Barclays
Barclays | |
---|---|
Տեսակ | universal bank?, բանկ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Վայր | One Churchill Place, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] |
Տնօրեն | Jes Staley?[3] |
Արդյունաբերություն | Ֆինանսներ[2], economics of banking?, ֆինանսական ծառայություններ և Ֆինանսական սպասարկման գործունեություն, բացառությամբ ապահովագրության և կենսաթոշակային ֆինանսավորման[4] |
Աշխատողների թիվ | 79 900 մարդ (2017)[5] |
Դուստր ընկերություններ | Barclays Bank?[4] և Barclays Bank PLC France? |
Մասնակից է | Net-Zero Banking Alliance?[2] |
Բորսա | NYSE: BCS և LSE: BARC |
Barclays Վիքիպահեստում |
Barclays, խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկն է Մեծ Բրիտանիայում և աշխարհում, որն ունի մեծ ներկայացուցչություն Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ Կոնգլոմերատի գործառնություններն իրականացվում են Barclays Bank PLC դուստր ձեռնարկության միջոցով, որը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր բանկն է ըստ ակտիվների (HSBC բանկից հետո)։ 2011 թվականից դասվում է համաշխարհային համակարգային նշանակություն ունեցող բանկերի շարքում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Barclays-ի ամենահին «նախորդը» հիմնադրվել է 1690 թվականին լոնդոնյան ոսկերիչների կողմից։ Բանկի սև արծվի տարբերանշանը հայտնվել է 1728 թվականին, իսկ Barclays-ի անունը հայտնվել է 1736 թվականին, երբ Հենրի Բարքլեյը դարձել է բանկի գործընկեր։ 1785 թվականին նոր գործընկերոջ՝ Ջոն Թրիթոնի գալուստով բանկը հայտնի է դարձել որպես Barclay, Bevan, Bening and Tritton անուններով[7][8][9]։
Ժամանակակից բանկը ձևավորվել է 1896 թվականին, երբ Լոնդոնի և նահանգային մի շարք անգլիական բանկեր, որոնցից ամենաուշագրավն էին Backhouse's Bank of Darlington և Gurney's Bank of Norwich բանկերը, սկսել են գործել Barclays և մեկ ապրանքանիշի ներքո[10][11]։
20-րդ դարի առաջին կեսին Barclays-ը ընդլայնվել է ավելի փոքր բանկերի ձեռքբերման միջոցով։ Առավել նշանակալից ձեռքբերումներն էին[12][13].
1918 թվական՝ London, Provincial and South Western Bank
1919՝ British Linen Bank,
1925 թվական՝ Գաղութային բանկ 1938 թվական՝ Central Exchange Bank of India
1965 թվականին Barclays-ը Սան Ֆրանցիսկոյում բացել է ամերիկյան առաջին բաժինը՝ Barclays Bank of California:
1966 թվականին Barclays-ը թողարկել է Մեծ Բրիտանիայի առաջին վարկային քարտերը, իսկ 1967 թվականի հունիսի 27-ին բանկը տեղադրել է աշխարհում առաջին բանկոմատը[14][15]։
1969 թվականին Barclays-ը ստանձնել է Martins Bank-ը, նույն թվականին British Linen Bank-ը վաճառվել է Շոտլանդիայի բանկին։ 1971 թվականին Barclays DCO ստորաբաժանումը վերանվանվել է Barclays Bank International և ընդլայնվել 1980 թվականին՝ ձեռք բերելով American Credit Corporation-ը[16]։
1985 թվականին կազմակերպության ներկայիս ձևը ձևավորվել է Barclays Bank-ի և Barclays Bank International-ի միաձուլմամբ՝ Barclays plc անունով։ 1986 թվականին ձևավորվել է Barclays de Zoete Wedd (BZW) ներդրումային բաժինը, որը հետագայում դարձել է Barclays Investment Bank[17]:
1987 թվականին գործարկվել է Մեծ Բրիտանիայի առաջին Connect դեբետային քարտը։ Հաջորդ տարի Կալիֆորնիայի դուստր ձեռնարկությունը՝ Barclays Bank of California-ն, որն այն ժամանակ Կալիֆորնիայի 17-րդ խոշորագույն բանկն էր ակտիվներով՝ վաճառվել է։
2005 թվականի մայիսին Barclays plc-ի գլխամասային գրասենյակը Լոմբարդ փողոցից տեղափոխվել է 32-հարկանի նոր շենք՝ Քանարի Ուորֆ բիզնես թաղամասում։ 2005 թվականի կեսերին բանկը ձեռք է բերել ABSA Group հարավաֆրիկյան հոլդինգի մեծ մասնաբաժին[18]։
2008 թվականին Barclays plc-ն ձեռք է բերել Lehman Brothers ներդրումային բանկի ձախողված ակտիվների մեծ մասը, ներառյալ նրա կենտրոնակայանը և երկու տվյալների կենտրոն Նյու Ջերսիում։
2012 թվականի ամռանը բանկը հայտնվել էր մեծ սկանդալի կենտրոնում, երբ հայտնի է դարձել, որ շահույթը օպտիմալացնելու նպատակով նրա աշխատակիցները գիտակցաբար մասնակցում էին միջբանկային LIBOR տոկոսադրույքի չափը խեղաթյուրելու սխեմային։ Խարդախությանը մասնակցելու մեջ կասկածվում էին նաև Banks Citigroup, J.P. Morgan և Deutsche Bank ընկերությունները։ Արդյունքում, Barclays-ը տուգանվել է 452 միլիոն դոլարով՝ հօգուտ բրիտանական և ամերիկյան շուկայի կարգավորիչների։ Սկանդալը հանգեցրել է բանկի բարձրագույն ղեկավարության՝ խորհրդի նախագահ Բոբ Դայմոնդի, Տնօրենների խորհրդի նախագահ Մարկուս Ագեյուսի և գլխավոր տնօրեն Ջերի Դել Միսիրի հրաժարականին։
2017 թվականի կեսերին վաճառվել է Barclays Africa Group Limited դուստր ձեռնարկության բաժնետոմսերի մի մասը, որի միջոցով իրականացվել են գործառնություններ Աֆրիկայում։ Barclays Plc-ի մասնաբաժինը դրանում 62,3%-ից նվազել է մինչև 14,9%։ 2016 թվականին Barclays խմբի 119300 աշխատակիցներից 42800-ը աշխատել են Աֆրիկայում։
2017 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծանր հանցագործությունների դեմ պայքարի մարմինը մեղադրել է բանկին և նրա նախկին թոփ մենեջերներին՝ Կատարից ներդրումներ ներգրավելու համար խարդախության դավադրության մեջ, ինչը թույլ է տվել բանկին խուսափել ազգայնացումիցէ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նայջել Հիգինս (Nigel Higgins)` Խորհրդի նախագահն է 2019 թվականի մայիսի 1-ից։ Մինչ այդ նա 36 տարի աշխատել է Rothschild & Co. ընկերությունում՝ մինչև փոխնախագահի պաշտոնը։
- Ջեյմս Է. Սթեյլին (James E. Staley)՝ գլխավոր գործադիր տնօրենն է 2015 թվականի դեկտեմբերի 1-ից։ Մինչ այդ աշխատել է JP Morgan-ում ավելի քան 30 տարի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջանառություն | 13,46 | 12,04 | 12,43 | 15,37 | 17,98 | 19,93 | 21,04 | 21,12 | 29,12 | 31,44 | 32,29 | 25,01 | 27,94 | 25,29 | 25,45 | 21,45 | 21,08 | 21,14 | 21,63 | 21,77 |
Զուտ շահույթ | 1,336 | 1,024 | 1,404 | 3,301 | 3,841 | 5,195 | 5,095 | 5,287 | 10,29 | 4,549 | 3,868 | 0,181 | 1,297 | 0,845 | 0,623 | 1,623 | -1,922 | 1,597 | 2,461 | 1,526 |
Ակտիվներ | 357 | 403 | 443 | 538 | 924 | 997 | 1227 | 2053 | 1379 | 1490 | 1589 | 1512 | 1344 | 1358 | 1120 | 1213 | 1133 | 1133 | 1140 | 1350 |
Սեփական կապիտալ | 14,49 | 15,21 | 16,49 | 16,85 | 24,43 | 27,39 | 32,48 | 47,41 | 58,48 | 62,26 | 63,96 | 59,97 | 63,95 | 65,96 | 65,86 | 71,37 | 66,02 | 63,78 | 65,66 | 66,88 |
Բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժնետիրոջ անունը | Բաժնետոմսերի քանակը | Տոկոսադրույք |
---|---|---|
Fisher Asset Management, LLC | 16 887 203 | 0,40 |
Dimensional Fund Advisors, Inc. | 11 929 971 | 0,28 |
Jane Street Group, LLC | 6 036 401 | 0,14 |
T. Rowe Price Associates, Inc. | 5 594 290 | 0,13 |
Brandes Investment Partners & Company | 5 559 628 | 0,13 |
Northern Trust Investments, N.A. | 5 340 066 | 0,13 |
Arrowstreet Capital Limited Partnership | 5 180 106 | 0,12 |
J.P. Morgan Chase Bank, N.A. | 4 184 374 | 0,10 |
Parametric Portfolio Associates, LLC | 2 744 953 | 0,06 |
J.P. Morgan Securities LLC | 2 516 030 | 0,06 |
Managed Account Advisors LLC | 2 252 712 | 0,05 |
Morgan Stanley Smith Barney LLC | 1 926 216 | 0,05 |
Raymond James & Associates | 1 667 297 | 0,04 |
Causeway Capital Management LLC | 1 510 537 | 0,04 |
Goldman Sachs Asset Management, L.P. | 1 453 967 | 0,03 |
Oak Hill Advisors LP | 1 377 031 | 0,03 |
CIBC World Markets Inc. | 1 001 507 | 0,02 |
Mellon Capital Management Corporation | 995 911 | 0,02 |
Tocqueville Asset Management L.P. | 921 500 | 0,02 |
Aperio Group, LLC | 908 249 | 0,02 |
Franklin Advisers, Inc. | 907 202 | 0,02 |
Renaissance Technologies, LLC | 905 403 | 0,02 |
UBS Securities, LLC | 884 391 | 0,02 |
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Barclays PLC-ն, բացի Մեծ Բրիտանիայից, դուստր ձեռնարկություններ ունի Արգենտինայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Գերնսիում և Ջերսիում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Զիմբաբվեում, Կայմանյան կղզիներում, Կանադայում, Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում, Լյուքսեմբուրգում[24][25], Մալայզիայում, Մավրիտանիայում, Մեքսիկայում, Մոնակոյում, Մեն կղզիում, Նիդեռլանդներում, Նիգերիայում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում, ԱՄՆ-ում (Դելավեր, Նյու Յորք, Տեխաս, Կալիֆոռնիա, Կենտուկի, Հյուսիսային Կարոլինա, Կոլորադո), Ֆիլիպիններ, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում։ Դրանցից ամենակարեւորներն են․[19][26]
- Barclays Bank PLC (Անգլիա, 100 %),
- Barclays Capital Securities Limited (Անգլիա, 100 %),
- Barclays Securities Japan Limited (Ճապոնիա, 100 %),
- Barclays Capital Inc (ԱՄՆ, 100 %),
- Barclays Services Limited (Անգլիա, 100 %),
- Barclays Bank Delaware (ԱՄՆ, 100 %)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ https://home.barclays/who-we-are/structure-and-leadership/leadership/jes-staley/
- ↑ 4,0 4,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ https://www.sec.gov/Archives/edgar/data/312069/000119312518053884/d529811d20f.htm
- ↑ «Bankersalmanac.com — Top 50 Banks in the World». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «По итогам полугодия Barclays увеличил чистую прибыль на 43% - ИА "Финмаркет"». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն). Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements. 2018 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Citigroup, J.P. Morgan и Deutsche Bank подозревают в махинациях с банковским кредитованием». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Святослав Тарасенко. 500 лет кредитов стали мусором // Metro Москва. — 2012. — № 78 за 19 октября. — С. 8. Архивировано из первоисточника 4 Սեպտեմբերի 2014.
- ↑ Brian Milligan (2007 թ․ հունիսի 25). «The man who invented the cash machine» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Steve Slater. «Analysis: Future unclear for Barclays investment bank arm». // reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Дмитрий Лебедев. «Правила игры». // Коммерсантъ, № 122 (4907), 06.07.2012. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Катарскую помощь банку Barclays посчитали преступной // Коммерсантъ. Архивировано из первоисточника 1 Ապրիլի 2019.
- ↑ Jonny Wrate. «Великобритания: Barclays Bank и четыре его экс-директора предстанут перед судом за мошенничество». www.occrp.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «The London Gold Fix» (անգլերեն). BullionVault Ltd. 2005-2016. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Николай Иванов Здесь нас не стояло // Деловое Прикамье. —Пермь, 2010. — В. № 36 от 24 сентября 2010.
- ↑ «Barclays on the Forbes Global 2000 List» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 19,0 19,1 «Annual Report 2017 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Barclays PLC. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Annual Report 2015 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Barclays PLC. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Annual Report 2010 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Barclays PLC. 2011 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Annual Report 2005 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Barclays PLC. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Annual Report 2003 (SEC Filing Form 20-F)» (անգլերեն). Barclays PLC. 2004 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Barclays продает «дочку» в РФ Игорю Киму и группе инвесторов». // forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Barclays announces the sale of its Russian retail and commercial banking operations». // newsroom.barclays.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Елена Хуторных. Barclays купил Экспобанк(չաշխատող հղում) // Ведомости, 4 марта 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Barclays» հոդվածին։ |
|
- Լոնդոնյան Արժեթղթերի Բորսայում տեղադրված ընկերություններ
- Ընկերություններ այբբենական կարգով
- 1690 հիմնադրումներ Անգլիայում
- Բանկեր այբբենական կարգով
- Լոնդոնի տնտեսություն
- Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղադրված ընկերություններ
- Միացյալ Թագավորության ընկերություններ
- Ներդրումային բանկեր
- Ֆինանսական ծառայությունների ընկերություններ