАМЛЕТ. ПРЕМЬЕРА!
- ↑ Вишнёвый сад
- ↑ Сергей Майоров, СТС: «Пока цветёт папоротник» заставит зрителя застыть у экрана!» 21 сентября 2012
- ↑ «И тут в омоновский щит врубился топор». Как быть фанатом ЦСКА и стать звездой телесериалов 23 января 2015
|