Ալեքսիս Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսիս Օհանյան
Alexis Ohanian 1-17-2012.jpg
Ծնվել էապրիլի 24, 1983(1983-04-24) (36 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրReddit
ԱմուսինՍերենա Ուիլյամս
ԵրեխաներAlexis Olympia Ohanian, Jr.?
Կայքalexisohanian.com
Alexis Ohanian Վիքիպահեստում

Ալեքսիս Օհանյանը (ապրիլի 24, 1983(1983-04-24), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, Նյու Յորք, ով հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը «Hipmunk», և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհանյանը ծնվել է Քրիս Օհանյանի՝ հայ-ամերիկացի հոր, ում նախնիներն եղել են հայոց ցեղասպանությունը վերապրածներ,[2] և գերմանական ծագման մոր՝ Անկեի ընտանիքում[3]։ Նա հաճախել է Մերիլենդ նահանգի Էլիիքոթ քաղի Հովարդ միջնակարգ դպրոցը։ 2005 թվականին, ավարտել է Վիրջինիայի համալսարանը առևտրի և պատմության մասնագիտությամբ։ Այնուհետ Օհանյանը Սթիվ Հաֆմանի հետ սկսել է գործարկել reddit.com։ Reddit-ը սկզբնական ֆինանսավորում ստացել է Y Комбинатор-ից, 2006-ին condé Nast-ն է ձեռք բերել։ Ալեքսիս օհանյանը շարունակում է սերտորեն աշխատել reddit որպես նրա տնօրենների Խորհրդի անդամ[4][5][6]։

2007 թվականին, Օհանյանը հիմնադրեց Բրեդփիգ "չկորպորացիան", որն արտադրում է ապրանքներ և եկամուտը բարեգործության է տալիս։ Նա այսօր էլ շարունակում է գործարկել որպես հիմնադիր և տնօրեն[7]։

2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ Երևանում, Հայաստան։

2009-ին, Օհանյանը TED ելույթ ունեցավ Mister Splashy Pants կետի մասին[8]։

2010-ին Օհանյանը օգնեց գործարկել Hipmunk ճամփորդական կայքը, և այժմ կայքի խորհրդատուն է[9]։

2010 թվականի հունիսին Օհանյանը հայտարարում է իր Das Kapital Capital կազմակերպության գործունեության սկիզբը, որը կենտրոնացած է ստարտափ ներդրումներով, խորհրդատվությամբ և կոնսալտինգով։

Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա վաղ Y Combinator կազմակերպության համար[10]։

Բաց ինտերնետ ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ի վերջին և վաղ 2011-ին, Օհանյանը դեմ դուրս եկավ Կոնգրեսի Stop Online Piracy Act-ին և սենատի Protect IP Act-ին։ Նա խոսեց Կոնգրեսի անդամների հետ, օգնեց սկսել համազգային հակա- SOPA/PIPA պայքարը, որը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 18-ին, և ելույթ ունեցավ Նյու Յորքի հանրահավաքի ընթացքում, որը կազմակերպվել էր Նյու Յորքի տեխմիթափի կողմից[11]։

Դրամահավաքի արշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ․ դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը միավորվեց Lester Chambers-ի հետ՝ համատեղ սկսելու Kickstarter նախագիծ։ Այն նպատակ ուներ թողարկելու նոր ալբոմ «Լաստերի ժամանակը եկել է»։ Նախագիծը ավելի քան $61,000 դոլար է հավաքել։

Երկու տարի անց նա հավաքեց $12,244 շահույթ չհետապնդող Black Girls Codeի համար։ 2014 թ․ մայիսին Օհանյանը գործածեց Tilt.com հարթակը՝ մեկնարկ տալով «Պահպանենք ցանցի չեզոքությունը», արշավ, որի նպատակն էր պաշտպանել FCC-ի ծրագրերը՝ չեզոքության գաղափարը տարածելու համար։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այցելելով Հայաստան, 2015 թ․ ապրիլին «Ռեդիթի» համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը այցելեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքներ։

Visiting Armenia on the occasion of the 100th anniversary of the Armenian Genocide, in April 2015, Reddit co-founder Alexis Ohanian toured Children of Armenia Fund (COAF)-supported villages in rural Armenia.

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը նշանադրվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ[12]: 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը[13]: 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ալեքսիս Օհանյանի և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ամուսնությունը[14]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Serena Williams Is Dating Alexis Ohanian, the Co-Founder of Reddit". usmagazine.com.
  2. Yeghiazaryan, Aghavni.
  3. Kompanek, Christopher (20 September 2013).
  4. "How Founding Reddit Got Me Through The Hardest Part Of My Life – Business Insider".
  5. "How Y Combinator Helped Shape Reddit".
  6. Martin, Erik (2011-09-06). "what's new on reddit: Independence".
  7. [1](չաշխատող հղում)
  8. Alexis Ohanian։ «Alexis Ohanian: How to make a splash in social media – TED Talk – TED.com»։ Վերցված է հունիսի 14, 2015 
  9. «About»։ Hipmunk։ Վերցված է հունիսի 14, 2015 
  10. «Reddit Cofounder Alexis Ohanian To Join Y Combinator»։ TechCrunch.com։ 2010-09-01։ Վերցված է 2015-06-26 
  11. «Alexis Ohanian SOPA Protest.m4v»։ YouTube։ հունվարի 18, 2012։ Վերցված է հունիսի 14, 2015 
  12. Williams Engaged to Reddit Co-Founder Alexis Ohanian", The New York Times, December 29, 2016.
  13. Skiver Kevin (September 1, 2017)։ «Serena Williams and fiance Alexis Ohanian welcome first child -- a girl»։ CBS Sports։ Վերցված է September 8, 2017 
  14. Jason Duaine Hahn, Kathy Ehrich (November 16, 2017)։ «A Perfect Match! Serena Williams and Alexis Ohanian Are Married»։ People։ Վերցված է 16 November 2017