Իսլամ Մախաչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամ Մախաչև
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1991(1991-10-27) (32 տարեկան)
ԾննդավայրՄախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Կրոնիսլամ
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և sambo fighter
 Islam Mahachev Վիքիպահեստում

Իսլամ Ռամզանովիչ Մախաչև (հոկտեմբերի 27, 1991(1991-10-27), Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խառը ոճի ռուս մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում[1]։ Մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն (2016), մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն (2016)։Մարզիչ`Խաբիբ Նուրմագամեդով

Գործունեութուն ընդհանուր մենամարտերում[խմբագրել | խմբագրել կոդը]

М-1 Global[խմբագրել | խմբագրել կոդը]

Մախաչևը M-1 Global-ում իր նորամուտն է նշել Թենգիզ Կուչուայի դեմ 2011-ի փետրվարի 12-ին և առաջին ռաունդում հաղթել է նոկաուտով։ Երկրորդ մենամարտում Մախաչևը բախվել է Ֆրանսիայից Մանսուր Բառնաուի (Mansour Barnaoui) հետ, 2013 թվականի ապրիլի 9-ին M-1 Challenge 38-ում։ Նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Այնուհետև Մախաչևը հանդիպել է բրազիլացի մարտիկ, ջիու-ջիթսուի սև գոտու սեփականատեր Ռանդեր Ջունիորի հետ 2013 թվականի օգոստոսի 21-ին M-1 Challenge 41-ում և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։ Ինգուշեթիայի Հանրապետությունում՝ Թարգիմում, M-1 Challenge 49 մրցաշարի շրջանակներում, Իսլամ Մախարևը ձեռքի (արմունկի լծակի) ցավեցնող հնարքի օգնությամբ հաղթել է Յուրի Իվլևին։ M-1-ում պայմանագրով կայացած վերջին մենամարտում Իսլամ Մախաչևը Սանկտ Պետերբուրգում կայացած M-1 Challenge 52 մրցաշարում հանդիպել է Խորվաթիայից փորձառու մարտիկ Իվան Տրուշչեկին։  Իսլամը գերակշռում էր պայքարում և 3-րդ ռաունդում հակառակորդին ստիպել է հանձնվել խեղդող հնարքով։

Ultimate Fighting Championship[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 2-ին Մախաչևը չորս մենամարտի պայմանագիր է կնքել UFC- ի հետ։ 2015 թվականի մայիսի 23-ին, Մախաչևը երկրորդ ռաունդում հաղթել է Լեո Կունցին UFC 187- ում խեղդող հնարքով։

2015 թվականի հոկտեմբերի 3-ին՝ UFC 192 - Cormier vs. Gustafsson մրցաշարում Մախաչևը հանդիպել է Ադրիան Մարտինսի հետ։ Արդեն առաջին ռաունդի երկրորդ րոպեին Մարտինսը աջ ձեռքով հարվածել է Մախաչևի ծնոտին և նոկաուտի ենթարկել նրան։ Այսպիսով, Մախաչևը կրել է իր կարիերայի առաջին և մինչ այժմ միակ պարտությունը։

2016 թվականի ապրիլին դոպինգի օգտագործման պատճառով հեռացվել էր մրցումներին մասնակցելուց։ Նույն տարվա հուլիսին Ամերիկյան հակադոպինգային գործակալությունը (USADA) պարզել էր, որ Մախաչևը փոքր քանակությամբ մելդոնիում էր օգտագործում սրտի առիթմիայի բուժման ժամանակ[2]։

2019 թվականի սեպտեմբերի դրությամբ տարել է 6 անընդմեջ հաղթանակներ։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամբո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի մարտական սամբոյի ֆեդերացիա
    • 2016 Ռուսաստանի մարտական սամբոյի առաջնություն (-74 կգ)1st
  • Սամբոյի միջազգային ֆերդերացիա
    • 2016 Աշխարհի մարտական սամբոյի առաջնություն (-74 կգ) 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rankings | UFC
  2. «Отстраненный за допинг боец из Дагестана добился справедливости». islamnews.ru. 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  3. «UFC St. Petersburg bonuses: Islam Makhachev's battle with Arman Tsarukyan takes 'Fight of the Night'» (անգլերեն). MMA Junkie. 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]