Jump to content

Բարդ Բիդլի հեքիաթները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդ Բիդլի հեքիաթները
The Tales of Beedle the Bard
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակհեքիաթ
Ժանրֆանտաստիկա
Թեմակախարդանք
Մասն էHogwarts Library Books?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ԷջերՁեռագիր գիրքը՝ 157 էջ[1]
«Լուսնաքարի հրատարակություն»՝ 110 էջ
Հանրային հրատարակություն՝ 180 էջ
ՇարքՀարրի Փոթեր
ՆախորդՀարրի Փոթերի նախապատմությունը
ՀաջորդՔվիդիչը դարերի միջով
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 4, 2008
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ

Բարդ Բիդլի հեքիաթները գրքի հեղինակը Ջոան Ռոուլինգն է, որտեղ ներկայացվում է Բարդ Բիդլ երիտասարդ կախարդի հեքիաթները։ Դա այն նույն հեքիաթների ժողովածուն է, որի մասին խոսվում է Հարրի Փոթերը և Մահվան պարգևները գրքում՝ վիպաշարի վերջին մասում[2]։

Գիրքը ձեռագիր արտագրվել է 7 օրինակով, որի հեղինակը և նկարազարդողը Ջոան Ռոուլինգն է[3]։ 7-րդ՝ ոսկեզօծ գրքի վաճառքից սպասվում էր ստանալ 50 հազար եվրո, սակայն աճուրդում գիրքը վաճառվեց 1.95 մլն. ֆունտ ստերլինգով (3 մլն. դոլար, 2.7 մլն. եվրո) Ամազոնին[4][5]։ Գինը ժամանակակից գրականության մեջ ամենաբարձրը և աննախադեպն էր։ Գրքից ստացված ամբողջ հասույթը Ջոան Ռոուլինգը նվիրաբերել է «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]։

2008 թվականի դեկտեմբերի 4-ին գիրքը տպագրվում է, որից ստացված ամբողջ շահույթը նույնպես գնում է «Երեխաների ձայնը»բարեգործական հիմնադարամին (2010 թվականին անվանափոխվում է Լյումուս)[7][8][9]։

Դերը Հարրի Փոթեր վիպաշարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահվան պարգևների նշանը, որը եռյակը գտել էր «Երեք եղբայրների հեքիաթը» պատմության մեջ:

Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի մասին առաջին անգամ խոսվում է «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում՝ որպես հորինված գիրք: Ալբուս Դամբլդորը՝ Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցի տնօրենը, գիրքը կտակում է Հերմիոնա Գրեյնջերին։ Ըստ Ռոն Ուիզլիի՝ գիրքը կախարդական աշխարհում շատ հայտնի հեքիաթների ժողովածու էր, որով դաստիարակվում էին կախարդ մանուկները, չնայած Հարրի Փոթերը և Հերմիոնա Գրեյնջերը ոչինչ չէի լսել այդ գրքի մասին, քանի որ ստացել էին ոչ մոգական դաստիարակություն[2]։

Հերմիոնան գիրքը ստանում է Դամբլդորի կամքով, որը գեղարվեստական գրքի բնօրինակի հրատարակության պատճենն էր[10]։ Գիրքը ներկայացվում է, որպես հին տեսք ունեցող փոքրիկ գիրք, որի կազմը «գունաթափված էր և տեղ-տեղ ճաքճքված»։ Նովելում ասվում էր, որ գիրքը իր կազմի վրա վերնագիր ուներ, որը գրված էր ռունական նշաններով[2]։

Գրքի միջոցով եռյակը՝ Հերմիոնան, Ռոնը և Հարրին ծանոթանում են Մահվան պարգևներին[6]։ «Երեք եղբայրների հեքիաթը» պատմության վերևի մասում Հերմիոնան նկատում է մի նշան, որի մասին եռյակին պատմում է Քսենոֆիլիուս Լավգուդը։ Նշանի եռանկյունը խորհրդանշում է Անտեսանելիության թիկնոցը, շրջանը՝ Վերակենդանացնող քարը, ուղղահայաց գիծը՝ Ավագ փայտիկը[10]՝ այսպիսով կազմելով «Մահվան պարգևները»։

Այս երեք իրերի մասին խոսվում է հենց «Երեք եղբայրների հեքիաթը» պատմության մեջ, և ասվում էր, որ դրանք պատկանում էին Փևերել եղբայրներին[10]։ Հետագայում պարզվում է, որ նրանք Հարրի Փոթերի և Լորդ Վոլդեմորի նախնիներ են[11]։ Վեպի վերջում Ալբուս Դամբլդորը նույնպես հաստատում է Հարրիի կապը Փևերելների հետ և ասում է, որ երեք եղբայրները, ըստ էության, կարող են Պարգևների ստեղծողները լինել[12]։

2008 թվականի դեկտեմբերին լույս տեսած հրապարակումների (գրված Ռոուլինգի կողմից) ներածության մեջ նշվում է, որ հեքիաթների հեղինակ Բարդ Բիդլը ծնվել է Յորքշիրում, ապրել է 15-րդ դարում և ունեցել է «բացառիկ փարթամ մորուք»[13][14]։

Հրատարակման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի վերջին՝ յոթերորդ գիրքը ավարտելուց անմիջապես հետո Ռոուլինգը սկսել էր գրել «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը[15]։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ հեքիաթները գրելիս որպես ոգեշնչման աղբյուր օգտվել է մի շարք գրքերից։ Մասնավորապես՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում[10] խոսվող «Երեք եղբայրների հեքիաթը» գրելիս նա օգտվել է Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» ժողովածուի «Խոստովանահոր պատմությունը» պատմվածքից[16]։

Ձեռագիր հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուն պատրաստվել է սահմանափակ քանակով՝ ընամենը 7 օրինակ, բոլոր արտագրությունները և ձևավորուրումները կատարվել են անձամբ հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի կողմից[1]։ Գրքերը պատրաստված էին մորոկկո կաշվից, զարդարված՝ արծաթյա զարդերով և կիսաթանկարժեք քարերով, արծաթագործ և ոսկերիչ Hamilton & Inches-ի կողմից՝ Էդինբուրգում[17]։ Արծաթյա կտորներից յուրաքանչյուրը ներկայացնում է գրքի հինգ պատմվածքներից մեկը[18]։ Ռոուլինգը խնդրել էր նաև, որ գրքի բոլոր յոթ պատճենները զարդարվեին այլ կիսաթանկարժեք քարերով ևս[19]։

Այս օրիգինալ ձեռագրերից վեցը նվիրվելու էին Հարրի Փոթերին ամենանվիրված վեց երկրպագուներին[19]։ Այս վեց անձանց անունները նախապես չի հայտարարավել, սակայն հիմա հայտնի են նրանցից երկուսի անունը։ Առաջինը Բարրի Քյունինգհեմն է՝ Ռոուլինգի առաջին խմբագիրը[20], երկրորդը՝ Արթուր Ա. Լևինեն[21]՝ Սչոլասիկի խմբագիրներից մեկը, ով ԱՄՆ-ում հրատարակել է Հարրի Փոթեր վիպաշարը։ Նրանք իրենց անձնական պատճենները 2008 թվականի դեկտեմբերի 4-ին հանձնեցին որպես Բարդ Բիդլի հեքիաթների ժողովածուի ցուցանմուշ[20][21]։

Հետագայում Ռոուլինգը որոշեց ստեղծել նաև յոթերորդ պատճենը՝ որը մյուսներից տարբերվում էր իր ոսկեզօծությամբ, որպեսզի աճուրդում վաճառի այն և միջոցներ ձեռք բերի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին օգնելու համար։

157 էջանոց[1] «Լուսնաքարի հրատարակությունը» նոյեմբերի 26-ին նախադիտման է դրվում Նյու Յորքում, իսկ դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնում։ Աճուրդի է հանվում 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Sotheby's կազմակերպությունում՝ Լոնդոնում[22]։ Սկզբնական գինը £30,000 ($62,000, €46,000) էր, սակայն ակնկալվում էր վաճառել £50,000 ($103,000, €80,000)-ով[23]։ Սակայն վերջին դրույքը գերազանցեց բոլոր սպասելիքները. գիրքը ձեռք էր բերել Amazon-ի անունից Լոնդոնի կերպարվեստի դիլերների ներկայացուցիչ Հեյլտտ Գուդենի և Ֆոքսի ներկայացուցիչը` 1,95 միլիոն ֆունտով ($ 3.98 միլիոն, 2.28 միլիոն եվրո)։ Սա ժամանակակից գրական ձեռագրերի ամենաբարձր գինն էր[4][5]։ Ավելի ուշ աճուրդի արդյունքում վաստակած գումարը նվիրաբերվեց Ռոուլինգի «Երեխաների ձայնը» բարեգործական հիմնադրամին[6]։

Sotheby's-ը հրապարակել է աճուրդի համար քառասուն էջանոց գովազդը[24]։ Կատալոգում ներկայացված են գիրքից նկարազարդումներ, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի մեկնաբանությունները Բարդ Բիդլի հեքիաթների վերաբերյալ։ Կատալոգը վաճառվել է որպես կոլեկցիոներների ապրանք, և վաճառքի գումարները ևս նվիրաբերվել են «Երեխաների ձայնին»[25]։

Հանրային հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հուլիսի 31-ին հայտարարվեց, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» մատչելի կլնի հասարակությանը։ Գիրքը հրատարակվել է Children's High Level Group-ի կողմից։ Տպագրել և բաշխվել է Bloomsbury-ը, Scholastic-ը և Amazon.com[9][26][27]։

Ինչպես «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը, այնպես նաև «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» և «Քվիդիչը դարերի միջով» գրքերը հիշատակվում էին Հարրի Փոթեր նովելի մեջ։ Ստանդարտ հրատարակությունը փոփոխության չի ենթարկում նաև 2007 թ. դեկտեմբերին աճուրդի հանված ձեռագիր գրքի հեղինակի կողմից արված նկարազարդումները[14]։

Գիրքը, որը հրապարակվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է Միացյալ Թագավորությունում և Կանադայում՝ Bloomsbury-ի կողմից, իսկ ԱՄՆ հրատարակությունը լույս է տեսել Scholastic-ի կողմից։

Այն թարգմանվել է 28 լեզուներով[28][29]։ Գրքի վաճառքից սպասվում էր ստանալ £4 մլն. ($7.6 մլն., €4.7 մլն.), սակայն 2010 թվականի դրությամբ այն հասնում էր շուրջ £11 մլն. ($17 մլն., €13 մլն.)-ի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «J. K. Rowling's The Tales of Beedle the Bard». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Rowling, J. K. (2007). «The Will of Albus Dumbledore». Harry Potter and the Deathly Hallows.
  3. «Rare JK Rowling book fetches £2m». BBC news. 2007 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  4. 4,0 4,1 Cleland, Gary (2007 թ․ դեկտեմբերի 14). «Amazon admits to record Harry Potter bid». The Daily Telegraph. UK. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  5. 5,0 5,1 Strange, Hannah (2007 թ․ դեկտեմբերի 14). «Amazon says it bought £2m Rowling book as "thank you"». The Times. UK. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Never-Before-Told Wizarding Stories by J. K. Rowling Sell at Sotheby's for £1,950,000». chlg.co.uk. 2007 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  7. «Terms of Service Violation». www.bloomberg.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «New Harry Potter Out In December». booktrade.info. 2008 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  9. 9,0 9,1 «J. K. Rowling's Children's Charity to Publish The Tales of Beedle the Bard on 4 December 2008». Scholastic Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Rowling, J. K. (2007). «The Tale of the Three Brothers». Harry Potter and the Deathly Hallows.
  11. Rowling, J. K. (2007). «The Deathly Hallows». Harry Potter and the Deathly Hallows.
  12. Rowling, J. K. (2007). «King's Cross». Harry Potter and the Deathly Hallows.
  13. Rowling, J. K. (2008 թ․ դեկտեմբերի 4). The Tales of Beedle the Bard, Standard Edition. Children's High Level Group. ISBN 0-545-12828-5.
  14. 14,0 14,1 Rowling, J. K. (2008 թ․ դեկտեմբերի 4). The Tales of Beedle the Bard, Collector's Edition. Children's High Level Group. ISBN 0-9560109-0-3.
  15. Interview by Razia Iqbal, BBC. BBC News. 2007 թ․ նոյեմբերի 1. Event occurs at 0:33. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  16. Rowling, Joanne (2007 թ․ հուլիսի 30). «Webchat with J. K. Rowling» (Interview). Interviewed by The Leaky Cauldron. Accio Quote!. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Autograph manuscript of The Tales of Beedle the Bard». Artfact. 2007 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
  18. Patterson, Bryan (2008 թ․ նոյեմբերի 30). «Enthusiastic fans await new release». Herald Sun. Australia. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. 19,0 19,1 «J.K.Rowling Official Site». 2008 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  20. 20,0 20,1 Alison Flood (2008 թ․ հոկտեմբերի 20). «JK Rowling to launch Beedle the Bard at tea party». The Guardian. UK. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
  21. 21,0 21,1 «Scholastic Announces "The Tales of Beedle the Bard" Launch Plans for 4 December 2008». scholastic.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
  22. «The Tales of Beedle the bard Overview». Sotheby's. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  23. «Inside JK Rowling's Amazing New Handwritten Book». Daily Record. 2007 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
  24. «The Tales of Beedle the Bard Translated from the Original Runes». AntiqBook. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  25. «'Tales of Beedle the Bard' Catalogue». Sotheby's. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  26. «The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Children's High Level Group. 2008 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. Iqbal, Razia (2007 թ․ նոյեմբերի 1). «Rowling completes Potter spin-off». BBC News. BBC. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
  28. «'The Tales of Beedle the Bard' launched at Edinburgh tea party». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
  29. Pressley, James (2008 թ․ հուլիսի 31). «J.K. Rowling Children's Charity to Publish 'Beedle the Bard'». Bloomberg. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.