Jump to content

Հայկ Կյուտենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Կյուտենյան
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Հայկ Կիւտէնեան
Ծնվել էմայիսի 19, 1886(1886-05-19)[1]
Կեսարիա, Թուրքիա[1]
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Մահացել էմայիսի 12, 1972(1972-05-12) (85 տարեկան)
Crescent Beach, Սենտ Ջոնս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանLapeer
Մասնագիտությունջութակահար և կոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրCincinnati Conservatory of Music?
ԿրթությունԷսայան վարժարան[1]

Հայկ Սարգսի Կյուտենյան (Գյուտենյան) (մայիսի 19, 1886(1886-05-19)[1], Կեսարիա, Թուրքիա[1] - մայիսի 12, 1972(1972-05-12), Crescent Beach, Սենտ Ջոնս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայ ջութակահար, կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում և Թագավորական լիցեյում։ Բրյուսելում աշակերտել է Ս. Թոմսոնին, Պրահայում՝ Օ. Շևչիկին (սովորեցրել է նվագել ջութակ), Վ. Նովակին (կոմպոզիցիա), Փարիզում՝ Վ. դ’Էնդիին (տեսություն)։ Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժողովրդական մեղեդիներ։ 1905 թվականից համերգներ է տվել Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում, Պրահայում, Կոստանդնուպոլսում, Կահիրեում և այլուր, 1908-1909 թվականներին՝ Թիֆլիսում և Կովկասի այլ քաղաքներում։ 1918 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի (փոխարինել է նշանավոր ջութակահար. Իզայիին), կնոջ՝ դաշնակահարուհի Կ. Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի քաղաքներում։ Դրել է յուրահատուկ գրավիչ լեզվով առանձնացող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրային), երկեր ջութակի («Հայկական մեղեդի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարավան», «Հովիվ»), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 492