Բիրգիտ Ֆիշեր
| Բիրգիտ Ֆիշեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | kayaker |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1962[1] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[2][3][4] |
| Հասակ՝ | 172 սանտիմետր[5] |
| Քաշ | 69 kg[5] |
Բիրգիտ Ֆիշեր (գերմաներեն՝ Birgit Fischer, փետրվարի 25, 1962[1], Հաֆելի Բրանդենբուրգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[2][3][4]), գերմանացի նշանավոր մարզուհի (բայդարկաներով թիավարություն), օլիմպիական խաղերի ութակի, աշխարհի առաջնությունների քսանութակի չեմպիոնուհի. առավելագույն տիտղոսներ նվաճած մարզիկներից մեկը սպորտի պատմության մեջ։ Մինչև 1990 թվականը մրցումներում ներկայացրել է Արևելյան Գերմանիան (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը), այնուհետև՝ միավորված Գերմանիան՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրգիտը ծնվել է Արևելյան Գերմանիայում՝ Հավելի Բրանդենբուրգ քաղաքում[7]։ Հաճախել է Պոտսդամի բանակի մարզական ակումբի թիավարության խմբակի պարապմունքներին, հետագայում ծառայել է ազգային ժողովրդական բանակում որպես մարզական հրահանգիչ՝ հասնելով մայորի սպայական կոչման։
1980-2004 թթ. միջակայքում մասնակցել է վեց ամառային օլիմպիական խաղերի, որոնցում ընդհանուր առմամբ նվաճել է տասներկու մեդալ՝ ութ ոսկե և չորս արծաթե[6]: 1979-ից մինչև 2005 թվականն անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է 38, Եվրոպայի 2000-2005 թթ. առաջնություններում՝ 9 մեդալ[6]։
Ի մի բերելով մարզական ողջ կարիերայի ընթացքում Բիրգիտ Ֆիշերի ձեռք բերած նվաճումները՝ ուսումնասիրողներն արձանագրել են հետևյալ առավել ակնառու ցուցանիշները.
- գերմանացի բոլոր մարզիկների (թե՛ կին, թե՛ տղամարդ) շարքում նա առաջին տեղն է գրավում օլիմպիական իր մեդալների քանակով.
- հունգարացի Ալադար Գերևիչի և գերմանացի Հանս Գյունտեր Վինկլերի հետ ռեկորդակիր է համարվում այն օլիմպիադաներին մասնկցության թվով (6), որոնցում մրցանակների է արժանացել։ Ընդ որում՝ Բիրգիտը օլիմպիական խաղերի պատմության մեջ միակն է, ով հինգ օլիմպիադաներում նվաճել է առնվազն երկու մեդալ (յուրաքանչյուրում).
- Բ. Ֆիշերը միակ մարզուհին է, ում հաջողվել է օլիմպիական մեդալներ նվաճել 24 տարի ձգված ժամանակահատվածում.
- թիավարող մարզիկների մեջ (թե՛ կին, թե՛ տղամարդ) ամենաշատ օլիմպիական մեդալներն է նաճել (12).
- եղել է ամենաերիտասարդ (18 տարեկան - 1980 թվականին) և ամենատարեց (42 տարեկան - 2004 թվականին) օլիմպիական չեմպիոնուհին բայդարկաներով և կանոեներով թիավարության ասպարեզում.
- 2004 թվականին ճանաչվել է Գերմանիայի «Տարվա մարզուհի»։
Բիրգիտ Ֆիշերը միաժամանակ վարպետ լուսանկարիչ է. նրա լուսանկարչական լավագույն աշխատանքները ներկայացված են «Օլիմպիականների արվեստը» («Art of the Olympians») անվանումով հայտնի ամերիկյան թանգարանում ու վերջինիս կազմակերպած շրջիկ ցուցահանդեսներում[8]։
Թիավարության բնագավառում մարզական նվաճումներով աչքի են ընկել նաև նրա մտերիմներից զարմուհին՝ Ֆաննին, որը 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել K-4 500 մ մրցաձևում, և եղբայրը՝ Ֆրանկը, ով 1981-1986 թթ. միջակայքում անցկացված աշխարհի առաջնություններում վաստակել է ինը մեդալ։
Միջազգային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ներկայացրել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը | |||
| Օլիմպիական խաղեր | |||
|---|---|---|---|
| Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
| 1980 | Մոսկվա ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1988 | Սեուլ ( |
2 արծաթե | K1 500 մ |
| 1988 | Սեուլ ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1988 | Սեուլ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| Աշխարհի առաջնություններ | |||
| Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
| 1979 | Դույսբուրգ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1981 | Նոթինգհեմ ( |
1 ոսկե | K1 500 m |
| 1981 | Նոթինգհեմ ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1981 | Նոթինգհեմ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1982 | Բելգրադ ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1982 | Բելգրադ ( |
1 ոսկե | K2 500 m |
| 1982 | Բելգրադ ( |
1 ոսկե | K4 500 m |
| 1983 | Տամպերե ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1983 | Տամպերե ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1983 | Տամպերե ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1985 | Մեխելեն ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1985 | Մեխելեն ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1985 | Մեխելեն ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1987 | Դույսբուրգ ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1987 | Դույսբուրգ ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1987 | Դույսբուրգ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| Ներկայացրել է | |||
| Օլիմպիական խաղեր | |||
| Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
| 1992 | Բարսելոն ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1992 | Բարսելոն ( |
2 արծաթե | K4 500 մ |
| 1996 | Ատլանտա ( |
2 արծաթե | K2 500 մ |
| 1996 | Ատլանտա ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 2000 | Սիդնեյ ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 2000 | Սիդնեյ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 2004 | Աթենք ( |
2 արծաթե | K2 500 մ |
| 2004 | Աթենք ( |
1 ոսկե | K4 500 մ |
| Աշխարհի առաջնություններ | |||
| Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
| 1993 | Կոպենհագեն ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1993 | Կոպենհագեն ( |
3 բրոնզե | K1 5000 մ |
| 1993 | Կոպենհագեն ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1994 | Մեխիկո ( |
1 ոսկե | K1 500 մ |
| 1994 | Մեխիկո ( |
2 արծաթե | K2 200 մ |
| 1994 | Մեխիկո ( |
3 բրոնզե | K2 500 մ |
| 1994 | Մեխիկո ( |
2 արծաթե | K4 200 մ |
| 1994 | Մեխիկո ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1995 | Դույսբուրգ ( |
2 արծաթե | K4 200 մ |
| 1995 | Դույսբուրգ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1997 | Դարթմըդ ( |
1 ոսկե | K2 200 մ |
| 1997 | Դարթմըդ ( |
1 ոսկե | K2 500 մ |
| 1997 | Դարթմըդ ( |
1 ոսկե | K2 1000 m |
| 1997 | Դարթմըդ ( |
1 ոսկե | K4 200 մ |
| 1997 | Դարթմըդ ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 1998 | Սեգեդ ( |
2 արծաթե | K2 500 մ |
| 1998 | Սեգեդ ( |
2 արծաթե | K2 1000 մ |
| 1998 | Սեգեդ ( |
1 ոսկե | K4 500 m |
| 1999 | Միլան ( |
2 արծաթե | K4 500 մ |
| 2005 | Զագրեբ ( |
3 բրոնզե | K2 200 մ |
| 2005 | Զագրեբ ( |
3 բրոնզե | K4 1000 մ |
| Եվրոպայի առաջնություններ | |||
| Տարին | Մրցավայրը | Մեդալները | Մրցաձևը |
| 2000 | Պոզնան ( |
2 արծաթե | K2 200 մ |
| 2000 | Պոզնան ( |
3 բրոնզե | K2 500 մ |
| 2000 | Պոզնան ( |
1 ոսկե | K2 1000 մ |
| 2000 | Պոզնան ( |
2 արծաթե | K4 200 մ |
| 2000 | Պոզնան ( |
1 ոսկե | K4 500 մ |
| 2004 | Պոզնան ( |
3 բրոնզե | K2 200 մ |
| 2004 | Պոզնան ( |
2 արծաթե | K2 500 մ |
| 2005 | Պոզնան ( |
3 բրոնզե | K2 200 մ |
| 2005 | Պոզնան ( |
2 արծաթե | K4 1000 մ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 50 stunning Olympic moments No12: Birgit Fischer wins eighth gold
- 1 2 Birgit Fischer
- 1 2 Birgit Fischer
- 1 2 Olympedia — 2006.
- 1 2 3 «Birgit Fischer» en CanoeResults.eu (en inglés).
- ↑ |title = Birgit Fischer-Schmidt |url = https://www.sports-reference.com/olympics/athletes/fi/birgit-fischer-schmidt-1.html |archive-url = https://web.archive.org/web/20200417043734/https://www.sports-reference.com/olympics/athletes/fi/birgit-fischer-schmidt-1.html |url-status = dead |archive-date = 17 April 2020 |access-date = 10 November 2018 }}
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին. Վերցված է 2021-02-24-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիտ Ֆիշեր» հոդվածին։ |
| ||||||||||
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Գերմանացի մարզիկներ
- Գերմանացի մարզուհիներ
- Մարզուհիներ
- Օլիմպիական չեմպիոններ