Հովհաննես Խիզանյան
Հովհաննես Խիզանյան | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Մանգլիս |
Մահացել է | 1952 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1900) |
Հովհաննես Կոստանդինի Խիզանյան (1873, Մանգլիս - 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։
Խիզանյանի նախագծերով Բաքվում կառուցվել են նավթահանքերի վարչության շենքը, «Միրզոև եղբայրներ և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության, «Բեկտնդորֆ և ընկերներ» ընկերության առևտրային տները, «Մանթաշև և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության տունը, ներքին այրման շարժիչների ցուցահանդեսի տաղավարները, մանկական հիվանդանոց, Երևանում` բնակելի տներ, Սևանում` ձկան բազմացման կայանը, Ստեփանավանում՝ յուղի և պանրի պահեստարանը։
Հեղինակ է «Լանջավոր կտուրների պրոյեկտում» (1935) ուսումնական ձեռնարկի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|