Ժակ Դուվալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դուվալյան
Ծնվել էհունվարի 1, 1920(1920-01-01)
Հալեպ, Սիրիա
Մահացել էմարտի 26, 2008(2008-03-26) (88 տարեկան)
Վերսալ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Ժակ Դուվալյան (ծննդյան անունը` Հակոբ, հունվարի 1, 1920(1920-01-01), Հալեպ, Սիրիա - մարտի 26, 2008(2008-03-26), Վերսալ), ֆրանսահայ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Դուվալյանը ծնվել է 1920 թվականին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և Հալեպում հանգրվանած հայ ընտանիքում։ 1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից Ժակը հետաքրքրվել է ճշգրիտ գիտություններով, ցանկացել է դառնալ մաթեմատիկոս։ Սակայն ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը և աշխատել։ Այնուհետև տարվել է երաժշտությամբ, գրել է երգեր, հանդես եկել սրճարաններում։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել փարիզյան հասարակության մեջ[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել մենահամերգներով։ 1954 թվականին մեկնել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում։ Ի սկզբանե որոշել էր զբաղվել աստղաֆիզիկայով, սակայն մտադրությունը փոխել է և շարունակել երգել։ 1956 թվականից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբում, հյուրախաղերով եղել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում։

1959 թվականին դարձել է Մոսկվայի Յուրի Սաուլսկու գործիքային անսամբլի մենակատարը։ Երգել է ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խոսում է Երևանը»[2]
  • «Իմ Երևան»[3]
  • «Ռիո դե Ժանեյրո»
  • «Անձրև և գիշեր»
  • «Մորո», «Բաբալու»
  • «Ծաղկեփունջ»
  • «И потому»
  • «Каменотесы»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժակ Դուվալյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Ժակ Դուվալյան, «Խոսում է Երևանը»
  3. Ժակ Դուվալյան, «Իմ Երևան»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]