1920-1930-ական թվականների հայկական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի գլխավոր հատակագիծը (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան)

1920–1930-ական թվականների հայկական ճարտարապետություն

1922-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1922 թվականից սկսվել է կազմակերպված շինարարական գործը։ 1923 թվականին ժողկոմխորհին կից ստեղծվել է Գերագույն տեխնիկական բաժին, որը ղեկավարել է նախագծային և շինարարական աշխատանքները։

Կազմվել են քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծեր, ոռոգիչ կառույցների, հիդրոէլեկտրակայանների և այլ շինությունների նախագծեր։

Այդ գործին իրենց մասնակցությունն են բերել ճարտարապետներ՝

իսկ 1920-ական թվականների վերջերից նաև Մոսկվայի և Երևանի բուհերն ավարտա.

1924-ական թվականներին Երևանի և այլ քաղաքների հատակագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ժողկոմխորհը հաստատել է Ա․ Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագիծը (150 հազար բնակչի համար), որը հիմք դարձավ մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերի համար։ Այն խորհրդային քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից էր։

1932 թվականին Ա․ Թամանյանը վերամշակել է հատակագիծը, իսկ 1934 թվականին սկսել «Մեծ Երևանի» հատակագիծը (500 հազար բնակչի համար), որը մնացել է անավարտ։ 1925–1933 թվականներին Ա․ Թամանյանը կազմել է նաև Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածին), Ախտայի (Հրազդան), Նոր Հայագետի (Կամո) և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։

Լենինականի 1926 թվականի երկրաշարժից հետո կազմվել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծ (ճարտարապետ՝ Դ․ Չիսլիև), որով տարվել են վերակառուցման աշխատանքներ։ 1932 թվականին մշակվել է քաղաքի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան)։ 1930–1934 թվականին կազմվել են Ղարաքիլիսայի (Կիրովական) վերակառուցման (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), ինչպես նաև այլ բնակավայրերի ու առողջավայրերի (Արզնի, Դիլիջան) հատակագծեր։

Բնակելի տների նախագծումն ու շինարարություն 1920-ական թվականների կեսերից[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների կեսերից ծավալվել է բնակելի տների նախագծումն ու շինարարությունը։ Երևանում 1924 թվականին կառուցվել են միահարկ բնակելի տներ (ճարտարապետ՝ Ն․ Բունիաթյան) Նալբանդյան, Թումանյան փողոցներում։ 1925 թվականից նախագծվել և կառուցվել են (ղեկավար՝ Ն․ Բունիաթյան) 2, 3 հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2–4 սենյականոց բնակարաններով։

Լենինականում, երկրաշարժից հետո, կառուցվել են երեք տիպի երկհարկանի (1926, ճարտարապետ՝ Դ․ Չիսլիև), ինչպես և տեքստիլ կոմբինատի (1927, ճարտարապետ՝ Ղ․ Սարգսյան) բնակելի տները։ Երկհարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Կիրովականում։ 1920–1930-ական թվականների շենքերի տիպայնացման առաջին փորձերն են արվել, կառուցվել են մի քանի տիպի 1–2 հարկանի բնակելի տներ (1925, ճարտարապետ՝ Ա․ Թամանյան) Լուկաշին ավանում (Հոկտեմբերյանի շրջան), մշակվել են բնակելի տների սեկցիաներ (1929–1930, ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան, Ա․ Ահարոնյան), որոնք իրականացվել են։

1920–1930-ական թվականների բնակելի տան հիմնական տիպը եղել է սեկցիոն, 3–5 հարկանի տունը։ Կառուցվել են նաև սրահային տներ և առանձնատներ։ Երևանի բնակելի տներից ուշագրավ են Նալբանդյան և Թումանյան փողոցների հանգույցում(1927, ճարտարապետ՝ Ն․ Բունիաթյան),Պուշկինի (1926–1927, ճարտարապետ՝ Ա․ Թամանյան), Կարմիր բանակի (Երևան Հէկի՝ «Շախմատաձև», 1930–1932, ճարտարապետներներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան), Աբովյան («Պրոֆեսորների», 1932–1934, ճարտարապետ՝ Ս․ Սաֆարյան) փողոցների բնակելի տները։

1930-ական թվականներին նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են թաղամասեր։ Իրականացվել է Կաուչուկի կոմբինատի բնակելի թաղամասը (1932–1934, ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, Ս․ Սաֆարյան, Գևորգ Քոչար)։

Հասարակական շենքերի շինարարությունները 1920-ական թվականներից[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներից ծավալվել է նաև հասարակական շենքերի շինարարությունը։ 1927 թվականին հրատարակվել է դպրոցների (5 տարբերակ), խրճիթ–ընթերցարանի և շրջկենտրոնների ժողովրդական տան տիպային նախագծերի ալբոմ։

1920–1930-ական թվականներին ճարտարապետյան մեջ առկա են կլասիցիզմի ձևերի օգտագործում, հայ ճարտարապետյան ավանդույթների ստեղծագործական կիրառություն, մասամբ նաև «մոդեռն» ուղղության, ճարտարապետների նոր խմբավորումների («Ժամանակակից ճարտարապետներ», «Նոր ճարտարապետներ», «Պրոլետարական ճարտարապետներ») ստեղծագործական սկզբունքների ազդեցություններ, որոնք ավելի ցայտուն արտահայտվել են հասարակական շենքերում։

1926 թվականին սկսվել է Պետական թատրոնի (ժողտուն) նախագծի մշակումը (ճարտարապետ՝ Ա․ Թամանյան), որն ըստ մտահղացման պետք է լիներ նոր տիպի հասարակական շինություն, ուր, թատերական ներկայացումներից բացի, կազմակերպվելու էին ժողովրդական տոներ, հանդիսություններ։

Բեմի հանդիպակաց կողմերի երկու դահլիճները (ձմեռային և ամառային) անհրաժեշտության դեպքում կարող էին միավորվել և դառնալ մեծ հանդիսարան։ Շենքը կառուցելիս մի շարք մտահղացումներ մնացել են անավարտ կամ փոխվել են (չի իրականացվել դահլիճները միավորելու գաղափարը, գրանիտով կառուցվել են միայն շենքի առաջին երկու հարկերը և այլն)։ Շենքի ձմեռային դահլիճի մասն ավարտվել է 1939 թվականին, ուր սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը, իսկ ամառային դահլիճի մասը՝ որ կառուցման ընթացքում վերափոխվել է համերգային դահլիճի, շահագործման է հանձնվել 1953 թվականին։

Հողժողկոմատի շենքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1926–1929 թվականներին կառուցվել է Հողժողկոմատի շենքը (ճարտարապետ՝ Ա․ Թամանյան), որը հետո օրգանապես ներգրավվել է Հայկական ԽՍՀ Կառավարական տան (1932–1941, ճարտարապետ՝ Ա․ Թամանյան) մեջ։ Կառավարական տունը և թատրոնի շենքը մտահղացումով և բովանդակությամբ նոր տիպի կառույցներ են, նորարարական մի շարք կողմերով։

Հայ ճարտարապետյան լավագույն ավանդույթներն ու կենսունակ ձևերը կիրառվել են ստեղծագործաբար, ստացել ժամանակակից հնչողություն։ Սրանք վճռական նշանակություն են ունեցել հայ խորհրդական ճարտարապետյան հետագա ընթացքի համար։

Հասարակական շենքերի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920–1930-ական թվականներին Երևանում կառուցվել են համալսարանի աստղադիտարանը (1930–1933), Անատոմիկումը (1926–1933), Հանրային գրադարանը (1932–1938) Անասնաբուժական (1928–1930), Ֆիզիոթերապևտիկ (1927–1938), Պոլիտեխնիկական (1927–1932) ինստիտուտները (բոլորը՝ ճարտարապետ՝ Ա․ Թամանյան), «Ինտուրիստ» հյուրանոցի (այժմ՝ «Երևան», 1926–1928), Գյուղատնտեսական բանկի (1928–1930), «Սևան» հյուրանոցի (1930–1938) շենքերը (բոլորը՝ ճարտարապետ՝ Ն․ Բունիաթյան)։ «Մոդեռն» ճարտարապետյան ձևերով են նախագծված Արդարադատության մինիստրության (1929), Պիոներների պալատի (1935–1937) շենքերը (ճարտարապետ՝ Ն․ Բաև

Ճարտարապետական նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքներով են կառուցվել Կառուցողների ակումբը (այժմ՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի և ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեի շենքը, 1928–1929, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), Անասնաբուժական ինստիտուտի հանրակացարանը (1932–1933, ճարտարապետ՝ Գևորգ Քոչար), Երկրաբանական վարչության շենքը (1930, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան) և այլն։

Հասարակական շենքեր կառուցվել են նաև Լենինականում՝ հյուրանոցը (1927–1928, ճարտարապետ՝ Դ․ Չիսլիև), Քաղսովետի շենքը (1931–1934, ճարտարապետ՝ Գևորգ Քոչար), Հոկտեմբերյանում՝ երկաթուղային կայարան (1927, ճարտարապետ՝ Մ․ Կալաշնիկով), հիվանդանոցի և ակումբի շենքեր Կիրովականում, Ալավերդիում և այլուր։

Արդյունաբերական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացվել են արդյունաբերական կառույցներ, հիդրոէլեկտրակայաններ, որոնցից նշանակալի են Երևանի 1-ին հէկը (1923–1926, ճարտարապետ՝ Ա․ Թամանյան) և կարի գործարանը (1929–1931, ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան, Ա․ Ահարոնյան

Երևանի հէկը բնության և ճարտարապետյան ներդաշնակ լուծման լավագույն օրինակ է, ազգության ճարտարապետության ձևերի ստեղծագործ, օգտագործման առաջին գործը խորհրդահայ ճարտարապետյան մեջ։

Բարեկարգման աշխատանքներ 1920-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին տարվել են նաև բարեկարգման աշխատանքներ՝ փողոցների սալահատակում, կանաչապատում և այլն, Երևանում կանգնեցվել են Ա․ Շահումյանի արձանը (1929–1931, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ի․ ժոլտովսկի), Խաչատուր Աբովյանի արձանը «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում (1933, քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան, ճարտարապետ Մարկ Գրիգորյան, հետագայում փոխադրվել է Քանաքեռ՝ Խ․ Աբովյանի տուն–թարգարանի առջև), Լենինականում՝ Մայիսյան ապստամբության զոհերի հուշարձանը (1931, քանդակագործ՝ Ա․ Սարգսյան) և այլ ոչ մեծ հուշարձաններ։

1920–1930-ական թվականներին ճարտարապետության նախագծային գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920–1930-ական թվականներին ճարտարապետության նախագծային գործը կենտրոնացած էր Ալեքսանդր Թամանյանի (1923) և Նիկողայոս Բունիաթյանի (1926) ղեկավարած արվեստանոցներում։ 1929 թվականին ստեղծվել է Պետական նախագծային բյուրո (1932 թվականից՝ Պետական նախագծային ինստիտուտի տնօրեն Կարո Հալաբյան, ապա՝ Գևորգ Քոչար)։

1923 թվականին ստեղծվել է Հնությունների պահպանության կոմիտե (նախագահ՝ Ալեքսանդր Թամանյան), որը լայն գործունեություն է ծավալել։ Այդ տարիներին Թորոս Թորամանյանը շարունակել է ուսումնասիրությունները հայ ճարտարապետյան պատմության վերաբերյալ։ 1923 թվականին ստեղծվել է Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն (նախագահ՝ Ալեքսանդր Թամանյան), ուր ներգրավվել են նաև ճարտարապետներ։

1929 թվականին Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորման («ՎՕՊՐԱ») օրինակով Երևանում հիմնվել է Հայաստանի պրոլետարական ճարտարապետների միավորումը («ՕՊՐԱ»)։ Միավորման անդամները ճարտարապետյան մեջ կարևոր էին համարում կենցաղային, շինտեխնիկական խնդիրները, նոր կոնստրուկցիաների կիրառումը։ Մեծ նշանակություն էր տրվում բնակավայրի կոմպլեքսային նախագծմանը։

Միավորումը քննադատում և անընդունելի էր համարում ժամանակի մյուս ճարտարապետության ուղղությունները, մերժում էր ճարտարապետական ժառանգությունը և ավանդույթները, ճարտարապետական ստեղծագործությունը դիտվում էր լոկ որպես շենքի ֆունկցիոնալ և տեխնիկական հատկանիշների միավորման արդյունք։ 1930-ական թվականների սկզբներից քննադատվել են «Պրոլետարական ճարտարապետների», ինչպես և մյուս նոր խմբավորումների ստեղծագործական սկզբունքները, դրանց անդամների կառույցները։

Միասնական ստեղծագործական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշումով վերացվեցին նաև ճարտարապետյան ասպարեզում եղած խմբավորումները, ստեղծվեց միասնական ստեղծագործական կազմակերպություն՝ Խորհրդային ճարտարապետների միություն (1955 թվականից ԽՍՀՄ ճարտարապետների միություն)։

Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932 թվականի մայիսի 9-ի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ալեքսանդր Թամանյան, Նիկողայոս Բունիաթյան, Գևորգ Քոչար (նախագահ), Միքայել Մազմանյան (փոխնախագահ), Ա․ Ահարոնյան, Ռուբեն Հակոբյան, Բագրատ Արազյան, Հովհաննես Մարգարյան, Հ․ Մկրտչյան։

ԽՍՀՄ–ում ճարտարապետական ստեղծագործական ուղղության մեջ փոփոխություններ եղան, այլ հիմնական խնդիրների հետ կարևոր դարձան անցյալի ժառանգության քննադատական օգտագործման, ինչպես նաև գեղարվեստական արտահայտչականության հարցերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 534 CC-BY-SA-icon-80x15.png