Loca (երգ, Շակիրա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Loca»
Շակիրայի սինգլը
Թողարկված1 սեպտեմբերի, 2010
ՖորմատCD սինգլ
ԺանրԼատինոամերիկայի երաժշտություն
ԵրգահանԴիզի Ռասկալ, Շակիրա, El Cata? և Պիտբուլ
Տևողություն2:42
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՇակիրա, Դիզի Ռասկալ, Պիտբուլ
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
«Waka Waka (This Time for Africa)»
(2010)
«Loca»
(2010)
«Sale el Sol»
(2011)

«Loca» (անգլ. թարգմանաբար՝ «խելագար»), կոլումբիացի երգչուհի Շակիրայի «Sale el Sol» (2010) յոթերորդ ստուդիական ալբոմի երգերից մեկը։ Թողարկվել է «Epic Records» ձայնագրման ընկերության կողմից որպես ալբոմի առաջատար սինգլ։ Իսպանալեզու տարբերակի թողարկումը, որը ձայնագրվել է դոմինիկյան ռեփեր Էլ Կատի հետ համատեղ, տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին, այն դեպքում, երբ անգլալեզու տարբերակը ձայնագրվել է բրիտանացի ռեփեր Դիզի Ռասկալի մասնակցությամբ և թողարկվել իսպանական տարբերակից երեք օր անց։ Սինգլի հեղինակը և համապրոդյուսերը եղել է Շակիրան, սակայն երգի ստեղծմանը մասնակցել են նաև Էլ Կատը, Պիտբուլը և Դիզի Ռասկալը։ «Loca»-ի երաժշտական ոճը կարելի է վերագրել լատինաամերիկյան փոփ երաժշտությանը և մերենգեին, երգի բառերը նկարագրում են Շակիրայի էքսցենտրիկ հետաքրքրությունը տղամարդու հանդեպ։ 2014 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ավագ շրջանային դատավորը որոշել է, որ «Loca»-ն անուղղակիորեն փոխառվել է «Loca con su Tiguere» երգից, որը 1990-ականների կեսերին գրել է դոմինիկյան կոմպոզիտոր Ռամոն «Արիաս» Վասկեսը։ Գործը կարճվել է 2015 թվականի օգոստոսին այն բանից հետո, երբ պարզվել է, որ Վասկեսը կեղծել է դատարանում ներկայացրած իր ապացույցները։

Իր թողարկումից հետո «Loca»-ն ստացել է գերազանցապես դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք գովել են մերենգե երաժշտության ներառումն այդ ձայնագրությունում։ Երգի անգլերեն տարբերակը համաշխարհային առևտրային հաջողություն է ունեցել և հասել է ամենաբարձր հորիզոնականին հինգ երկրների առաջատար հիթ-շքերթներում, ներառյալ Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Հունգարիան և Իտալիան։ Իսպանական տարբերակն Իսպանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականին, ինչպես նաև հիթ է դարձել լատինոամերիկյան հիթ-շքերթներում և ԱՄՆ-ում գլխավորել Billboard Hot Latin Songs, Latin Pop Airplay և Latin Tropical Airplay հիթ-շքերթները։ «Loca»-ն հավաստագրվել է աշխարհի տարբեր երկրներում․ Կոլումբիայում՝ որպես ադամանդե, Իտալիայում, Մեքսիկայում և Իսպանիայում՝ որպես պլատինե։ Սինգլն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակ[1][2] և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառվող մերենգեն[1]։

«Loca» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2010 թվականի օգոստոսին և թողարկվել հաջորդ ամիս։ Տեսահոլովակում Շակիրան շփվում է ծովափին հանգստացողների բազմության հետ և ոսկե լողազգեստով պարում ծովի ֆոնին։ Նա դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը բարձր են գնահատել համատեքստը երգի տատանումներին համապատասխանեցնելու վերջինիս գաղափարը։ Լրացուցիչ առաջխաղացման համար Շակիրան «Loca»-ն կատարել է մի քանի հեռուստատեսային շոուների և իր «The Sun Comes Out World Tour» շրջագայության ժամանակ։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Loca» երգը գրել են ամերիկացի ռեփեր Արմանդո Պերեսը, որն ավելի հայտնի է Պիտբուլ բեմական կեղծանվամբ, դոմինիկյան ռեփեր Էդվարդ Բելոն, որը հայտնի է որպես Էլ Կատա և Շակիրան՝ վերջինիս իններորդ ստուդիական «Sale el Sol» (2010) ալբոմի համար[3]։ Առաջին անգամ ալբոմը նշանավորվել է, երբ Շակիրան աշխատել է Էլ Կատոյի հետ, և նրանց համագործակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ Շակիրան ցանկություն է հայտնել փորձարկել մերենգե երաժշտությունը, ասելով. «Ես մեծացել եմ մերենգե լսելով, դա իմ կյանքի մեծ մասն է, և ես կարոտում եմ այն»։ Մերենգեն Դոմինիկյան Հանրապետությունից ծագող երաժշտության և պարի ոճ է, և այն բանից հետ, երբ ամերիկացի ռեփեր Պիտբուլը խորհուրդ է տվել այն երգչուհի Էլ Կատոյին, Շակիրան մեկնել է վերջինիս երկիր և նրա հետ սկսել ձայնագրություններ անել Սանտո Դոմինգոյի «փոքրիկ» ստուդիայում[4][5]։ Էլ Կատան Շակիրայի հետ իր համագործակցության մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այս փոքրիկ ստուդիան այս պահին կլիներ ամբողջ աշխարհի տեսադաշտում, ես չէի հավատա դրան»[5]։ «Loca»-ն լատինաամերիկյան փոփ երգ է, որը բաղկացած է մերենգեի խողովակե ծանր ռիթմերից՝ զուգորդված տեխնո-պարային հարվածային ռիթմերով[6]։ Երգի բառերը նկարագրում են, թե ինչպես է Շակիրան արտահայտում իր խենթ ու աներես վարքն իր սիրեցյալի նկատմամբ, ավելի շատ, քան նրա մյուս սիրեցյալը, ինչը հստակ երևում է «նա կմահանար քո սիրո համար / բայց քո սերը միայն իմն է, տղա» և «ես խենթ եմ, բայց քեզ դա դուր է գալիս» տողերից[6]։

Ալբոմում ներառվել են երգի երկու տարբերակ. անգլալեզու տարբերակում ներառվել է անգլիացի ռեփեր Դիզի Ռասկալի վոկալը (որը նույնպես մասնակցել է տեքստի ստեղծմանը), իսկ իսպանալեզու տարբերակը ստեղծվել է Էլ Կատայի մասնակցությամբ[7]։ Խոսելով համագործակցության մասին, Դիզի Ռասկալն ասել է․ «Ես գիտեմ, որ հիմա այն մի քիչ խելագար է հնչում, բայց դուք կտեսնեք այն և կտեսնեք, թե ինչ է տեղի ունեցել»։ Նա նաև ասել է. «Մերենգեն ինձ փոքր ինչ այլ մարդ է դարձնում»[8]։ «Billboard»-ին տված հարցազրույցում Դիզի Ռասկալը Շակիրայի մասին ասել է․ «Նա մասամբ նորաձևության օրենսդիր Է, նա շատ տարբեր բաներ է անում մեծ չափերով» և հավելել. «Դուք սպասում էիք, որ նա կհրավիրի ամերիկացի ռեփերին (երգի համար), բայց նա ընտրեց ինձ։ Դա շատ բան է նշանակում»։ Այնուհետև նա խոսել է երգի մասին հետևյալ կերպ. «Ես կցանկանայի լինել այս իսպանական շուկայում։ Երբ այս ամենը ստացվեց, ես ստեղծեցի այս ամբողջ ռեգեթոնը, քանի որ միշտ ցանկանում էի նման բան անել»[9]։ «Loca»-ն դարձել է «Sale el Sol» ալբոմի գլխավոր սինգլը։ Էլ Կատաի մասնակցությամբ երգի իսպանական տարբերակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին[10], իսկ Դիզի Ռասկալի մասնակցությամբ անգլերեն տարբերակը թողարկվել է երեք օր անց[11]։

Գրագողության դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 19-ին Էլվին Հելերշթեյնը՝ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի ավագ դատավորը, եկել է այն եզրակացությանը, որ «Loca»-ի իսպանական տարբերակն անուղղակիորեն փոխառվել է «Loca con su Tiguere» երգից, որը գրվել է 1990-ականների կեսերին դոմինիկյան կոմպոզիտոր Ռամոն «Արիաս» Վասկեսի կողմից։ Նա վկայել է, որ 2006 թվականին ծանոթացել է Էդվարդ Բելոյի (Էլ Կատի) հետ և նրան ծանոթացրել իր երկու երգերի հետ, այդ թվում՝ «Loca con su Tiguere»-ի։ Վասկեսի խոսքով՝ Բելոն տպավորված է եղել երգով և խնդրել է իրեն ձայնագրել այն։ Սակայն Բելոն պնդել է, որ երգն ի սկզբանե պատկանել է իրեն և հիմնված է նախկին կնոջ հետ իր հարաբերությունների վրա՝ հակասելով Վասկեսի պնդմանը, որ «Loca con su Tiguere»-ը հիմնված է եղել իր քրոջ և դաժան փողոցային տղայի հարաբերությունների վրա։ Հելերշթեյնը որոշում է կայացրել հօգուտ Վասկեսի և եկել է այն եզրակացության, որ երկու երգերը նման են կառուցվածքով և ռիթմով։ Քանի որ «Loca»-ի իսպանական տարբերակում Բելոն կատարում է բազմաթիվ դրվագներ, դատավորը որոշել է, որ դա նույնպես Վասկեսի երգից փոխառություն է։ Դատարանի որոշումից հետո «SonyATV Latin»-ը և «Sony/ATV Discos»-ը (ԱՄՆ-ում «Loca»-ի իսպանական տարբերակի դիստրիբյուտորները) «Mayimba Music»-ին պետք է վճարեին դատական գործընթացում Վասկեսի՝ երգի իրավունքների սեփականատիրոջ և հայցվորի կրած վնասների համար[12]։

2015 թվականի օգոստոսի 10-ին գործը կարճվել է Հելերշթեյնի կողմից այն բանից հետո, երբ «Sony Music»-ն նոր ապացույցներ է ներկայացրել, որ Վասկեսը կեղծել է ձայներիզը, որն ավելի վաղ ներկայացրել էր դատարանում՝ ապացուցելու համար, որ երգն ի սկզբանե ձայնագրվել է նրա կողմից։ Հելերշթեյնը հայտարարել Է, որ «Sony Music»-ի ներկայացրած ապացույցները տվել են «որակյալ և ծանրակշիռ ապացույց», որ ձայներիզը կեղծ էր[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Loca» երգն իր թողարկումից հետո մեծամասամբ արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ «Billboard»-ի գրախոսներից մեկը գովաբանել է Շակիրային այն բանի համար, որ վերջինս ցուցադրել է իր երաժշտական անկանխատեսելի ընտրությունը՝ ստիպելով Դիզի Ռասկալին երգել մերենգի ռիթմի տակ, ինչը նրանք անվանել են «կտրուկ կոմբինացիա»[14]։ «Digital Spy» պորտալի գրախոս Ռոբերտ Կոփսին նույնպես դրական արձագանք է տվել երգին և անվանել է այն «տարօրինակ, բայց շատ հաճելի»[15]։ «Stanford Daily» պորտալի գրախոս Ջենիֆեր Շաֆերը Դիզի Ռասկալայի ռեփը դիտարկում է որպես երգի կուլմինացիոն մաս[16]։ «The Boston Globe» թերթի խմբագիր Ջեյմս Ռիդը երգն անվանել է «մերենգիի անկրկնելի հիբրիդ», իսկ նրա իսպաներեն տարբերակը վերջինիս կարծիքով ալբոմի կարևորագույն երգն է[17]։ Միշել Մորգանթը, որը նույնպես «The Boston Globe»-ից է, տպավորվել է երգի ինչպես անգլերեն, այնպես էլ իսպաներեն տարբերակի էֆեկտիվությունից, ինչը, ըստ նրա՝ «Շակիրայի լեզվից-լեզու անցում կատարելու մի քանի այլ փորձերի ժամանակ անհետացել է»[18]։ Սակայն, «Վաշինգտոն Փոստ» թերթի խմբագիր Էլիսոն Ստյուարտը պնդում է, որ երգի երկու տարբերակների միջև եղել է «շատ մեծ ու զգալի տարբերություն»[19]։

Սինգլի իսպանական տարբերակն առաջադրվել է «Billboard Music Awards 2011» մրցանակին «Լավագույն լատինոամերիկյան երգ» անվանակարգում[20]։ Շակիրայի մյուս երկու «Gypsy» և «Waka Waka (This Time for Africa)» երգերը նույնպես առաջադրվել են այս մրցանակին և արդյունքում այն հանձնվել է «Waka Waka (This Time for Africa)» երգին[21]։ Միևնույն տարում «Billboard Latin Music Awards»-ում երգի իսպաներեն տարբերակն առաջադրվել է «Լատինոամերիկյան տաք երգ» մրցանակին, բայց պարտվել է[22]։ 2011 թվականին «Premios 40 Principales» մրցանակի հանձնման արարողության ժամանակ սինգլի իսպաներեն տարբերակն առաջադրվել է «Իսպաներեն լավագույն միջազգային երգ» (իսպ.՝ Mejor Canción Internacional en Español) մրցանակին[23]։ Այն նաև որպես «Ամենահիշվող մեղեդի» (իսպ.՝ La Más Pegajosa) և «Mi Ringtone» առաջադրվել է «Premios Juventud» մրցանակին, բայց երկու կատեգորիաներում էլ պարտվել է ամերիկացի ռեփեր Պիտբուլի «Bon, Bon» երգին[24]։ Երգի անգլերեն տարբերակն առաջադրվել է 2011 թվականի Պարային երաժշտության 26-րդ ամենամյա միջազգային մրցանակին «Լավագույն լատինոամերիկյան երգ ռեգեթոն ոճում»[25]։

Առևտրային ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Loca»-ի անգլերեն տարբերակն ունեցել է համաշխարհային առևտրային հաջողություն։ Ավստրիայի հիթ-շքերթում 17-րդ հորիզոնականում առաջնաելույթ ունենալուց հետո սինգլը հասել է երկրորդ հորիզոնականին և ընդհանուր առմամբ 20 շաբաթ մնացել հիթ-շքերթում[26]։ Ավստրիայում սինգլն ավելի քան 15 000 օրինակ վաճառքի համար Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) կողմից հավաստագրվել է ոսկե կարգավիճակով[27]։ Բելգիայի Վալոնիյա շրջանի ֆրանսալեզու տարածաշրջանում «Loca»-ն երկու շաբաթվա ընթացքում հասել է «Ultratop» հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և 26 շաբաթ զբաղեցրել այն[28]։ «Loca»-ն դարձել է Շակիրայի չորրորդ սինգլը, որը Բելգիայում հասել է առաջին հորիզոնականին[28]։ Բելգիական զվարճանքի ասոցիացիան (BEA) 10 000 օրինակ վաճառքի համար երգին հավաստագրել է ոսկե հավաստագրով[29]։ «Loca»-ն չեխական «Airplay» հիթ-շքերթում յոթ շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[30]։ Ֆրանսիայում երգն առաջնաելույթ է ունեցել սինգլների հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում և հասել երկրորդ հորիզոնականին՝ ընդհանուր առմամբ 49 շաբաթ անցկացնելով այդ հիթ-շքերթում[31]։ Բայց «Loca»-ին հաջողվել է նվաճել թվային երգերի ֆրանսիական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[32]։ 2010 թվականին «Loca»-ն 143 337 օրինակով դարձել է Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող ութերորդ սինգլը[33]։ Հունգարիայում «Loca»-ի համար ամենաբարձր դիրքը չորրորդ հորիզոնականն է եղել ինչպես սինգլների հիթ-շքերթում[34], այնպես էլ պարային հիթ-շքերթում[35]։ Երգը մտել է սինգլների իտալական թոփ 20-ի մեջ՝ դառնալով Շակիրայի առաջին սինգլը «Beautiful Liar»-ից հետո, որը ռեկորդ է գրանցել՝ վեց շաբաթ մնալով հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[36]։ Իտալիայում 60 000 օրինակ վաճառքի համար «Loca»-ն Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիայի (FIMI) կողմից հավաստագրվել է կրկնակի պլատինե կարգավիճակով[37]։ ԱՄՆ-ում «Loca»-ն հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 32-րդ հորիզոնականին[38]։ Hot Dance Club Songs հիթ-շքերթում այն դարձել է Շակիրայի առաջին սինգլը «Did It Again»-ից (2009) հետո, որը հասել է առաջին հորիզոնականին[39]։

«Loca»-ի իսպաներեն տարբերակը Մեքսիկայում հասել է «Monitor Latino» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին[40] և 120 000 օրինակ վաճառքի համար Մեքսիկական ֆոնոգրամ արտադրողների ասոցիացիայի (AMPROFON) կողմից հավաստագրվել կրկնակի պլատինե հավաստագրով[41]։ «Loca»-ն զբաղեցրել է իսպանական սինգլների հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը և 12 շաբաթվա ընթացքում զբաղեցրել առաջին հորիզոնականը[3]։ Սինգլն այնտեղ մնացել է ընդհանուր առմամբ 47 շաբաթ[3] 80 000 օրինակ վաճառքի համար «Productores de Música de España»-ի (PROMUSICAE) կողմից հավաստագրվել է կրկնակի պլատինե կարգավիճակով[42]։ Երգն զբաղեցրել է շվեյցարական սինգլների հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականը և հասել է առաջին հորիզոնականին չորս շաբաթվա ընթացքում՝ այդ հիթ-շքերթում անցկացնելով 40 շաբաթ[43]։ Շվեյցարիայում 30 000 օրինակ վաճառքի համար IFPI-ի կողմից հավաստագրվել է պլատինե կարգավիճակով[44]։ Սինգլի իսպանական տարբերակը հաջող հիթ է դարձել ԱՄՆ-ի լատինամերիկյան հիթ-շքերթներում։ Այն հասել Է Billboard Hot Latin Songs հիթշքերթիի առաջին հորիզոնականին[45], ինչպես նաև նվաճել Է Latin Pop Airplay-ի և Tropical Songs-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները[46][47]։ «Loca»-ն եղել է Շակիրայի տասնութերորդ սինգլը Hot Latin Songs հիթ-շքերթի թոփ 10-ում, ինչի շնորհիվ նա երրորդ տեղն Է զբաղեցրել ամենաշատ թվով սինգլների հիթ-շքերթներում թոփ 10 զբաղեցրած կին կատարողների վարկանիշում՝ Գլորիա Էստեֆանից և Անա Գաբրիելից հետ[48]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայի (Իսպանիա) շովափերից ոչ հեռու 2010 թվականի օգոստոսին։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ժաումե դե Լայգուանան, որն ավելի վաղ աշխատել էր Շակիրայի հետ «No» և «Gypsy» երգերի տեսահոլովակների վրա[49]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է «պարտիզանական ոճով»՝ մեծ քանակությամբ դրվագներ նկարահանելու համար նախատեսված ձեռքի տեսախցիկների օգտագործմամբ[50]։ Շակիրան պատմել է տեսահոլովակի մասին ու նշել․ «Ես որոշել էի պարզապես անել հանպատրաստից ինչ-որ բան և լինել այնպիսին, ինչպիսին կամ, լինել ազատ և չկաշկանդվել դրանից, որովհետև այս երգը հենց այդ մասին է»[51]։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին[50][52]։ Երգի անգլերեն և իսպաներեն տարբերակներն առանձին-առանձին թողարկվել «iTunes»-ում[53]․ մեկը՝ 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 13-ին[54]։

Տեսահոլովակը սկսվում է այն դրվագով, որտեղ Շակիրան անվաչմուշկ է վարում իր երկրպագուների մեծ բանակի հետ միասին, որոնք շրջապատել են նրան։ Ամբողջ քաղաքով շրջելուց հետո, ներառյալ նաև պարային մի շարք դրվագներ, նա հրապարակայնորեն փոխում է իր հագուստը և միանում է մոտոցիկլիստների պատահական խմբի։ Հետո նա սկսում է պարել և թռնում է Պլա-դե-Պալաու հրապարակի ցայտաղբյուրի մեջ[55][56]։ Հաջորդ տան ժամանակ նա սկսում է պորտապար պարել ծովափի մի տղամարդու հետ, իսկ տեսահոլովակի ավարտին մոտ նա սուզվում է ծովն իր բազմաթիվ երկրպագուների հետ և զվարճանում է[52][57]։ Դիզի Ռասկալը նույնպես հայտնվել է տեսահոլովակում երգի իր հատվածի ժամանակ[58]։

«Billboard»-ի աշխատակից Ուոլտեր Ֆրեյզերը տեսահոլովակին և Շակիրայի խելահեղությանը դրական գնահատական է տվել[52]։ «MTV»-ի Ջեյմս Մոնտգոմերին տեսահոլովակին տվել է շատ պոզիտիվ արձագանք՝ անվանելով այն «հազվագյուտ տեսահոլովակ», որը հիանալիորեն լրացնում է երգը[50]։ «Loca» երգի երաժշտական տեսահոլովակն առաջադրվել է 2011 թվականի 12-րդ «Latin Grammy Awards» մրցանակին «Լավագույն կարճամետրաժ երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում, բայց պարտվել է Calle 13 խմբի «Calma Pueblo» երգին[59]։ 2001 թվականի «Premios Nuestra Tierra» մրցանակի հանձնման արարողության ժամանակ տեսահոլովակը ստացել է «Կոլումբիացի երգչի լավագույն երաժշտական տեսահոլովակ» (իսպ.՝ Mejor Video Musical Para Artista Colombiano) մրցանակը[60]։ Այն նաև առաջադրվել է «Premios Juventud» մրցանակին «Իմ սիրելի տեսահոլովակը» (իսպ.՝ Mi Video Favorito) անվանակարգում[61]։ Տեսահոլովակը հայտնի է դարձել YouTube տեսակայքում և արժանացել է «Vevo» տեսակայքի «Vevo Certified» մրցանակին՝ որպես 100 միլիոնից ավել դիտում ունեցող[62]։

Կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակիրան, որը կատարում է «Loca» երգը Պունտա դել Էստեում (Ուրուգվայ), իր «The Sun Comes Out World Tour» համաշխարհային շրջագայության ժամանակ

Շակիրան առաջին անգամ «Loca» երգն անգլերեն տարբերակով կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 23-ին «Late Show with David Letterman» հեռուստածրագրում[63]։ Շակիրան նաև հայտնվել է «Lopez Tonight» հեռուստաշոուում, որտեղ խոսել է երգի մասին և նրա հաղորդավար Ջորջ Լոպեսին սովորեցրել է տեսահոլովակի պարային քայլերից[64]։ Երգը կատարել է նաև ամերիկյան «Dancing With the Stars»-ում հոկտեմբերի 19-ին՝ ալբոմի թողարկման օրը[65]։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին այն կատարել է նաև «The X-Factor» մրցույթի գերմանական տարբերակի եզրափակչում[66]։

Այս երգը Շակիրան առաջին անգամ կատարել է Դիզի Ռասկալի հետ նոյեմբերի 7-ին «MTV Europe Music Awards 2010» արարողության ժամանակ[67]։ MTV-ից Գաբի Գրեգն այս ելույթը գնահատել է որպես արարողության ժամանակ լավագույնը՝ գովաբանելով Շակիրայի պարային շարժումներն ու նշելով, որ «նա իրականում հնչում է նույնքան կենդանի, որքան ձայնագրությունում»[68]։ «Billboard»-ի Ջիլիան Մեյփսը սա ներառել է իր ««MTV European Music Awards 2010»-ից պարտադիր դիտելու 5 դրվագները» ցուցակում[69]։ Շակիրան երգի իսպաներեն տարբերակը կատարել է Լատինական մրցանակաբաշխության 12-րդ հանդեսի ժամանակ՝ ուղիղ եթերում[70]։ «Loca»-ն ներառվել է նրա «The Sun Comes Out World Tour» համաշխարհային շրջագայության երգացանկում, որն անցկացվել է 2010-2011 թվականներին։ Ներկայացման ժամանակ Շակիրան հագած է եղել ընձառյուծի պուտերով նեոնային տաբատ և կատարել է պարային ծրագիր «խրթին և քաղաքային խորեոգրաֆիայից»[71][72]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Շակիրան համերգից հետո հեռանում էր Կալիֆորնիայի Honda Centre կայանատեղիից, բայց դուրս է գալիս իր լիմուզինից և ավտոմեքենայի վրա երկու պարողների հետ կատարում «Loca» երգը[73]։

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered Romaniatvairplay|1
Չարտ (2010—2011) Բարձրագույն դիրք
Ավստրիա Ö3 Austria Top 75[74] 2
Բելգիա Ultratop Flanders[75] 3
Բելգիա Ultratop Wallonia[76] 1
Կանադա Canadian Hot 100[77] 36
Չեխիա IFPI[78] 1
Դանիա Tracklisten[79] 12
Նիդերլանդներ Mega Single Top 100[80] 55
Ֆինլանդիա Suomen virallinen lista[81] 11
Ֆրանսիա SNEP[82] 2
Գերմանիա Media Control AG[83] 6
Հունգարիա (Rádiós Top 40)[84] 17
Հունգարիա Single Top 10[85] 4
Հունգարիա Dance Top 40[86] 4
Իտալիա FIMI[87] 1
Լեհաստան Polish Airplay Top 20[88] 1
Լեհաստան (Video Chart)[89] 1
Ռումինիա (Romanian Top 100)[90]
1
Սլովակիա IFPI[91] 2
Իսպանիա PROMUSICAE[92] 1
Շվեդիա Sverigetopplistan[93] 20
Շվեյցարիա Schweizer Hitparade[94] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[95] 32
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[96] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[97] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Tropical Airplay (Billboard)[98] 1

Տարեկան չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (2010) Դիրք
Ավստրիա Ավստրիա Austrian Singles Chart[99] 38
Բելգիա Բելգիա Belgian Flanders Singles Chart[100] 45
Բելգիա Բելգիա Belgian Walloon Singles Chart[101] 26
Ֆրանսիա Ֆրանսիա French Singles Chart[102] 8
Ֆրանսիա Ֆրանսիա French Download Chart[102] 5
Գերմանիա Գերմանիա Germany (Official German Charts)[103] 63
Իսպանիա Իսպանիա Spanish Singles Chart[104] 7
Շվեդիա Շվեդիա Swedish Singles Chart[105] 70
Շվեյցարիա Շվեյցարիա Swiss Singles Chart[106] 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ U.S. Latin Songs[107] 53
Չարտ (2011) Դիրք
Բելգիա Բելգիա Belgian Walloon Singles Chart[108] 40
Ֆրանսիա Ֆրանսիա French Singles Chart[109] 28
Գերմանիա Գերմանիա Greek Airplay Chart[110] 42
Հունգարիա Հունգարիա Hungarian Airplay Chart[111] 81
Ռումինիա Ռումինիա Romanian Top 100[112] 14
Ռուսաստան Ռուսաստան Russia Airplay (Tophit)[113] 63
Իսպանիա Իսպանիա Spanish Singles Chart[42] 10
Շվեյցարիա Շվեյցարիա Swiss Singles Chart[114] 46
Ուկրաինա Ուկրաինա Ukraine Airplay (Tophit)[115] 111
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ U.S. Hot Dance Club Songs[107] 44

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրիա (IFPI Austria)[116] Gold 15 000x
Բելգիա (BEA)[117] Gold 15 000*
Դանիա (IFPI Denmark)[118] Gold 15 000^
Գերմանիա (BVMI)[119] Gold 150 000^
Իտալիա (FIMI)[120] 2× Platinum 60 000*
Մեքսիկա (AMPROFON)[121] 2× Platinum 120 000^
Իսպանիա (PROMUSICAE)[122] 2× Platinum 80 000^
Շվեդիա (GLF)[123] Gold 20 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[124] Platinum 30 000x
Ընդհանուր
Ամբողջ աշխարհ 5,000,000[2]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Ավստրիա Ավստրիա[125] 10 սեպտեմբերի, 2010 Digital download Epic Records
Բելգիա Բելգիա[126]
Դանիա Դանիա[127]
Ֆինլանդիա Ֆինլանդիա[128]
Իտալիա Իտալիա[129]
Նիդերլանդներ Նիդերլանդներ[130]
Նորվեգիա Նորվեգիա[131]
Պորտուգալիա Պորտուգալիա[132]
Իսպանիա Իսպանիա[133]
Շվեդիա Շվեդիա[134]
Շվեյցարիա Շվեյցարիա[135]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[136]
Կանադա Կանադա[137] 4 հոկտեմբերի, 2010
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[138] 12 հոկտեմբերի, 2010 Airplay
Գերմանիա Գերմանիա[139] 5 նոյեմբերի, 2010 CD սինգլ
Ֆրանսիա Ֆրանսիա[140] 1 դեկտեմբերի, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «6 Discos de Shakira que la convierten en la artista latina más exitosa de la historia». BocaLista. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Shakira's hit song 'Loca' not plagiarism, U.S. judge rules». Reuters.
  3. 3,0 3,1 3,2 «Shakira feat. Dizzee Rascal – Loca». Spanish Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Shakira's Biography». Shakira.com (Archive). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 Pareles, Jon (2010 թ․ հոկտեմբերի 14). «Shakira Conquers New Arenas». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 Anderson, Sara D (2010 թ․ սեպտեմբերի 1). «Shakira, 'Loca' -- New Song». AOL. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. O'Brien, Jon. «Sale el Sol- Shakira- Overview». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Gregory, Jason (2010 թ․ սեպտեմբերի 2). «Dizzee Rascal Says Shakira Collaboration Is 'Different'». Gigwise. Giant Digital. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. Lipshutz, Jason (2010 թ․ սեպտեմբերի 7). «Dizzee Rascal 'Honored' to Work on Shakira's 'Loca' Single». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Loca (feat. El Cata) – Single». iTunes. Apple. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Loca (English Version) [feat. Dizzee Rascal] – Single». iTunes Store. Apple. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. Gardner, Eriq (2014 թ․ օգոստոսի 20). «Shakira's Illegally Copied Song Puts Sony on Hook for Damages». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. Chung, Andrew (2015 թ․ օգոստոսի 10). «Shakira's hit song 'Loca' did not plagiarize, U.S. judge rules». Рейтер. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «Shakira, "Loca"». Billboard. Prometheus Global Media. 2010 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. Copsey, Robert (2010 թ․ դեկտեմբերի 13). «Shakira ft. Dizzee Rascal: 'Loca'». Digital Spy. Hearst Magazines UK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. Schaffer, Jennifer (2010 թ․ հոկտեմբերի 29). «Review: Shakira's 'Sale El Sol'». The Stanford Daily Publishing Corporation. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. Reed, James (2010 թ․ հոկտեմբերի 25). «Shakira, 'Sale el Sol'». The Boston Globe. The New York Times Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. Morgante, Michelle (2010 թ․ հոկտեմբերի 18). «Review: Shakira strips it down on 'Sale El Sol'». The Boston Globe. The New York Times Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. Stewart, Allison (2010 թ․ հոկտեմբերի 19). «Click Track: Shakira – Sale el Sol – Review». The Washington Post. The Washington Post Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  20. Lopez, Kristina (2011 թ․ մայիսի 20). «Billboard Music Awards 2011: Check out the nominees». On The Red Carpet. KABC-TV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «2011 Billboard Music Awards Winners Page 4». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. Gonzalez, Victor (2011 թ․ ապրիլի 29). «Billboard Latin Music Awards 2011: Winners, Losers, and Relative Unknowns». Miami New Times. Voice Media Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. «Lista de nominados a los Premios 40 Principales 2011» (իսպաներեն). TV y Espectaculos. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. «Lista de nominados a Premios Juventud 2011» (իսպաներեն). TV y Espectaculos. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. «IDMA Winners for the year 2010 presented in 2011». Winter Music Conference. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  26. «Shakira feat. Dizzee Rascal – Loca (Song)» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  27. «Gold & Platin (Enter "Shakira" in "Interpret" and then click "Suchen" (գերմաներեն). IFPI Austria. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. 28,0 28,1 «Shakira feat. Dizzee Rascal – Loca (Song)» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  29. «Les Disques D'Or/De Platine – Singles – 2011» (ֆրանսերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  30. «Radio Top100 Oficiální – Shakira Feat. Dizzee Rascal – Loca» (չեխերեն). Международная федерация производителей фонограмм. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  31. «Shakira feat. Dizzee Rascal – Loca (Chanson)» (ֆրանսերեն). Les Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. «Download Single Top 50» (ֆրանսերեն). Les Charts. 2010 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  33. «Bilan du marché du disque en France : ventes, chiffres et évolution». PureMédias (ֆրանսերեն). Webédia. 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  34. «Archívum " Kereső – lista és dátum szerint (Select "Single (track) Top 10 lista" in "Lista", "2010" in "Ev", and "51 in "Het" (հունգարերեն). MAHASZ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  35. «Archívum " Kereső – lista és dátum szerint (Select "Dance Top 40 lista" in "Lista", "2010" in "Ev", and "51 in "Het" (հունգարերեն). MAHASZ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  36. «Shakira feat. Dizzee Rascal – Loca (Song)». Italian Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  37. «Certificazioni – Archivio (Select "Online" in "Scegli la sezione", "--" in both fields of "Seleziona settimana e anno", and enter "Shakira" in "Artista" (իտալերեն). FIMI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  38. «Shakira – Chart History (The Hot 100)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. «Shakira – Chart History (Dance/Club Play Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  40. «Llega Adictiva Banda San José al primer lugar de Monitor latino» (իսպաներեն). Notimex. Hispavista. 2010 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  41. «Certificaciones 2012». AMPROFON. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  42. 42,0 42,1 «Top 50 Canciones Anual 2011» (PDF) (իսպաներեն). PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  43. «Shakira feat. El Cata – Loca». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  44. «Awards 2011». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  45. «Shakira – Chart History (Hot Latin Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  46. «Shakira – Chart History (Latin Pop Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  47. «Shakira – Chart History (Tropical Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  48. Trust, Gary (2010 թ․ հոկտեմբերի 8). «Ask Billboard: Lil Wayne Infects The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  49. Daw, Robbie (2010 թ․ սեպտեմբերի 29). «Shakira And Her Pants Are Golden In Her "Loca" Video». Idolator. Spin Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  50. 50,0 50,1 50,2 Montgomery, James (2010 թ․ սեպտեմբերի 29). «Shakira Goes 'Loca' In New Guerrilla-Style Video». MTV News. Viacom. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  51. «Shakira Talks Loca». MTV News. Viacom. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  52. 52,0 52,1 52,2 Fraizier, Walter (2010 թ․ սեպտեմբերի 29). «Shakira Goes 'Loca' in New Video». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  53. «Loca (feat. El Cata) [Video]». iTunes Store. Apple. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  54. «Loca (feat. Dizzee Rascal) [Video – New Version]». iTunes Store. Apple. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  55. Fenno, Christine (2010 թ․ օգոստոսի 21). «Shakira in Hot Water After Public Fountain Romp». PopEater. AOL. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  56. Bord, Christine (2010 թ․ օգոստոսի 26). «Shakira Gets Fined for Shaking Her Hips in Barcelona's Famed Fountain». Jaunted. SFO Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  57. Clott, Sharon (2010 թ․ հոկտեմբերի 1). «Look By Look: Shakira's 'Loca' Music Video Style». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  58. Eggenberger, Nicole (2010 թ․ սեպտեմբերի 29). «VIDEO: Shakira Gets "Loca" in Shaky New Video». OK!. Northern & Shell. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  59. «Latin Grammys 2011: Complete nominees and winners». Los Angeles Times. Tribune Company. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  60. Peña, John (2011 թ․ մայիսի 19). «Estos fueron los ganadores de Los Premios Nuestra Tierra 2011» (իսպաներեն). Entretengo. Impressa Network. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  61. Del Río, Mairem (2011 թ․ հուլիսի 19). «Y los nominados a Premios Juventud son...» (իսպաներեն). TV Notas. Grupo Editorial Notmusa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  62. «Shakira's Videos Page». Vevo. Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  63. «Shakira Performs 'Loca' On Letterman». Terra Networks. Telefónica. 2010 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  64. Gonzalez, John (2010 թ․ հոկտեմբերի 19). «Shakira goes 'Loca' on 'Lopez Tonight' with George Lopez; performs on 'Dancing with the Stars'». Booth Newspapers. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  65. Smith, Tim (2010 թ․ հոկտեմբերի 20). «Shakira Drives 'DWTS' Loca, Loca Loca!». Idolator. Spin Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  66. «X Factor: Edita Abdieski setzt sich gegen Big Soul durch» (գերմաներեն). VOX. RTL Group. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  67. Sophie Barnett (2010 թ․ նոյեմբերի 4). «EMA Red Carpet Show!». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  68. Gregg, Gabi (2010 թ․ նոյեմբերի 8). «Shakira EMA Performance». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  69. Mapes, Jillian (2010 թ․ նոյեմբերի 8). «5 Must-See Moments at the 2010 MTV European Music Awards». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  70. Lopez, Carlos (2011 թ․ նոյեմբերի 10). «Calle 13 arrasó en Latin GRAMMY 2011» (իսպաներեն). Univision Communications. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  71. Mikael, Wood (2010 թ․ հոկտեմբերի 24). «Live review: Shakira at Staples Center». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  72. Betancourt, Isabel (2010 թ․ սեպտեմբերի 28). «Shakira's The "Sun Comes Out" Tour Shinned on Florida Fans Saturday». TheCelebrityCafe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  73. Copsey, Robert (2010 թ․ հոկտեմբերի 28). «Shakira plays car park gig». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  74. Shakira feat. Dizzee Rascal — Loca Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 29 декабря 2019.
  75. Ultratop.be — Shakira feat. Dizzee Rascal — Loca (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  76. Ultratop.be — Shakira feat. Dizzee Rascal — Loca (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  77. Shakira Album & Song Chart History Canadian Hot 100 for Shakira.
  78. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201104.
  79. Danishcharts.com — Shakira feat. Dizzee Rascal — Loca. Tracklisten. Hung Medien.
  80. Dutchcharts.nl — Shakira feat. Dizzee Rascal — Loca (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  81. Finnishcharts.com — Shakira feat. Dizzee Rascal — Loca. Finland’s Official List
  82. Lescharts.com — Shakira feat. Dizzee Rascal — Loca (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  83. Shakira feat. Dizzee Rascal - Loca (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 29 декабря 2019.
  84. «Archívum " Kereső – előadó/cím szerint (Enter "Shakira" in "Előadó/cím" (հունգարերեն). MAHASZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  85. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  86. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Dance Top 40 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  87. Italiancharts.com — Shakira feat. Dizzee Rascal — Loca (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  88. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  89. «Top 5 Airplay TV». Polish Video Chart. Związek Producentów Audio-Video. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  90. «2011 – Week 13». Media Forest. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  91. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201103.
  92. Spanishcharts.com — Shakira feat. El Cata — Loca Canciones Top 50. Hung Medien.
  93. Swedishcharts.com — Shakira feat. Dizzee Rascal — Loca. Singles Top 60. Hung Medien.
  94. Shakira feat. El Cata — Loca swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  95. Shakira Album & Song Chart History Billboard Hot 100 for Shakira.
  96. Shakira Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Shakira.
  97. Shakira Album & Song Chart History Billboard Latin Songs for Shakira.
  98. Shakira Album & Song Chart History Billboard Latin Tropical Airplay for Shakira.
  99. «Austrian Single Year End Chart – 2010» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  100. «Jaaroverzichten 2010 – Singles» (գերմաներեն). Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  101. «Rapports annuels 2010 – Singles» (ֆրանսերեն). Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  102. 102,0 102,1 «Classement des 100 premiers Singles Fusionnés par GfK Music du 1er Janvier au 31 Décembre 2010» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  103. «Top 100 Single-Jahrescharts – 2010» (գերմաներեն). Offizielle Deutsche Charts. GfK Entertainment. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  104. «Top 50 Canciones Anual 2010» [Top 50 Songs Annual 2010] (PDF) (իսպաներեն). Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  105. «Swedish Year-End Charts 2010 – Single» (շվեդերեն). Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  106. «2010 Year End Swiss Singles Chart» (գերմաներեն). Swiss Charts. Hung Medien. 2011. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  107. 107,0 107,1 «Shakira – Chart history». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  108. «Rapports Annuels 2011» (ֆրանսերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  109. «Classement des 100 premiers Singles Fusionnés par GfK Music du 1er Janvier au 31 Décembre 2011» (PDF) (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  110. Kanellopoulos, Dimitris (2012 թ․ հունվարի 5). «Τop 100 Radio Airplay Γia Τo 2011» (հունարեն). E-tetradio.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  111. «Mahasz Rádiós Top 100 2011» (հունգարերեն). Association of Hungarian Record Companies. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  112. «Romanian Top 100 - Top of the Year 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  113. «Russian Top Year-End Radio Hits (2011)». Tophit. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  114. «Swiss Year-End Charts 2011» (գերմաներեն). Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  115. «Ukrainian Top Year-End Radio Hits (2011)». Tophit. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  116. «Austrian single certifications – Shakira – Loca» (German). IFPI Austria. Վերցված է 29 декабря 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  117. «Ultratop − Goud en Platina – singles 2011». Ultratop. Hung Medien. Վերցված է 29 декабря 2019-ին.
  118. «Danish single certifications – Shakira – Loca». IFPI Danmark. Վերցված է 29 декабря 2019-ին. Scroll through the page-list below until year 2011 to obtain certification.
  119. «Gold-/Platin-Datenbank (Shakira; 'Loca' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 29 декабря 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  120. «Italian single certifications – Shakira – Loca» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 29 декабря 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2010" in the "Anno" drop-down menu. Select "Loca" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  121. «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Shakira in the box under the ARTISTA column heading and Loca in the box under the TÍTULO column heading.
  122. «Spanish single certifications – Shakira – Loca». El portal de Música. Productores de Música de España. Վերցված է 29 декабря 2019-ին.
  123. «Guld- och Platinacertifikat − År 2010» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին. Վերցված է 29 декабря 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  124. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Loca'. IFPI Switzerland. Hung Medien. Վերցված է 29 декабря 2019-ին.
  125. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Austria). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  126. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Belgium). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  127. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Denmark). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  128. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Finland). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  129. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Italy). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  130. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Netherlands). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  131. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Norway). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  132. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Portugal). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  133. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Spain). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  134. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Sweden). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  135. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Switzerland). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  136. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (US). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  137. «Loca (feat. El Cata) – Single by Shakira». iTunes Store (Canada). Apple Inc. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  138. «Shakira-Loca Feat dizzee Rascal». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  139. «Shakira-Loca (Single)». Amazon.com (DE). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  140. «Loca [CD single] – Amazon.fr». Amazon.com (FR). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]