Բիրգիտ Ֆիշեր
Բիրգիտ Ֆիշեր | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և kayaker |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 25, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[2][3][4] |
172 սանտիմետր[5] | |
Քաշ՝ | 69 կիլոգրամ[5] |
Բիրգիտ Ֆիշեր (գերմաներեն՝ Birgit Fischer, փետրվարի 25, 1962[1], Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[2][3][4]), գերմանացի նշանավոր մարզուհի (բայդարկաներով թիավարություն), օլիմպիական խաղերի ութակի, աշխարհի առաջնությունների քսանութակի չեմպիոնուհի. առավելագույն տիտղոսներ նվաճած մարզիկներից մեկը սպորտի պատմության մեջ։ Մինչև 1990 թվականը մրցումներում ներկայացրել է Արևելյան Գերմանիան (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը), այնուհետև՝ միավորված Գերմանիան՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրգիտը ծնվել է Արևելյան Գերմանիայում՝ Հավելի Բրանդենբուրգ քաղաքում[7]։ Հաճախել է Պոտսդամի բանակի մարզական ակումբի թիավարության խմբակի պարապմունքներին, հետագայում ծառայել է ազգային ժողովրդական բանակում որպես մարզական հրահանգիչ՝ հասնելով մայորի սպայական կոչման։
1980-2004 թթ. միջակայքում մասնակցել է վեց ամառային օլիմպիական խաղերի, որոնցում ընդհանուր առմամբ նվաճել է տասներկու մեդալ՝ ութ ոսկե և չորս արծաթե[6][1]: 1979-ից մինչև 2005 թվականն անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է 38, Եվրոպայի 2000-2005 թթ. առաջնություններում՝ 9 մեդալ[6]։
Ի մի բերելով մարզական ողջ կարիերայի ընթացքում Բիրգիտ Ֆիշերի ձեռք բերած նվաճումները՝ ուսումնասիրողներն արձանագրել են հետևյալ առավել ակնառու ցուցանիշները.
- գերմանացի բոլոր մարզիկների (թե՛ կին, թե՛ տղամարդ) շարքում նա առաջին տեղն է գրավում օլիմպիական իր մեդալների քանակով.
- հունգարացի Ալադար Գերևիչի և գերմանացի Հանս Գյունտեր Վինկլերի հետ ռեկորդակիր է համարվում այն օլիմպիադաներին մասնկցության թվով (6), որոնցում մրցանակների է արժանացել։ Ընդ որում՝ Բիրգիտը օլիմպիական խաղերի պատմության մեջ միակն է, ով հինգ օլիմպիադաներում նվաճել է առնվազն երկու մեդալ (յուրաքանչյուրում).
- Բ. Ֆիշերը միակ մարզուհին է, ում հաջողվել է օլիմպիական մեդալներ նվաճել 24 տարի ձգված ժամանակահատվածում.
- թիավարող մարզիկների մեջ (թե՛ կին, թե՛ տղամարդ) ամենաշատ օլիմպիական մեդալներն է նաճել (12).
- եղել է ամենաերիտասարդ (18 տարեկան - 1980 թվականին) և ամենատարեց (42 տարեկան - 2004 թվականին) օլիմպիական չեմպիոնուհին բայդարկաներով և կանոեներով թիավարության ասպարեզում.
- 2004 թվականին ճանաչվել է Գերմանիայի «Տարվա մարզուհի»։
Բիրգիտ Ֆիշերը միաժամանակ վարպետ լուսանկարիչ է. նրա լուսանկարչական լավագույն աշխատանքները ներկայացված են «Օլիմպիականների արվեստը» («Art of the Olympians») անվանումով հայտնի ամերիկյան թանգարանում ու վերջինիս կազմակերպած շրջիկ ցուցահանդեսներում[8]։
Թիավարության բնագավառում մարզական նվաճումներով աչքի են ընկել նաև նրա մտերիմներից զարմուհին՝ Ֆաննին, որը 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել K-4 500 մ մրցաձևում, և եղբայրը՝ Ֆրանկը, ով 1981-1986 թթ. միջակայքում անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է ինը մեդալ։
Միջազգային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացրել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը | |||
Օլիմպիական խաղեր | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
1980 | Մոսկվա (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1988 | Սեուլ (![]() |
2 արծաթե | K1 500 մ |
1988 | Սեուլ (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1988 | Սեուլ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
Աշխարհի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
1979 | Դույսբուրգ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1981 | Նոթինգհեմ (![]() |
1 ոսկե | K1 500 m |
1981 | Նոթինգհեմ (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1981 | Նոթինգհեմ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1982 | Բելգրադ (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1982 | Բելգրադ (![]() |
1 ոսկե | K2 500 m |
1982 | Բելգրադ (![]() |
1 ոսկե | K4 500 m |
1983 | Տամպերե (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1983 | Տամպերե (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1983 | Տամպերե (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1985 | Մեխելեն (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1985 | Մեխելեն (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1985 | Մեխելեն (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1987 | Դույսբուրգ (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1987 | Դույսբուրգ (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1987 | Դույսբուրգ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
Ներկայացրել է ![]() | |||
Օլիմպիական խաղեր | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
1992 | Բարսելոն (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1992 | Բարսելոն (![]() |
2 արծաթե | K4 500 մ |
1996 | Ատլանտա (![]() |
2 արծաթե | K2 500 մ |
1996 | Ատլանտա (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
2000 | Սիդնեյ (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
2000 | Սիդնեյ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
2004 | Աթենք (![]() |
2 արծաթե | K2 500 մ |
2004 | Աթենք (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
Աշխարհի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
1993 | Կոպենհագեն (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1993 | Կոպենհագեն (![]() |
3 բրոնզե | K1 5000 մ |
1993 | Կոպենհագեն (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1994 | Մեխիկո (![]() |
1 ոսկե | K1 500 մ |
1994 | Մեխիկո (![]() |
2 արծաթե | K2 200 մ |
1994 | Մեխիկո (![]() |
3 բրոնզե | K2 500 մ |
1994 | Մեխիկո (![]() |
2 արծաթե | K4 200 մ |
1994 | Մեխիկո (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1995 | Դույսբուրգ (![]() |
2 արծաթե | K4 200 մ |
1995 | Դույսբուրգ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1997 | Դարթմըդ (![]() |
1 ոսկե | K2 200 մ |
1997 | Դարթմըդ (![]() |
1 ոսկե | K2 500 մ |
1997 | Դարթմըդ (![]() |
1 ոսկե | K2 1000 m |
1997 | Դարթմըդ (![]() |
1 ոսկե | K4 200 մ |
1997 | Դարթմըդ (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
1998 | Սեգեդ (![]() |
2 արծաթե | K2 500 մ |
1998 | Սեգեդ (![]() |
2 արծաթե | K2 1000 մ |
1998 | Սեգեդ (![]() |
1 ոսկե | K4 500 m |
1999 | Միլան (![]() |
2 արծաթե | K4 500 մ |
2005 | Զագրեբ (![]() |
3 բրոնզե | K2 200 մ |
2005 | Զագրեբ (![]() |
3 բրոնզե | K4 1000 մ |
Եվրոպայի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
2000 | Պոզնան (![]() |
2 արծաթե | K2 200 մ |
2000 | Պոզնան (![]() |
3 բրոնզե | K2 500 մ |
2000 | Պոզնան (![]() |
1 ոսկե | K2 1000 մ |
2000 | Պոզնան (![]() |
2 արծաթե | K4 200 մ |
2000 | Պոզնան (![]() |
1 ոսկե | K4 500 մ |
2004 | Պոզնան (![]() |
3 բրոնզե | K2 200 մ |
2004 | Պոզնան (![]() |
2 արծաթե | K2 500 մ |
2005 | Պոզնան (![]() |
3 բրոնզե | K2 200 մ |
2005 | Պոզնան (![]() |
2 արծաթե | K4 1000 մ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.theguardian.com/sport/blog/2012/feb/01/stunning-olympic-moments-birgit-fischer
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.sports-reference.com/olympics/athletes/fi/birgit-fischer-schmidt-1.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.chinadaily.com.cn/olympics/2007-07/27/content_6003249.htm
- ↑ 5,0 5,1 Olympedia — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 «Birgit Fischer» en CanoeResults.eu (en inglés).
- ↑ |title = Birgit Fischer-Schmidt |url = https://www.sports-reference.com/olympics/athletes/fi/birgit-fischer-schmidt-1.html |archive-url = https://web.archive.org/web/20200417043734/https://www.sports-reference.com/olympics/athletes/fi/birgit-fischer-schmidt-1.html |url-status = dead |archive-date = 17 April 2020 |access-date = 10 November 2018 }}
- ↑ http://artoftheolympians.org/artists/birgit-fischer/
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտ Ֆիշեր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Օլիմպիական չեմպիոններ
- Մարզուհիներ
- Գերմանացի մարզիկներ
- Գերմանացի մարզուհիներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ