Րաֆֆի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Րաֆֆի Պետրոսյան
Ծնվել էհունիսի 17, 1925 (93 տարեկան)
Փարիզ
Փարիզ, Ֆրանսիա
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր

Րաֆֆի Պետրոսյան (1925, հունիսի 17, Փարիզ), հայ դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ Ռ․ Տիբեր, Մ․ Չիամպի)։ Համերգային ծրագրերում ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Դ․ Սկարլատտիի, Էդվարդ Գրիգի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Տարբեր ոճի ու ժանրի կատարման մեջ դրսևորվում է Պետրոսյանի կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Պետրոսյանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ․ Բելյարը, Պ․ Լոնտրեն, Ն․ Գալյոն, Ա․ Կուգելը և ուրիշներ։

Պետրոսյանը հանդես է եկել նաև որպես դիրիժոր է տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում, 1956 թվականին և 1957 թվականին՝ ԽՍՀՄ-ում (Մոսկվա, Լենինգրադ, Կին, Թբիլիսի, Երևան, Լենինական

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png