Էդգար Մանաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանաս (այլ կիրառումներ)
| Էդգար Մանաս | |
|---|---|
![]() | |
| Հիմնական տվյալներ | |
| Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Էտկար Մանաս |
| Ծնվել է | ապրիլի 12, 1875[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Երկիր | |
| Մահացել է | մարտի 9, 1964[1] (88 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա[1] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
| Աշխատավայր | Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա[1] |
| Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Էդգար Մանաս (ապրիլի 12, 1875[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մարտի 9, 1964[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայազգի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդգար Մանասը ծնվել է Կոստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության Պետական պարտքի կառավարչության թարգմանիչ Ալեքսանդր Մանասի ընտանիքում։ 13 տարեկան հասակում հաճախել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարան[2]։ Վենետիկում երաժշտության դասեր է առել պրոֆեսոր Տրիվելինիից։ 1894 թվականին դպրոցն ավարտելով՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Երաժշտական կրթություն ստանալու նպատակով կրկին մեկնել է Իտալիա, հաստատվել Պադովայում, աշխատել կոմպոզիտոր Լուիջի Բոտացոյի հետ։
1905 թվականից Կ. Պոլսում ղեկավարել է «Գաղիա» երգչախումբը, հանդես եկել համերգներով՝ արժանանալով ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակավոր» տիտղոսին։ Եղել է նաև «Քնար», «Արվեստասեր» միությունների երգչախմբերի, նվագախմբերի ղեկավարը։ 1923 թվականից դասավանդել է Կ. Պոլսի կոնսերվատորիայում (սաներից են Ա. Պարթևյանը, Գ. Ղազարոսյանը)։ Գրել է լարային կվարտետ, «Սիմֆոնիկ ալեգրո», «Արևելյան ռապսոդիա», բազմաձայն պատարագ և այլն։ 1927 թվականին Փարիզում հրատարակվել է Մանասի «Իշխանաց կղզիներ» դաշնամուրային սյուիտների ժողովածուն[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգևոր ստեղծագործություններ
- Խորհուրդ խորին, Հրեշտակային, Ի բարութեանց, Յայս յարկ, Ամէն. եւ ընդ հոգւոյդ քում, Օրհնեցից զՏէր (1912)
- Հինգ հոգևոր երգ - Նշանաւ, Ի յամուլ երկրէ, Մայր լուսոյն, Տէր թագաւորեաց, Ով երանելիդ
- Երգեցողութիւն Ս. Պատարագի (1962)
Աշխարհիկ-խմբերգական
- Աղբիւրին առջև
- Աշնանային
- Որսկան աղբէր, Գութանի երգը
- Իմ մահը
- Լոյսդ տեսայ
- Ծաղիկ մ՚է սիրտն
- Հինգ խմբերգ - Վարդերգ, Գարուններ, Գարնան անձրև, Կեանքը, Բաղձանք
Դաշնամուրային
- Անցեալին
- Դարդըս լացէք
- Երեք երգեր - Հրաւէր, Գիշերային, Գարնանային
- Ըղձանք
- Հին մեղեդին, Երգ
- Սիրերգ
- Հծծիւններ
- Պեպո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ս. Թէոդորեան։ Պատմութիւն Մուրատեան վարժարանի։ Paris, 1857, Vol. I.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։ |
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1964 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Թուրքահայ դիրիժորներ
- Թուրքահայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ երաժշտագետներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Օրհներգերի հեղինակներ
