Կապտաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապտաժ (ֆրանս. captage, լատ. capto— բռնում եմ), ինժեներա-տեխնիկական միջոցառումների համալիր, որն ապահովում է ստորերկրյա ջրերի, նավթի ու գազի բացումը։ Երկրի մակերևույթ դրանց դուրս բերումը և ժամանակի ընթացքում կայուն օպտիմալ ցուցիչների (դեբիտ, քիմիական կազմ, ջերմություն) դեպքում՝ շահագործման հնարավորությունը։ Ժամանակակից կապտաժային կառույցներն աչքի են ընկնում տիպերի ու կոնստրուկցիաների բազմազանությամբ, որով հաշվի են առնվում տեղանքի հիդրոերկրաբանական պայմանները, ջրի բաղադրությունը, տեխ. և սանիտարական պահանջները։ Կապտաժի ամենապարզ ձևերն են ջրհորը և հորատանցքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 266 CC-BY-SA-icon-80x15.png