Բագրատ Արազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատ Արազյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1879(1879-10-01)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 16, 1957(1957-07-16) (77 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան

Բագրատ Ստեփանի Արազյան (1879, սեպտեմբերի 1 (սեպտեմբերի 13), Երևան - 1957, հունիսի 16, Երևան), ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ Նախագծել և կառուցել է բնակելի ու հասարակական շենքեր Երևանում («Ջանփոլադյան թատրոնի» վերակառուցումը, 1906-1907 թթ.), Բաքվում և այլ քաղաքներում։ 1928-1936 թթ.՝ Հայբնակշինկոոպ միավորման գլխավոր ճարտարագետ։

1920 թվականից Արազյանի նախագծերով կառուցվել են Երևանի կենտրոնի բազմաթիվ կոոպերատիվ տներ՝ «Արարատ» տրեստի բնակելի տների համալիրը (1934-1945), գլխկինոպրակատի վարչության շենքը (1952), հյուրանոցներ՝ Արթիկում, Սևանում և այլն։ 1926 թվականին Երևանի ժողովրդական տան (այժմ՝ Օպերայի և բալետի թատրոն) նախագծի համամիութենական մրցույթում շահել է 2-րդ մրցանակ[1]։

«Արարատ» տրեստի բնակելի տների համալիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005