Լին Դուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լին Դուրյան
Ի ծնե անուն արմտ. հայ.՝ Ժոսլին-Արփինե Տիրատուրեան
Ծնվել է հունիսի 29, 1933 Լիոն
Երկիր Ֆրանսիա
Մահացել է մայիսի 7, 2014 (80 տարեկան) Փարիզ
Մասնագիտություն երգչուհի
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ վոկալ
Աշխատավայր Փարիզի ազգային օպերա
Կրթություն Լիոնի շրջանային կոնսերվատորիա
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լիոնի կոնսերվատորիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Փարիզ, «Կոնցեր մյուզիգրեն» խմբի հետ ելույթներ ունեցել Հոլանդիայում, Բելգիայում։
1953 թվականին ընդունվել է Փարիզի Գրանդ օպերայի երգչախումբը։ 1966 թվականին Էբոլիի (Վերդիի «Դոն Կարլոս») դերակատարումով դարձել է նույն թատրոնի մեներգչուհի։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն դերերգերից են նաև Կարմենը (Բիզեի «Կարմեն»), Աիդան, Ազուչենան (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»)։ Դուրյանի համերգային ծրագրերում ընդգրկված էին Կոմիտասի, Գ. Սյունու, Ա. Մեսումենցի ն ուրիշ հայ կոմպոզիտորների երգերը։
Հյուրախաղերով եղել է Անգլիայում, Իտալիայում, Արևմտյան Գերմանիայում (ԳՖՀ), Արգենտինայում և այլուր, 1972 թվականին այցելել է Երևան, Օդեսա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ծանոթությունը ֆրանսահայ երգչուհու հետ. Լին Դուրյան։ «Գարուն», 1967, № 3, էջ 88։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Դուրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 462)։ |