Alcatel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Alcatel
Alcatel Logo (last).svg
Տեսակբիզնես ձեռնարկություն, նախկին էություն և ձեռնարկություն
Հիմնադրված էմայիսի 31, 1898
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Աշխատողների թիվ57 699 մարդ (2005)
Մայր ընկերությունAlcatel-Lucent
Դուստր ընկերություններThales Group?
Կայքus.alcatelmobile.com
Alcatel Վիքիպահեստում

Alcatel (կարդացվում է Ալկատել), նախկինում ֆրանսիական ընկերություն, հեռահաղորդակցման սարքավորումների հաշխարհային շուկայի առաջատարներից մեկն է։ Շտաբ կայանը գտնվել է Փարիզում։

Հիմնվել է 1898 թվականին Էլզասում ֆրանսիացի ինժեներ Պիեռ Ազարիայի կողմից որպես Compagnie Générale d’Electricité (CGE)։ 2006 թվականի ապրիլին Alcatel-ը հայտարարել է իր խոշոր մրցակցի՝ ամերիկյան Lucent Technologies-ի հետ միավորվելու մասին։

2006 թվականի դեկտեմբերի 1-ին կատարվել է միավորումը. ընկերույթունն ստացել է Alcatel-Lucent անվանունը։

Միավորումից առաջ տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր ղեկավարը եղել է Սերժ Չուրուկը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alcatel-ը գործել է աշխարհի ավելի քան 130 պետություններում՝ մատուցելով հեռահաղորդակցության համար նախատեսված սարքավորումների և ծրագրերի մատակարարման ծառայությունների խումբ։ Ընկերության գործունեությունը իրականացվել է երեք հիմնական սեգմենտներով՝ ընկերության երեք բիզնես-խմբերի միջոցով․ դրանք են՝ Fixed Communications Group, Mobile Communication Group և Private Communication Group։ Alcatel ընկերությունը սպառողների շրջանում առավել հայտնի է բջջային կապի իր սարքավորումներով, որոնք լայն տարածում են ստացել ամբողջ աշխարհում։

Դրանից բացի ընկերության կազմի մեջ է մտել ենթաբաժին, որն զբաղվում էր ազդանշանային, ինչպես նաև երկաթուղիների շարժման ղեկավարման համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ Alcatel-ի մյուս կարևոր ենթաբաժիներից մեկն է Alcatel Space-ը, որը զբաղվում էր երկրի գեոստացիոնար և ցածրաուղեծրային արհեստական արբանյակների մշակմամբ և արտադրությամբ։

2004 թվականին Alcatel-ի բջջային հեռախոսների թողարկման և չինական TCL ընկերության համանման ենթաբաժիններն ստեղծեցին համատեղ TCL & Alcatel Mobile Phones Limited (TAMP) ձեռնարկությունը, որի բաժնետոմսերի 55 %-ը պատկանում էր TCL-ին, իսկ 45 %-ը՝ Alcatel-ին։ Alcatel-ի հեռախոսների արտադրման բոլոր գործարանները տեղափոխվել են Չինաստան։ 2005 թվականին TCL-ը գնել է ընդհանուր կազմակերպության մնացած բաժնետոմսերը, որոնք պատկանում էին Alcatel-ին և կնքել արտոնագրային համաձայնություն 10 տարի ժամանակով։ TAMP ձեռնարկությունն վերանվանվել է TCT Mobile Limited.։

2006 թվականին անձնակազմի թիվը կազմել է 57,7 հազար մարդ։ 2005 թվականի տվյալներով՝ ընկերության շահույթը կազմել է €13,1 միլիարդ։

Nokia-ն հայտարարել է Alcatel-Lucent ընկերության գնման վերաբերյալ համաձայնության մասին։ Նախկինում լուրեր էին տարածվել, թե երկու ընկերությունների մենջերների բանակցությունների նպատակը միայն Փարիզում տեղակայված Alcatel-Lucent անլար սարքավորումների բիզնեսի ձեռքբերումն է։ Ֆիննական արտադրողի կայքում նշված է գործարքի արժեքը՝ 15,6 միլիարդ եվրո։ Գործարքն արժանացել է երկու ընկերությունների խորհուրդների տնօրենների հավանությանը։ Այն ավարտվել է 2016 թվականին՝ Nokia բաժնետերերի խորհրդի հավանությանը և ղեկավար մարմինների հաստատմանն արժանալուց հետո։ Միացյալ կազմակերպությունը ստացել է Nokia Corporation անվանումը, որի շտաբ-կայանը տեղակայված է Ֆինլանդիայում, ինչպես նաև այն նշանակալի գործունեություն է ծավալում Ֆրանսիայում։ Տնօրենների խորհրդի ներկայացուցիչը կլինի Ռիստո Սիիլասման (Risto Siilasmaa), իսկ գլխավոր տնօրենը՝ Ռաջիվ Սուրին (Rajeev Suri)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Alcatel-ը հաղթել է դիզայն նախագծով միջազգային ֆորումում, իր One Touch 818 և Onetouch 355 Play բջջային հեռախոսների մոդելներով։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Alcatel հեռախոսն Ot Easy HF մոդելն է, որը թողարկվել է 1998 թվականին։ Alcatel A5 LED-ը հանդիսանում է առաջին Android սմարթֆոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]