Ցեզար Կյուի
| Ծնվել է | հունվարի 18, 1835[1][2][3][…] Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][4] |
|---|---|
| Մահացել է | մարտի 24, 1918[5] (83 տարեկան) Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4] բնական մահով |
| Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, ռազմական ինժեներ, գրող, սպա, դաշնակահար, երաժշտական քննադատ, ռազմական գործիչ, ճարտարագետ, քննադատ, երաժշտագետ, քաղինժեներ և musicographer |
| Հաստատություն(ներ) | Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա |
| Գործունեության ոլորտ | երաժշտություն[6], music composing?[6], Երաժշտագիտություն[6], երաժշտական կոմպոզիցիա[6] և music composition?[6] |
| Անդամակցություն | Հզոր խմբակ և Belyayev circle? |
| Ալմա մատեր | Նիկոլաևի ճարտարագիտական ուսումնարան |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[7][6] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | անհայտ |
Ցեզար Անտոնովիչ Կյուի (ֆրանսերեն՝ César Cui, ռուս.՝ Цезарь Антрнович Кюи, հունվարի 18, 1835[1][2][3][…], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2][3][4] - մարտի 24, 1918[5], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4]), ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ռազմական ինժեներ և գիտնական, ինժեներ-գեներալ (1904)։ 1857 թվականին ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1878 թվականից՝ նույն ակադեմիայի ադյունտ-պրոֆեսոր, 1880 թվականից՝ պրոֆեսոր, 1891 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր)։ Կյուիի երաժշտի ձևավորմանը նպաստել է Ա. Ս. Դարգոմիժսկու, Մ. Ա. Բալակիրևի, Վ. Վ. Ստասովի հետ ունեցած ծանոթությունը։ Հզոր խմբակի անդամներից էր։ 1864 թվականից հանդես է եկել որպես երաժշտական քննադատ, պաշտպանել երաժշտության մեջ ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքները, պրոպագանդել Մ. Ի. Գլինկայի, Ա. Ա. Դարգոմիժսկու և «Նոր ռուսական երաժշտական դպրոցի» երիտասարդ ներկայացուցիչների երկերը, նաև արտասահմանյան երաժշտության առաջադեմ նորարարական հոսանքները։ Կյուիի «Վիլյամ Ռատկլիֆ» օպերան արտացոլում էր «Հզոր խմբակի» առաջադեմ գեղագիտական դրույթները։ Գրել է 14 օպերա, այդ թվում՝ «Անջելո», «Կապիտանի աղջիկը», 4 մանկական օպերա, ստեղծագործություններ նվագախմբի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար, խմբերգեր, վոկալ անսամբլներ։ Հետաքրքրական են ռոմանսները (250-ից ավելի), այդ թվում հայկական ռոմանսների շարքը՝ «Հայի արյունը», «Ինչպես հզոր մրրիկ», «Երազ», «Նրան», «Մշուշն եկավ թևը փռեց», «Մարտիկի մահը», որոնք հրատարակվել են «Արցունքներ» գեղարվեստական-երաժշտական ալմանախում։ Հեղինակ է ամրաշինությանը վերաբերող կապիտալ աշխատությունների։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է սովետական իշխանության կողմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 М. Cui, Cesar // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, J. A. F. Maitland — London: Macmillan Publishers, 1900. — Vol. 4. — P. 601.
- 1 2 3 4 Э. Кюи (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 714—716.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեզար Կյուի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 490)։ |
- Հունվարի 18 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1918 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- Ռուս երաժշտական քննադատներ
- Ռուս ռազմական ինժեներներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս գրողներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Դասական կոմպոզիտորներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ