Նիկոլայ Բաև
Նիկոլայ Բաև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1875 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 5, 1952 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1901) |
Ուշագրավ աշխատանքներ | Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
![]() |
Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաև (հոկտեմբերի 6, 1875, Աստրախան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հիմնականում աշխատել է Երևանում և Բաքվում[1]։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1942)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը։ 1911 թվականից աշխատել է Բաքվում։ 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետ։ 1927 թ. տեղափոխվել է Երևան և 1929-1930 թթ. աշխատել որպես Հայգյուղշինի տնօրեն։ 1942 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 200-ից ավելի շինարարական նախագծերի և շինությունների հեղինակ է։ Նիկոլայ Բաևի անձնական արխիվը պահվում է Հայաստանի ազգային արխիվում[3]։
Հիմնական նախագծերը Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանկի շենք՝ ներկայումս՝ կենտրոնական բանկի շենքը (1933 թ.)
- Բնակելի տուն՝ Սայաթ-Նովա պողոտա 25 (1928 թ.)
- Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7 (1933 թ.)
- Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ Հայաստանի դատախազության շենքը (1936 թ.)
- Պալատ պիոներների և դպրոցականների, ներկայումս՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը (1938)
- Բնակելի շենք՝ Կողբացի 47 (1930-ականներ)
- Երևանի առաջին տպարանի շենք (1920-ականներ) (մասնամբ կանգուն)
Բնակելի տուն Սայաթ-Նովայի պողոտայում, 1928
Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7
Պալատ պիոներների և դպրոցականների (այժմ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն), 1938, Մոսկովյան փողոց 3
Հիմնական նախագծերը Բաքվում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները
- Ադրբեջանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
- Էրմենիքենդ թաղամասն (Բաևի թաղամաս) ու հարակից շինությունները
- Հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդմոնդ Տիգրանյան, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ), Երևան, 2000։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Архитекторы Азербайджана 19 и начала 20-го века. П (Татьяна Надеждина) / Проза.ру»։ www.proza.ru։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 22
- ↑ «Члены союза»։ uaa.am (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 22
- ↑ «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, Տեր-Մինասյան Ա. (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան)»