Jump to content

Այն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն
անգլ.՝ It
Առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Թեմասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Dan McClintock?
Նկարագրում էMultiverse?
Էջեր1504
ՆախորդԹալիսմանը
Կազմի հեղինակԲոբ Ջիուսթի
(նկարազարդում)
Էմի Հիլլ
(տառագրություն)
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչQanun?
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 15, 1986

«Դա»֊ն, 1986 թվականին գրված ամերիկյան սարսափ վեպ է, որը գրվել է Սթիվեն Քինգի կոմղից։ Այն պատմում է յոթ դեռահասների մասին, ովքեր տեռորի են ենթարկվում գերբնական ուժի կողմից, որն օգտագործելով երեխաների վախերն ու ֆոբիաները՝ դիմակավարելով իրեն և հարձակվելով որսի վրա։ «Դա»֊ն սկզբում հայտնվում է ծաղրածուի հագուստով, որպեսզի փոքրիկ երեխաների մոտ ուշադրություն գրավի։ Վեպը պատմվում է երրորդ դեմքով՝ առանձին պատմությունների միջոցով, որոնք նկարագրում են երկու ժամանակաշրջաններ։ Այն վերաբերում է այնպիսի թեմաներին, որոնք Սթիվեն Քինգի վեպերի հիմնական մասն են դարձել։ Դրանք են՝ հիշողության ուժը, մանկական տարիքի հոգեկան տրավմաները և տգեցությունը, որը թաքնված է գյուղական ավանդույթների մեջ։ Վեպը 1987֊ին հաղթել է British Fantasy Award մրցանակը և նույն տարում ստացել անվանակարգեր Locus and World Fantasy Awards մրցանակաբաշխություններում[1]։ «Publishers Weekly» պարբերականը այն ճանաչել է որպես 1986 թվականի Միացյալ Նահանգների բեսթսելլեր։

1958 թվականի ամառ։ Մեն նահանգի ոչ մեծ քաղաք Դերրիում կատարվում է ահաբեկչություն առեղծվածային սերիական մարդասպանի կողմից, որն անմարդկային դաժանությամբ սպանում է երեխաներին։ Տասնմեկամյա յոթ ընկերներն (Ռիչի Թոզիեր, Բիլ Դենբրո, Բեվերլի Մարշ, Մայք Հենլոն, Էդդի Քասփբրաք, Բեն Հենքսոն և Սթեն Ուրիս) առանձին առանձին բախվում են հանելուկային չարի հետ՝ սարսափելի հրեշի, որն ունակ է ընդունելու տարբեր տեսքեր։ Միավորվելով «Անհաջողակների ակումբ»֊ում, երեխաները որոշում են գտնել և ոչնչացնել հրեշին, որին անվանում են Դա։ «Անհաջողակներ»֊ի ղեկավար է դառնում Բիլ Դենբրոն, ում եղբայրը սպանվում է Դրա կողմից՝ մեկ տարի առաջ։ Բացի հրեշից, «Անհաջողակներին» հետապնդում է նաև տեղի ավազակ Հենրի Բաուերսն իր ընկերների հետ, սակայն դա ավելի է միավորում ընկերներին։

Դիմադրությունը «Անհաջողակներին» ստիպում է շատ բաներ հասկանալ։ Մեծերից ոչ ոք չի կարող օգնել իրենց՝ մեծանալով, հասունները չեն կարողանում պատկերացնել, որ մարդասպանն իրական մարդ չէ, նրանք նույնիսկ չեն կարողանում տեսնել Դրան։ Նորովի նայելով իրենց հայրենի քաղաքին, «Անհաջողակները» հասկանում են, որ իրենց միությունն ավելին է, քան ուղղակի յոթ երեխաների ընկերությունը։ Առճակատումը տեղի է ունենում կոյուղու կոլեկտորիներիում՝ Դերրի քաղաքի տակ, որտեղ երեխաները մարտնչում են հրեշի դեմ։ Ստանալով լուրջ, բայց ոչ մահացու վերքեր, «Այն» փախչում է և քուն մտնում։ «Անհաջողակները» երդում են տալիս, որ, եթե հրեշը կրկին վերադառնա, ուրեմն նրանք պետք է գան և վերջնականապես սպանեն նրնա։ Վերադառնալով սովորական կյանք, երեխաները մոռանում են կատարվածի մասին, մոռանում միմյանց և ժամանակի ընթացքում լքում Դերրին։

Անցնում է 27 տարի։ 1985 թվականի ամռանը Դերրիում կրկին բարձրանում է սարսափելի սպանությունների ալիքը։ Մայք Հենլոնը, միակը, որը մնացել էր Դերրիում, հասկանում է, որ Դա վերադարձել է և հիշեցնում է «Անհաջողակներին» մանկական տարիքում տված երդման մասին։ Վեց ամերիկացի մեծահարուստների համար մանկական սարսափներ վերադառնալը շոկային է լինում։ Միայն հինգն են կարողանում ուժ գտնել իրենց մեջ Դերրի վերադառնալու համար և շարունակելու մարտը։ Սթեն Ուրիսը ինքնասպանություն է գործում Մայքլի հետ հեռախոսային խոսակցությունից անմիջապես հետո։ Կրկին միավորվելով, չափահաս «Ահաջողակները» սկսում են մանր֊մանր վերականգնել իրենց մանկական հիշողությունները։ Դրա հետ մեկտեղ նրանցից յուրաքանչյուրը բաղվում է Դրա հետ։

Վրեժխնդրության ծարավով լցված, «Այն» իր սատանակայան խաղում ներգրավվում է նոր մասնակիցների՝ հոգեբուժարանից փախած հասուն Հենրի Բաուերսին, որը մահացու վիրավորում է Մայք Հենլոնին, և Բեվերլի Մարշի խելքը գցած ամուսնուն, որը առևանգում է Բիլլ Դենբրոյի կնոջը։ Հինգ «Անհաջողակները» կրկին իջնում են կոյուղի, որպեսզի այս անգամ վերջնականապես ոչնչացնեն հրեշին։ Չարագործի հետ մարտն ընդանում է գետնի տակ՝ ամրոպի և ջրհեղեղի մակերեսի վրա, որը հանգեցնում է Դերրի քաղաքի մասնակկի ոչնչացմամբ։ Էդդի Քասբրակի մահի գնով «Անհաջողակներին» հաջողվում է ոչնչացնել Դրան։ Ինչպես և 27 տարի առաջ, վերադառնալով սովորական կյանք, «Անհաջողակները» կրկին մոռանում է կատարվածի մասին և լքում Դերրին։ Այս անգամ ամեն ինչ ընթանում է ավելի արագ։ Մայք Հենլոնը բացահայտում է, որ ընկերների անունները, որոնց հետ նա շբել է մի քանի օր առաջ՝ վերացել են հիշողությունից, սակայն նշումների գրքույկից հասկանւոմ է, որ իր առաքելությունն իրականացել է և Այն վերջնականապես ոչնչացվել է։

Դրա ծննդավայրը ակնհայտ է, որ դատարկությունն է, որը շրջապատում է տիեզերքը։ Դրա իսկական անունը Ռոնժբերտ Գրեյ է, սակայն երբեմն իրեն անվանում է «Փեննիվայզ, որն ավելի հայտնի է որպես Պարող ծաղրածու»։ Իր իսկական տեսքն անհնար է ճիշտ ասել։ Վերջնական տեսքը, որը Դա ընդունում է՝ հսկայական սարդն է, որը միայն ամենամոտ տեսքն է, որ կարող է ընդունել մարդկային գիտակցությունը։ Իր իսկական ձևակերպությունն ապրում է ոչ ֆիզիկական իրականությունում, այնտեղ, որտեղ Դրան անվանում են «մեռած կրակներ»։ Նույնիսկ «մեռած կրակների» աշխարհում Դա մնում է անտեսանելի և նկարագրվում է որպես «անվերջ ծորացող մազոտ արարած, որը ստեղծված է նարնջագույն լույսից»։ Յուրաքանչյուր բանական էակ, որը կհայտնվի «նարնջագույն կրակներում»՝ կխենթանա և կմահանա։

«Մակրոտիեզերքի» ավելի հինավուրց բնկիչ է կրիան, որն ըստ սյուժեի մեր տիեզերքը ստեղծել է (հնարավոր է նաև ուրիշ) ստամոքսի ցավի ժամանակ։ Կրիան նաև հայտնվում է Քինգի ուրիշ գրքում՝ «Մութ ամրոցը»։ Դա֊ն և Կրիան ստեղծվել են ամենակարող արարածի կողմից, որը գրքում հիշատակվում է որպես «Ուրիշը», համարվում են մշտական թշնամիներ, որոնք նշանակում են Ավերում և Հորինում։

Նրանք Երկիր են եկել մի քանի հազար տարի առաջ՝ ավերածությունների տեսքով, որը նման է աստերոիդի ընկնելուն։ Սպասվելով մարդկանց հայտնմանը, Այն հարյուրամյակներ շարունակ գտնվում էր քնած վիճակում։ Երբ աստերոդի ընկած տեղում հայտնվում են մարդիկ և Դերրի քաղաքը, Դա արթնանաում է և սկսում է ապրեց հետևյալ ցիկլով․

  • քուն 25֊28 տարիների ընթացքում,
  • արթնացում, որն ուղեկցվում է բռնություններով և դաժան սպանություններով,
  • արթուն հսկում (մինչև 3 տարի), որի ընթացքում սպանությունները (հիմնականում երեխաների) տեղի են ունենում հաճախակիորեն,
  • արթուն մնալու վերջացում, որը նույնպես ուղեկցվում է մասսայական սպանություններով, որից հետո Այն հանգստացած, կրկին մտնում է քուն

Արթնացման տարիները

  • 1715—1716 — Դրա արթնացումը։
  • 1740—1743 — Առեղծվածային պայմաններում անհետանում են 340 մարդիկ, որոնք բոլորն էլ Դերրիի բնակիչնեչեն։
  • 1769—1770 — Դրա արթնացումը։
  • 1851 — Մի տղամարդ Ջոն Մարկսոն անունով, սպանում է իր ընտանիքի բոլոր անդամներից, որից հետո կատարում է ինքնասպանություն՝ ուտելով թունավոր սունկ։
  • 1876—1879 — Անտառահատների մի խումբ, որն ապրում էր Քենդուսկեագ գետի մոտ, վրաններում՝ հայտնաբերվել են մեռած իսկ դիակները կտրատված։
  • 1904—1906 — Դրա արթնացումը։ անտառահատ Քլոդ Հերոն կոտորած էր կազմակերպել «Արծաթագույն դոլար» բարում, որից հետո քաղաքացիների մի ամբոխ դատաստանի են ենթարկում Հերոյին։ Արթնացման վերջ։ Քիթչեների մետալուրգիական գործարանի պայթյունից մահանում են 112 մարդ, որոնցից 88֊ը երեխաներ են։ Ինը հոգու մարմիններն այդպես էլ չգտնվեցին։
  • 1929—1930 — Դրա արթնացումը։ Դերրի քաղաքի բնակիչները կրակում են գանգսթերների ութ հոգուց բաղկացած բանդայից։ Արթնացման վերջ։
  • 1957—1958 — Դրա արթնացումը։ Բիլ Դենբրոյի փոքր եղբայր Ջորջի սպանությունը, որի ընթացքում տեղի են ունենում երեխաների հրեշավոր սպանություններ։ Կատարվում է հենց այն բանից առաջ, երբ «Անհաջողակները» ծանր վիրավորում են հրեշին։ Ոստիկանության տվյալներով հաշվվում է մոտ 127 կորած երեխաներ՝ 3֊19 տարեկան։
  • 1984—1985 — Դրա արթնացումը։ Համասեռամոլ Ադրիան Մելոնի դաժան սպանությունը։ Այս շրջանում վերջնականապես սպանվում է Դա։

Ապրելով քաղաքի տակ, Այն համարվում է Դերրիի մի մասը և ղեկավարում է բնակչությանը։ Հենց դրա պատճառով է, որ երեխաների նկատմամբ դաժան սպանությունները մնում են չբացահայտված, սարսափելի լուրերը չեն տպվում մամուլում, իսկ դեպքերը, որոնք ցնցում են ողջ քաղաքը՝ շատ շուտով մոռացվում են։

Ֆիլմի դերակատարներ՝ Թիմ Քարրի

Անհաջողակների ակումբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաջողակների ակումբը», դա յոթ երեխաներ են, ովքեր կապել իրար իրենց կյանքը և ճակատագիրը՝ Նրա հետ կռվի համար։ Անհաջողակները համարվում ենտիպիկ հերոսներ, որոնց տեսքը բնորոշ է Քինգին և դրա համար է, որ նա հաճախ է նրանց օգտագործում իր ստեղծագործություններում։

Ուիլիամ «Բիլ» Դենբրո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի «Մեծ Բիլ» մականունը։ «Անհաջողակների ակումբի» ղեկավարը։ Եղբոր մահից հետո տառապում է իրեն մեղավոր զգալով․ հենց ինքն էր պատրաստել թղթե նավակը, որով նա գնաց իր վերջին զբոսանքին միայնակ։ Ջորջի մահից հետո ծնողները պարփակվում են իրենց մեջ և այլևս ուշադրություն չեն դարձնում Բիլի վրա։ Մեծաանալով, ինչպես Քինգի հերոսների մեծ մասը, դառնում է հաջողված գրող և ստեղծագործում է սարսափ գրականության մեջ։

Ֆիլմի դերակատարներ՝ Ջոնաթան Բրենդիս, Ռիչարդ Թոմաս

Բենջամին «Բեն» Հենքսոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի «Հեյսթեք» մականունը (անգլ.՝ Haystack)։ Իր քաշի և չաղության պատճառով դառնում է ծաղր ու ծանակի առարկա։ Գաղտնի սիրահարված է Բեվերլի Մարշին։ Մեծանալով դառնում էհայտնի քանդակագործ և ազատվում է ավելորդ քաշից։

Հիշատակվում է Քինգի «Անքունը» վեպում։

Ֆիլմի դերակատարներ՝ Բրենդոն Քրեյն, Ջոն Ռիթեր

Բեվերլի Մարշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաջողակների ակումբի» միակ աղջիկը։ Ծագումով աղքատ ընտանիքից է։ Յուրաքանչյուրս սխալի համար ծեծի է ենթարկվում հոր կողմից։ Չունի հասակակից ընկերուհիներ, սակայն իրեն գտնում է տղաների շրջապատում և պահում է իրեն համապատասխան ձևով՝ ծխում է, կռվում է և շատ լավ կրակում պարսատիկով։ Սիրահաված է Բիլլ Դենբրոյին։ Մեծանալով դառնում է դիզայներ և ամուսնանում է դաժան մարդու հետ, որն իրեն հիշեցնում է հորը։

Ֆիլմի դերակատարներ՝ Անեթ Օ'թուլ, Էմիլի Փերքինս

Ռիչարդ «Ռիչի» Թոզիեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաջողակներից» ամենաթեթևամիտը։ Իր տարիքի համեմատ չափազանց զարգացած։ Կարողանում է խոսել տարբեր ձայներով։ Մեծանալով դառնում է հայտնի։

«Մութ ամրոց» շարքի Քաթբերթ Օլլգուդի նախակերպարը։

Ֆիլմի դերակատարներ՝ Սեթ Գրին, Հարրի Անդերսոն

Էդդի Քասփբրաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաջողակներից» ֆիզիկապես ամենաթույլը։ Տառապում է աստմայով։ Մոր հետ ունի դժվար հարաբերություններ։ Մեծանալով՝ դառնում է մեքենաներ արտադրող ընկերության տեր և ամուսնանում մի աղկա հետ, ով նման է մորը։

Ֆիլմի դերակատարներ՝ Դենիս Քրիստոֆեր, Ադամ Ֆարայզլ

Մայքլ Հենլոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաջողակների ակումբի» վերջին անդամը։ Սևամորթ է, որի պատճառող դառնում է Հենրի Բաուերսի և իր ընկերների հետապնդման պատճառ։ Միակը, ով մնում է Դերրիում՝ Դրա դեմ պայքարելուց հետո և պահպանում է հիշողությունները։ Ֆիլմի դերակատարներ՝ Թիմ Ռեյդ, Մարլոն Թեյլոր

Սթենլի «Սթեն» Ուրիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի «Տղամարդ» մականունը։ Անհաղավատ մի տղա, ով «Անհաջողակների ակումբի» միակն հրեա ներկայացուցիչն է։ Նրան բնորոշ են տրամաբանությունը, մաքրությունը և կարգ ու կանոնը։

Չնայած տված երդմանը, Սթեն Ուրիսը չի վերադառնում Դերրի՝ Դրա հետ կռվելու։ Չկարողանալով դիմանալով կեղտին, նա ինքնասպանություն է գործում։ Ֆիլմի դերակատարներ՝ Բեն Հելլեր, Ռիչարդ Մազուր

Վեպի ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Քինգն իր ընտանիքի հետ ապրում էր Բոլդուեր քաղաքում, Կոլորադո նահանգում։ Մի անգամ երեկոյան նա միայնակ գնաց իր մեքենան վերցնի վերանորոգմն սրահից։ Ճանապարհին նրան հանդիպում է հին փայտյա կամուրջ, որով անցնելով նա հիշում է մի մանկական հեքիաթ, որը պատմում է երեք ուլիկների և կամրջի տակ ապրող հրեշի մասին։ Հեքիաթը ժամանակակից կյանք տեղաթոխելու գաղափարն իրեն դուր եկավ։ Սակայն Քինգը դրան վերադարձավ մայն երկու տարի անց՝ հավաքելով նոր մտքեր և գաղախարներ։ Վեպը սկսում է գրել 1981 թվականին։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին դուրս է գալիս վեպի համանուն ֆիլմը։

2009 թվականի մարտի 12֊ին Warner Bros.֊ը հատյարարում է, որ Քինգի վեպը կրկին կնկարահանվի[2]։ 2010 թվականին Սցենարը կրկինգրվում է Դաեյվ Քեյգենիչի կողմից։ Ֆիլմի նկարահանումմները դեռ չեն սկսվել, հիմա ընթանում են դերակատարների լսումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «1987 Award Winners & Nominees». Worlds Without End. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Early Details on the IT Remake». DreadCentral.