Գրիգ (արձակագիր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրիգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և գրականագետ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Հիսուսի կատուն |
Գրիգ (Գրիգոր Կարապետի Շաշիկյան, դեկտեմբերի 13, 1991, Երևան, Հայաստան), արդի հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2016) և Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ (2021) [1]։ Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, ռումիներեն, մակեդոներեն և պարսկերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1998 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է մայրաքաղաքի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2013 և 2014 թվականներին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան կրթաթոշակի։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ Գրիգի պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում («Գրեթերթ», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Անդին», «Նորք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «ԳՐԵգիրք», «Կայարան», «Հայ ժամանակակից գրականության ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ, 8-րդ և 9-րդ դասարաններ [2]», «Արձակ դաշտեր։ ՀԳՄ անդամ գրողների պատմվածքների անթոլոգիա», «Дружба народов», «Литературная Армения», «Armenien berättar: Berg under bar himmel [3]», «Vom Baby, das den Mond verschluckte» և այլն), հրապարակվել են նաև էլեկտրոնային գրական հարթակներում։ 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով լույս է տեսել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը բազմիցս վերահրատարակվել է։ 2019 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից լույս է տեսել Գրիգի երկրորդ՝ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը, վերահրատարակվել է 2021-ին։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թ. «Պուճուր մարդը» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
- 2013 թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի՝ 2011-2012 ուսումնական տարում դրսևորած բարձր առաջադիմության և ստեղծագործական ակտիվության համար։
- 2013 թ. «Երկու սիլուետ» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
- 2014 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
- 2016 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից արժանացել է Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի։
- 2016 թ. Շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար [4]։
- 2020 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի կողմից սահմանված «Խօսք Առ/Be Heard» մրցանակի [5]։
- 2021 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել է գերմանական «Hotlist» անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում [6]։
- 2022 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանացի անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան հեղինակավոր մրցանակի [7]։
- 2022 թ. «Զանգեր խուլերի քաղաքում» պատմվածքի համար արժանացել է հայաստանյան «ՓԵՆ» և «Փինք» կազմակերպությունների կողմից սահմանված «ՓինքՓեն» մրցանակի։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիսուսի կատուն (պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2015
- Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը (վիպակ), Երևան, «Անտարես», 2019
- Jesus’ Cat (Stories), «Glagoslav Publications», 2019 [8]
- Jesus’ Katze – Geschichten von den Strassen Jerewans, «Kolchis Verlag», 2021 [9]
- Pisica lui Iisus, «Integral», 2022 [10]
- Мачката на Исус, «Prozart Media», 2022 [11]
- Кот Иисуса, «Антарес», 2022
Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն Archived 2017-09-22 at the Wayback Machine.
- Քաղաքի վավերագիրը
- Զգայուն մեծերի ու հասուն փոքրերի աշխարհում
- Քրիստոնեացման Թեման Գրիգի «Շների քաղաքը» պատմվածքում
- Jesus' Cat by Grig
- Grig: Jesus’ Katze / Kolchis Verlag im Gespräch
- Grig(or Shashikyan): Jesus‘ Katze. Geschichten von den Straßen Jerewans Aus dem Armenischen von Anahit Avagyan und Wiebke Zollmann. Kolchis Verlag
- Rezension von Dr. Raffi Kantian in ADK, Nr. 194, Jg. 2022/Heft 1
- Stelian ȚURLEA, Lecturi de weekend: „Pisica lui Isus” de Grig
- O carte pe zi: „Pisica lui Isus” de Grig
- Buchbeschreibung in der P.S. Zeitung
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի ՓԵՆ կենտրոնի պաշտոնական կայքը
- ↑ Լույս են տեսել Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայի վեցհատորյա գրքերը
- ↑ Գիրքը հրատարակչության կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
- ↑ The “BE HEARD” Prize Winners Are Announced
- ↑ Die Kandidaten der Hotlist 2021
- ↑ Coburger Rückert-Preis 2022
- ↑ Jesus’ Cat
- ↑ Jesus’ Katze – Geschichten von den Strassen Jerewans
- ↑ Pisica lui Iisus
- ↑ Мачката на Исус
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Գրիգ
- Տագնապից ծնվող գրականություն. Գրիգի «Նորամուտ»-ը
- Գրիգ
- Մի քիչ Գրիգ
- Առաջին ծրագիր – Գրիգ Շաշիկյան
- Ժամանակակից գրող Գրիգը Գերմանիայում արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի
- «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST-ի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է
- Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանական Coburger Rückert-Preis գրական մրցանակին
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ արձակագիրներ
- Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ