Ղազարոս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղազարոս Սարգսյան
Lazarus (Ghazar) Sargsyan, June 1914.jpg
Ի ծնեՂազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան
Ծնվել է1874, մարտի 18 (մարտի 30)
ԾննդավայրՇուշի
Մահացել է1960, նոյեմբերի 29
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Ղազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան (1874, մարտի 18 (մարտի 30), Շուշի - 1960, նոյեմբերի 29, Երևան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոկտեմբեր» կինոթատրոնը Գյումրիում (1926)
Ղազարոս Սարգսյանին նվիրված հուշատախտակ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատին

Սարգսյանի նախագծերով կառուցվել են 100-ից ավելի բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքեր Թիֆլիսում և Լենինականում։

  • 1902 թվականին շահել է Թիֆլիսում հայտարաված Կ. Հ. Զուբալովի ժողովրդական տան (թատրոնի) և Կովկասյան բանակի սպայական ընկերության հանրախանութի նախագծերի մրցույթների առաջին մրցանակները:
  • 1902 թվականին կառուցել է Աֆրիկյան եղբայրների քարվանսարայը (Արծրունիների կարավանատան վերակառուցում):
  • 1904 թվականին` երկաթբետոնե հիմնակմախքով «Մանթաշյան առևտրաշարքը» (այժմ՝ կոշիկի ֆաբրիկա), Ալեքսանդր Մանթաշյանի առևտրային դպրոցը:
  • 1905 թվականին՝ բնակելի շենքեր (Մանթաշյան եղբայրներ (1912-1914 թթ.), Անանյանների, Վարդանյանների (1915 թ.), գեներալ Աբելյանի, Ղարաքեշիշյանի, Քալանթարյանի (Քալանթարով) տները:
  • 1924 թվականին հրավիրվել է Լենինական՝ նախագծելու և կառուցելու տեքստիլ կոմբինատի մանվածքային ֆաբրիկան:

Սարգսյանը նախաձեռնել և մինչև 1950 թվականը կառուցել է անհեծան, երկաթբետոնե ծածկերով մանվածքային և տեքստիլ ֆաբրիկաների մասնաշենքերը՝ օժանդակ կառույցներով, բնակելի տներով, վարակիչ հիվանդությունների հիվանդանոցը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926 թ.), մասնակցել Կենտրոնական հրապարակի հատակագծմանն ու կառուցապատմանը։

Գրկականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրանյան Է., Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ - XX դարի սկիգբ, Ե., 2000, էջ 126-148։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007