Քննարկում:Բարդ Բիդլի հեքիաթները
Արտաքին տեսք
Թարգմանություն
[խմբագրել կոդը]Nooberella ջան, ողջույն: Շնորհակալություն նման կարևոր հոդված ստեղծելու համար: Առաջին վերնագրի երկու պարբերություններն եմ կարդացել և նկատել եմ թարգմանական հետևյալ սխալները.
- ...հիշատակվում է որպես ֆունկցիոնալ գիրք - հիշատակել բառի մասով համամիտ չեմ, որովհետև գրքի մասին ոչ ոք «պահի տակ» չի հիշատակում, ֆիլմի սյուժեում բավականին երկար ժամանակ խոսվում է դրա մասին: Կարելի է օգտագործել «խոսում է, կամ հայտվել է» բառերը: «Ֆունկցիոնալ»-ը, կարծում եմ, օտարաբանություն է: Կարելի է ասել՝ «հորինված գիրք» (հաջորդիվ եկող բացատրությունից այսպիսով կարող ենք խուսափել):
- .. քանի որ ստացել էին մագլական դաստիարակություն - շատ սիրուն ես ձևակերպել, որի համար շատ շնորհակալ եմ: Բայց մտածում եմ, որ հոդվածը կարդացողը հնարավոր է չտիրապետի փոթերյան տերմիններին, ուստի առաջարկում եմ կիրառել «ոչ մոգական/վհկական/կախարդական դաստիարակություն» եզրույթները, ինչպես վարվել են անգլերեն վիքիպեդիայում:
- It is described as an ancient-looking small book with its binding "stained and peeling in places". - .., որի կազմը «գունաթափված/խունացած էր և տեղ-տեղ ճաքճքված»:
- In the novel it is also said the book has a title on its cover, written in embossed runic symbols - ... որ գիրքը իր կազմվի վրա վերնագիր ուներ, որը գրված էր ռունական նշաններով (այսինքն՝ ոչ մի խոսք «Մահվան պարգևներից»: Հույս ունեմ հիշում ես, որ ռունական գրերը որպես առանձին առարկա դասավանդվում էին Հոգվարթսում):
Կրկին անգամ շնորհակալություն հոդվածի համար: Խնդրում եմ, ևս մեկ անգամ աչքի անցկացրու այն: Առողջ եղիր:--TonJ (քննարկում) 19:55, 24 Ապրիլի 2020 (UTC)
- Ողջույն TonJ ջան։ Շնորհակալ եմ սխալները մատնանշելու համար։ Արդեն ուղղել եմ։ Խնդրում եմ՝ նայես և հաստատես, որ համամիտ ես դրանց հետ։ Կանխավ շնորհակալ եմ։ --Nooberella💬 07:55, 25 Ապրիլի 2020 (UTC)
- Շատ շնորհակալ եմ ուղղումների համար, Nooberella ջան:--TonJ (քննարկում) 10:33, 25 Ապրիլի 2020 (UTC)