Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու | ||
| ||
---|---|---|
| ||
28 օգոստոս 2014 - 22 մայիս 2016 | ||
Նախագահ | Ռեջեփ Թայիփ Էրդողան | |
Նախորդող | Ռեջեփ Թայիփ Էրդողան | |
Հաջորդող | Բինալի Յըլդըրըմ | |
| ||
27 օգոստոս 2014 - 22 մայիս 2016 | ||
Նախորդող | Ռեջեփ Թայիփ Էրդողան | |
Հաջորդող | Բինալի Յըլդըրըմ | |
| ||
1 մայիս 2009 - 29 օգոստոս 2014 | ||
Վարչապետ | Ռեջեփ Թայիփ Էրդողան | |
Նախորդող | Ալի Բաբաջան | |
Հաջորդող | Մևլյութ Չավուշօղլու | |
| ||
28 հունիս 2011 - 7 հուլիս 2018 | ||
Կուսակցություն՝ | Արդարություն և զարգացում կուսակցություն(2002–2019) Ապագա կուսակցություն (2019–այսօր) | |
Կրթություն՝ | Բոսֆորի համալսարան | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, քաղաքագետ, մանկավարժ, գրող, պրոֆեսոր և տնտեսագետ | |
Դավանանք | սուննի իսլամ | |
Ծննդյան օր | փետրվարի 26, 1959 (65 տարեկան) | |
Ծննդավայր | Տաշկենտ, Քոնյայի մարզ, Թուրքիա | |
Քաղաքացիություն | Թուրքիա | |
Ամուսին | Սարե Դավութօղլու(1984) | |
Զավակներ | 5 | |
Ինքնագիր | ||
Ահմեդ Դավութօղլու (փետրվարի 26, 1959[1][2][3], Տաշկենտ, Քոնյայի մարզ, Թուրքիա), թուրք ակադեմիկոս, քաղաքական գործիչ և նախկին դիվանագետ։ 2003-2009 թվականներին եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականը, իսկ 2009-2014 թվականներին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ 2014-2016 թվականներին ղեկավարել է Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։ 2011թ խորհրդարանական ընտրություններում որպես ԱԶԿ անդամ Քոնյայից ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ, իսկ 2015թ հունիսին և նոյեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում։ Եղել է Թուրքիայի 26-րդ վարչապետը։ 2016թ մայիսի 22-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից[4]։
Վարչապետ և ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրվելուց հետո, ԱԶԿ կենտրոնական գործադիր կոմիտեն առաջադրեց Դավութօղլուին որպես կուսակցության նախագահի թեկնածու[5][6]։ Նա ԱԶԿ առաջին արտահերթ համագումարի ժամանակ միաձայն ընտրվեց որպես կուսակցության ղեկավար՝ վարչապետի պաշտոնում փոխարինելով Էրդողանին և կազմելով Թուրքիայի Հանրապետության 62-րդ կառավարությունը[7][8]։ Նրա կաբինետում գերակշռում էին Էրդողանի մերձավոր դաշնակիցները, ինչպիսին է Յալչին Ակդողանը, ինչն էլ հանգեցրեց մի շարք ենթադրությունների, մասնավորապես, որ նա վարչապետի պաշտոնում ցուցաբերելու է հնազանդ մոտեցում, մինչ Էրդողանը որպես նախագահ շարունակում է հետապնդել իր սեփական քաղաքական օրակարգը[9][10]։ 2015-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն խորհրդարանում կորցրեց իր մեծամասնությունը, չնայած մնաց ամենամեծաքանակ ներկայացված կուսակցությունը։ Ավելի ուշ Դավութօղլուի կառավարությունը հրաժարական տվեց, բայց մնաց որպես իշխանություն, մինչև նոր կառավարության ձևավորումը։ Ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու մի շարք անհաջող բանակցություններից հետո Դավութօղլուին հանձնարարվեց ստեղծել Թուրքիայի առաջին միջանկյալ կառավարությունը, որը գործեց մինչև 2015-ի նոյեմբերին նշանակված արտահերթ ընտրությունները։ Նոյեմբերին ԱԶԿ-ն ջախջախիչ հաղթանակից հետո խորհրդարանում վերականգնեց իր մեծամասնությունը, իսկ Դավութօղլուն հետագայում կազմեց իր երրորդ կառավարությունը։
2015-ի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած իր հաղթանակից 7 ամիս անց՝ Դավութօղլուի և Էրդողանի հարաբերությունների վատթարացումից հետո` կապված պատգամավորության թեկնածուների ցուցակների, կառավարության քաղաքականության և գործադիր նախագահական կառավարման համակարգի իրագործման շուրջ տարաձայնությունների հետ, Դավութօղլուն հայտարարեց ԱԶԿ-ի ղեկավարի և վարչապետի պաշտոններից իր հրաժարականի մասին։ Նա հայտարարեց, որ 2016 թ. մայիսի 22-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումար, և որ ինքը չի առաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար[11][12][13][14]։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում նրան հաջորդեց Բինալի Յըլդըրըմը, որից հետո Դավութօղլուն վարչապետի պաշտոնից հեռանալու դիմում ներկայացրեց[15]։
2015-ի կեսերին հրադադարի խախտումից 2 տարի հետո Դավութօղլուի վարչակազմը վերահսկում էր կառավարության և Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) միջև հակամարտության սրացումը։ Հետագայում նրա վարչապետության տարիները պետք է որակվեր «ամենաարյունալին» Թուրքիայի պատմության մեջ[16]։ Հուլիսի 20-ին հարավ-արևելքում գտնվող Սուրուչ քաղաքում մահապարտի ռմբակոծությունից հետո, որը 32 մարդու կյանք խլելուց, նրա կառավարությունն ի սկզբանե թույլատրել էր ավիահարվածներ հասցնել ինչպես Քրդական աշխատավորական կուսակցության, այնպես էլ Իրաքի և Լևանտի իսլամական պետություն խմբավորման դիրքերին։ Չնայած, որ կառավարության հարձակումը ԻԼԻՊ-ի դեմ դաշնակիցների կողմից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, ենթարկվեց երկարատև քննադատության, առ այն, որ Թուրքիայի գործողությունները խմբավորման դեմ պասիվ են, քաղաքական ընդդիմությունը մեղադրում էր Դավութօղլուին՝ ձայներ ստանալու և 2015-ի նոյեմբերի արտահերթ ընտրություններում խորհրդարանական մեծամասնությունը վերականգնելու համար հակամարտությունը հրահրելու մեջ։ Նրա կառավարությունը նաև ղեկավարում էր Գյուլենի շարժման հետ շարունակվող քաղաքական կոնֆլիկտը, Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարածումը Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած Եվրոպայի միգրանտների ճգնաժամը։ Չնայած նրան, որ նրա արտաքին քաղաքական հայացքները բնութագրվում էին որպես նեոօսմանական կամ պանիսլամիստական, Դավութօղլուն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հայտը դարձրեց իր կառավարության ռազմավարական թիրախ[17][18]։ Նա քննադատվել է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման և կառավարության ավտորիտարիզմի աճի համար. 2015-ի սկզբին ազգային անվտանգության նոր օրինագիծը ընդդիմության ներկայացուցիչների համար պատճառ հանդիսացավ մեղադրել կառավարությանը Թուրքիան ոստիկանական պետություն դարձնելու համար[19]։
2019-ի սեպտեմբերին Դավութօղլուն հեռանում է ԱԶԿ-ից՝ մեղադրելով իր նախկին կուսակցությանը, որ այլևս ի վիճակի չէ լուծումներ առաջարկել Թուրքիայի համար։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին նա ստեղծեց «Ապագա» կուսակցությունը և դարձավ դրա առաջին ղեկավարը[20]։
Կյանքը և վաղ տարիքի գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդ Դավութօղլուն ծնվել է Թուրքիայի Քոնյա նահանգի Տաշկենտ քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստացել է Ստամբուլի Արական Վարժարանում։ Այնուհետև ավարտել է Բոսֆորի համալսարանի Տնտեսագիտության և քաղաքագիտության բաժինը։ Միևնույն համալսարանի Հանրային Կառավարման բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ դոկտորական աստիճանը ստացել է նույն համալսարանի Քաղաքական Գիտությունների և Միջազգային Հարաբերությունների բաժնում։ 1996-1999 թթ. աշխատել է Մարմարայի Համալսարանում։ 1993 թ. ստացել է դոցենտի, իսկ 1999 թվականին պրոֆեսորի գիտական կոչում։ 1993-1996 թվականներին Դավութօղլուն քաղաքական գիտություններ է դասավանդել Մալայզիայի միջազգային իսլամական համալսարանում։ Եղել է Ստամբուլի Բեյկենթ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար։ 1995-1999 թվականներին նա հոդվածներ էր գրում թուրքական Ենի շաֆաք օրաթերթի համար[21]։
Նա շատ ազդեցիկ դիրք էր զբաղեցնում 2000-ականներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձևավորող ռազմական, ակադեմիական և կառավարչական եռանկյունում[22]։ 2003 թ. նախագահ Ահմեդ Նեդջեթ Սեզերի և վարչապետ Աբդուլլա Գյուլի համատեղ որոշմամբ Դավութօղլուն ստացել է դեսպանի կոչում[23]։ 2009 թ. մայիս ամսից հանդես է գալիս որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և գրքերի։ Բացի թուրքերենից Դավութօղլուն ազատ տիրապետում է անգլերենին, գերմաներենին, մալայերենին և արաբերենին։ Նրա հեղինակած գրքերն են՝ «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» (2001 թ.), «Համաշխարհային ճգնաժամ» (2002 թ.), «Տեսությունից պրակտիկա. թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցներ» (2013 թ.),«Այլընտրանքային պարադիգմներ. Իսլամական և արևմտյան Weltanschauung-ների ազդեցությունը քաղաքական տեսության վրա», «Քաղաքակրթական վերափոխումը և իսլամական աշխարհը» անգլերեն, «Stratejik Derinlik»(«Ռազմավարական խորություն») և Küresel Bunalım(«Համաշխարհային ճգնաժամ»)՝ թուրքերեն։ Նրա «Ռազմավարական խորություն» գիրքը Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ շատ ազդեցիկ տեղ է զբաղեցնում, նույնիսկ 2010-ի հուլիսին Հունաստանում դարձել է բեսթսելլեր[21][24]։
1984թ.-ից ամուսնացած է Սարե Դավութօղլուի հետ, ով Ստամբուլում աշխատում է որպես գինեկոլոգ[25]։
Վարչապետի խորհրդական
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավութօղլուն դարձավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականը, վերջինս վարչապետ դառնալուց հետո զարգացրեց Արդարություն և զարգացում կուսակցության արտաքին քաղաքականության հեռանկարը, որը Թուրքիային կդարձներ Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող։ Նրա գլխավոր խորհրդականի պաշտոնավարումը համընկավ 2003 թ-ին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելու հետ։ Դավութօղլուն համակարգում էր Թուրքիայի արձագանքը հարևան երկրում շարունակվող ռազմական գործողություններին։ 2007-ին նա հայտարարեց, որ Թուրքիան դեմ է, որ ԱՄՆ զորքերը մտնեն Հյուսիսային Իրաք։ Նա որպես իր որոշման պատճառ նշեց այդ տարածքում գործող քուրդ անջատողական շարժումը[26]։
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենի Շաֆաքում իր հոդվածների և «Ռազմավարական խորություն» գրքի բովանդակություններից գիտնականներն ու քաղաքական գործիչները եկան այն եզրահանգման, որ Դավութօղլուի արտաքին քաղաքական տեսլականը հիմնված է Նեոօսմանիզմ կոչվող գաղափարախոսության վրա, այն է՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքների հետ վերակառուցել և պահպանել ավելի սերտ հարաբերություններ[27]։ Դավութօղլուի պրոֆեսոր[28] և նախկին նախագահ Թուրգութ Օզալի անմիջական խորհրդական, հույն աշխարհաքաղաքագետ Դիմիտրի Կիցիկիսը, ըստ էության որոշիչ ազդեցություն է ունեցել այս աշխարհաքաղաքական տեսության վրա[29]։
Մեկ այլ տեսություն է մշակել Դավութօղլուի նախկին ուսանող Բեհլուլ Օզքանը Ըստ նրա Դավութօղլուն ունի պանիսլամիստական արտաքին քաղաքական իդեալ և նայում է իսլամին որպես կապող գործոն Մերձավոր Արևելքում[30]։ Ահմեդ Էրդի Օզթուրքը և Սեմիհա Սիզերին իրենց հոդվածում նշում են, որ Դավութօղլուն պանիսլամական արտաքին քաղաքականության ուսմունքի ժառանգորդն է ժամանակակից Թուրքիայում[31]։ Ի տարբերություն այս տեսությունների՝ Դավութօղլուն նախկինում որպես ՆԱՏՕ-ի անդամ նաև հանդես էր գալիս հօգուտ արևմտամետ քաղաքականության՝ աջակցություն հայտնելով Եվրամիությանն անդամակցությանը[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «PM Ahmet Davutoğlu Announces Resignation». Research Turkey. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Erdogan: AK Parti'nin yeni genel baskan adayi Ahmet Davutoglu». Radikal. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Turkey chooses Ahmet Davutoglu as prime minister». The Guardian. 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Erdoğan ve Davutoğlu kan ter içinde kaldı – AK Parti kongresi». İnternet Haber. 2014 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Tarihi kongrede Ahmet Davutoğlu Genel Başkan seçildi». Akşam. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «New Turkish Cabinet Shows Continuity With Erdogan Legacy». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Turkey's Davutoglu expected to be a docile prime minister _ with Erdogan calling the shots». Fox News Channel. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «'Pelikan Dosyası' ile AKP'de çarşı iyice karıştı». Evrensel.net. 2016 թ․ մայիսի 2.
- ↑ «Cumhuriyet Gazetesi – No. 4 Mayıs Saray darbesi». 2016 թ․ մայիսի 4.
- ↑ «NTV Video Galeri – Video İzle – Gündem Haber Videoları – NTV».
- ↑ «Turkish prime minister Ahmet Davutoğlu resigns». The Guardian. 2016 թ․ մայիսի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Turkey politics: Incoming PM urges move to presidential rule». BBC News.
- ↑ «Sezgin Tanrıkulu'ndan helallik açıklaması». CNN Türk.
- ↑ «Dışişleri Bakanı Davutoğlu AB üyeliği yarım asırdır stratejik hedefimiz oldu ve böyle kalmaya devam edecek». Turkish Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Incoming Turkish prime minister says EU membership strategic target source: Reuters». Yahoo News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Critics: Proposed Legislation Turns Turkey Into Police State». VOA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ https://www.aljazeera.com/news/2019/12/turkey-pm-erdogan-ally-launches-party-191213075539031.html
- ↑ 21,0 21,1 Piri Medya. «Yazarın Tüm Yazıları». Yeni Şafak. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «biyografi.net: Ahmet Davutoğlu biyografisi burada ünlülerin biyografileri burada». www.biyografi.net.
- ↑ T.C Resmî Gazete, 18 January 2008, AnkaraԱրխիվացված 10 Հուլիս 2010 Wayback Machine
- ↑ «Turkish FM's "Strategic Depth" among best-selling book in Greece: source=Anatolia Agency». World Bulletin. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Turkey's new PM Ahmet Davutoğlu's wife an anti-abortion gynecologist». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Haber7. «Davutoğlu, Kuzey Irak'a dokundurtmuyor». Haber7.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Daloğlu, Tulin. «Davutoğlu Invokes Ottomanism as new Mideast Order». Al Monitor. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Sıtkı Özcan, "Davutoğlu'nun hocasi şokta", Zaman, 17 December 2014
- ↑ Gilles Bertrand, "Turquie: dix ans après l'arrivée au pouvoir de l'AKP», 12e congrès de l'Association française de science politique, July 2013, Paris, France, see pp. 8–11
- ↑ «(Turkish) Davutoglu, Neo-Osmanlici degil Pan-Islamist». Taraf. 2014 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Sözeri, Semiha; Öztürk, Ahmet Erdi (2018 թ․ սեպտեմբեր). «Diyanet as a Turkish Foreign Policy Tool: Evidence from the Netherlands and Bulgaria» (PDF). Politics and Religion. 11 (3): 624–648. doi:10.1017/S175504831700075X. ISSN 1755-0483.
- ↑ «Rusya'yı izole etme lüksümüz yok». SoL. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik, Küre Yayınları, 36. baskı, 2009, s.1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Դավութօղլու» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1959 ծնունդներ
- Փետրվարի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայում ծնվածներ
- Թուրքիայի վարչապետներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Ահմեդ Դավութօղլու
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական գործիչներ
- Թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Թուրք սուննի մուսուլմաններ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրք գիտնականներ
- Թուրք մանկավարժներ