Մարթեն Յորգանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթեն Յորգանց
Ի ծնե անունMarten Yorgantz
Ծնվել էհունիսի 24, 1946 (73 տարեկան) Ստամբուլ
Ստամբուլ, Թուրքիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Գործիքներվոկալ

Մարթեն Յորգանց (Marten Yorgantz, 1946, հունիսի 24, Ստամբուլ), ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով։ Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգեր։ Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ։ Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր։ Յորգանցի երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալական և ֆրանսիական երգեր։ Թողարկել է 24 ձայնասկավառակ։

1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է «Cappadocia» ռեստորանը[1]: 1980 թվականին Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել։ Այժմ այն փակ է։ Սպիտակի երկրաշարժից հետո հանդես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե բարձրախոս» մրցանակ, Փարիզ, 1967
  • «Կարոտ» փառատոնի ոսկե մեդալ, Մոսկվա, 2008

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յորգանցը երեխաների համար», 1992
  • «Հայաստան 2006», 2006
  • «Լավագույնը» (Armenian Music Center), 2007[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography»։ Last.fm։ Վերցված է մայիսի 26, 2013 
  2. Yorgantz in Armenian Music Center

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]