Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի՛ վիքիհամայնք, վերջերս իմ կողմից ստեղծված հոդվածներից մեկը՝ Կեսարի քաղաքացիական պատերազմի մասին պատմող հոդվածը, առաջադրում եմ գնահատման՝ վստահ լինելով, որ միասին այն կդարձնենք էլ ավելի կատարյալ։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Այդ հարցում ինձ կօգնեն Ձեր ավելի պրոֆեսիոնալ կարծիքները, քննադատությունները, որոնց լսել, հավաստիացնում եմ, շատ եմ ցանկանում։ Հոդվածի վրա աշխատել եմ ավելի քան 1 ամիս։ Գնահատումը հաջող անցնելու դեպքում հավակնում է ներկայացվել ընտրյալ հոդվածի կարգավիճակի քվեարկության։ Կանխավ շնորհակալ եմ, սպասում եմ կրածիքների :) Սիրով՝ --Նուբեռելլա 💬 08:00, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վանդալություն

Ողջույն, հարգելի համայնք։ Ոչ մի Վիքիպեդիա զերծ չէ վանդալությունից և որքան արագ լինի արձագանքը, այնքան կբարձրանա այդ հանրագիտարանի հեղինակությունը։ Մեր մոտ, ցավոք, որոշները տևական ժամանակ աննկատ են մնում։ Խնդրի մասին ուզեցի խոսել այսօր նկատածս այս (6 ամիս) և այս (19 ամիս) դեպքերից հետո։ Մեծ մասը կատարվում է չգրանցված մասնակիցների կողմից, ուստի համայնքի ակտիվին առաջարկում եմ հնարավորության դեպքում աչքի տակով անց կացնել անանուն խմբագիրների վերջին փոփոխությունը (օրինակ օրվա ավարտին մի 5 րոպեով)։ Սա կարծում եմ սիրով կանեն նաև մեր համեմատաբար երիտասարդ մասնակիցները։ Կարելի է անգամ խորհրդանշական գվարդիա կամ պահակազոր ստեղծել, որը ոչ թե պարտականություն կենթադրի, այլ որոշակի մոտիվացիա կհաղորդի։--Ավետիսյան91 (քննարկում) 15:11, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Այդպիսի գվարդիայի կազմավորման դեպքում սիրով կանդամագրվեմ և կիրականացնեմ մեր վիքիի սահմանների պաշտպանությունը վանդալություններից ։Դ --Nooberella💬 16:02, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ @Nooberella ջան։ Կարծում եմ @Արեն Ձավարյանին էլ հետաքրքիր կլինի այս տարբերակը։ Իսկ @ԱշոտՏՆՂ-ից ճշտենք հնարավո՞ր է արդյոք ստեղծել նաև ծանուցումների բաժանորդագրման հնարավորություն, որ նախընտրություններից կարգավորելու դեպքում անանուն խմբագրումների ծանուցում ստանան մասնակիցները։--Ավետիսյան91 (քննարկում) 16:10, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան, շնորհակալ եմ առաջարկի համար: Իհարկե, մեծ հաճույքով կմիանամ նախաձեռնությանը: --Արեն (քննարկում)
Ժամանակին օրը բաժանում էինք հետաքրքրված մասնակիցների միջև, և որոշակի ժամի նայում անանունների, և ոչ միայն, խմբագրումները։ Կարելի է այդպես անել։ Գորիծիք կա՝ Real-Time Recent Changes (RTRC), որով հեշտ է ստուգել՝ մեկ կոճակ սեղմելով բերում է բոլոր փոփոխությունները, առանց էջից-էջ գնալու։ Օրերն ու ժամերը կարգավորվում են։ Ֆիլտրում, որ Hide registered users, Hide bots, Hide patrolled edits-ների դիմաց թռչնանիշերը դրվի, ցույց կտա միայն անանունների խմբագրումները։--BekoՔննարկում 05:35, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, RTRC-ով աշխատելու համար patrol-պարեկության կարգավիճակ պետք է ունենաս, որ ուրիշ վիքիներում ստանում են շատ մասնակիցներ։ Գուցե փորձենք դա մտցնել մեր վիքիպեդիա։ --BekoՔննարկում 06:34, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Ես կողմ եմ պատրուլների ակտիվացմանը։--Գարդմանահայ (քննարկում) 10:22, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Մի քիչ ծանոթացա patrol-պարեկության կարգավիճակին, կարծում եմ եթե չօգնի նախագծի զարգացմանը, հաստատ վնաս չի բերի։ Իսկ կմանրամասնե՞ք, թե ինչ նոր իրավունքներով է օժտում այն մասնակցին և ինչ ընթացակարգ է գործում այդ կարգավիճակը ստանալու համար։--Nooberella💬 05:20, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Սա էլ կա՝

Հապավումների ցանկ.
Դ
Վիքիտվյալների խմբագրում
Ն
Այս խմբագրմամբ ստեղծվել է նոր էջ (տես նաև՝ նոր էջերի ցանկ)
չ
Սա չնչին խմբագրում է
բ
Այս խմբագրումը կատարվել է բոտի կողմից
(±123)
Էջի չափսը փոփոխվել է այսքան բայթով

26 Ապրիլի 2024

25 Ապրիլի 2024

24 Ապրիլի 2024

23 Ապրիլի 2024

--∑ίγμα (քնն.) 10:11, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]

  • Ավտոպատրուլի և պատրուլի դրոշակների համակարգը ներմուծելուց առաջ, պետք է հստակ կանոնակարգ մշակվի։ Այդ համակարգը ենթադրում է խստորեն հետևել կանոնակարգին, որպեսզի դրոշալից չզրկվես։ Օրինակ` որևէ մասնակից խնդրում է պարեկին, որպեսզի պարեկի իր ստեղծած հոդվածը, մինչև պարեկելն անհրաժեշտ է հոդվածը կարդալ, ստուգել աղբյուրները, որպեսզի նյութերը նշված աղբյուրներում լինեն, ինչպես նաև` այդ աղբյուրները համապատասխանեն վիքիչափանիշներին։ Եթե ավտոպատրուլ/ավտոպարեկ ես, ապա պետք է ուշադիր լինես քո բոլոր խմբագրություններին, որովհետև դրոշակն ենթադրում է, որ քո խմբագրությունն արդեն ավտոմատ ստուգված է։ Վերևում աղբյուրները նշեցի, բայց բազմաթիվ այլ պարամետրեր կան։ Կարճ ասած` հոդվածը կամ խմբագրությունը պետք է համապատասխանի բոլոր վիքիչափանիշներին, երևի թե բացի ծավալի պարամետրից ... Պարեկելու համակարգի առավելություններից է, որ ադմիները կարող են այնպես անել, երբ ընթերցողը բացի հոդվածը տեսնի ստուգված տարբերակը /հետո նոր ցանկության դեպքում չստուգված տարբերակը/: Ինչպես նաև` ստուգելիս տեսնում ես հոդվածի որ մասն է ստուգված, որը` ոչ։ Շատ հոդվածներ կարող են տարիներով այդպես էլ չպարեկված մնան։ Չնայած մեր մոտ ժամանակին ադմինները պարեկում էին նոր ստեղժված հոդվածները։ Եթե համակարգը ներմուծված է, ապա դրոշակը տրամադրում են ադմինները` սովորաբար քննարկման արդյունքներով կամ անհատական որոշումով` ստուգելով դիմողի ներդրումը։ Վանդալիզմի դեմ պայքարելու համար կարելի է ներմուծել նաև հետշրջման արագացված տարբերակի գործիքը` <<ատկատի>> դրոշակը։ ...Հայորդի (քննարկում) 21:12, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]
    Գործնական օրինակ` այս խմբագրված տարբերակը [1] որպեսզի նշես, որ ստուգված է` պետք է կամ բնակչության թվաքանակի փոփոխված տարբերակի համար վստահելի աղբյուր գտնես` ավելացնես ու նշես ստուգված է, կամ խմբագրությունը հետ շրջես և մեկնաբանություն բաժնում նշես ` առանց աղբյուրի է։ Երրորդ տարբերակը կարելի կլինի կիրառել, եթե հին տվյալ չլիներ և որևէ մեկը առանց աղբյուրի նոր տվյալ է ավելացրել։ Այս դեպքում կարելի է ավելացնել առանց աղբյուրի կաղապարը և նշել ստուգված է։ Բացի այդ նկատեցի, որ հոդվածի կաղապարում ենթադրաբար վիքիդատայից պաշտոնական կայքէջ տողում ադերբեջանական կայք է նշված։ Պարեկելու ժամանակ պետք է նաև նման դրվագներն ուղղել և նոր պարեկելու կոճակը սեղմել ... Հայորդի (քննարկում) 21:32, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]
    Մոռացա նշեի, որ վերևի նշված օրինակս ենթադրում է, որ հոդվածն արդեն ստուգված է և մենք դիտարկում ենք միայն վերջին խմբագրությունը, որի լինքը տեղադրել եմ։ -- Հայորդի (քննարկում) 21:36, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]

Թանգարանային խմբագրաթոն

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։ Ըստ ձևավորված ավանդույթի մենք ամեն տարի թանգարանների օրվա մոտակա շաբաթ-կիրակի գիշերը այցելում ենք թանգարաններ։ Ինչը այս տարի COVID-19 պանդեմիայի պատճառով անհնարին է։

Առաջարկ կա կիրակի, մայիսի 17-ը՝ տրամադրել թանգարանների մասին հոդված ստեղծելուն։ Կարող ենք գրել ցանկացած թանգարանի կամ թանգարանային նյութի մասին։ Օգնության համար ցուցակներ կդրվեն, որոնցից կարելի է օգտվել։ Այս խմբագրաթոնին ազատ կարող է մասնակցել յուրաքանչյուրը։ Զուտ՝ ստեղծված հոդվածների քանակին հետևելու համար, խնդրում ենք գրանցվել Վիքիպեդիա:Թանգարանային խմբագրաթոն էջում։--BekoՔննարկում 19:30, 15 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդված

Հարգելինե՛րս, ինչպե՞ս է որոշվում կամ ո՞վ է որոշում, թե որ հոդվածն է ընտրվելու շաբաթվա հոդված: Գլխավոր էջի այսօրվա հոդվածը վատ թարգմանություն է: Հեղինակներից մեկին դրա մասին արդեն ծանուցել եմ իր քննարկման էջում:--TonJ (քննարկում) 10:48, 18 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շա՜տ ցավալի և մտահոգող հարց է: Հուսամ մանրակրկիտ բացատրությամբ պատասխան կստանանք: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 07:34, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, երևի պետք է էջը պիտակել վատ թարգմանության դեպքում, այլ ոչ թե գրել հոդվածի հեղինակներից մեկին, այն էլ ոչ ստեղծողին։ Այդ դեպքում ակնառու կլինի, որ հոդվածը վատ թարգմանություն է, թեև ես դա չեմ նկատել։ Հոդվածները ընտրում եմ ես, մեծ, աղբյուրներով և վերջերս ստեղծված հոդվածներից։ Ինչո՞ւ ես, որովհետև նախկինում ընտրողներն ու հոդվածը գլխավոր էջում դնողները հրաժարվեցին, ես էլ ստիպված վերցրի այդ պարտականությունը։ Քանի որ հոգատար վերաբերմունք ունես, այս հարցին, գուցե այդ պարտականուոյունը վերցնես քո վրա։ Ի՞նչ կասես։--BekoՔննարկում 07:46, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
Beko ջան, շնորհակալություն շատ ձեր հետևողական աշխատանքի համար: Այս քանի օրը մի քանի մասնակիցների ծանուցել եմ վատ թարգմանության համար, և նրանք ասել են, որ աշխատում են հոդվածների վրա: Կարծում եմ՝ սա է պատճառը, որ չեմ պիտակել հոդվածը: Աչքովս ընկավ հոդվածի «Հնդկաստան» բաժինը, դրա համար միայն մեկ մասնակցի ծանուցեցի: Ի դեպ, ծանուցելուց հետո փոփոխություններ չի եղել հոդվածում (ընդհանրապես, ծանուցումը պետք է նշանակեր, որ հոդվածը պետք է սկզբից մինչև վերջ նայվեր, այնինչ այն այս պահի դրությամբ վատ թարգմանություն է, շարադասական/խնդրառական/կետադրական/բառակազմական լիքը սխալներով և այլն (որոնք ներառել եմ քննարկման էջում)): Ցավոք, ես վստահ չեմ, որ կկարողանամ հասցնել նախագծով զբաղվել: Այս մասով ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ:--TonJ (քննարկում) 08:02, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, կխնդրեի դիտողություններդ նաև գրես էջի քննարկման մասում, որպեսզի համակարգողը նույնպես իմանա էջի թերությունների մասին։--Սամվելքննարկում 09:14, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, գրել ես՝ «ի դեպ, ծանուցելուց հետո փոփոխություններ չի եղել հոդվածում», բայց դու ծանուցել ես մայիսի 18-ին՝ ժամը 05:58-ին (Գրինվիչով էլի), ինչից հետո մեծ մասամբ վերանայել ենք հոդվածը (տե՛ս պատմության էջը)։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 10:07, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն մեկնաբանությամբ համար, Սամվել ջան: Ընդունում եմ, այս պահը ամեն անգամ տարբեր եմ անում. մեկ ծանուցում եմ մասնակցի քննարկման էջում, մեկ՝ հոդվածի քննարկման էջում: Մյուս անգամ քննարկման էջում կգրեմ: Շնորհակալ եմ ասելու համար: Նուբեռելլա ջան, Gevorg Ghazaryan մասնակցի էջում գրածս թերություններն ամբողջությամբ չեն ուղղվել, որից ենթադրեցի, որ փոփոխություններ չեն եղել: Շնորհակալ եմ փոփոխությունները ցույց տալու համար: Հոդվածը դարձյալ վատ թարգանություն է և բոլոր այն ամենը, ինչ նշել եմ վերևում: Ես տեսնում եմ, թե ինչ հսկայական աշխատանք է տարվել և չեմ ուզում այս ամենը ջուրն ընկնի, ուստի խնդրում եմ ուշադիր եղեք թարգմանելու ընթացքում: Շնորհակալություն պատասխանի համար: Առողջ եղեք:--TonJ (քննարկում) 10:28, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հ.Գ. հոդվածում «մեծ մասամբ վերանայումներ» ես չեմ նկատել: Օրինակ «Հնդկաստան»-ի մասում գրեթե փոփոխություն չկա, մինչդեռ ամբողջ մասը վատ/մեխանիկական թարգմանություն է:--TonJ (քննարկում) 10:42, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի TonJ, շնորհակալություն դիտարկումների համար։ Իսկապես, երբեմն հանդիպում ենք շատ անորակ թարգմանությունների, հատկապես երբ հոդվածները ստեղծվում են մրցութային տարբեր նախագծերի շրջանակներում, բայց չեմ կարծում, որ սա այդ դեպքն էր։ Համենայն դեպս, քո գրառումից հետո ես ամբողջ հոդվածն աչքի եմ անցկացրել։ Նշեմ նաև, որ ինձանից առաջ հոդվածը ստեղծողները ևս կարևոր շտկումներ են արել։ Այս պահին հոդվածը բավականին լավ վիճակում է։ Բայց, ինչ խոսք, լավ կլինի չշտապել և կատարել հնարավորինս որակյալ աշխատանք։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 19:17, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Նարինե Մուրադյան, Ձեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանելու համար: Շնորհակալություն նաև հոդվածում ուղղումներ կատարելու համար: Ես կարծում եմ, որ սա հենց այդ դեպքն է: Ցավոք, հոդվածում դեռ կան վատ թարգմանության տարրեր: Օր.՝ «Մյուս կողմից, շատ բաց մաշկ ունեցող մարդկանց համարում են ավելի ձուլված և իրենց ռասայի հետ պակաս նույնականացված»...: Տառասխալներ (օր.՝ « Մուգ մաշկն ասոցիացվել է իռացիոնալության», «Ինստագրամում սատարեն են մաշկի», ...): Գուցե ես ձգտում եմ կատարելության, բայց, ամեն դեպքում, հոդվածը դեռ պետք է կարգի բերվի և ստուգվի: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 20:15, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի TonJ, ինքս էլ ձգտում եմ կատարելության կամ առավելագույն որակի, բայց կարծում եմ, որ անհնար է 100 հազարանոց հոդվածում չունենալ առնվազն մեկ տառասխալ կամ վրիպակ։ Գուցե փորձես անձա՞մբ ուղղել այդ մանր-մունր վրիպակները։ Դրանից հոդվածը և ընթերցողը միայն կշահեն։ Շնորհակալություն։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 20:25, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ես սովորաբար ուղղումներ կատարում եմ, եթե նկատել եք: Քանի որ ասում եք՝ հոդվածը անորակ թարգմանության դեպք չէ, և որ հոդվածը լավ վիճակում է՝ նախընտրեցի գրել տեսածս սխալները: Ի վերջո, հոդվածն ընտրվել է շաբաթվա հոդված և անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրությամբ ստուգել այն: Համաձայն չե՞ք:--TonJ (քննարկում) 20:31, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, հավաստիացնում եմ, որ եթե հոդվածը մենք առաջադրեինք որպես շաբաթվա հոդվածի թեկնածու, ապա այն առավել քան իդեալական կլիներ, ընդհանրապես բոլոր հոդվածները պետք է ձգտեն կատարելության, բայց դե շաբաթվա հոդվածները առավել ևս։ Ուղղակի մեզ համար նույնպես անսպասելի էր այն տեսնել գլխավոր էջում, իսկ հոդվածները պատրաստվում էինք մանրամասնորեն ստուգել մրցույթից հետո (կարծեմ կազմակերպիչները թույլատրել են)։

Հ.գ. «Մյուս կողմից, շատ բաց մաշկ ունեցող մարդկանց համարում են ավելի ձուլված և իրենց ռասայի հետ պակաս նույնականացված»։ Այս մասում չհասկացա ինչ սխալ կա, եթե ի նկատի ունես «ձուլված» բառը, ապա այն, ըստ իս, ճիշտ է, քանի որ ազգերի դեպքում շատ են օգտագործում այդ բառը։ (Օր.` Տեղացի հնդկացիները ձուլվեցին եկվորների հետ)։ Շնորհակալություն սրտացավ վերաբերմունքի համար։--Նուբեռելլա 💬 04:57, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն մեկնաբանության համար, Նուբեռելլա ջան: «..իսկ հոդվածները պատրաստվում էինք մանրամասնորեն ստուգել մրցույթից հետո (կարծեմ կազմակերպիչները թույլատրել են)» - սա աբսուրդի ժանրից է :):--TonJ (քննարկում) 05:49, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ինչևէ, հոդվածն այժմ ամբողջովին վերանայված է։ Եթե դեռևս ինչ որ սխալներ ես տեսնում այնտեղ, առաջարկում եմ ինքդ ուղղես դրանք, քանի որ հոդվածի համար բոլորս ենք պատասխանատու և ոչ թե միայն հեղինակը։ Շնորհակալություն, ես այլևս չեմ շարունակի այս քննարկումը, քանի որ կարծում եմ` այն հասել է իր արդյունքին` ասել է թե Կոլորիզմ հոդվածի ուղղմանն ու բարելավմանը։ --Նուբեռելլա 💬 06:02, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

TonJ, որքան փորձում եմ չանձնավորել Վիքիպեդիան և խնդրին նայել որպես լուծման անհրաժեշտ առարկա, այլ ոչ խնդիրը բարձրացնողի պրոբլեմ, քո պարագայում դա չի ստացվում: Ժամանակին գրում էիր բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ որակյալ և ընդարձակ, այլ հոդվածներում սխալ նկատելիս շտապում էիր ինքդ ուղղել: Դա քեզ մոտ ստացվում էր ոչ միայն առողջ մրցակցակցության մղմամբ, այլև նորը սովորելու ցանկությամբ: Դու շատ լավ պատկերացնում էիր, որ հոդվածը չի պատկանում որևէ մեկի, և այն չունի մեկ հեղինակ, եթե նույնիսկ այն սկզբից մինչև վերջ գրվել է միայն մեկ հոգու կողմից: Երբ մտահոգություններդ էիր հայտնում պատմության նախագծի հետ կապված՝ պարզ էր, որ միայնակ չես կարող զանգվածային ուղղումներ անել, ուստի քննարկում ես բացում: Բայց ես նկատեցի, որ ոչ միայն դրանից հետո, այլև դրանից առաջ ստեղծվում ես այսպիսի իրավիճակներ, որոնց կենտրոնում հայտնվում են հիմնականում 2-3 նույն խմբագիրները: Չէ՞ որ ոչինչ քեզ չի խանգարում առաջվա պես՝ ինչպես ժամանակին, ուղղել սխալները: Կարծեմ՝ քո խոսքերն էին (ուղղված խմբագիրներից մեկին)՝ քո կարծիքը շատ ավելի արժեքավոր կլիներ, եթե ուղղակի մտնեիր և ուղղեիր, իսկ ես հոդվածի պատմությանը հետևում եմ և տեսնում՝ ինչն եմ սխալվել: Եթե ունես խմբագրական ու թարգմանչական մեծ հմտություններ, կարող ես սովորեցնել, և ոչ թե բոլորին ցույց տալ քո ունակությունները: Դա շատ բարձր կգնահատվի, քանի որ բխում է ինչպես բոլորիս, այնպես էլ Վիքիպեդիայի շահերից: Թեև Վիքիպեդիան դաստիարակչական հարթակ չէ, այնուամենայնիվ քեզ կհորդորեմ ամեն անգամ նման քննարկում բացելիս հիշել քո՝ խմբագրի անցյալը և շարունակել նույն ոճով: Դրանով դու կխնայես քո ժամանակն ու էներգիան, և չես շեղի ոչ ոքի, բացի տվյալ հոդվածի ներկա և ապագա խմբագրողներից: Դա հենց Վիքիպեդիայի սկզբունքն է, որը ժամանակին հասկանալով՝ մտել ես խմբագիրների շարքերը: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 06:20, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

  • Նուբեռելլա, ցանկացած հոդված հրապարակելուց առաջ պետք է այն մանրամասն ստուգել, քանի օր պահպանել/ստեղծել/հրապարակել կոճակի սեղմումից հետո այն դառնում է հանրային: Եթե թիմը վստահ չէ, որ այն սխալներ չունի, թող մնա ավազարկղում: Դրանով և՛ խառնափնթոր վիճակ չի ստեղծվի, և՛ Հայերեն Վիքիպեդիայի որակը անկում չի արձանագրի, քանի որ ոչ խմբագիր մարդիկ, որոնք մտնում են վիքի, առաջինը շաբաթվա հոդվածն են կարդում ու կարծիք կազմում, ու նրանք չգիտեն, որ ստեղծողների թիմը, քո ասածի նման, հետո է մանրամասն ստուգելու: Սա ի պատասխան այս գրածիդ՝ «..իսկ հոդվածները պատրաստվում էինք մանրամասնորեն ստուգել մրցույթից հետո (կարծեմ կազմակերպիչները թույլատրել են)»: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 07:15, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, չկարողացա չպատասախանել։ Շատ լավ, կհետևենք խորհրդիդ։ Ուզում եմ նշել՝ համաձայն եմ քո հետ, նույն ձև էլ սխալները նկատելուց հետո անհարաժեշտ է միանգամից ուղղել: Համամիտ չե՞ս։--Նուբեռելլա 💬 07:20, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, եթե մի քանի վրիպակ է ու սխալ՝ անշուշտ, իսկ եթե այնպիսի հոդված, որն առավել քան դյուրին է ջնջել ու նորից գրել՝ ո՛չ: Ես իմ փորձն եմ ասում: Շատ սխալի դեպքում պարտադիր պիտակում եմ կամ տեղափոխում հեղինակի ավազարկղ, քչի դեպքում՝ ստուգում, ահռելի լինելու դեպքում՝ ներկայացնում արագ ջնջման: --Valen1988 (քննարկում) 07:25, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն Valen1988 ջան, միանշանակ համամիտ եմ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք չենք առաջադրել հոդվածը որպես թեկնածու, իսկ նկատելով, որ այն դարձել է շաբաթվա հոդված՝ անմիջապես անցել ենք ստուգման։ Թիմի անունից հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը հոդվածում եղած սխալների համար։ --Նուբեռելլա 💬 07:30, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա, հետաքրքիր ու հաճելի խմբագրումներ ձեզ... --Valen1988 (քննարկում) 07:32, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]
Բարև, Հայկ: Ես գտնում եմ, որ թարգմանական սխալները հատ-հատ գրելը և դրանք ինքնուրույն ուղղելը լավագույն պրակտիկան է: Ես անում եմ այն, ինչին հավատում եմ: Ես նաև հավատում եմ, որ սխալը մատնացույց անելը վատ բան չէ, իսկ անտարբերությունը՝ այո՛, վատ է, որին դու դրդում ես ինձ: Ես մերժում եմ «ինքդ ուղղիր»-ի քաղաքականությունը, քանի որ այն ուրիշ խմբագիրների կարողությունների աճին դեմ է: Ես ոչ մի մասնակցի չեմ «թիրախավորում». ստացվում է այնպես, որ նրանց մոտ եմ սխալներ տեսնում: Ես քեզ խնդրում եմ, որ հետագայում ինձ հետ խոսելիս չանդրադառնալ իմ խմբագրական անցյալին, քանի որ դու ինձ ճանաչում էիր վաղուց՝ դեռ այն ժամանակվանից, երբ լավ չէի տիրապետում լեզուներին: Եվս մեկ անգամ նման անդրադարձ, և ես կխնդրեմ քո և իմ միջև «տոպիկ բան» կիրառել: Խնդրում եմ նաև նախքան մեկնաբանելը կարդալ, թե թեման ինչին է վերաբերում: Ես ներկայացրել եմ խնդիրը, այն էր՝ շաբաթվա հոդված էր ընտրվել վատ թարգմանված հոդված: Շնորհակալություն:

Նուբեռելլա ջան, շնորհակալություն հոդվածում կատարած փոփոխությունների համար: Հիմա այն ավելի ներկայանալի տեսք ունի: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 17:03, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

22-րդ շաբաթվա հոդված

Հարգելի համայնք, շաբաթվա հոդվածի թեկնածուների առաջարկված ցուցակում ունենք հետևյալ հոդվածները՝ Դորոթի Դին, Սափորով աղջիկը, Աննա Չերտկովա, Կոննի Գիլքրիստ, Բիլլի Այլիշ, Հումանիտար գիտություններ, որոնցից և ոչ մեկի մասին, ոչ մի մասնակից կարծիք չի հայտնել։ Խնդրում եմ հիմա հայտնել, և որոշել, թե հաջորդ շաբաթվա հոդվածը որն է լինելու։ Կխնդրեի հոդվածի մասին կարծիք արտահայտեին ոչ առաջադրողները, նրանց կարծիքը պարզ է։ Հիշեցնեմ, որ ըստ մեր բոլորիս կողմից ընդունված կանոնակարգի խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին, որը մինչ այժմ հիմնականում չենք կիրառել, բայց ինչպես պարզվում է ակտիվ մասնակիցների քննարկումներից՝ այսուհետ պետք է կիրառել, քանի որ սպրդում են ոչ որակյալ հոդվածներ։--BekoՔննարկում 05:44, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]

Beko ջան, թեկնածուներ բաժնում կան 153 հոդվածներ, բայց այստեղ դրել եք 6֊ը։ Անկեղծ ասած չգիտեմ` արդյոք մնացածը համարվում են չընտրված։ Եթե այո, ապա առաջարկում եմ դրանք տեղափոխել չընտրվածների բաժին, նաև փակել ընտրված հոդվածների քննարկումները և տեղափոխել ընտրյալների բաժին։ Առաջարկում եմ ամեն տարի արխիվացնել թեկնածուների էջը, քանի որ այնտեղ այժմ մի տեսակ քաոս է տիրում։ Նաև խնդրում եմ համապատասխան ծանուցել մասնակցի քննարկման էջերում և դնել կաղապարը հոդվածի մեջ։ Ամենայն հարգանքով Ձեր հանդեպ, բայց կանոնը կանոն է։ Հասկանում եմ, որ Դուք այս պարտականությունը ստիպված եք եղել Ձեր վրա վերցրել, սակայն ես ինքս պատրաստ եմ Ձեզ օգնել տեխնիկական հարցերում։ Մինչև կիրակի վերոնշյալ հոդվածներից մի քանիսը աչքի կանցկացնեմ և կարձագանքեմ։ Կանխավ շներհակալ եմ --Նուբեռելլա 💬 06:45, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, մինչ սա գրել ես, ես արդեն տեղափոխել էի արխիվ։ Քո ասած 153 հոդվածները 2018 թվականից էին, իսկ մեր կանոնակարգով գրված է, որ մեկ շաբաթ արձագանք չլինելու դեպքում հոդվածը արխիվացվում է։ Արխիվացնելու, տեղեկացնելու և մնացած առաջարկներդ շատ տեղին են, և հուսով եմ գլխավոր էջի շաբաթվա հոդվածով զբաղվողը դա հաշվի կառնի։ Ես էլ դրանով չեմ զբաղվելու։ Այստեղ առաջարկածս վեց հոդվածները այս ամսվա առաջարկներն են և կարծում եմ հավասար իրավունք ունեն առաջադրվելու, և կարծում եմ հոդվածների որակով հետաքրքրված մասնակիցները կարծիք կհայտնեն դրանց որակի մասին։ Եվ լավ կլինի, որ որևէ մեկը շաբաթվա հոդվածներով զբաղվելու ցանկություն հայտնի և ստանձնի այդ գործը։--BekoՔննարկում 06:56, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն այսքան ժամանակ կատարածդ աշխատանքի համար, Beko ջան։--Նուբեռելլա 💬 07:21, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]
Դորոթի Դին, Սափորով աղջիկը, Աննա Չերտկովա, Կոննի Գիլքրիստ - կողմ եմ շաբաթվա հոդված դառնալուն: Դեմ եմ «Հումանիտար գիտություններ» հոդվածին՝ վատ թարգմանություն է:--TonJ (քննարկում) 15:20, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, հենց թեկնածուների բաժնում կարող ես կարծքի հայտնել, որ քո ձայնը հաշվվի։--Նուբեռելլա 💬 17:25, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Translation needed

Hello. My dear Armenian colleagues, could you translate in English the Armenian inscription from this photo: https://commons.wikimedia.org/wiki/File:Capela_Pruncul5.jpg? Thank you in advance. --Donarius (քննարկում) 15:40, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Looks to be Western Armenian language
Upper half-round: ՄԱՏՈՒՌ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՆՆՋԵՑԵԼՈՑ, ԱՍՊԵՏ ԲՐՈՆԳՈՒԼԵԱՆ ԶԱՐՄԻ։
Lower line: ՀԱՆԳ."ԵՐԿՆ" ԽԱՂԱՂՈԹԵԱՆ
rough translation
chapel for resting tomb (literally place for sleeping), cavaler Brongulean family (clan)
calm(?) sorrow(?) of peace
- Kareyac (քննարկում) 19:34, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
@Kareyac Thank you! --Donarius (քննարկում) 15:17, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նախագիծ

Ողջույն բոլորին: Ես կարծում եմ, որ «Համաշխարհային ժառանգություն» նախագիծը չպե՛տք է գործի, քանի որ կազմակերպիչներից մեկը արհամարհել է իմ հարցը, իսկ մյուսը տեսնելով գրածս՝ փակել է քննարկումը: Նման վերաբերմունքից հետո ես վստահ չեմ, որ նախագիծը կունենա նորմալ (չեմ ասում «լավ») հետևողականություն:--TonJ (քննարկում) 14:17, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ճիշտն ասած՝ առ այս պահը նախագծին չէի քվեարկել, որովհետև սպասում էի վերևում տրված հարցի պատասխանին, ապա ես էլ ինձ հուզող հարցն ուղղեի ու ըստ այդմ քվեարկեի։ Ոնց որ ասում են՝ սպասելով էլ մնացի։ Նախատեսվող նախագծի համակարգողների արհամարհական (այլ կերպ սա որակել չեմ կարող) վերաբերմունքը համայնքին առնվազն անընդունելի է։ Փաստացի սխալմունք, շփոթություն կամ չնկատել չի, այլ՝ անտեսում։ Իսկ եթե նախագիծը չսկսված այսպիսի «վերաբերմունք» ենք ստանում, ապա ի՞նչ է լինելու հետագայում, երբ որ ծագեն որոշակի հարցեր, խնդիրներ, որոնք նորմալ են ցանկացած նախագծի համար։ Եթե շփման տարրական ընթացակարգ չկա, ի՞նչ նախագիծ վարելու մասին է խոսքը։--A.arpi.a (քննարկում) 18:54, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a ջան, սպասում եմ Ձեր հարցին: --Գևորգ💬 18:55, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ ջան, շնորհակալություն հետևողականության և ուշադրության համար, բայց գրածիցս նաև հետևում էր, որ հարցս չի հնչել պատասխանելու վատ պրակտիկայի պատճառով, որը տեսա վերևում, շարունակելու իմաստ բնականաբար չգտա։--A.arpi.a (քննարկում) 18:59, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]