Արման Ծառուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Ծառուկյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1996(1996-10-11) (27 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաք, Վրաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ

Արման Նաիրիի Ծառուկյան (հոկտեմբերի 11, 1996(1996-10-11), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան),հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ)։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքում, որը հիմնականում բնակեցված է հայերով։ Նա մարզվում է «Lion Heart» ակումբում (Կրասնոդար, Ռուսաստան) և Պհուքայեթ (Թաիլանդ) քաղաքի «Tiger Muay Thai» պրոֆեսիոնալ մարզումային ճամբարում։

Արմանի գործունեությունը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին «MFP: Assault Night on Spassk 2015»-ում։ Մասնակցել է մի շարք մրցումների, այդ թվում՝ RFC, OFS և Modern Fighting Pankration։ Հանդիպել է այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելիխը, Դմիտրի Շկրաբին, Ալի Հայբուլաեւը։

2018 թվականի մայիսի 26-ին, ելույթ ունենալով MFP 220: Mayor's Cup 2018-ում, Ծառուկյանը հաղթել է UFC-ի նախկին մարտիկ Ջունիոր Ասունսաոյի միաձայն որոշմամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին Road FC (MMA) փրոմոուշենը Արմանին հրավիրել էր մենամարտելու Կյունգպոյի հետ Road FC 043-ում, որտեղ Արմանը հաղթել էր միաձայն որոշմամբ[1]։ MBC Sports+-ը Ծառուկյանի ըմբշամարտը անհավանական է համարել։ Արմանին բազմիցս շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես շատ տաղանդավոր մարտիկի[2][3][4][5]։

2019 թվականի մարտի 20-ին Ծառուկյանը պայմանագիր է կնքել UFC-ի հետ, որտեղ նշված է, որ Արմանը կազմակերպության շրջանակներում կունենա 4 մենամարտ՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո[6]։

2019 թվականի ապրիլի 20-ին Արմանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Իսլամ Մախաչևին։ Այս մենամարտը UFC Fight Night 149: Overeem vs մրցաշարի շրջանակներում դարձել էր երեկոյի մենամարտը։

2019 թվականի հուլիսի 27-ին Արման Ծառուկյանը կանադացի Օլիվյե Օբեն-Մերսիեին հաղթել է Կանադայի էդմոնտոն քաղաքում կայացած UFC 240 մրցաշարում։

UFC Fight Night Figueiredo vs. Benavidez 2-ի շրջանակներում, որը տեղի է ունեցել Աբու Դաբիի մարտական կղզում 2020 թվականի հուլիսի 18-ին, Արման Ծառուկյանը հաղթել է Դավի Ռամոսի մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին ու իր բոլոր հայ եղբայրներին[7]։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultimate Fighting Championship
  • Պանկրատիոն
    • Թեթև քաշային կարգի Ասիայի չեմպիոն՝ ըստ Kunlun Fight-ի
    • Թեթև քաշային կարգի չեմպիոն՝ ըստ MFP-ի
    • Տիտղոսի հաջող պաշտպանություն
  • MMA-ի Ռուսաստանի առաջնություն
    • 2015 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր MMA-ում
  • MMA-ի Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի առաջնություն
    • Հեռավոր Արևելքի ինքնավար մարզի MMA-ի 2016 թվականի արծաթե մեդալակիր[9]
    • 2017 թվականի Հեռավոր Արևելքի ինքնավար շրջանի MMA-ի հաղթող[10]
  • Խաբարովսկի երկրամասի MMA-ի առաջնություն
    • 2016 թվականի Խաբարովսկի երկրամասի MMA-ի հաղթող[11]
  • Կրասնոդարի երկրամասի գրեպլինիգի UWW-ի առաջնություն
    • 2016 թվականի Կրասնոդարի գրեպլինգի UWW առաջնության չեմպիոն (-77 կգ) 1st[12]
  • Գրեպլինգի «Ըմբշամարտի միասնության գավաթ» համառուսաստանյան մրցաշար
    • 2016 թվականի Ռուսաստանի գրեպլինգի առաջնության հաղթող (-71 կգ) 1st[13]
    • 2017 թվականի Ռուսաստանի գրեպլինգի առաջնության հաղթող (-71 կգ) 1st[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Xiaomi Road FC 043 Kyung Pyo Kim vs Arman Tsarukyan». RoadFC.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. «Не мог проиграть на глазах президента - Арман Царукян» (ռուսերեն). todaykhv.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. «Владимир Путин сфотографировался с победителем международного турнира Арманом Царукяном» (ռուսերեն). Яндекс Дзен. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  4. «Армянский самбист сделал фото с президентом России после победы на «Плотформе»» (ռուսերեն). Rusarminfo. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  5. «Президент России расцеловал хабаровского бойца» (ռուսերեն). Восток-Медиа. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  6. «Россиянин Арман Царукян подписан в UFC и проведет бой против Ислама Махачева» (ռուսերեն). AllBoxing.ru. 2019 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  7. «Царукян одолел Рамоса на турнире UFC Fight Island 2». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  8. «UFC St. Petersburg bonuses: Islam Makhachev's battle with Arman Tsarukyan takes 'Fight of the Night'» (անգլերեն). MMA Junkie. 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. https://vk.com/mma?w=wall-55587293_30874
  10. https://vk.com/mma?w=wall-55587293_161518
  11. https://vk.com/mma?w=wall-55587293_28830
  12. https://vk.com/wall232796900_840
  13. https://vk.com/wall-112671195_67
  14. https://vk.com/wall-81834858_67355

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]