Տելեֆոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Telefónicaից)
Տելեֆոնիկա
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էապրիլի 19, 1924
ՀիմնադիրGovernment of Spain?
ՎայրTelefónica Building
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն և հեռահաղորդակցություն[1]
Ընդհանուր ակտիվներ90,7 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հասույթ48,7 մլրդ € (2018)[2]
Աշխատողների թիվ121 853 մարդ (2018)[2]
Դուստր ընկերություններMovistar?, Telefónica Deutschland?[3], Movistar Chile?, Movistar del Perú?, Movistar Colombia?, Movistar Ecuador?, Movistar México?, Telefônica Brasil?, O2, O2 Ireland?, O2 Czech Republic?, Terra?, Tuenti?[3], O2?[3], giffgaff?[3], Telefónica Germany GmbH & Co. OHG?[3], E-Plus?[3], Telefonica Research and Development?, Tuenti?, Movistar? և Virgin Media O2?
ՍեփականատերPublic Investment Fund?[4], Banco Bilbao Vizcaya Argentaria[4], BlackRock[4] և CaixaBank[4]
Կայքtelefonica.com/es/
ԲորսաNYSETEF, TEF, TEF, LSE: TEF, TEF, TEF և 9481
 Telefónica Վիքիպահեստում

Տելեֆոնիկա (իսպ.՝ Telefónica S.A., [teleˈfonika]), իսպանական հեռահաղորդակցային ընկերություն։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդում։ Գործադիր տնօրենն է Խոսե Մարիա Ալվարես Պալետեն։

Հեռահաղորդակցության ոլորտում աշխարհում ընկերությունը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը շուկայական կապիտալիզացիայով՝ սպասարկելով 325 միլիոն բաժանորդների։ Բջջային կապի ծառայություններ է մատուցում «Movistar» (Իսպանիա և Լատինական Ամերիկա), O2 (Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և VIVO (Բրազիլիա)[5]։ Ընկերությունը ստեղծվել է 1924 թվականին որպես Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերություն (Compañía Telefónica Nacional de España, CTNE): Մինչև 1997 թվականին շուկայի ազատականացումը ընկերությունը եղել է Իսպանիայի միակ հեռախոսային օպերատորը և մինչև օրս էլ շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում հեռախոսային կապը ներդրվել է 1877 թվականին։ Ոլորտով զբաղվել են ոչ մեծ իսպանական և ֆրանսիական մասնավոր ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է իր հեռախոսագիծը, որը միացված չի եղել այլ ընկերությունների հեռախոսագծերին։ 1882 թվականից սկսած տրվել են թագավորական կարգադրություններ, որոնք ուղղված են եղել երկրում հեռախոսակապը կարգավորելուն։ Սակայն այդ կարգադրությունները չօգնեցին շտկել ոլորտում առկա խնդիրները։ Այդ պատճառով 1924 թվականի օգոստոսի 25-ին թագավորական նոր կարգադրությունը կառավարությանը տվեց իրավասություններ, որպեսզի վերջինը ստեղծի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ազգային հեռախոսային ընկերություն, որն անվանվեց «Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերություն» («Compañía Telefónica Nacional de España»): Նորաստեղծ ընկերության առաջին խնդիրն էր արդեն գոյություն ունեցող ընկերույթւոնները գնելը, վերջինների աշխատանքի ստանդարտացումն ու ավտոմատացումը։ Այդ ընկերության հիմքը դարձավ իսպանական «Միջազգային հեռախոսային և հեռագրային ընկերությունը» («International Telephone & Telegraph Corporation»): 1925 թվականի վերջին «Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերությունն» արդեն ուներ 1135 կապի հանգույց։ 1926 թվականի դեկտեմբերին ընկերությունը բացեց 3800 կմ երկարությամբ միջազգային գիծ, որը տվյալ պահին համարվում էր Եվրոպայում ամենաերկարը։ Նույն թվականին ընկերությունը սկսեց ներդնել ավտոմատացված հեռախոսային կայաններ, սակայն այդ գործընթացը ամբողջությամբ ավարտվեց միայն 1988 թվականին[6][7]։

Տելեֆոնիկա ընկերության 1930 - 2008 թվականների գլխավոր գրասենյակի շենքը, Մադրիդ
Մոնտջուիկ հեռուստաաշտարակ, Բարսելոնա

1928 թվականին Իսպանիայի և Կուբայի միջև բացվեց ռադիոհեռախոսային կապ, իսկ հաջորդ տարի՝ Արգենտինայի և Ուրուգվայի հետ։ 1931 թվականին միացվեց մայրցամաքային Իսպանիայի, Կանարյան կղզիների և Մալյորկայի միջև հեռախոսային կապը։ 1926 - 1929 թվականներին կառուցվեց առաջին ընկերության առաջին շտաբակայանը՝ Telefónica շենքը։ Այդ ժամանակ շենքը համարվում էր Եվրոպայի ամենաբարձր կառույցներից մեկը՝ ունենալով 89 մետր բարձրություն։ «Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերության» հետագա զարգացումը դանդաղեց երկրում սկսված քաղաքացիական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու դրան հաջորդած Իսպանիայի շրջափակումը։ Մինչև 1945 թվականը «Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերության» հիմնական սեփականատերն էր «ITT» կորպորացիան, բայց 1945 թվականին ընկերությունը ազգայնացվեց Ֆրանկոյի կառավարության կողմից (բաժնետմսերի 41 %-ը պատկանում էր կառավարությանը, իսկ մնացածը բաժանված էին 700 հազար ակցիոներների միջև)։ Ընկերությունը պահպանեց իր մենաշնորհային կարգավիճակը Իսպանիայիչ հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում[6]։

1950-ական թվականներից սկսած «Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերության» զարգացումն աճեց։ Այն սկսեց ներդնել այդ ժամանակ առավել զարգացած հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ։ 1952 թվականից Մադրիդում և Բարսելոնայում սկսեց գործարկվել ռադիոհեռախոսային կապ։ Հաջորդ տարի բացվեց հեռախոսային կապ Մադրիդի և Էլ Էսկորիալի միջև իմպուլսային-կոդային մոդիֆիկացիայի միջոցով։ 1955 թվականին հեռախոսային գծին միացվեց մեկ միլիոներորդ հեռախոսը։ 1964 թվականին բացվեց վերգետնյա փորձարարական կայան, որը պետք է աշխատեր Relay և Telstar արբանյակային կապի կայանների հետ։ 1971 թվականի հուլիսին հեռախոսային կապ հաստատվեց Խորհրդային Միության, իսկ ավելի ուշ՝ նույն թվականին սկսեց գործել Եվրոպայում առաջին հատուկ գիծը կամուտացիոն փաթեթների համար։ 1985 թվականին ընկերությունը ապահովում էր ազգային և միջազգային հեռուստատեսային կապը։ Միացվեցին 13 միլիոն հեռախոսներ և անցկացվեց 8 միլիոն հեռախոսային գծեր։ Այդ պահից սկսած ընկերության բաժնետոմսերը սկսեցին գնահատվել լոնդոնյան ֆոնդային բորսայում։ 1988 թվականի մայիսին ընկերությունը պաշտոնապես փոխեց իր անվանումը և վերանվանվեց «Telefónica de España S.A»[6]:

Ընկերության տարբերանշանը 1984-ից 1993 թվականներին

1982 թվականին ընկերության ղեկավարությունը ստանձնեց Լուիս Սոլանան (իսպանացի քաղաքական գործիչ Հավիեր Սոլանայի եղբայրը)։ Նրա ղեկավարությամբ բացի կապի ծառայությունների տրամադրումից «Տելեֆոնիկան» սկսեց զբաղվել հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ։ Այդ նպատակով 1980-ական թվականներին ամերիկյան (AT&T Technologies Inc.), եվրոպական (British Aerospace, Olivetti, Brown Boveri, Philips, Saab-Scania, Telfin), ճապոնական (Fujitsu) ընկերությունների հետ համատեղ հիմնադրվեցին մի քանի ձեռնարկություններ։ Տելեֆոնիկան հանդիսանում էր նաև իսպանական առաջատար ընկերությունների, ինչպիսիք են Alcatel Standard Electrica S.A. (21 %) և Amper S.A. (12 %) բաժնեմասերի սեփականատեր[6][8]։

1989 թվականին «Տելեֆոնիկա» ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց Կանդիդո Վելասկեսը։ Նույն թվականին «Pacific Telesis» և «AT&T’s Bell Communications Research» ընկերությունների աջակցությամբ բացվեց հետազոտական նոր լաբարատորիա, որտեղ նախագծվեցին Իսպանիայում երկրորդ սերնդի կամուտացիոն փաթեթների ներդրման հնարավորություններ, իրականացվեցին օպտիկական կապի ոլորտում ուսումնասիրություններ, ձայնի փոխանցման և այլ նախագծեր[6]։

1990-ական թվականներին առավել ակնհայտ դարձավ, որ ընկերությունում պետական վերահսկողությունը արգելակում է «Տելեֆոնիկայի» զարգացումը։ Իսպանիայում զբաղվածության մակարդակի պահպանման համար Տելեֆոնիկան պահում էր մեծ թվով աշխատողներ, ավելի շատ, քան անհրաժեշտ էր։ Պետության կողմից տեղական կապի տարիֆներն առավել ցածր էին, քան եվրոպական այլ երկրներում։ Ընկերությունը վճարում էր 6 տոկոս հարկ շրջանառությունից, այլ ոչ թե եկամտից։ Այդ իսկ պատճառով 1994 թվականին սկսվեց Տելեֆոնիկա ընկերության մասնավորեցման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1997 թվականին[6]։

1995 թվականին սկսեց գործել «InfoVía» համացանցային ծառայությունները։ Ընկերությունը նաև սկսեց մատուցել նաև բջջային կապի ծառայություններ։ Արդեն 1996 թվականին այն ուներ 3 միլիոն բաժանորդ[6]։

1996 թվականին ղեկավարման քարտուղարի պաշտոնում նշանակվեց Խուան Վիլյալոնգան։ Վերջինի ղեկավարությամբ «Տելեֆոնիկա» ընբկերությունը սկսեց մեծացնել իր ներկայությունը արտասահմանյան շուկաներում։ 1998 թվականին «MCI Communications Corp.»-ի հետ ձևավորվեց համատեղ ձեռնարկություն, իսկ 200 թվականին հայտնի դարձավ, որ Վիլյալոնգան զբաղվել է ակցիաների զեղծարարությամբ, օգտագործել է ինսայդերական տեղեկատվություն «MCI» և «Worldcom» ձուլման պայմանագրի մասին, ինչի համար նա ստիպված էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ 1997 թվականին Իսպանիայի հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտը սկսեց ազատականացվել։ Իսպանիայում «Տելեֆոնիկա» ընկերության ամբողջ գործունեությունը տրվեց «Տելեֆոնիկա դե Իսպանիա» («Telefónica de España») դուստր ընկերությանը։ Այդ ժամանակ Տելեֆոնիկան» մասնակցեց Բրազիլիայի ազգային օպերատոր «Telebras»-ի մասնավորեցմանը։ 1990 թվականի վերջում ընկերության շրջանառության մոտավորապես չորրորդ մասը բաժին էր ընկնում արտասահմանյան ընկերություններին։ Իսպանիայից դուրս էին գտնվում է ստացիոնար և բջջային հեռախոսակապի բաժանորդների կեսը[6]։

1999 թվականին ստեղծվեց «Terra Networks» դուստր ընկերությունը, որը մատուցում է համացանցային ծառայություններ։ 2000 թվականին գնվեց և «Terra»-յին միացվեց Lycos ամերիկյան համացանցային պորտալը, սակայն 2005 թվականին այն վաճառվեց[6]։

1999 թվականին և 2000 թվականի սկզբին «Տելեֆոնիկան» հայտնվեց օպցիոնի մասին քննարկումներում (ընկերության իրավունքը որոշակի քանակի բաժնետոմսերի գնումը գների նվազեցման նպատակով)։ Վրդովմունք էր առաջացրել այդ բաժնետոմսերի շատ մեծ գինը՝ 72 միլիարդ պեսետ (€430 միլիոն) շուրջ 20 հազար աշխատակիցների կրճատման, ինչպես նաև դրանց բաշխման գործընթացի գաղտնիության անձնակազմի կրճատման ֆոնին[9]։

2000 թվականին «Տելեֆոնիկայի» ղեկավարման քարտուղար և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Կասեր Ալիերտան, ով մինչ այդ ղեկավարում էր իսպանական «Tabacalera» ծխախոտային մենաշնորհային ընկերությունը, իսկ «Seita» ընկերության հետ միաձուլումից հետո՝ «Altadis» միասնական ընկերությունը[10][11]։

2005 թվականին «Տելեֆոնիկան» գնեց «O2» բրիտանական բջջային կապի օպերատորին։ Բացի Բրիտանիայից, ընկերությունն աշխատում է նաև Գերմանիայում և Իռլանդիայում։ O2 բրենդը և լոնդոնյան շտաբակայանը պահպանվեցին[12]։ Նույն թվականին «Տելեֆոնիկան» մարտավարական դաշինքի համաձայնագիր կնքեց «China Unicom»-ի հետ։ Ընկերություններն ունեն մեկը մյուսի բաժնետոմսերի փաթեթների սեփականության իրավունք, ինչպես նաև գործընկեր կազմակերպության ղեկավար կազմում ունեն ներկայացուցիչ[10][13]։

«Տելեֆոնիկայի» թաղամասը Մադրիդում

2008 թվականին «Տելեֆոնիկա» ընկերությունը տեղափոխվեց Մադրիդի արվարձանում գտնվող նոր շտաբակայան, որը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս (հայտնի է որպես իսպ.՝ Distrito Telefónica անունով)։ Շինությունների համալիրը զբաղեցնում է 140 հազար մ² մակերես[14]։

2014 թվականին գնվել է գերմանական «E-Plus» խոշորագույն բջջային օպերատորը[15][16]։ Նոր գնված ընկերությունը միացվեց «O2» բրենդի հետ[17]։ Այդ միացումը քննադատության արժանացավ գերմանական բջջային կապի փոքր օպերատորների կողմից (մասնբավորապես «Airdata»-ն դիմեց դատարան ընդդեմ Եվրոհանձնաժողովի, որը հաստատել է այդ գործարքը), քանի որ բջջային կապի շուկան բաժանվեց ընդամենը երեք ընկերությունների միջև՝ «Telefónica Deutschland», «Deutsche Telekom» և «Vodafone»[18]: Նույն թվականին նաև գնվել է «Distribuidora de Television Digital, S.A» իսպանական արբանյակային հեռուստատեսության խոշորագույն ընկերությունը[19]։ 2014 թվականին ավարտվեց չեխական («Telefónica Czech Republic»), սլովակյան և իռլանդական («Telefónica Ireland, Ltd») դուստր ընկերությունների վաճառքը[10]։ Այդ երկրներում ընկերությունը ծառայություններ էր մատուցում «O2» բրենդով։ 2005 թվականից Չեխիայում և 2007 թվականից Սլովակիայում գնորդ դարձավ «PPF» խումբը[20]։

2015 թվականին համաձայնություն ձեռք բերվեց «Տելեֆոնիկայի» բրիտանական մասնաճյուղի վաճառքը «Hutchison Whampoa» ընկերությանը[21]։ Նույն թվականի նաև ձեռք բերվեց բրազիլական համացանցային ծառայություններ տրամադրող և ֆիքսված կապ ապահովող «Global Village Telecom» ընկերության բաժնետոմսերը[10]։

Սեփականատերեր և ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տելեֆոնիկա» թողարկել է շուրջ 5 միլիարդ բաժնետոմսեր յուրաքանչյուրը 1եվրո անվանական արժեքով։ Ընկերության հիմնական բաժնետերերն են[10]՝

  • «Banco Bilbao Vizcaya Argentaria» (BBVA), Իսպանիայի երկրորդ խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատը[22] (6 % բաժնետոմսերի սեփականատեր),
  • «Fundación Bancaria Caixa d’Estalvis i Pensions de Barcelona» Իսպանիայի երրորդ խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատը և Եվրոպայի խոշորագույն խնայողական բանկը[22] (5 % բաժնետոմսերի սեփականատեր),
  • «BlackRock» - ամերիկյան ներդրումային ընկերություն, որը հանդիսանում է տվյալ ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը (5 % բաժնետոմսերի սեփականատեր),
  • ընկերության ղեկավարությանը պատկանում է բաժնետոմսերի 0,2 %-ը։

Առավել կարևոր հարցերը, ինչպիսիք են նախորդ տարվա ֆինանսական զեկույցի հաստատումը, տնօրենների կազմի փոփոխությունը, խոշոր կլանումները կամ բաժնետոմսերի վաճառքը, որոշվում են բաժնետերերի տարեկան ժողովում։ Ժողովի օրակարգըկազմում է տնօրենների խորհուրդը և բաժնետոմսերի շոշոր փաթեթի սեփականատերերը (ավելի քան 3 %)[23]։

Ընկերության ղեկավարությունը կազմված է 18 տնօրեններից, որոնցից մեկը հանդիսանում է «China Unicom»-ի ներկայացուցիչը, երկուսը «La Caixa» և «BBVA» բանկերի ներկայացուցիչներ[10]։

2016 թվականից «Տելեֆոնիկան» ընկերության ղեկավարության քարտուղարը և գլխավոր գործադիր տնօրենը հանդիսանում է Խոսե Մարիա Ալվարես Պալետե Լոպեսը, ով փոխարինբել է Սեսարա Ալերտին։ Խոսե Լոպեսը աշխատում է «Տելեֆոնիկա» ընկերությունում 1999 թվականից։ 2006 թվականից եղել է տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2012 թվականից՝ օպերացիոն գլխավոր տնօրեն։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը և Բրյուսելի ազատ համալսարանը[24][25]։

«Տելեֆոնիկա» ընկերության խորհրդի փոխնախագահներն են Խոսե Մարիա Աբրիլ Պերեսը (2011 թվականից), Իսիդրո Ֆայինե Կասասը (2000 թվականից) և Խուլիո Լինարես Լոպեսը (2012 թվականից)[24]։

«Տելեֆոնիկա» ընկերության ղեկավարություն
Ժամանակաշրջան Անուն Անվան բնօրինակը
1924-1945 Էստանիսլաո դե Ուրկիխո ի Ուսիա (1872-1948)[26] Estanislao de Urquijo y Ussía
1945-1965 Խոսե Նավառո Ռևերտեր ի Գոմիս (1888—1969)[27] José Navarro Reverter y Gomis
1965-1973 Անտոնիո Բառերա դե Իրիմո (1927-2014)[28] Antonio Barrera de Irimo
1973-1976 Խոսե Անտոնիո Գոնսալես-Բուենո[29] José Antonio González-Bueno
1976-1980 Տոմաս Ալյենդե ի Գարսիա-Բաքստեր (1920-)[29] Tomás Allende y García-Baxter
1980—1982 Սալվադոր Սանչես-Տերան Էռնանդես (1934-)[29] Salvador Sánchez-Terán Hernández
1982-1989 Լուիս Սոլանա Մադարիագա (1935-)[29] Luis Solana Madariaga
1989-1996 Կանդիդո Վելասկես-Գաստելու Ռուիս (1936-2012)[29][30] Cándido Velázquez-Gaztelu Ruiz
1996-2000 Խուան Վիլյալոնգա Նավառո (1953-)[29] Juan Villalonga Navarro
2000-2016 Սեսար Ալիերտա Իսուել (1945-)[29][31] César Alierta Izuel
2016- Խոսե Մարիա Ալվարես-Պալյետե Լոպես (1963-)[32] José María Álvarez-Pallete

Ընկերության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տելեֆոնիկա» ընկերությունների խումբն ներառում է հետևյալ դուստր ընկերությունները՝

  • «Տելեֆոնիկա Իսպանիա» (Telefónica Spain) - Իսպանիայի ֆիքսված և բջջային հեռախոսակապի խոշորագույն ընկերություն (հանդես է գալիս «Movistar» ապրանքանիշով)։ 2015 թվականին ընկերության եկամուտը կազմել է 12,4 միլիարդ , 42 միլիոն բաժանորդ, որոնցից 17 միլիոնը բջջային կապի (կազմում է շուկայի 30,8 %-ը), 10 միլիոն ստացիոնար կապ, 6 միլիոն լայնաշերտ ինտերնետ[10],
  • «Տելեֆոնիկա Բրազիլիա» (Telefónica Brazil) - հանդիսանում է «Vivo» բջջային օպերատորի բաժնետոմսերի վերահսկող մասը[33], ինչպես նաև հանդիսանում է ֆիքսված հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի սեփականատերը։ Ընկերության եկամուտը կազմում է 11 միլիարդ եվրո, 97 միլիոն բաժանորդ, որոնցից 73 միլիոնը բջջային կապի (կազմում է շուկայի 28,4 %-ը)[10],
  • «Տելեֆոնիկա Լատինական Ամերիկա» (Telefónica Hispanoamérica) - միավորում է Սալվադորի, Արգենտինայի, Պերույի, Պանամայի, Էկվադորի, Կոստա Ռիկայի, Գվատեմալայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Նիկարագուայի և Չիլիի դուստր ընկերությունները։ Եկամուտը կազմում է 14,4 միլիարդ եվրո, 135 միլիոն բաժանորդ, որոնցից 113 միլիոնը բջջային կապի[10],
  • «Տելեֆոնիկա Մեծ Բրիտանիա» - դուստր ընկերության գործունեության հիմնական ուղղությունը հանդիսանում է բջջային կապի ծառայությունների մատուցումը «O2» ապրանքանիշի ներքո (2015 թվականին վաճառքի գործընթացում է գտնվում)[10],
  • «Տելեֆոնիկա Գերմանիա» - դուստր ընկերության գործունեության հիմնական ուղղությունը հանդիսանում է բջջային կապի ծառայությունների մատուցումը «O2» ապրանքանիշի ներքո։ Եկամուտը կազմում է 7,89 միլիարդ եվրո, ունի 48 միլիոն բաժանորդ, որոնցից 43 միլիոնը բջջային կապի (կազմում է շուկայի 38,1 %-ը)[10],
  • այլ - միավորում է մի շարք ընկերություններ Եվրոպայում (Իսպանիա, Նիդերլանդներ) և Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա)։ Եկամուտը կազմում է 1,48 միլիարդ եվրո[10]։

«Տելեֆոնիկայի» բաժանորդների ընդհանուր թվաքանակը 2015 թվականի տվյալներով կազմում է 322 միլիոն, որոնցից 247 միլիոնը հանդիսանում են բջջային հեռախոսակապի բաժանորդներ, 39,5 միլիոնը՝ ստացիոնար կապից օգտնվողներ, 21 միլիոնը՝ ինտերնետ ծառայությունների բաժանորդներ, 8 միլիոնը՝ վճարովի հեռուստատեսության հաճախորդներ։ Ընկերությունը հանդիսանում է ստորջրյա մալուխների շահագործման խոշորագույն օպերատորներից մեկն աշխարհում։ «Տելեֆոնիկային» են պատկանում Միացյալ Նահանգները Հարավային Ամերիկային միացնող, շուրջ 25000 կիլոմետր երկարություն ունեցող «SAm-1» ստորջրյա մալուխը[34][35]։ Ընդհանուր առմամբ մասամբ կամ ամբողջովին «Տելեֆոնիկա» ընկերության սեփականություն են հանդիսանում 25 միջազգային ստորջրյա և 11 տեղական թելքաօպտիկական մալուխ[10]։

Forbes Global 2000 դասակարգմամբ աշխարհի հանրային խոշորագույն ընկերությունների ցուցակում 2016 թվականին «Տելեֆոնիկա» ընկերությունը զբաղեցրել է 104-րդ հորիզոնականը (2015 թվականին նույն դասակարգմամբ զբաղեցնում էր 56-րդ հորիզոնականը), այդ թվում 138-րդ հորիզոնականը շրջանառությամբ, 161-րդ հորիզոնականը շուկայական կապիտալիզացիայով, 192-րդ հորիզոնականը եկամտով և 198-րդ հորիզոնականը բաժնետոմսերի քանակով[36]։

Ֆիինանսական ցուցանիշներ, միլիարդ եվրո[10][37][38]
Տարի 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015
Շրջանառույթուն 31,58 28,91 27,71 29,86 35,99 52,9 56,44 57,95 56,73 60,74 55,98 55,34 50,55 43,46 47,22
Զուտ շահույթ -7,175 -5,286 2,74 2,547 4,144 6,579 9,119 7,826 7,937 10,07 6,184 4,403 4,969 3,252 2,88
Ակտիվներ 90,74 66,91 61,26 62,46 76,65 109 105,9 99,9 108,1 129,8 129,6 129,8 118,9 122,4 123

Մենաշնորհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1997 թվականը «Տելեֆոնիկա» ընկերությունն Իսպանիայում ունեցել է բացարձակ մենաշնորհային դիրք և շարունակում է ունենալ առաջատարի դիրք տեղական շուկայում։ Նիդերլանդական «KPN» և գերմանական «E-Plus» ընկերությունները գնելուց հետո դարձել է Գերմանիայում բջջային կապի շուկայի առաջատարը[16]։ Լատինական Ամերիկայի այն երկրներում, որտեղ «Տելեֆոնիկան» գործունեություն է իրականացնում, վերահսկում է շուկայի 30-ից մինչև 50 %-ը[10]։ Ընկերության նկատմամբ բազմիցս սկսվել է հետապնդում հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու կապակցությամբ.

  • 2004 թվականին Մրցակցության պաշտպանության դատարանի կողմից (Tribunal de Defensa de la Competencia) մենաշնորհային դիրքը չարաշահելու համար «Տելեֆոնիկան» տուգանվել է 57 միլիոն եվրոյով[39],
  • 2006 թվականին «Տելեֆոնիկա» ընկերությունը վճարել է 900000 միլիոն եվրո տուգանք ADSL տեխնոլոգիայում ինտերնետ ծառայությունների տարիֆիկացիայի համար[40],
  • 2008 թվականին Եվրոհանձնժողովը «Տելեֆոնիկա» ընկերությանը մեղավոր է ճանաչել նույն խախտումների համար և սահմանել 151,8 միլիոն եվրոյի տուգանք[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 20th Century Press Archives — 1908.
  2. 2,0 2,1 2,2 https://www.telefonica.com/documents/162467/141705152/Consolidated-Annual-Accounts-2018.pdf/77b76a1f-eb3f-e1e9-9307-827d36585208
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Form 20-F — 2017.
  4. 4,0 4,1 4,2 4,3 տարեկան հաշվետվություն
  5. Melissa Parietti (2016 թ․ մարտի 2). «The World's Top 10 Telecommunications Companies». Investopedia. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Telefónica S.A. History» (e). Funding Universe. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(անգլ.)
  7. «Telefónica S.A. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on Telefónica S.A. Read more: http://www.referenceforbusiness.com/history2/8/Telef-nica-S-A.html#ixzz47HuKAZ4I». Advameg, Inc. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)
  8. Santiago López. «The Role of Telefonica: The Internationalization of Telecommunications in Spain, 1970-2000» (PDF). Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.(անգլ.)
  9. María Caprile (2000 թ․ ապրիլի 27). «Telefónica stock options controversy». Eurofound. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.(ռուս.)
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 «Annual Report 2015 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Telefónica. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «Telefónica CEO César Alierta to Step Down». The Wall Street Journal. 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.(ռուս.)
  12. «Telefonica bids £18bn for UK's O2». BBC. 2005 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(անգլ.)
  13. «Telefonica and China Unicom strengthen ties». BBC. 2011 թ․ հունվարի 23. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  14. «Distrito Telefónica». Teléfonica. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.(իսպ.)
  15. «EU Approves Telefónica's Takeover of E-Plus». Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.(իսպ.)
  16. 16,0 16,1 Сергей Попсулин (2013 թ․ հուլիսի 23). «Telefónica поглотила E-Plus и стала вторым крупнейшим оператором в Европе». cnews.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.(ռուս.)
  17. «Telefónica Deutschland transfers BASE and E-Plus tariffs to the O2 brand world». Telefónica Deutschland. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  18. Nicholas Hirst (2015 թ․ նոյեմբերի 6). «Appeal stokes telecoms merger controversy». POLITICO SPRL. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  19. John Hopewell (2014 թ․ հուլիսի 14). «Telefonica Buys Mediaset Espana's 22% in DTS-Canal Plus Spain». Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.(անգլ.)
  20. «Telefónica Agrees the Sale of Telefónica Czech Republic to PPF for 2,467 mln euros». Telefónica. 2013 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.(անգլ.)
  21. Julien Toyer & Danny Thomas (2015 թ․ հունվարի 23). «Hutchison to buy Telefonica UK unit for 10.25 billion pounds». Reuters. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(անգլ.)
  22. 22,0 22,1 Moncho Veloso (2014 թ․ հոկտեմբերի 26). «Los cuatro grandes, más fuertes que nunca». Diario ABC, S.L. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.(իսպ.)
  23. «Regulations for the General Shareholders' Meeting». Telefónica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.(անգլ.)
  24. 24,0 24,1 «People: Telefonica SA». Reuters. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.(անգլ.)
  25. «Jose Mª Alvarez-Pallete». LinkedIn. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)(ռուս.)
  26. «Biografia de Estanislao Urquijo Ussía». Biografías y Vidas. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  27. «Navarro Y Reverter Gomis, José». Foro Histórico de las Telecomunicaciones. 2012. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  28. «Antonio Barrera de Irimo, el hombre de las 'matildes'». Ediciones El País S.L. 2014 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Carlos Manso Chicote (2016 թ․ մարտի 29). «Telefónica, del monopolio público a la competitividad global». abc.es. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  30. «Fallece Cándido Velázquez–Gaztelu, expresidente de Telefónica y Patrono de Fundación Telefónica». Telefónica. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  31. «Executive team: César Alierta Izuel». Telefónica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(անգլ.)
  32. Cristina Delgado (2016 թ․ մարտի 29). «Quién es Álvarez-Pallete, el sustituto de César Alierta en Telefónica». Ediciones El País S.L. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.(իսպ.)
  33. Rafael Minder (2010 թ․ հուլիսի 28). «Telefónica Wins Full Control of Brazil Phone Venture». The New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(անգլ.)
  34. «Telefonica upgrades SAm-1 cable». TeleGeography. 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  35. {{cite web|title=Telefónica Global Solutions expands SAm-1 Submarine and Terrestrial Network with Ciena’s GeoMesh|url=https://www.globalsolutions.telefonica.com/en/news/2013/11/05/telef%C3%B3nica-global-solutions-expands-sam-1-submarine-and-terrestrial-network-with-ciena-s-geomesh/%7Cpublisher=TelefónicaS.A.%7Caccessdate=2016-04-26%7Clanguage=}(անգլ.)(չաշխատող հղում)}
  36. «Telefónica on the Forbes Global 2000 List». Forbes. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.(անգլ.)
  37. «Anuual Report 2005 (SEC Filing Form 20-F)». Telefónica. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.(անգլ.)
  38. «Annual Report 2010 (SEC Filing Form 20-F)». Telefónica. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.(անգլ.)
  39. «Competencia multa a Telefónica con 57 millones por abuso de posición dominante». El Mundo. 2004 թ․ ապրիլի 6. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.(իսպ.)
  40. «Confirman la multa de 900.000 euros a Telefónica por una denuncia de la Asociación de Internautas». Asociación de Internautas. 2006 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.(իսպ.)
  41. «Bruselas multa a Telefónica con 151,8 millones de euros por impedir la competencia en ADSL». El Mundo. 2007 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]