Beautiful Liar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Beautiful Liar»
«Beautiful Liar» սինգլի շապիկը (Բիոնսեի և Շակիրա, 2007)
Բիոնսեի և Շակիրայի սինգլը
«B'Day» ալբոմից
Թողարկված12 փետրվարի, 2007
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2006
Sony Music Studios
(Նյու Յորք, Նյու Յորք)
Battery Studios
(Նյու Յորք, Նյու Յորք)
Elastic Mix Studios
(Ֆորտ Լոտերդեյլ, Ֆլորիդա)
Futura Productions
(Ռոսլինդեյլ, Բոստոն, Մասաչուսեթս)
The Hit Factory
(Մայամի, Ֆլորիդա)
ԺանրԼատին փոփ R&B
Տևողություն3:21
ԼեյբլColumbia
ՊրոդյուսերStargate, Բիոնսե
Բիոնսեի և Շակիրայի սինգլների ժամանակագրություն
««Amor Gitano»»
(2007)
«Beautiful Liar»
(2007)
««Get Me Bodied»»
(2007)
Շակիրա ժամանակագրություն
«Las de la Intuición» / «Pure Intuition» «Beautiful Liar» «Si Tu No Vuelves»

Beautiful Liar (հայ․՝ «Հիասքանչ սուտասան»), ամերիկացի երգչուհի Բիոնսեի և կոլումբիացի երգչուհի Շակիրայի սինգլը։ Երգը ձայնագրել են Բիոնսեն, Ամանդա Գոուսթը, Իան Դենչին և Stargate-ի անդամներ՝ Էրիկսենը և Թոր Էրիկ Գերմանսենը։

Երգը դարձել է B’Day Deluxe Edition-ի հետ առաջին սինգլը, Բիոնսեի դե լյուքս ալբոմում։ Երգը դարձավ 2007 թվականի հիթերից մեկը Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Նաև «Beautiful Liar»-ը 2007 թվականին ստացավ մրցանակ MTV Video Music Awards-ի կողմից որպես լավագույն դուետ մրցանակ։

Գրելու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոնսեն հաստատել է իր և Շակիրայի համագործակցության փաստը Univision-ի հետ 2006 թվականի դեկտեմբերին հարցազրույցի ժամանակ[1]: MTV-ի հետ հարցազրույցի ժամանակ նա պատմել է, թե ինչպես է հանդիպել Շակիրային տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ և թե ինչպես նրանք պայմանավորվեցին միասին դուետ ձայնագրել[2][3]: Բիյոնսեի B'Dayալբոմի ձայնագրման ժամանակ Շակիրան գտնվում էր համերգային շրջագայությունում, բայց դա չխանգարեց երգչուհիներին գտնել ժամանակ երգը ձայանգրելու համար[2]: Երգի վոկալային հատվածները ձայնագրվել են տարբեր ստուդիաներում։[3]

Ստեղծագորժությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Beautiful Liar»-ը երգ է R&B ոճում, գրված սոլ մինոր տոնայնությամբ, րոպեում 96 հարված տեմպով։ Բիոնսեի վոկալի տոնայնությունը երգում՝ Սոլ3 ից Սի♭5 է[4]։

Բիոնսեն բացատրել է, որ «Beautiful Liar»-ը երգ է կանացի ուժի մասին և այն համապատասխանում է ամբողջ ալբոմի թեմային։Երգի հերոսուհիները հրապուրված են միևնույն տղամարդով, բայց կռվելու փոխարեն նրանք երկուսն էլ համաձայնում են, որ նա դրան արժանի չէ."… Այդ երգը տղայի մասին է, ով խաղում է մեր երկուսի հետ էլ և նրա պատճառով վիճելու փոխարեն մենք ասում ենք. «Մոռացիր նրան։ Արի միասնակամ լինենք։ Նա գեղեցիկ խաբեբա է։»[2]

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Beautiful Liar»-ը համացանցում թողարկվել է անվճար ներբեռնմամբ[5]։ Սինգլը թողարկվել է 2007 թվականի ապրիլի 28-ին Մեծ Բրիտանիայում[6] և 2007 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ-ում:

«Beautiful Liar»-ը ստացել է մրցանակ «Լավագույն միասին վոկալային փոփ կատարում» անվանակարգում Գրեմմիի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ[7]։ Երգի իսպանական տարբերակը նոմինացվել է Latin Grammy Awards-ի տարվա երգ անվանակարգում[8]։ Սինգլը ստացել է Ivor Novello Awards մրցանակ որպես 2008 թվականի ամենավաճառվող սինգլ Մեծ Բրիտանիայում[9][10]։

Դիրքերը հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոնսեն կատարում է «Beautiful Liar» երգը Բարսելոնայում The Beyoncé Experience համերգային շրջագայության ժամանակ։

«Beautiful Liar»-ը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 94-րդ հորիզոնականում։ Հաջորդ շաբաթ երգը հայտնվել է 3-րդ հորիզոնականում և դարձել Hot 100 հիթ-շքերթի ռեկորդը, մինչև այն չի սահմանվել Բրիթնի Սփիրսի կողմից 2008 թվականին[11]։ Billboard Pop 100 հիթ շքերթում սինգլը 77-րդ հորիզոնականից հայտնվել է 3-րդ հորիզոնականում մեկ շաբաթվա ընթացքում։ «Beautiful Liar»-ը դեբյուտացվել է Billboard Hot Digital Tracks և Hot Digital Songs հիթ-շքերթների առաջին հորիզոնականում[12]։ 2009 թվականի փետրվարին «Beautiful Liar»-ը ստացել է պլատինե սինգլի կարգավիճակ և վաճառվել է ավելի քան 1.000.000 օրինակ վաճառքով[13]։

Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 32 երկրների հիթ-շքերթներում[14]։ Մեծ Բրիտանիայում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է սինգլի 37.500 ներբեռված օրինակ[6] Սկավառակի թողարկումից հետո սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում,[15]։ դառնալով Բիոնսեի 3-րդ և Շակիրայի 2-րդ սինգլը, որը զբաղեցրել էր այդպիսի բարձր հորիզոնականներ[6] 2007 թվականի հունիսի 20-ին սինգլը ստացել է արծաթե կարգավիճակ Մեծ Բրիտանիայում, որտեղ վաճառվել է ավելի քան 200.000 օրինակ։[16]։

Ավստրալիայում սինգլը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և դարձել 51-րդ սինգլը ամբողջ 2007 թվականի հիթ-շքերթում[17]։ Այդտեղ սինգլը ստացավ պլատինե կարգավիճակ[18]։ «Beautiful Liar»-ը դեբյուտացվել է New Zealand Singles Chart-ի 1-ին հորիզոնականւմ[19]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Beautiful Liar» տեսահոլովակը նկարահանվել է բրիտանացի ռեժիսոր Ջեյք Նավայի կողմից։ Տեսահոլովակը նկարահանվել է 2 օրվա ընթացքում[20]: Ժամանակի սուղ լինելու պատճառով պարային համարները նախօրոք չեն փորձվել, շարժումների մեծ մասը մտածել է Շակիրան արևելյան պարերի տարրերի օգտագործմամբ[21]

Տեսահոլովակի առաջին մասում Բիոնսեն և Շակիրան միմյանցից առանձին են գտնվում։ Սկզբում նրանց դեմքերը փակված են ծխով։ Տեսահոլովակում օգտագործվել են տարբեր ֆոներ՝ մայրամուտ, արևածագ, քամուց ծածանվող կտոր, բամբուկ, երկնագույն նեոնային լուսավորությամբ սենյակ և եզրափակիչ կայծակի տեսարան։ Տեսահոլովակի կապող տարրերն են հանդիսանում պորտապարի օգտագործմամբ պարային լրացումները, երգչուհիների նման սանրվածքը և սև պարային հագուստները, որոնք տեսահոլովակի ընթացքում չեն փոխվում։

«Beautiful Liar»-ի տեսահոլովակը ստացել է նոմինացիա 2007 թվականի BET Awards-ի ժամանակ, բայց զիջել է Բիոնսեի մեկ այլ՝ «Irreplaceable» տեսահոլովակին[22][23]։ MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Beautiful Liar»-ը ստացել է լավագույն դուետային կատարում մրցանակ[24][25]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ, ԱՄՆ[26]
  1. «Beautiful Liar» (featuring Shakira) — 3:21
  2. «Beautiful Liar (Bello Embustero)» (իսպանական տարբերակ) — 3:22
  3. «Beautiful Liar (իսպանա-անգլիական տարբերակ)» (featuring Sasha Fierce a.k.a. Beyoncé) — 3:21
  4. «Beautiful Liar (Գործիքային տարբերակ)» — 3:19
Ավստրիալիա[27]
  1. «Beautiful Liar» (featuring Shakira) — 3:19
  2. «Beautiful Liar (Freemasons Remix Edit)» (featuring Shakira) — 3:27
Մեծ Բրիտանիա[28]
  1. «Beautiful Liar» (featuring Shakira) — 3:19
  2. «Beautiful Liar (Freemasons Remix Edit)» (featuring Shakira) — 3:27
  3. «Irreplaceable (Maurice Joshua Remix Edit)» — 4:03
  4. «Déjà Vu (Freemasons Radio Mix)» — 3:15
  5. «Beautiful Liar» (տեսահոլովակ) — 3:34

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Radio Mix/Radio Version
  • Freemasons Radio Vox
  • Freemasons Club Vox
  • Freemasons Dub Vox
  • Freemasons Club Edit
  • Maurice Joshua New Main
  • Maurice Joshua New Instrumental
  • Karmatronic Remix
  • Karmatronic Radio

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ (2007)[29] Լավագույն
արդյունք
Ավստրալիա ARIA[30] 5
Ավստրիա Ö3 Austria Top 75[31] 2
Բելգիա Ultratop Flanders[32] 2
Բելգիա Ultratop Wallonia[33] 5
Կանադա Canadian Hot 100[34] 2
Չեխիա IFPI[35] 8
Դանիա Tracklisten[36] 4
Եվրոպա European Hot 100 Singles[37] 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[38] 2
Ֆրանսիա SNEP[39] 1
Գերմանիա Media Control AG[40] 1
Հունգարիա Rádiós Top 40[41] 1
Հունգարիա Single Top 10[42] 4
Իռլանդիա IRMA[43] 1
Իտալիա FIMI[44] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[45] 1
Նոր Զելանդիա RIANZ[46] 1
Նորվեգիա VG-lista[47] 2
Սլովակիա IFPI[48] 11
Շվեդիա Sverigetopplistan[49] 6
Շվեյցարիա Schweizer Hitparade[50] 1
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[51] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[52] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[53] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[54] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[55] 70

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2007) #
Australian Singles Chart[56] 51
Australian Urban Singles Chart[57] 9
Austria Top 75 Singles of 2007[58] 29
Belgian Singles Chart (Flanders)[59] 18
Belgian Singles Chart (Wallonia)[60] 29
Dutch Top 40[61] 13
German Singles Chart[62] 28
Greek Singles Chart[63] 17
New Zealand Singles Chart[64] 37
Russian Airplay Chart[65] 30
Ռուսաստան (Love Radio) 7
Ռուսաստան (Եվրոպա պլյուս) 30
Swiss Singles Chart[66] 11
UK Singles Chart[67] 12
Երկիր (ընկերություն) Կարգավիճակ
Ավստրալիա (ARIA) Պլատինե[68]
Բելգիա IFPI Ոսկե[69]
Դանիա (IFPI) Պլատինե[70]
Գերմանիա (BVMI) Ոսկե[71]
Իսպանիա (Promusicae) 3x Պլատինե[72]
ԱՄՆ (RIAA) Պլատինե[73]
Մեծ Բրիտանիա (BPI) Արծաթե[74]
Նախորդող՝
"Girlfriend", կատարել է Ավրիլ Լավինը
Irish Singles Chart №1 սինգլ
19 ապրիլի, 2007
Հաջորդող՝
"Like Only a Woman Can", կատարել է Բրայան Մաքֆենդելը
Նախորդող՝
"Give It to Me",
կատարել է Timbaland, Նելլի Ֆուրտադոն և Ջասթին Թիմբերլեյքը
UK Singles Chart №1 սինգլ
22 ապրիլի, 2007 - 12 մայիսի, 2007
Հաջորդող՝
"Baby's Coming Back/Transylvania",
կատարել է McFly
Նախորդող՝
"Crawl", կատարել է Atlas
New Zealand RIANZ singles chart
23 ապրիլի, 2007 - 29 ապրիլի, 2007
Հաջորդող՝
"Crawl", կատարել է Atlas
Նախորդող՝
"Et S'il N'en Restait Qu'une (Je Serais Celle-là)",
կատարել է Սելին Դիոնը
French SNEP №1 սինգլ
28 ապրիլի, 2007
Հաջորդող՝
"Balance-toi", կատարել է Թոնի Փարքերը
Նախորդող՝
"Girlfriend", կատարել է Ավրիլ Լավին
Italian Singles Chart №1 սինգլ
29 ապրիլի, 2007 - 12 մայիսի, 2007
Հաջորդող՝
"Extended Play", կատարել է Vasco Rossi
Նախորդող՝
Like Only a Woman Can", կատարել է Բրայան Մակֆենդենը
Irish Singles Chart №1 սինգլ
3 մայիսի, 2007
Հաջորդող՝
"Girlfriend", կատարել է Ավրիլ Լավին
Նախորդող՝
"Give It to Me",
կատարել է Timbaland, Նելլի Ֆուրտադո և Ջասթին Թիմբերլեյք
Billboard Eurochart Hot 100 №1 սինգլ
4 մայիսի, 2007 - 15 հունիսի, 2007
Հաջորդող՝
"Umbrella", կատարել է Ռիհաննան և Jay-Z
Նախորդող՝
"Tranen Gelachen", կատարել է Guus Meeuwis
Dutch Top 40 №1 սինգլ
5 մայիսի, 2007 - 19 մայիսի, 2007
Հաջորդող՝
"Blijf Bij Mij" կատարել է Andre Hazes և Gerard Joling
Նախորդող՝
"Balance-toi", կատարել է Թոնի Փարքերը
French SNEP №1 սինգլ
12 մայիսի, 2007
Հաջորդող՝
"On s'attache", կատարել է Քրիստոֆ Մայը
Նախորդող՝
"Ein Stern (...der deinen Namen trägt)", կատարել է DJ Ötzi
German Singles Chart №1 սինգլ
11 մայիսի, 2007 - 17 մայիսի, 2007
Հաջորդող՝
"Ein Stern (...der deinen Namen trägt)", կատարել է DJ Ötzi
Նախորդող՝
"Girlfriend", կատարել է Ավրիլ Լավին
Spanish Singles Chart №1 սինգլ
18 մայիսի, 2007 - 8 հունիսի, 2007
Հաջորդող՝
"Las de la Intuición", կատարել է Շակիրան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beyoncé»։ Univision։ Վերցված է 2007-03-28 
  2. 2,0 2,1 2,2 Moss Corey (2007-02-14)։ «Beyoncé Turns Heads With Sports Illustrated Cover, Shakira Duet»։ MTV News։ Վերցված է 2008-08-17 
  3. 3,0 3,1 Vineyard Jennifer։ «Beyoncé: Behind the B'Day Videos»։ MTV News։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2008-08-17 
  4. «Beautiful Liar». Sony/ATV Music Publishing. 2007.
  5. Sandoval Greg (2007-09-20)։ «Leaked e-mails reveal MediaDefender's antipiracy woes»։ CNET News։ Վերցված է 2008-08-31 
  6. 6,0 6,1 6,2 «ALL THE No.1's»։ The Official UK Charts Company։ Արխիվացված է օրիգինալից August 22, 2008-ին։ Վերցված է 2008-08-17 
  7. Nudd Tim (2007-12-06)։ «Kanye West, Amy Winehouse Lead Grammy Nods»։ People (Time Inc)։ Վերցված է 2008-01-30 
  8. «8th Latin Grammy Awards Winners List»։ The Recording Academy։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-01-ին։ Վերցված է 2008-08-17 
  9. «2008 Ivor Novello awards: The winners»։ British Broadcasting Corporation։ 2008-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2008-08-17 
  10. Paine Andre (2008-04-21)։ «Ivors nominees»։ British Broadcasting Corporation։ Վերցված է 2008-08-17 
  11. Cohen Jonathan (2007-03-29)։ «Akon Scores Second No. 1 Hit From 'Konvicted'»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Վերցված է 2008-08-17 
  12. «Beyoncé Sets Billboard Chart Record as 'Beautiful Liar,' Her Superstar Duet With Shakira, Achieves the Biggest Jump in Hot 100 History»։ PR-Newswire։ 2007-03-29։ Վերցված է 2007-03-29 
  13. «write "Beautiful Liar" from searchable database»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին 
  14. «Amanda Ghost»։ British Broadcasting Corporation։ 2007-03-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2008-08-17 
  15. Sexton Paul (2007-04-23)։ «Beyoncé, Shakira And Avril Overtake U.K. Charts»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-11-ին։ Վերցված է 2008-08-17 
  16. «Certified Awards»։ BPI։ Վերցված է 2007-12-07 
  17. «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2007»։ Australian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2008-08-17 
  18. «ARIA Charts - Accreditations - 2007 Singles»։ Australian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2008-08-17 
  19. «Top 40 singles»։ Recording Industry Association of New Zealand։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2008-08-17 
  20. «Wild Child»։ Expressindia։ Indian Express Newspapers (Mumbai) Ltd։ 2007-10-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007-11-20 
  21. Vineyard Jennifer։ «Beyoncé: Behind The B'Day Videos»։ MTV News։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007-12-27 
  22. Grossberg Josh (2007-05-17)։ «Beyoncé Bests BET Noms»։ E! Online։ Վերցված է 2008-08-17 
  23. «BET Awards 2007 Winners»։ Black Entertainment Television։ 2007-06-26։ Վերցված է 2008-08-17 
  24. Montgomery James (2007-08-07)։ «MTV VMA Race Is On: Justin Timberlake, Beyoncé Lead Nominations»։ MTV News։ Վերցված է 2008-08-17 
  25. «2007 VMA: The Entire 2007 MTV Video Music Awards On-Demand»։ MTV Overdrive։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2008-08-17 
  26. «iTunes Store — Beyoncé & Shakira — Beautiful Liar — EP». Itunes.apple.com. Retrieved 2009-09-05.
  27. «iTunes Store — Beyoncé & Shakira — Beautiful Liar — Single». Itunes.apple.com. Retrieved 2009-09-05.
  28. «iTunes Store — Beyoncé & Shakira — Beautiful Liar — EP». Itunes.apple.com. Retrieved 2009-09-05.
  29. «Beyoncé and Shakira - Beautiful Liar»։ αCharts.us։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2006-03-08 
  30. Australian-charts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  31. Beyoncé & Shakira — Beautiful Liar Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  32. Ultratop.be — Beyoncé & Shakira — Beautiful Liar (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  33. Ultratop.be — Beyoncé & Shakira — Beautiful Liar (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  34. Beyoncé Album & Song Chart History Canadian Hot 100 for Beyoncé.
  35. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200730.
  36. Danishcharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar. Tracklisten. Hung Medien.
  37. Beyoncé Album & Song Chart History European Hot 100 for Beyoncé.
  38. Finnishcharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar. Finland’s Official List
  39. Lescharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  40. Musicline.de — Chartverfolgung — Beyoncé & Shakira — Beautiful Liar (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  41. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  42. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  43. "Chart Track: Week 16, 2007". Irish Singles Chart.
  44. Italiancharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  45. Dutchcharts.nl — Beyoncé & Shakira — Beautiful Liar (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  46. Charts.org.nz — Beyoncé & Shakira — Beautiful Liar. Top 40 Singles. Hung Medien.
  47. Norwegiancharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar. VG-lista. Hung Medien.
  48. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200724.
  49. Swedishcharts.com — Beyoncé & Shakira — Beautiful Liar. Singles Top 60. Hung Medien.
  50. Beyoncé & Shakira — Beautiful Liar swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  51. Beyonce & Shakira: Artist Chart History Official Charts Company.
  52. Beyoncé Album & Song Chart History Billboard Hot 100 for Beyoncé.
  53. Beyoncé Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Beyoncé.
  54. Beyoncé Album & Song Chart History Billboard Latin Songs for Beyoncé.
  55. Beyoncé Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Beyoncé.
  56. ARIA Top 100 Singles 2007
  57. http://www.aria.com.au/pages/aria-charts-end-of-year-charts-urban-singles-2007
  58. Jahreshitparade 2009 — austriancharts.at
  59. ultratop.be — ULTRATOP BELGIAN CHARTS
  60. ultratop.be — ULTRATOP BELGIAN CHARTS
  61. dutchcharts.nl — Dutch charts portal
  62. Germany Top 100 Singles ~ 2007
  63. Ελληνικό Chart
  64. RIANZ
  65. Google Translate
  66. Swiss Year-End Charts 2007 — swisscharts.com
  67. «MusiCharts»։ Musicharts.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2010-02-04 
  68. http://www.aria.com.au/pages/ARIACharts-Accreditations-2007Singles.htm
  69. «LES DISQUES D'OR/DE PLATINE - SINGLES - 2007»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2010-05-09 
  70. IFPI Danmark — 2008
  71. Bundesverband Musikindustrie: Aktuell
  72. «CANCIONES TOP 20 ANUAL - 2007» (PDF) (spanish)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2010-05-09 
  73. RIAA — Gold & Platinum — August 02, 2010
  74. http://www.bpi.co.uk/certifiedawards/search.aspx