Ռուբեն Հակոբյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Հակոբյան (ճարտարապետ)
Ծնվել էհունվարի 2, 1900(1900-01-02)
ԾննդավայրՍարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 31, 1990(1990-12-31) (90 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ռուբեն Սեդրակի Հակոբյան (հունվարի 2, 1900(1900-01-02), Սարդարապատ, Արմավիրի մարզ, Հայաստան - դեկտեմբերի 31, 1990(1990-12-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին ավարտել է ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1930-1936 թվականներին եղել է Հայաստանի քաղաքների նախագծման պետական ինստիտուտի կոնստրուկտորական բաժնի վարիչ, 1930-1932 թվականներին՝ ՀԽՍՀ կառուցվածքների ԳՀԻ գիտքարտուղար, 1932-1937 թվականներին՝ տնօրեն։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1937-1990 թվականներին եղել է երկաթբետոնե կառուցվածքների ամբիոնի վարիչ, 1939 թվականից՝ դոցենտ։

Հակոբյանի նախագծերով Երևանի Թումանյան փողոցում 1930 թվականին կառուցվել է վարչական շենքը, որտեղ 1971-2005 թվականներին գործել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանի շինարարության մեջ առաջին անգամ կիրառվել են թեթև բետոնն ու երկաթբետոնը:

Գիտական աշխատությունները նվիրված են տուֆի և պեմզայի թափոններից արհեստական շինաքարեր ստանալու, բետոնի, պեմզաբետոնի, տուֆերի և այլ շինանյութերի առանձնահատկություններին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005