Սափորով աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

«Սափորով աղջիկը» (ռուս.՝ «Девушка с кувшином», անվան այլ տարբերակներ՝ «Կաթնավաճառուհի», «Ցարսկոսելոյի արձան», «Պերետտա»), շատրվան Սանկտ Պետերբուրգ Ցարսկոյե Սելոյի Եկատերինյան այգում (նախագծի հեղինակ՝ Ավգուստին Բետանկուր, քանդակագործ՝ Պավել Սոկոլով), 19-րդ դարի սկզբի այգեգործական ճարտարապետության և քանդակագործության հուշարձան, որն ունի դաշնային և միջազգային նշանակություն[1], ճանաչման է հասել որպես «Ցարսկոսելոյի արձան»։ Արձանը դարձել է Ցարսկոյե Սելոյի այգիների բանաստեղծական խորհրդանիշը[2]։ Ռուսական պետական թանգարանի գեղանկարչության բաժնի ավագ աշխատակից Վսևոլոդ Պետրովի կարծիքով՝ արձանն իրենից ներկայացնում է Պավել Սոկոլովի ստեղծագործության բարձրակետը և պատկանում է ռուսական այգեգործական քանդակագործության ամենահիասքանչ նվաճումների թվին[3]։

Ժամանակակիցները ենթադրել են, որ արձանի համար սյուժեի աղբյուր ծառայել է Ժան դը Լաֆոնտենի «Կաթնավաճառուհի, կամ Կաթով սափոր» առակը[4][5][6][7]։ Առանձին ուսումնասիրողներ արձանի մեջ տեսել են կայսր Ալեքսանդր I-ի կնոջ՝ Ելիզավետա Ալեքսեևնայի դիմանկարային պատկերումը և համարել են, որ շատրվանը նրա սգո այլաբանությունն է հանդիսանում՝ իր մեռած նորածին դստրերի և դրանից կարճ ժամանակ առաջ մահացած սիրեցյալի հետ կապված։ Շատրվանը ոգեշնչել է ռուսական մշակույթի բազմաթիվ գործիչների՝ ստեղծելու գրական և երաժշտական աշխատանքներ։ Դրանց թվում էին Ալեքսանդր Պուշկինի «Ցարսկոսելոյի արձանը», Աննա Ախմատովայի «Ցարսկոսելոյի արձանը», Ցեզար Կյուիի «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» ռոմանսը։

Շատրվանի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Վիկտոր Սեմյոնովի վերստեղծած XVIII—XX դարերի աղբյուրը
Եկատերինա I թագուհու օրոք եղած աղբյուրի արտաքին տեսքի վերստեղծում
19-րդ դարի շատրվանի կառուցվածքի գծագիր
Շատրվանի սալարկման գծագիր

Սկզբնապես այդ վայրում գտնվել է աղբյուր, որը Վանգազի գետի ակունքն է եղել։ Եկատերինա I թագուհու օրոք այնտեղ տարել է տուֆի մի տեսակից աստիճանաշարը։ Փայտե փողրակի վրա, որով հոսում էր ջուրը, կառուցվել է կամար, որը հենվել է նույն քարից կառուցված սյուների վրա։ Ցարսկոսելոյի թանգարանի աշխատակից Վիկտոր Սեմյոնովը ուրվագծային վերակառուցման ժամանակ վերստեղծել է աղբյուրն այնպես, ինչպես եղել է այն ժամանակ[8]։ 1757 թվականին նրա մոտակայքում սահադաշտի կառուցումից հետո աղբյուրը թաքցրել են հատուկ խցիկի մեջ, որից ջուրը ստորգետնյա ջրատարով թափվել է լճակը։ Մակերևույթ ջրատարի ելքի վրա պատնեշ է կառուցվել։ Դրանից բխել է լայն և երկար ջրանցք՝ գլաքարով սալարկված։ Այն օգտագործվել է աշխատող մարդկանց և ձիերի կողմից՝ որպես այդ ժամանակներում խմելու ջրի միակ աղբյուր[9]։

1809 թվականին Ցարսկոյե Սելոյում արդեն գործում էր Տաիցկի ջրատարը, որը մեծ քանակությամբ ջուր էր մատակարարում Իժորի լեռնանցքից, այդ իսկ պատճառով աղբյուրի կիրառական գործառույթն անկում է ապրել[10]։ 1808-1810 թվականներին այգեգործ Իոսիֆ Բուշը և ճարտարապետ Լուիջի Ռուսկան, նախկին սահադաշտի մի տեղամասը կանաչապատելով, վերափոխել են իրենց ստեղծած գրանիտե սանդղափուլը և Մեծ լճակի միջև ընկած լանջը կանաչ խորշերի տեսքով, որոնց երկայնքով անցնում էին ուղիները[11]։

Ինժեներ Ավգուստին Բետանկուրի առաջ խնդիր է դրվել «սանդղավանդը, որտեղով անցնում է հիմնական ջուրը, այդ վայրը ճաշակով վերջնամշակել»՝ զարդարել այդ տարածքը։ Նրա կողմից իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ այս վայրի ստորգետնյա տարածքում կա կրաքարային ջրատար։ Ջրակայուն շերտը իրենից ներկայացնում էր երեք-չորս մետր խորությամբ կրաքարի տակ գտնվող Քեմբրիի ժամանակաշրջանի կավե շերտ։ Տեղանքի ռելիեֆն ունի իջեցում դեպի Մեծ լճակը, ինչի պատճառով էլ գործում է աղբյուրը։ Բետանկուրը վերակառուցել է աղբյուրը պաշտպանելու համար գոյություն ունեցող խցիկը (այն պաշտպանիչ խցից վերածվել էր կապտաժի)՝ կտրելով ջրատար շերտը։ Խցիկը պատրաստվել է եղևնու կրկնակի եզրաշերտերի հատվածքի ձևով, որը երեք կողմերից կավով էր ծածկված։ Խցիկի և ջրատարի միջև բարձրության տարբերությունը երկու մետր էր, ինչը միանգամայն բավարար էր շատրվանի ստեղծման համար[10]։

Շատրվանի համար արձանն ստեղծել է ռուսական կլասիցիզմի ներկայացուցիչ, Նկարչության կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Պավել Սոկոլովը[12]։ Բետանկուրի կենսագիր պրոֆեսոր Վլադիմիր Պավլովը գրել է, որ հենց քանդակագործն է իսպանացի ճարտարագետին ապագա շատրվանի նախագիծ կազմելու առաջարկ ներկայացրել։ Պավլովի պնդմամբ Բետանկուրին պատկանել է ջրամատակարարումը և ջրաբաժանումը, պատվանդանի տեղադրումը և հիմքի քարե իջեցումը, ինչպես նաև արձանի տեղադրման վայրի ընտրությունը[13][14]։ Նրա համար մոդելը պատրաստվել է ալեբաստրից։ Քարը, որն օգտագործվել է պատվանդանի կառուցման համար, տեղադրվել է խողովակի տակ, որով ջուրը կապտաժային խոռոչից հասել է ջրանցք, իսկ հենց քարը շաղափել են։ Շատրվանը գործարկել են 1810 թվականին Ցարսկոյե Սելոյում՝ Ցարսկոյե Սելոյի հարյուրամյակին, սակայն Սոկոլովը չի հասցրել մինչև այդ ժամանակը արձանը դարձնել բրոնզե։ 1816 թվականի հունիսի 16-ին ճարտարագետ Ֆրանցիսկ Կանոբիոն նամակ է ուղարկել՝ հիշատակելով շատրվանի արտաքին տեսքում որոշակի փոփոխություն. «Ցարսկոյե Սելոյի վերին այգում վերակառուցված սանդղավանդը` ալաբաստրե արձանով, այժմ կատարելապես կարգի է բերվել և ամբողջությամբ ավարտուն է»։ Սեմյոնովը գնահատել է այդ հաղորդագրությունը որպես ալաբաստրե արձանի փոխարեն բրոնզե քանդակ տեղադրելու վկայություն՝ հաշվի առնելով այն, որ այդ նույն տարվա օգոստոսին քանդակագործին վճարվել է 3000 ռուբլի։ Այդ նույն ժամանակներից պահպանվել են Սոկոլովի արած գրությունը «հենց Ձերդ Մեծության հանձնարարությամբ աշխատանքի» կատարման մասին[12]։ Մեկ այլ տվյալի համաձայն՝ բրոնզե արձանը հայտնվել է միայն 1817 թվականին[15]։ Հայտնի է, որ այն ձուլվել է Նկարչության կայսերական ակադեմիայի արհեստանոցում։ Արձանի հեղինակային գիպսե մոդելը ներկայումս պահվում է Ռուսական պետական թանգարանում[16][17][11][18]։ Լյուդմիլա Դորոնինան ռուսական արձանների պատմության մասին երկհատոր ուսումնասիրության մեջ գրել է, որ Բետանկուրը հիացած է եղել Պավել Սոկոլովի արձանով։ Հատուկ իսպանացի ճարտարագետի համար (և նրա խնդրանքով) քանդակագործը ստեղծել է մարմարե կրկնօրինակը[19]։

Բետանկուրի ստեղծած արձանի նախնական ճարտարապետական կոմպոզիցիան հավելվել է այրով, որը լուծարվել է 19-րդ դարի կեսերին[4][17]։

Շատրվանի և շրջակա բնապատկերի արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սափորով աղջկա» շատրվանը գործելիս

Անտիկ պատմուճանով բոբիկ աղջիկը մոխրագույն, մեծ քարի վրա է, իրեն է սեղմել ոտքերը, ձախ ձեռքը բաց թողել սափորի՝ իրեն սեղմած խեցեբեկորից։ Աջ ձեռքը հենել է կռացրած գլխին, մազի փունջը ընկած է պարանոցին, ձախ ուսը և կուրծքը մերկ են։ Աղջկա կողքին ընկած է կոտրված սափորը, որից շարունակական շիթերով թափվում է աղբյուրի ջուրը[20]։

Ցարսկոյե Սելոյի այգիների գլխավոր այգեգործ Իոսիֆ Բուշը շատրվանը ներառել է ռոմանտիկ բնանկարում։ Գրանիտե պատվանդանը բարձրանում է բաց տարածությունում, դրա շուրջբոլորը աճում են ծառեր։ Սեմյոնովի խոսքերով՝ նրանք ստեղծում են «ինչ-որ վեհասքանչ և միաժամանակ հանելուկային զարմանալի զգացողություն»[21]։

19-20-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Կազանի կայսերական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր և ռեկտոր Իլյա Յակովինը կազմել է շատրվանի մանրամասն նկարագրություն՝ հիշատակելով, որ ձմռանը աղջկա մարմինը ծածկվում է «տախտակե պատյանով»։ Հեղինակը հիացել է արձանի միջոցով նրա «վշտի», «ներքին կոտրվածության» արժանահավատությամբ, «ամբողջ մարմնի չափսերի» ճշտությամբ[22]։

Այգեգործական վարչությունը երկար ժամանակ չի իմացել ճշգիտ վայրը, որտեղից ջուրը մտնում է շատրվան։ 1877 թվականին, երբ սափորից դուրս եկող շիթերն սկսել են անհետանալ, պարզվել է, որ ջրամբարձ համակարգի գծագրեր չկան։ Հետազոտական հատուկ աշխատանքները հանձնարարվել են ինժեներ Չերնյավսկուն։ Նրան հաջողվել է պարզել և արձանագրել գծագրերում ջրամբարձ համակարգը, որն ստեղծել էր Բետանկուրը։ Համակարգը ճանաչվել է բավարար և անհրաժեշտ է եղել միայն աննշան վերակառուցում։ Փոխվել է կապտաժային խցի ամբողջովին նեխած վերածածկը, մաքրվել են խողովակները, որոնց կեղտոտվածությունն էլ հանգեցրել էր ջրի մատակարարման դժվարություններին[23][24]։ Սեմյոնովը ենթադրել է, որ հենց այդ ժամանակ՝ կապված մամուլում լայն լուսաբանված վերանորոգման աշխատանքների հետ, ի հայտ է եկել լեգենդ, որ շատրվանի ջուրը ապաքինում է մարմնի և սրտի հիվանդություններից։ Այն լայն տարածում է ստացել և նույնիսկ մասնագետների հետաքրքրությունն է շարժել։ Շատրվանի մոտ տեղադրվել է քարե կարճասյուն, որից երկաթե շղթայով բազմաթիվ ուխտավորների համար մեխվել է բաժակ։ 1910 թվականին բժիշկ Գուկտովկինի անցկացրած քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ շատրվանի ջրի որակը զիջում է Ցարսկոյե Սելոյի ջրմուղային ջրին։ Այնտեղ ավելի շատ բակտերիաներ կային[25][26] և ավելի կոշտ էր։

«Ցարսկոյե Սելո» թանգարանի ֆոնդում գտնվող արձանի բնօրինակը, 2011 թվական

19-րդ դարի վերջին շատրվանի շուրջ հայտնվել է երկաթե տափակ ու նեղ ցանկափայտերի տեսքով պարիսպ (այն ստեղծվել էր այդ ժամանակներում այգիներում օգտագործվող փայտե ցանկափայտերի օրինակով)։ Պարիսպը տեղադրվել է կանաչ ցածրիկ ներդիրներով։ 1937 թվականին պարիսպը հանվել է, միաժամանակ հանվել է նաև քարե թմբիկը, որը կանգնեցված էր սափորից ջրի թափվելու տեղում[27]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայից առաջ զինվորները թաղել են արձանը, և երեք տարի այն մնացել է հողի տակ, այդ իսկ պատճառով չի վնասվել (Դմիտրի Կուզնեցովը դա համարել է խորհրդանշական, որ Պավլովի մայրուղում կոմսուհի Յուլյա Սամոյլովայի ամառանոցը, որը հեռու չէր արձանի թաղած վայրից, տեղակայվել է իսպանացի կամավորների 250-րդ դիվիզիայի շտաբը)[28][16][17][27]։ Քաղաքի ազատագրումից հետո թաքստոցից փորված ու հանված արձանը որոշ ժամանակ գտնվել է Ցարսկոյե Սելոյի լիցեյի բանաստեղծի սենյակում (այդտեղ այն գտնվել է պարկացու կտորով ծածկված սովորական արկղում), որտեղ ստեղծված է եղել պուշկինյան անկյունը[28][29]։ Շատրվանի կոտրված անոթը կորել է։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքի ջրամատակարարման համակարգը քանդվել է, իսկ արձանից զրկված շատրվանը դարձել է խմելու ջրի միակ աղբյուրը Ցարսկոյե Սելոյի և շրջակայքի բնակիչների համար[26]։ 1945 թվականին արձանը վերադարձրել են իր տեղը, իսկ 1947 թվականին կրկին ստեղծել են կոտրված սափորը, որից կրկին հոսել է ջուրը։ 1951 թվականին շատրվանը վերակառուցվել է (դրանից հետո որոշ ժամանակ շատրվանի շուրջը պարիսպ է եղել)[30]։

1989 թվականին իրականացվել է շատրվանի նոր վերակառուցումը. կապտաժային խցի փտած գերանները փոխարինվել են երկաթբետոնե մասերով, թուջե խողովակները՝ պլաստմասսայով, գրանիտե պատում զբոսաշրջիկների համար ջրի հարմար ցանկապատ են սարքել[31]։

«Սափորով աղջիկը», 1816։ Սուխանովոյի տարբերակ

Ներկայումս նախնական արձանը գտնվում է թանգարանի ֆոնդում, իսկ այգում գտնվում է կրկնօրինակը, որն ստեղծվել է «Монументскульптура» գործարանում 1990 թվականին[32][16][17][33]։ Ցարսկոյե Սելոյի ֆոնդում գտնվում է արձանի մեկ այլ կրկնօրինակ, որն ստեղծվել է վանդալության դեպքի համար[32]։

Այդ արձանի կրկնօրինակը Նիկոլայ I ցարի կին Ալեքսանդրա Ֆեոդորովնան նվիրել է իր եղբորը՝ Պրուսական արքայազն Ֆրիդրիխ Կառլ Ալեքսանդրին։ Այն տեղադրվել է Պոտսդամի մոտ գտնվող Գլինինկե պալատում։ Այդ արձանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորել է։ Ներկայումս դրա փոխարեն ևս դրվել է կրկնօրինակը՝ ստեղծված ԽՍՀՄ-ում[34]։ Արձանի հեղինակային բրոնզե կրկնօրինակը գտնվում է Սուխանովո կալվածքում[35]։ Խորհրդային և ռուս գիտնական, աստվածաբան, գրականագետ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր Միխայիլ Դունաևը հետևել է շատրվանի՝ Պավել Սոկոլովի ստեղծած կրկնօրինակի ճակատագրին։ Նրա տվյալներով այն Ցարսկոյե Սելոյի պես զարդարել է այգում գտվող լճի մոտի փոքրիկ աղբյուրը։ Հետագայում այն տեղափոխվել է իշխան Վոլկոնսկիների կալվածքի տերերի դամբարան։ Այն ստեղծվել է 1813 թվականին և Դունաևը այն գլուխգործոց է համարել։ Դունաևը նշել է «Սափորով աղջկա» որոշ փոքրիկ վնասվածքներ, սակայն ընդհանուր առմամբ կարծել է, որ այն գտնվում է բավարար վիճակում[36]։

1992 թվականի հունիսին ԱՄՆ Կոլումբուս քաղաքում ցուցադրվել է Սոկոլովի արձանի բնօրինակը AmeriFlora-92 ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման 400-ամյակի առիթով։ Դրա համար փորվել է հատուկ ջրամբար, որի ափին տեղադրվել է մեծ քար։ Վերևում ամրացրել են սափորով արձանը և ջուր մատակարարել[37]։

Ռուսական արվեստի պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի սյուժեի վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները ենթադրում են, որ արձանի համար սյուժեի աղբյուր է ծառայել Ժան դը Լաֆոնտենի «Կաթնավաճառուհին, կամ Կաթով սափորը» առակը[4][5][6][7]։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուգի Պյոտր Մեծի անվան ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Կուզնեցովը ֆրանսիացի առակագրին անվանել է Ալեքսանդր I-ի և Ավգուստին Բետանկուրի սիրելի բանաստեղծը[4][6]։ Առակի սյուժեն հետևյալն է. կաթնավաճառուհի Պերետտան շտապում է շուկա՝ պլանավորելով կաթի շնորհիվ ձեռք բերած փողերով գնել ճուտիկներ, իսկ հետո դրանք վաճառելով՝ զբաղվել խոճկորի բուծմամբ, որից հետո վաճառելով գոճիները՝ գնել հորթեր։ Այդ ժամանակ նա կոտրում է կաթով լի սափորը։ Նստելով կոտրված սափորի մոտ՝ Պերետտան զղջում է այդպես էլ չիրականացած երազանքների համար, փորձում է կատարվածի բացատրություն մտածել ամուսնու համար[38]։ Գրող, պատմաբան և լրագրող Պավել Սվինյինը, լինելով արձանի մասին առաջին հիշատակություն թողնողը, 1817 թվականին գրել է. «Հիասքանչ գեղջկուհին նստած է գրանիտին իր կոտրված ամանի վշտի մեջ, որից թափվում է շրջակայքի ամենամաքուր ջուրը»[39]։ Հայտնի գավառագետ, հրապարակախոս և բելետրիստ Միխայիլ Պիլյաևը 1889 թվականին իր «Պետերբուրգի շրջակայքի մոռացված անցյալ» գրքի մեջ հիշատակել է շատրվանի սյուժեի միայն այդ տարբերակը[40]։

1999 թվականին «Գիտություն և կրոն» հանդեսի հոդվածում քանդակագործ Պավել Սոկոլովի արվեստի ուսումնասիրող Լյուդմիլա Բելոզյորովան ենթադրել է, որ արձանի համար մոդել է ծառայել Ալեքսանդր I ցարի կին Ելիզավետա Ալեքսեևնան[41]։ Հետագայում այդ հոդվածը հրատարակվել է «Ալեքսանդր ցարի հրեշտակ» ժողովածուի մեջ, որը լույս է տեսել 2008 թվականին «Քրիստոնեական մշակույթ։ Պուշկինյան դարաշրջան» շարքում[42]։ Սաքսոնական կուրֆյուրստի (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) պատգամավորության քարտուղարն այսպես է նկարագրել Ելիզավետա Ալեքսեևնայի արտաքին տեսքը.

Էլիզաբեթ Վիժե լը Բրոն. «Կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնա», 1795
«Դիմագծերը չափազանց նուրբ ու ճիշտ էին. հունական կիսադեմ, մեծ կապույտ աչքեր և գեղասքանչագույն շիկահեր մազեր։ Նրա կազմվածքը նրբագեղ և վեհաշուք էր, իսկ քայլվածքը՝ լրիվ եթերային։ Մի խոսքով, Կայսրուհին, թվում էր, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն էր։
- Վիկտոր Սեմյոնով. Սափորով աղջիկը[43]

Արձանը դեմքով և կազմվածքով իրոք հիշեցնում է Ելիզավետա Ալեքսեևնային, սակայն Ալեքսանդրի կառավարման ժամանակ դա չի շեշտադրվել ցարի և կնոջ բարդ հարաբերությունների պատճառով, կամ էլ մնացել է աննկատ[5][44]։ Բելոզյորովան որպես ապացույց նաև արձանագրել է, որ ի հիշատակ կայսրուհու՝ կյանքից հեռացած դստեր` իտալացի քանդակագործ Պաոլո Տրիսկորնիին այդ նույն ժամանակ արդեն Ելիզավետա Ալեքսեևնայի համար ստեղծել էր նմանատիպ թեմայով քանդակ. երիտասարդ տխուր կինը նստած է՝ գլուխը հենած ձեռքերին։ Կայսրուհու դուստր Մարիան մահացել է 1800 թվականի հուլիսին՝ ապրելով մեկ տարուց քիչ ավելի։ Բելոզյորովայի կարծիքով, որին համաձայնվել են բազմաթիվ ուսումնասիրողներ, այդ նույն կերպարն է Բետանկուրը ներկայացրել որպես շատրվանի հիմնական գաղափար։ 1806 թվականին կայսրուհին ծնել է ևս մեկ դուստր՝ Ելիզավետային, սակայն նա ևս մահացել է երկու տարի անց։ Կայսրուհին սկսել է վարել ճգնավորի կյանք՝ հազվադեպ լքելով Ցարսկոյե Սելոն[14][12]։ Կայսրուհու մենակեցության և վշտի մեկ այլ պատճառ էր դարձել նրա սիրեցյալի՝ Կավալերագարդի գնդի քսանյոթամյա շտաբս-ռոտմիստր Ալեքսեյ Օխոտնիկովի մահը տուբերկուլոզից, իսկ ըստ արքունական ասեկոսեների՝ նրա սպանությունը մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչի նախաձեռնությամբ էր եղել՝ 1807 թվականի հունվարին Էրմիտաժի թատրոնում ներկայացումից վերադառնալիս։ Մեծ իշխանն անպատասխան սիրում էր կայսրուհուն[45]։

Բետանկուրի կենսագիր Վլադիմիր Պավլովը որպես այս տարբերակի հաստատում նույնիսկ գրել է, որ Ցարսկոյե Սելոյի արձանն սկզբում շրջապատված է եղել շղթայապատած ցանկապատով, ինչպես «գերեզմանի հուշարձանների վրա»։ Այդ տարբերակի մեկ այլ հաստատումը նա տեսել է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծության տողերում. բանաստեղծը, նկարագրելով հուշարձանը, հիշատակում է խեցեբեկոր և աճյունասափոր (այլ ոչ թե սափոր)։ Խեցեբեկոր բառը Պավլովի կարծիքով փոխարինում է գանգ բառին («черепок»-«череп»), որը մահվան խորհրդանիշն է հանդիսանում, իսկ աճյունատուփ բառը («урна», աճյունասափոր նշանակությամբ) խորհրդանշում է թաղում։ Ուսումնասիրողը պնդել է, որ Պուշկինը սիրահարված է եղել ցարի կնոջը, լավ է իմացել նրա ճակատագիրը, այդ իսկ պատճառով խորությամբ է իմացել այն իմաստը, որը քանդակագործը դրել էր իր արձանի մեջ[14]։ Պավլովը նաև հաստատել է, որ Ելիզավետա Ալեքսեևնայի արտաքինի պատկերումը կարելի է տեսնել Սոկոլովի այլ աշխատանքներում ևս. սֆինքսները Եգիպտական կամրջին (դրանք ստեղծվել են 1826 թվականին, հենց այդ նույն տարում, երբ մահացել է Ալեքսանդր ցարի կինը), ինչպես նաև Սոկոլովի ստեղծած երեք արձանները Սենատի և Սինոդի որմնախորշերում՝ «Աստվածաբանություն», «Հոգևոր լուսավորություն» և «Բարեպաշտություն» (շենքը կառուցվել է 1832 թվականին)[46]։

Արվեստի պատմաբանները և մշակութաբանները շատրվանի գեղարվեստական առանձնահատկությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Մարտոս. Ելիզավետա Գագարինայի մահարձանը, 1803

Բանասիրական գիտությունների թեկնածու, մշակութաբան Նիկոլայ Անցիֆերովը նշել է շատրվանի հաջող տեղադրությունը. այն գտնվում է լճի ափին գրանիտե խորշին մոտ՝ փոքրիկ պուրակում։ Դրա հետ կապված նա արձանն անվանել է խորը վշտով համակված նիմփա։ Նա կարևոր է համարել, որ աղբյուրից թափվող ջուրը չի սառչում նույնիսկ ձմռանը. բրոնզե արձանը պատված է ձյունե շղարշով, իսկ սափորի շուրջը կախված են սառցալուլաներ, սակայն ջուրը շարունակում է կարկաչել։ Անցիֆերովը գրել է, որ Պուշկինը վազվզել է այստեղ ոչ միայն Լիցեյում սովորելու ժամանակ գանգրահեր մանուկ լինելով, այլև հասուն տարիքում ևս եկել է շատրվանի մոտ Սանկտ Պետերբուրգից հետիոտն երկար զբոսանքներից հետո[20]։

Եկատերինյան թանգարանի գիտաշխատող Լիդիա (Ցիրա) Եմինան նշել է, որ եթե Լաֆոնտենը իր առակում հանգում է երազանքների ապարդյունության մասին եզրակացության, ապա Սոկոլովի արձանն ընդհակառակը՝ խորհրդանշում է կյանքում ուրախության հաղթանակը վշտի հանդեպ։ Նա «Կաթնավաճառուհին» արձանի մեջ տեսել է ռուսական ռեալիստական քանդակագործության օրինակ, նշել է քնարականությունը և ճշմարտացիությունը[47]։

Խորհրդային արվեստաբան Վսեվոլոդ Պետրովը կարծել է, որ թեպետ «քանդակագործը հիմք է ընդունել կենցաղային ժանրը՝ պարզունակ բարոյականությամբ և առանց անտիկության որևէ աղոտ ակնարկի։ Նա պատկերել է դեկորատիվ լայն ծալքերով ներքև թափվող անտիկ բաց հագուստով հիասքանչ աղջկա։ Կենցաղային մոտիվը քանդակագործը փոխադրել է եղերերգական վեհ պլանի։ Քանդակագործն ընդգծել է աղջկական մարմնի ստվերանկարը։ Կոմպոզիցիայի մեջ գերիշխող նշանակություն ունեն ճակատային և կողմնային մասերից մեկը (դիտողի կողմից ձախը), որտեղ Պետրովի խոսքերով «առավել պարզությամբ բացահայտվում է ստվերաներկի դասական ներդաշնակությունը»։ Արվեստաբանը ենթադրել է, որ արձանը ոճի առումով դասվում է Ալեքսանդր I-ի դարաշրջանի քանդակագործ Ֆեոդոսի Շչեդրինի վերջին աշխատանքների և իշխանուհի Ելիզավետա Գագարինայի դամբանաքարին Իվան Մարտոսի արձանի շարքին[48]։

Անտոնիո Կանովա. Զղջացող Մագթաղինե

Խորհրդային գավառագետ Անատոլի Պետրովը շատրվանում տեսել է «քանդակագործի ձգտումը դեպի իդեալական, վերացական գեղեցկություն»։ Նա նշել է «Կաթնավաճառուհու» նրբագեղ դիրքը և խոր վշտի զգացման փոխանցելու պայմանականությունը։ Նրա կարծիքով մարմնի չափսերը «լիարժեք չեն համապատասխանում պատվանդանի չափսերին. նա չափազանց նրբին է թվում»[49]։ Խորհրդային արվեստաբան, Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Մագդալինա Ռակովան նշել է նուրբ զգայականությունը, աղջկա տխուր կախած գլխի, իջեցրած ձեռքի նուրբ ուրվագիծը, գրել է, որ ժանրային մոտիվը ամբողջությամբ «զրկված է կենցաղագրությունից»։ Նա «Սափորով աղջիկ» արձանը համարել է ամպիրի համար տիպիկ։ Նրա կարծիքով արձանը մոտ է ամպիրի ուղղությանը, որը Արևմտյան Եվրոպայում ներկայցրել են Անտոնիո Կանովան և Բերտել Տորվալդսենը։ Նրանց աշխատանքներում զգացմունքային կողմը մակերեսային է, բայց տիրապետում են «ուրվագծերի սահունությանը, կոմպոզիցիայի պարզությանը, մարմարի անթերի մշակմանը»[50]։

Բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Իլյիչևը գրել է, որ Սոկոլովի արձանը հաղորդում է «միայն ամենաընդհանուր գաղափարը՝ Պերետտայի տխրությունը և վիշտը»։ Աղջկա կերպարն իրականացված է ընդհանուր առմամբ դասական ձևով։ Արձանի հենց այդ դասական գծերն են հիմք դարձել հետագայում Պուշկինի համար՝ դիմելու հունական էպիգրամայական ժանրին։ Իլյիչևի կարծիքով իմաստություն մտածված գեղեցկությունը ավելի նշանակալի տարր է արձանի համար[51]։ Խորհրդային գավառագետ Նինա Սեմեննիկովան ևս ընդգծել է կլասիցիզմի ազդեցությունը Սոկոլովի արձանի վրա։ Նա գրել է, որ շատրվանը ասես թաքնվել է հետաքրքրասեր աչքերից թփերի և ծառերի արանքում։ Նրա կարիծքով աղջկա իդեալական ճիշտ դիմագծերում, կազմվածքի բարեկազմ համամասնություններում արտացոլվել է կատարյալ անտիկ գեղեցկության մասին պատկերացումը։ Պատվանդանի կոպիտ գրանիտն ավելի է ընդգծում աղջկա քնքշությունը[52]։

Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը կարծել է, որ Եզոպոսի և Լաֆոնտենի առակների թեման, որոնք նախկինում բավականին հաճախ էին հանդիպում այգեգործության մեջ, չեն անհետանա 19-րդ դարի առաջին կեսին, այլ ձեռք կբերեն «sensibility» երանգ, հատկապես դա երևում է «Կաթնավաճառուհին» արձանում։ Պավել Սոկոլովը առաջին պլան է քաշել ոչ թե Լաֆոնտենի առակի բարոյախոսական տեսակետը, այլ զգայական «sensibility»։ Նրա կարծիքով Պուշկինը իր բանաստեղծություններում արձագանքել է առաջին հերթին Ցարսկոյե Սելոյի բնության «sensibility»-ին որպես «լորենյան բնանկարների» բանաստեղծական ուրվանկար, ինչպես նաև «նրանում ամփոփված ազատ փիլիսոփայությանը»[53]։

Ռուս գավառագետ Ելենա Եգորովան գրել է, որ Սոկոլովը խորացրել է Լաֆոնտենի առակի բովանդակությունը։ Արձանում պատկերված է ոչ թե ֆրանսիացի հասարակ գեղջկուհի, այլ անտիկ աղջիկ։ Մասամբ կա առակի հետ սյուժետային նմանություն, «իսկ հուշը գործնականում ընդհանրապես բացակայում է»[54]։ Արվեստաբանության թեկնածու Լյուդմիլա Դորոնինան նշել է, որ «հիասքանչ կերտված կերպարը, որը պատկերված է բնական և անբռնազբոսիկ դիրքով, առաջացնում է անտիկ կերպարների հիշողություն»։ Նա նաև գրել է, որ գլաքարը, որի վրա տեղադրված է կնոջ մարմինը, հիշեցնում է բնական ձև, թեպետ «հմտորեն ուղղվել է վարպետի ձեռքով» (ինչպես բնութագրում է Դորոնինան Բետանկուրին), դրա շնորհիվ կաթնավաճառուհին բնահատուկ է դիտվում Եկատերինյան այգու մեկուսի անկյունում, իսկ շրջապատի լանդշաֆտն ընդգծում է «կերպարի քնարական-տխուր ելևէջը»[19]։ Ավգուստին Բետանկուրի կենսագիր Դմիտրի Կուզնեցովը գրել է, որ սափորից թափվող ջրի բարակ շիթը պետք է խորհրդանշեր «մարդկային կեցության փխրունությունը և օդային ամրոցների թափանցիկություն»։ Կոտրված սափորը նրա կարծիքով պետք է խորհրդանշեր մահը, իսկ իր մեջ հավերժության գաղտնիքն ամփոփող ջուրը՝ անմահությունը[4][6]։

Արվեստի և գրականության ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգորովի կարծիքով Պուշկինը իր «Ցարսկոսելոյի արձանը» փոքրիկ բանաստեղծությունում (1830) վստահաբար հասկացել է արձանի հղումը անտիկ ժամանակներին. բանաստեղծը շատրվանին ձոնված իր ստեղծագործությունը ներառել է «Անֆոլոգիական էպիգրամաներ» շարքում, որն ստեղծված է անտիկ աշխարհազգացության ոգով։ Բանաստեղծությունն ինքը գրված է անտիկ շրջանում տարածված եղերերգական երկտող ոտանավորների (հեկզամետր և պենտամետր) ձևով և անտիկ էկֆրասիսի օրինակ է հանդիսանում (արվեստի ստեղծագործության մանրամասնացված նկարագրություն)[55][56]։ Բանաստեղծը նաև ընդգծել է անտիկ դարաշրջանի առօրյա կյանքի տարրերը, որոնք առկա են արձանում՝ սանրվածք, հագուստ, դասական ձևեր[7]։ Աբրամ Տերցը (Անդրեյ Սինյավսկու գրական կեղծանունը) «Սափորով աղջկա» հետ կապված նշել է, որ Պուշկինին «արձանի մեջ ձգել է հոգու հարազատությունը և գաղափարների համընկնումը՝ փախչող ակնթարթը պահելու երազանքը»[57]։ Բանասիրական գիտությունների դոկտոր Տատյանա Մալչուկովան նշել է, որ հեղինակային ձեռագրում առկա է եղել վերնագիր՝ «Ցարսկոյե Սելոյի արձանին», որը Մալչուկովան ընկալել է որպես «գրություն արձանին»[58]։ Այդ բանաստեղծության մեջ ուսումնասիրողը տեսել է մակագրության ժանրի տարրեր. «կապը գրության հետ, բնութագրական չափսը, պարզության անխուսափելի կրկնությունը և ոճի կարևորությունը, երկմաս կոմպոզիցիան, «գեղավեստական հուշարձանի» բաց նկարագրությունը և նրա գեղեցկությամբ ծնված «ակնթարթային միտքը»[59]։

Ալեքսեյ Իլյիչյովի կարծիքով Պուշկինի էպիգրամը և՛ որպես Ցարսկոյե Սելոյի արձանի նկարագրություն, և՛ որպես արձանացած աղջկա և հավերժական աղբյուրի վերածման առասպել կրում է նկարագրական և պատմողական բնութագիր։ Նրա տեսակետի համաձայն՝ տեքստը բաժանվում է երկու մասի։ Առաջին երկատողը ներառում է պատմողական միկրոսյուժե՝ անցյալից ներկա շրջելով ժամանակի մեջ («գցելով», «ջարդվեց», «նստած է», «պահելով»), իսկ երկրորդ երկտողն իրենից ներկայացնում է շատրվանի նկարագրությունը[60]։

1832 թվականին երիտասարդ Միխայիլ Դելարյուն, որ Ցարսկոյե Սելոյի լիցեյի 5-րդ կուրսի ուսանող էր, հրատարակել է «Պերետտայի արձանը Ցարսկոյե Սելոյի այգում» բանաստեղծություն «գերմաներենից» նշմամբ (այդ արտահայտությունը հանված է ավելի ուշ հրատարակություններում, դրա պատճառով բանասիրական գիտությունների դոկտոր Սերգեյ Կիբալնիկը ենթադրել է, որ դա մոլորության համար էր)։ Հայտնի է, որ Դելարյուն ծանոթ է եղել Պուշկինի հետ Անտոն Դելվիգի շրջանակում, ակտիվորեն համագործակցել է «Գրական թերթ» և «Հյուսիսային ծաղիկներ» հանդեսների հետ, որտեղ հրատարակվել է նաև Պուշկինի բանաստեղծությունը։ Դելարյուն ավելի ճշգրիտ է արտացոլել Լաֆոնտենի սյուժեն, քան Պուշկինը[61], սակայն նրա բանաստեղծությունը ակնհայտորեն ավելի թույլ է (հակառակ տեսակետ է հայտնել Բորիս Չուխլովը[62])[63]։ Որոշ գրականագետներ Դելարյուի ստեղծագործությունը համարել են Պուշկինի բանավիճական պատասխանը. նա «ուղղում է» անճշությունները և շեշադրումը արձանից տեղափոխում է շատրվանին՝ այն դարձնելով հույսի այլաբանություն[64]։ 1889 թվականին արձանի մասին հիշատակություն է ներառել Կոնստանտին Ֆոֆանովը իր «Խոհեր Ցարսկոյե Սելոյի մասին» պոեմում[63]։ 1861 թվականին կոմս Ալեքսեյ Տոլստոյը գրել է Սոկոլովի արձանի մասին Պուշկինի բանաստեղծության ծաղրանմանակում՝ «Ցարսկոսելոյի արձանը» (1830)[62][65]։

Արձանին հաճախ են անդրադարձել Արծաթե դարի բանաստեղծները։ Ինոկենտիո Աննենսկին Լ. Միկուլիչին նվիրված բանաստեղծության մեջ նկարագրել է «Ցարսկոսելոյի այգու հիասքանչ և խորհրդավոր բնույթը» և աափորով աղջկա մեջ տեսել է ոչ թե ֆրանսիացի գեղջկուհի այլ նիմփա[66][63]։ Բանաստեղծ և նկարիչ Վասիլի Կոմարովսկու[66] «Ни этот павильон хандры порфирородной…» (1916) բանաստեղծությունը Ելենա Եգորովայի կարծիքով առանձնանում է «արձանի խոր անձնական ընկալմամբ», սակայն հեռու է «հավերժության պտույտից», որը բնութագրական է Պուշկինի բանաստեղծության համար։ Այդ նույն թվականին «Կաթնավաճառուհուն» բանաստեղծություն է ձոնել Աննա Ախմատովան[67][68]։ Արձանի մասին գրել են նաև այլ ակմեիստներ՝ Գեորգի Իվանովը և Էրիխ Գոլերբախը[67]։

Հուշարձանը հիշատակվում է Վսեվոլոդ Ռոժդեստվենսկու ավելի ուշ «Тяжёлым куполом покрыт наш душный храм» (1920), Տատյանա Գնեդիչի «Зелёный парк шумит, не увядая» (1958), Աննա Շիդլովսկայայի «Ցարսկոսելոյի արձանը» բանաստեղծություններում[69][70]։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Պավել Սոկոլովի արձանը երաժշտության մեջ
Ցեզար Կյուի. «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» ռոմանս, կատարում է Բորիս Խրիստովի
Կարա Կարաև. «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» դաշնամուրային պատկեր, կատարում է Էլդանիզ Ալեքբերզադեն

1900 թվականին ռուս կոմպոզիտոր Ցեզար Կյուին թողարկել է «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» ռոմանսը (ստեղծ. 57, № 17)[78]։ Այն ներառված է «Պուշկինի քսանհինգ բանաստեղծություններ» շարքում, որը գրվել է 1899 թվականին Պուշկինի հոբելյանին և առաջին անգամ կատարվել է 1900 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայի «Սլավոնական շուկա» սրահում։ Արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Հիացած քննադատը գրել է. «Բոլոր ռոմանսներում պահպանված է հարազատությունը բանաստեղծություններին, նրանք գեղեցիկ են, պարզ, ծավալով ոչ մեծ, տեքստը միաձուլված է երաժշտությանը, վերջապես այն նույն միջին վոկալային կարողությունների տեր երգչի ուժերին համապատասխան է։ Այդ ռոմանսներից շատերի համար կարելի է լայն ճանաչումը նախագուշակել երաժշտական աշխարհում»[79]։ 20-րդ դարի սկզբին հաշվվում էր Պուշկինի «Ցարսկոսելոյի արձանը» բանաստեղծության արդեն վեց երաժշտական վերածումներ։ 1937 թվականին Կարա Կարաևը գրել է դաշնամուրային «Ցարսկոսելոյի արձանը (ըստ Պուշկինի)» պատկեր[80]։

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանը գրավել է ռուս նկարիչների, գրաֆիկների, նկարազարդողների ուշադրությունը։ Անդրեյ Մարտինովի վիմագրությունը ներառվել է նրա «Սանկտ Պետերբուրգի և նրա շրջակայքի տեսարանները» շարքում[71]։ Ա. Ս. Պուշկինի ստեղծագործությունների հրատարակության հեղինակները նշել են Ցարսկոյե Սելոյի արձանի նմանությունը «Եվգենի Օնեգին» պոեմի 3-րդ գլխի բանաստեղծի տեսարանի հետ (ПД 835. Л. 7 об.), որտեղ պատկերված է վշտացած Տատյանան[81]։ Գրականագետ Ելենա Ստուպինան գրել է, որ համընկնում են պարանոցի, մազերի, վզին ընկած գանգուրների ելևէջները, մերկ ուսը, ձեռքի դիրքը։ Մեկ այլ հաստատում նա գտել է XXXII տան սևագրության մեջ, որը գտնվում է Տատյանայի պատկերի մոտ, որը նստած է անկողնում. «քարացած» բառը գտնվում է Տատյանայի մարմնի դիրքի բանաստեղծական նկարագրության մոտ[82]։ Ստուպինան նաև հիշատակել է մեկ այլ նկար, որի վերարտադրումը դրել է իր հոդվածում. Տատյանան գլուխը ափերի մեջ կանգնած է ողջ հասակով՝ շրջված դիտողներից (ПД 835. Л. 7)[83]։ ПД № 835 տետրը, որտեղ գտնվում են երկու նկարներն էլ, հայտնի են «մասոնական երկրորդ» տետրեր անունով։ 1822 թվականին Քիշնևի մասոնական «Օվիդիուս» ժողովարանի փակումից հետո գանձապետ և Պուշկինի մոտ ծանոթ Նիկոլայ Ալեքսեևը բանաստեղծին է նվիրել երեք տետր (բացի այդ՝ ПД № 834 և ПД № 836)։ ПД № 835-ը կաշվե կազմով է, նրա երեսին տպված է մասոնական «OV» նշանը եռանկյունու մեջ[84]։

Ռուսաստանում լուսավիմագրության հիմնադիր Ալբերտ Մեյը 1877 թվականին ներառել է շատրվանի նկարը «Ցարսկոյե Սելոյի տեսարաններ» ալբոմի մեջ[85]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ретроспективная инвентаризация: карты». Правительство Санкт-Петербурга Комитет по государственному контролю, использованию и охране памятников истории и культуры. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Серпинская, Федосеева, 2006, էջ 12
  3. Петров, 1962, էջ 322
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Кузнецов, 2014, էջ 87
  5. 5,0 5,1 5,2 Семёнов, 2016, էջ 7
  6. 6,0 6,1 6,2 6,3 Кузнецов, 2018, էջ 161
  7. 7,0 7,1 7,2 Пушкин, 2016, էջ 186
  8. Семёнов, 2016, էջ 2
  9. Семёнов, 2016, էջ 3
  10. 10,0 10,1 Семёнов, 2016, էջ 6
  11. 11,0 11,1 «Фонтан «Девушка с кувшином»». Государственный музей-заповедник Царское Cело. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 Семёнов, 2016, էջ 8
  13. Павлов, 2002, էջ 101
  14. 14,0 14,1 14,2 Павлов, 2007, էջ 22
  15. Кючарианц, Раскин, 2009, էջ 228
  16. 16,0 16,1 16,2 Кузнецов, 2014, էջ 88
  17. 17,0 17,1 17,2 17,3 Кузнецов, 2018, էջ 162
  18. «Фонтан «Девушка с кувшином». Авторская гипсовая модель». Государственный музей-заповедник Царское Cело. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. 19,0 19,1 Доронина, 2008, էջ 161
  20. 20,0 20,1 Анциферов, 1950, էջ 55
  21. Семёнов, 2016, էջ 22
  22. Яковкин, 1830, էջ 120
  23. Вильчковский, 1911, էջ 165
  24. Семёнов, 2016, էջ 19—20
  25. Семёнов, 2016, էջ 20
  26. 26,0 26,1 «Фонтан «Девушка с кувшином» (Молочница)». Лоцман путешествий. Клуб путешественников. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  27. 27,0 27,1 Семёнов, 2016, էջ 23
  28. 28,0 28,1 Анциферов, 1950, էջ 76
  29. Семёнов, 2016, էջ 24
  30. Семёнов, 2016, էջ 24—25
  31. Семёнов, 2016, էջ 31
  32. 32,0 32,1 Семёнов, 2016, էջ 28
  33. «Фонтан «Девушка с кувшином» («Молочница»)». Пушкин.ру — сайт города Пушкин и Пушкинского района Санкт-Петербурга. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  34. Семёнов, 2016, էջ 29
  35. «Копия фонтана Молочница в имении Суханово». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  36. Дунаев, 1978, էջ 34
  37. Семёнов, 2016, էջ 26—27
  38. Семёнов, 2016, էջ 9, в переводе Б. В. Каховского
  39. Свиньин, 1817, էջ 164
  40. Пыляев, 1889, էջ 509—510
  41. Белозёрова, 1999
  42. Белозёрова, 2008
  43. Семёнов, 2016, էջ 12
  44. «Фонтан «Девушка с кувшином» (Молочница)». Парки Царского Села и окрестностей. Путеводитель. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  45. Семёнов, 2016, էջ 12—13
  46. Павлов, 2007, էջ 22—23
  47. Емина, 1958, էջ 78—79
  48. Петров, 1962, էջ 324
  49. Петров, 1964, էջ 90
  50. Ракова, 1975, էջ 67
  51. Ильичёв, 2004, էջ 28
  52. Семенникова, 1987, էջ 46
  53. Лихачёв, 1998, էջ 410—411
  54. Егорова, 2006, էջ 62
  55. Егорова, 2006, էջ 64
  56. Пушкин, 2016, էջ 187—188
  57. Терц, 2006, էջ 64
  58. Мальчукова, 1986, էջ 81
  59. Мальчукова, 1986, էջ 82
  60. Ильичёв, 2004, էջ 27
  61. Егорова, 2006, էջ 65
  62. 62,0 62,1 62,2 Чулков, 2004, էջ 9
  63. 63,0 63,1 63,2 Егорова, 2006, էջ 66
  64. Пушкин, 2016, էջ 192
  65. 65,0 65,1 Пушкин, 2016, էջ 192—193
  66. 66,0 66,1 Чулков, 2004, էջ 10
  67. 67,0 67,1 Чулков, 2004, էջ 11
  68. Егорова, 2006, էջ 67—68
  69. Чулков, 2004, էջ 13—14
  70. Егорова, 2006, էջ 68—69
  71. 71,0 71,1 71,2 Пушкин, 2016, էջ 184
  72. Пушкин, 1959, էջ 303
  73. Антология, 2004, էջ 16
  74. Фофанов, 2010, էջ 155
  75. Анненский, 1990, էջ 198
  76. Антология, 2004, էջ 27
  77. Ахматова, 1998, էջ 274
  78. Ц. А. Кюи. «Царскосельская статуя» (PDF). Library notes Russia. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  79. Назаров, 1989, էջ 162—164
  80. Чулков, 2004, էջ 8
  81. Пушкин, 2016, էջ 185
  82. Ступина, 2012, էջ 117—118
  83. Ступина, 2012, էջ 118, 120
  84. Фомичёв, 1983, էջ 28
  85. «Фонтан «Молочница». А. Мей. Альбом «Виды Царского Села»». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ
  • Анненский, Иннокентий Фёдорович Л. И. Микулич // Стихотворения и трагедии. — Л: Советский писатель, 1990. — 640 с. — (Библиотека поэта. Большая серия). — 200 000 экз. — ISBN 5-265-01480-2
  • «Муз бессмертная сестра»: Антология стихов русских поэтов о знаменитой царскосельской статуе «Девушка с разбитым кувшином», 1830—2000. Составление, вступительная статья и комментарии Бориса Чулкова. — 2-е. — Вологда: Легия, 2004. — С. 15—139. — 150 с. — 200 экз.
  • Ахматова А. А. Царскосельская статуя // Собрание сочинений в 6 томах. Сост., подгот. текста, коммент. и статья Н. В. Королевой. — М: Эллис Лак, 1998. — Т. 1. Стихотворения. 1904—1941. — 966 с. — 15 000 экз. — ISBN 5-88889-030-8
  • Вильчковский С. Н. Царское Село. — М.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1911. — 277 с.
  • Пушкин А. С. Царскосельская статуя // Собрание сочинений в 10 томах под общей редакцией: Д. Д. Благого, С. М. Бонди, В. В. Виноградова, Ю. Г. Оксмана. — М: Государственное издательство художественной литературы, 1959. — Т. 2. Стихотворения 1823–1836. — 799 с. — 300 000 экз.
  • Пыляев М. И. Глава XXII // Забытое прошлое окрестностей Петербурга. — М: Издательство А. С. Суворина, 1889. — С. 489—513. — 550 с.
  • Свиньин П. П. Царское село // Достопамятности Санкт-Петербурга и его окрестностей. — СПб: Издательство В. Плавильщикова, 1817. — Т. 2. — С. 138—174.
  • Фофанов К. М. Дума в Царском Селе // Стихотворения и поэмы / Вступ. статья, составление, подготовка текста и примечания С. В. Сапожкова. — СПб: Пушкинский Дом, 2010. — С. 153—157. — 592 с. — (Новая библиотека поэта). — ISBN 978-5-87781-013-6
  • Яковкин И. Ф. Описание села Царского, или Спутник обозревающим оное с планом и краткими историческими объяснениями. — СПб: Департамент народного просвещения, 1830. — 190 с.
Գիտական և գիտահանրամատչելի գրականություն
  • Анциферов Н. П. Пушкин в Царском Селе. — М.: Государственное издательство культурно-просветительной литературы, 1950. — 79 с. — 20 000 экз.
  • Белозёрова Л. И. О чём грустит царскосельская статуя // Ангел Царя Александра. — М.: Genio Loci, 2008. — 197 с. — (Христианская культура: Пушкинская эпоха (Том 26)). — ISBN 978-5990-0655-67, более ранняя публикация этой же статьи — Белозёрова Л. И. О чём грустит Царскосельская статуя // Наука и религия : Журнал. — 1999. — № 6.
  • Доронина Л. Н. Павел Петрович Соколов (1764—1835) // Мастера русской скульптуры XVIII—XX веков в 2 томах. — М.: Белый город, 2008. — Т. 1. Скульптура XVIII—XIX веков. — 440 с. — (Энциклопедия мирового искусства). — 3000 экз. — ISBN 978-5-7793-1404-6
  • Дунаев М. М. К югу от Москвы. — М.: Искусство, 1978. — 184 с. — 75 000 экз.
  • Егорова Е. Н. Царскосельская статуя // «Приют задумчивых дриад». Пушкинские усадьбы и парки. — М.: Информационный центр, 2006. — С. 62—70. — 330 с. — ISBN 5-900999-25-4
  • Емина Л. В. Фонтан «Молочница» или «Девушка с кувшином» // Екатерининский парк города Пушкина. Путеводитель. — Л: Лениздат, 1958. — С. 76—80. — 83 с.
  • Ильичёв А. В. Поэтика противоречия в творчестве А. С. Пушкина и русская литература конца XVIII — начала XIX века. Автореферат диссертации на соискание учёной степени доктора филологических наук. — Владивосток: Институт русского языка и литературы Дальневосточного государственного университета, 2004. — 46 с.
  • Историко-литературный комментарий. «Анфологические эпиграммы» // Пушкин Александр Сергеевич. — М.: Новое издательство, 2016. — С. 184—195. — 416 с. — ISBN 978-5-98379-211-1
  • Кузнецов Д. И. «Молочница с разбитым кувшином» // Бетанкур. — М.: Молодая гвардия, 2018. — С. 161—162. — 472 с. — (Жизнь замечательных людей. Том 1720). — ISBN 978-5-235-04094-6
  • Кузнецов Д. И. «Молочница с разбитым кувшином» // Бетанкур. Испанский творец Северной столицы. — М.: Вече, 2014. — С. 86—88. — 288 с. — (Человек-загадка). — 7 000 экз. — ISBN 978-5-4444-2320-2
  • Кючарианц, Джульетта Артуровна, Раскин, Абрам Григорьевич Сады и парки дворцовых ансамблей Санкт-Петербурга и пригородов. — СПб.: Паритет, 2009. — 368 с. — ISBN 5-93437-160-6
  • Лихачёв Д. C. Поэзия садов: К семантике садово-парковых стилей. Сад как текст. — М.: Согласие, 1998. — 356 с. — ISBN 5-868М-075-5
  • Мальчукова Т. Г. О жанровых традициях в «Анфологических эпиграммах» А. С. Пушкина // Жанр и композиция литературного произведения. Петрозаводский государственный университет имени О. В. Куусинена: Петрозаводск : Межвузовский сборник. — 1986. — С. 64—82.
  • Назаров А. Ф. Цезарь Антонович Кюи. — М.: Музыка, 1989. — 224 с. — 50 000 экз. — ISBN 5-7140-0151-6
  • Павлов В. Е. В России // Августин Бетанкур (1758—1824). Учёный, инженер, архитектор, градостроитель. Авторы разделов: Боголюбов А. Н., Павлов В. Е., Филатов Н. Ф.. — Нижний Новгород: Нижегородский государственный университет имени Н. И. Лобачевского, 2002. — 215 с.
  • Павлов В. Е. Русский испанец. — СПб.: Петербургский государственный университет путей сообщения, 2007. — 162 с.
  • Петров В. Н. Молодое поколение скульпторов // История русского искусства в 13 томах (16 книгах). — М: Издательство Академии наук СССР, 1962. — Т. 8. Книга 1. Редакторы тома В. Н. Лазарев и Т. В. Алексеева. — С. 317—369. — 707 с. — 15 500 экз.
  • Петров А. Н. Фонтан «Молочница» // Пушкин. Дворцы и парки. — М.—Л.: Искусство, 1964. — 232 с. — 10 000 экз.
  • Ракова М. М. Русское искусство первой половины XIX века.. — М.: Искусство, 1975. — 239 с. — (Очерки теории и истории изобразительного искусства). — 50 000 экз.
  • Семенникова Н. В. Пушкин. Дворцы и парки. Издание второе, исправленное и дополненное. — Л.: Искусство, 1987. — Цв. илл., 80 с. — 10 000 экз.
  • Семёнов В. П. Девушка с кувшином. История знаменитого фонтана. Издание второе, исправленное и дополненное. — СПб.: Genio Loci, 2016. — 32 с. — 1000 экз. — ISBN 978-5-903903-03-1
  • Серпинская Т. В., Федосеева О. В. Царское Село. Страницы истории императорской резиденции // Страницы истории императорской резиденции. Каталог выставки. — Екатеринбург: «АКВА-ПРЕСС», 2006. — С. 9—17. — 186 с. — 1000 экз.
  • Ступина Е. А Лицейский след в истории образа Татьяны. Штрихи к портрету // Материалы Михайловских Пушкинских чтений «…Одна великолепная цитата»: [Сб. ст.]. — Михайловское: Государственный музей-заповедник А.С. Пушкина «Михайловское», 2012. — С. 110—120. — 288 с. — («Михайловская пушкиниана»; вып. 54). — ISBN 978-5-94595-061-0
  • Синявский, Андрей Донатович Прогулки с Пушкиным. — М.: Глобулус, НЦ ЭНАС, 2006. — С. 9—17. — 112 с. — 10 000 экз. — ISBN 5-94851-101-4
  • Фомичёв С. А. Рабочая тетрадь Пушкина ПД № 835 (Из текстологических наблюдений) // Пушкин: Исследования и материалы / АН СССР. Институт русской литературы (Пушкинский Дом). — М.: Наука, 1983. — Т. 11. — С. 27—65. — 360 с.
  • Чулков, Борис Александрович, Бессмертная сестра муз // «Муз бессмертная сестра»: Антология стихов русских поэтов о знаменитой царскосельской статуе «Девушка с разбитым кувшином», 1830—2000. Составление, вступительная статья и комментарии Бориса Чулкова. — 2-е. — Вологда: Легия, 2004. — С. 4—14. — 150 с. — 200 экз.