Ալիս Շահմիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Շահմիրյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1937(1937-09-02) (86 տարեկան)
Մարսել
Մասնագիտություներգչուհի
ԱմուսինՕհան Դուրյան

Ալիս Գեղամի Շահմիրյան (սեպտեմբերի 2, 1937(1937-09-02), Մարսել), երգչուհի (մեցցո-սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհան Դուրյանի կինը։ Սովորել է Մարսելի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, ապա կատարելագործվել երգիչ Ժ. Գոմբի ղեկավարությամբ։

1962 թվականիցից համերգներով շրջագայել է Ավինյոնում, Փարիզում, Մարսելում, Նիսում, Լիոնում, Վալանսում, Ժնևում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում, Իրանում։

Երգացանկում՝ Էկտոր Բեռլիոզի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Գաբրիել Ֆորեի, Ա. Դյուպարկի և այլ ստեղծագործություններից։

1966 ից գլխավոր դերերգերով (Մարգարիտ, Մարիամ՝ Է. Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը», «Քրիստոսի մանկությունը», Շառլոտա՝ Ժ. Մասնեի «Վերթեր», Մինիոն՝ Ամբրուազ Թոմայի «Մինիոն», Կարմեն՝ Ժ. Բիզեի «Կարմեն», Էբոլի՝ Ջուզեպպե Վերդիի «Դոն Կառլոս») երգել է Մարսելի, Նիսի, Թուլոնի, Առլի և այլ օպերային թատրններում։ Ձայնի ընդգրկուն դիապազոնի և ճկուն գուներանգների շնորհիվ կատարել է նաև սոպրանոյի դերերգեր։

1970–1975 թվականներին Մարսելում, Փարիզում, Երևանում հանդես է եկել Անուշի դերերգով (Արմեն Տիգրանյանի «Անուշ»

1974 թվականին թողարկել է հայկական երգերի ձայնասկավառակ, համերգներով շրջագայել Իրանում (Թեհրան, Շիրազ, Թավրիզ, Աբադան, Սպահան), Լիբանանում (Բեյրութ

1977 թվականին ելույթ է ունեցել Պալերմոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։

1991 թվականից ապրում է Երևանում, զբաղվում է բարեգործությամբ, աջակցում է որբ երեխաներին ու ազատամարտիկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։