Դավիթ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հարությունյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հարությունյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ (1980), ՀՀ ԳԱԱ (1983), Ռոստովի պետական համալսարան (1988) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1992)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 5, 1963(1963-03-05) (61 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ

Դավիթ Էդոնիսի Հարությունյան (մարտի 5, 1963(1963-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հարությունհժյանը ծնվել է 1963 թվականի մարտի 5-ին, Երևանում, գիտնականների ընտանիքում։ 1975 թվականին՝ 12 տարեկան հասակում ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն տարին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հարությունյանն իր միջնակարգ կրթությունը 12 տարեկան հասակում ավարտելու փաստը արտառոց չի համարում։ Դա նրա հոր «մշակած յուրահատուկ մանկավարժական համակարգի արդյունք»։ Այդ մեթոդով հետագայում՝ 1989 թվին Դավիթն իր հոր հետ միասին հիմնադրելու էր հեղինակային դպրոց և կյանքի էր կոչելու այդ համակարգը։

Դավիթ Հարությունյանն ունի 3 բարձրագույն կրթություն՝ տեխնիկական, մանկավարժական և իրավաբանական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թ. - Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ։
  • 1983-1987 թթ. - ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող։
  • 1987-1989 թթ. - Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։
  • 1989-1995 թթ. - Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1998 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1997 թ. - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։
  • 1997-1998 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
  • 1998-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարար։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[3]։
  • 2014 թ. ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար[4]։
  • ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
  • 2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
  • 2018 թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել։ Այժմ փաստաբանական գործունեությամբ է զբաղվում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հարությունյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Մարատ Ալեքսանյան
ՀՀ Արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյան

20 ապրիլի 1998 թ. - 7 հունիսի 2007 թ.
Հաջորդող
Գևորգ Դանիելյան
Նախորդող
Ռաֆիկ Պետրոսյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Դավիթ Հարությունյան

7 հունիսի 2007 թ. - 18 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Հովհաննես Սահակյան
Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դավիթ Հարությունյան

18 ապրիլի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյան

2017 թ. - 2018 թ.
Հաջորդող
Արտակ Զեյնալյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դավիթ Հարությունյան. "Վունդերկինդության" մասին խոսակցությունները ժպիտ են առաջացնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.