Ֆրանսահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիան սփյուռքահայ երաժշտության արվեստի զարգացման գլխավոր կենտրոններից է։ Ելնելով տեղի ազգային կյանքի առանձնահատկություններից՝ այս գաղթավայրում մասնավորապես կոմպոզիտորները միաժամանակ ծավալել են և՛ խմբավար-կատարողները, և՛ երաժշտագիտական, և՛ գրական-հասարակական գործունեություն։

Հայկական արվեստի զարգացումը Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակահար Վահրամ Սվաճյանը գրել է դաշնամուրային պրելյուդներ, նոկտյուրններ, բազմաթիվ ռոմանսներ և այլ գործեր։Կոմպոզիտոր և ջութակահար Օննիկ Պերպերյանը հայտնի է հատկապես սիմֆոնիկ երաժշտության ոլորտում («Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», «Հայրենիք» և այլն)։

Շառլ Ազնավուր (ծնված 1924)

Վարդան Սարգսյանը Մարսելում կազմակերպել է Հայ երաժշտական միությունը, Փարիզում ղեկավարել «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը, գրել է «Արևագալի երգեր» շարքը, «Հայաստան», «Վարդան», «Ով մեծասքանչ դու հայ լեզու» և այլ հայրենասիրական երգեր։ Կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահի ինքնատիպ ստեղծագործությունն աչքի է ընկնում բացառիկ երգայնությամբ, նրա մեղեդիներին բնորոշ արևելյան երանգն ու իմպրովիզացիան համադրված են հայկական հոգևոր և բուն ժողովրդական երաժշտության տարրերի հետ։ Արա Դարբինյանի գործերից ուշագրավ են «Նոր երգեր» շարքը (շուրջ 30 մեներգ և 20-ից ավելի խմբերգեր)՝ գրված Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա։ Սիմֆոնիկ երկերից են՝ «Կովկասյան սիմֆոնիան», «Գեղջկական համերգը» և այլն։ Կոմպոզիտոր և երգեհոնահար Րաֆֆի Ուռկանճյանը գրել է 3 պիես շեփորի և թավջութակի համար, «Մահվան երգը» (ըստ Ֆերման Գառնիեի պոեմի)՝ ֆլեյտայի, ալտի և տամտամի, «Վարիացիաներ»՝ երգեհոնի համար, և այլն։ Ավետիս Մեսումենցին ստեղծել է 4 սիմֆոնիան, 3 օպերան, 1 բալետը, 3 օպերետը, բազմաթիվ կամերային երկեր, մեներգեր ու խմբերգեր։ Ժորժ (Տիրան) Կառվարենցը գրել է երգեր (հիմնականում՝ Շառլ Ազնավուրի խոսքերով՝ «Փարիզի կամուրջները», «Սերը», «Լույսը» և այլն) և կինոերաժշտություն («Երկնային ամպրոպ», 1965, «Սամարղանդ», «Թեհրան-43», 1981, և այլ ֆիլմերի համար)։ Ֆրանսահայ կատարողների արվեստը բազմազան է ժանրերով, կատարման եղանակներով, ազգային ու օտար երկացանկով։ Գաղթավայրի երաժշտական կյանքում առանձնանում է Արմենակ Շահմուրադյանի արվեստը Կոմիտասի ազգային երգարվեստի սկզբունքները նա ամրապնդել է նաև ֆրանսահայ երաժշտության մեջ։

Ծավալուն աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Ժերարի համերգներից

Հիշարժան է Մարգարիտա և Շուշանիկ Բաբայանների գործունեությունը։ Մարգարիտը ոչ միայն ճանաչված երգչուհի էր, այլև լավագույն մանկավարժներից։ Շուշանիկը մշտապես մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգներին՝ մասնավորապես մեկնաբանելով նրա դաշնամուրային պարերը։ Ֆրանսիայի օպերային թատրոններում են երգել Անտոն Գավուքչյանը, Թամարա Թումանովան, Հայկանուշ Թորոսյանը։ ժիրայր Սերգոյանը մոտ 30 տարի երգել է Փարիզի Գրանդ օպերայում։ Սոնա Նիկողոսյանը կատարել է 20- ից ավելի օպերային դերերգեր, համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական ճանաչված երգչուհիներ Ծովինար Տեր-Պետրոսյանը, Ալիս Շահմիրյանը, Լին Դուրյանը, դաշնակահարներ Րաֆֆի Պետրոսյանը, Մարգարիտ Միրիմանովան, Անի Կասեր-Ղազարյանը, էժենի Ալեսյանը, Անի Աճեմյանը, դիրիժորներ և խմբավարներ Ալեքսանդր Սիրանոսյանը, Կարապետ Ափրիկյանը, Գևորգ Յամբեկյանը, թավջութակահար Նահապետ Ալալեմճյանը, ջութակահարներ ժան Տեր-Մերկերյանը, Իոլանտա Միրիմանովան և ուրիշներ։

Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադայում համաշխարհային ճանաչում ունի Շառլ Ազնավուրը, օգտվելով ֆրանսիական շանսոնիեի արտահայտչամիջոցներից՝ իր արվեստում ներդրել է նաև տարրեր հայ միջնադարյան տաղերից և Սայաթ-Նովայի ասերգային ոճից։ Հայտնի են նաև Աիդա Ազնավուրյանը, Սիլվի Վարդանը, Մարթեն Յորգանցը, Ռոգի Արմենը, Ժակ Դուվալյանը, Լիզ Սարյանը, Ագնես Սարգիսը, Գիլա Գնթունին և ուրիշներ։ Ֆրանսիական ջազում ճանաչված են Գրեգորին (Քելեկյան), Մալումյանը, Անդրե Էքյանը, ռոքնռոլում՝ Դանիել Ժերարը։ Ֆրանսիայում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա», «Ակն», «Գարուն» (մանկական) և այլ երգչախմբեր, նաև «Քատրա»-ն (Հայ արվեստի զարգացման միություն), Արամ Խաչատրյանի երաժշտության հիմնադրամը։ Պարախմբերից հայտնի են «Կալինկան», «Հայկական կովկասյան պարախումբը», «Նավասարդը», պարողներից՝ Վարգասը, Թարոնը, Մոմճյանը, Ավետիսյանը, Բոլիկյանը և ուրիշներ։ Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտարվեստի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ 1850-1860-ական թվականներին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862) երաժշտական ընկերությունները։ Կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը հայ դասական երաժշտարվեստի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվեստի հիմնադիրը. գրել է «Արշակ Բ» (հայկական առաջին օպերան), «Զեմիրե», «Ինդիանա» օպերաները, «Արիֆի խարդախությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլ օպերետներ։ Սինանյանների տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյանը, արևմտահայ երաժշտության մշակույթի հիմնադիրներից է։ Կոմպոզիտոր էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղազարոսյանը. ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլն։

Երաժշտության զարգացումը հիմնականում Կոստանդնուպոլսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրվարդ Գարամանուկյանի արժեքավոր գործերից են «Ընտիր երգերը» և «Մանկական Երգերը»։ Հայկ Կյուտենյանի ստեղծագործության մեջ ուշագրավ են ջութակի, ալտի, ձայնի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկերը, նա նաև վիրտոտզ ջութակահար էր։ Հայտնի են նաև կոմպոզիտորներ Հարությունը, Տիրան Ալեքսանյանը, Արա Բոյաջյանը և ուրիշներ։

Տիգրան Չուխաճյան

Հովհաննես Աճեմյանը Կոստանդնուպոլսի առաջին պրոֆեսիոնալ երգիչներից էր. երգել է հիմնականում Չուխաճյանի օպերետներում։ Երգչուհի Մարի Լուիզ Գարագաշը հանդես է եկել նաև Միլանի «Լա Սկալա» և Փարիզի օպերային թատրոններում։ Պոլսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի Ալիս Քիթապճյանը բազմաթիվ ելույթներ է ունեցել նաև Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Երուսաղեմում և այլուր։ Հայտնի են դաշնակահարներ Վալանթին Մազլումյանը, Մարի Ոսկանը, Աշխեն Գավաֆյանը, երգեհոնահար Արշամ Գավաֆյանը, ջութակահարներ Հարություն Հանեսյանը, Բարսեղ Աթմաճյանը, Պերճ Սինանյանը և ուրիշներ։ Պոլսի երգչախմբերից են «Կոմիտասը», «Նարեկացին», «Լուսավորիչը», «Դուրյանը», «Սայաթ-Նովան» և այլն։

Պարային արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում, մինչև դասական բալետի մուտքը, արևելյան պարերով հանդես են եկել հայ կատարողները. 1890-ական թվականներին հայտնի էր Շամիրամ համույթը։ Թուրքական և հայկական ներկայացումներում պարել է Զիպան (Վիկտորիա Խաչիկյան1950-ական թվականներին արևելյան պարերով հանդես է եկել Ներգիզ Մոնղոլը (Անահիտ Սիմոնյան)։ Թուրքիայում բալետի սկզբնավորումը կապվում է պարուսույց Լիդիա Արզումանյանի անվան հետ։ ճանաչված են բալետի պարողներ Եվգենյա Նանասովան, Անուշ Գևորգյանը, Նազարեթ Պալը, Օննիկ Կառվարյանը, Թոթոն (Իրմա Ֆելեքյան), Սերժ Լիրը (Քնարյան), Հանրիետ Շահինյանը, Դալար Ասլանյանը, բալետմայստերներ Միհրան էպեյանը, Գաբրիել Շապճևը (Շապճյան) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։