«Նաիրի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 217.76.10.91 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Beko մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում հետշրջված
Ilham Voskanyan ուրիշ ինչ ցուցումներ ունեք Aliev - ից
Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում հետշրջված Վիզուալ խմբագիր
Տող 60. Տող 60.


== Սալմանասար Ա, Նաիրի մասին արձանագրություններ ==
== Սալմանասար Ա, Նաիրի մասին արձանագրություններ ==
Նաիրին առաջին անգամ հիշատակվել է Ասորեստանի [[Սալմանասար Ա]] (մ.թ.ա. 1280-1261) թագավորի արձանագրության մեջ, որտեղ Սալմանասարը հայտնում է, որ դեպի հյուսիս կատարած իր արշավանքի ժամանակ, ի թիվս այլ երկրների, նվաճել է նաև Նաիրի երկիրը<ref name="Հ. պատմ">[https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/viewԺամկոչյանի Հայոց պատմություն]</ref>։
Նաիրին առաջին անգամ հիշատակվել է Ասորեստանի [[Սալմանասար Ա]] (մ.թ.ա. 1280-1261) թագավորի արձանագրության մեջ, որտեղ Սալմանասարը հայտնում է, որ դեպի հյուսիս կատարած իր արշավանքի ժամանակ, ի թիվս այլ երկրների, նվաճել է նաև Նաիրի երկիրը<ref name="Հ. պատմ">[https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/viewԺամկոչյանի Հայոց պատմություն]</ref>։ Այս պատմական իրողությունների մասին ավանդախառն տեղեկություններ են պահպանվել նաև Մ․ Խորենացու [[Պատմություն Հայոց (Խորենացի)|<<Պատմություն Հայոց>>]] աշխատությունում, որտեղ հիշատակվում է Ասորեստանի թագավոր Տևտամոսի /իր ժամանակաշրջանով համընկնում է Սալմանասար Ա-ի հետ/ կողմից Հայաստանի գրավման և նրա առաջնորդներից՝ [[Զարմայր Հայկազունի|Զարմայրին]] /[[Զարմայր|զարմ - այր]] (տոհմ - տղամարդ), բառացի՝ տոհմապետ/ ստիպողաբար, որպես [[Պրիամոս|Պրիամոսին]] զորավիգ, հայկական զորաբանակով [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմին]] (1260 մ․թ․ա․) մասնակցելու վերաբերյալ։


Սալմանասարի որդին՝ [[Թուկուլթի-Նինուրտա Ա]] թագավորը (մ.թ.ա. 1261-1239) մի արշավանք է կատարում Նաիրի երկրի վրա, որտեղ նրա դեմ դուրս են գալիս 43 (40) ցեղերի առաջնորդներ, որոնք ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանված են «թագավորներ»<ref>{{Cite web |url=https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/view?usp=embed_facebook |title=Ժամկոչյանի Հայոց պատմություն.pdf |}}</ref>։
Սալմանասարի որդին՝ [[Թուկուլթի-Նինուրտա Ա]] թագավորը (մ.թ.ա. 1261-1239) մի արշավանք է կատարում Նաիրի երկրի վրա, որտեղ նրա դեմ դուրս են գալիս 43 (40) ցեղերի առաջնորդներ, որոնք ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանված են «թագավորներ»<ref>{{Cite web |url=https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/view?usp=embed_facebook |title=Ժամկոչյանի Հայոց պատմություն.pdf |}}</ref>։

06:05, 17 հունվարի 2024-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)


Նաիրի
 Հայասա մ.թ.ա. 14-րդ դար[1] - մ.թ.ա. 10-րդ դար Ուրուատրի-Նաիրի ցեղային միավորումներ 
Քարտեզ


(մ.թ.ա. 1400)

Ընդհանուր տեղեկանք
Լեզու Հայերեն
Ազգություն հուրի-հայկական ցեղեր[1]
Իշխանություն
Պետական կարգ Ցեղային միություն

Նաիրի, երկիր Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 14[1] - 10-րդ դարերում, Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր» (ներկայիս հայերենում պահպանվել է առու /գետակ/ ձևով)[փա՞ստ]։ Մ.թ.ա. 14 - 13-րդ դարերում Վանա լճի շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին հուրիա-հայկական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տարածքը ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է Նաիրի երկիր[1] կամ Նաիրի երկրներ (աքքադերեն՝ 𒆳𒆳𒈾𒄿𒊑)[2]։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և Եփրատի հովտի միջև, զբաղեցնում էր Նաիրի ցեղային միությունը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները։ Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը։ Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։

Ասորեստանյան արձանագրություններ

Մ.թ.ա. 14-10-րդ դարերում ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհի մի շարք քաղաքական կազմավորումների մասին, որոնք հորջորջվել են Նարի կամ Նաիրի «երկրներ» ընդհանրացված անվանումով։ Դրանցից առանձնապես հիշատակվում են Կադմուխին (Կադմուք-Կորդուք), Մուշկին (Մոկս), Ալձին (Աղձնիք), Իշուան (Ծոփք), Դայանին կամ Դայաենին (Տայք) ևս, որոնք տարածվել են գերազանցապես Տիգրիս, Եփրատ գետերի վերին հոսանքների և դրանց վտակների ու ակունքների ընդարձակ շրջաններում։ Ասորեստանի հարձակումների ընդհանուր վտանգը դիմակայելու նպատակով Նաիրի «երկրները» հարկադրված միավորել են իրենց զինված ուժերը, պաշտպանական համակարգը, նյութական միջոցները, ցեղային շահերը զուգակցել կամ ենթարկել ընդհանուր շահերին և ծավալել փոխհամաձայնեցված գործունեություն։

Սալմանասար Ա, Նաիրի մասին արձանագրություններ

Նաիրին առաջին անգամ հիշատակվել է Ասորեստանի Սալմանասար Ա (մ.թ.ա. 1280-1261) թագավորի արձանագրության մեջ, որտեղ Սալմանասարը հայտնում է, որ դեպի հյուսիս կատարած իր արշավանքի ժամանակ, ի թիվս այլ երկրների, նվաճել է նաև Նաիրի երկիրը[3]։ Այս պատմական իրողությունների մասին ավանդախառն տեղեկություններ են պահպանվել նաև Մ․ Խորենացու <<Պատմություն Հայոց>> աշխատությունում, որտեղ հիշատակվում է Ասորեստանի թագավոր Տևտամոսի /իր ժամանակաշրջանով համընկնում է Սալմանասար Ա-ի հետ/ կողմից Հայաստանի գրավման և նրա առաջնորդներից՝ Զարմայրին /զարմ - այր (տոհմ - տղամարդ), բառացի՝ տոհմապետ/ ստիպողաբար, որպես Պրիամոսին զորավիգ, հայկական զորաբանակով Տրոյական պատերազմին (1260 մ․թ․ա․) մասնակցելու վերաբերյալ։

Սալմանասարի որդին՝ Թուկուլթի-Նինուրտա Ա թագավորը (մ.թ.ա. 1261-1239) մի արշավանք է կատարում Նաիրի երկրի վրա, որտեղ նրա դեմ դուրս են գալիս 43 (40) ցեղերի առաջնորդներ, որոնք ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանված են «թագավորներ»[4]։

Թիգլաթպալասար 2-րդ, Նաիրիի մասին արձանագրություններ

Նաիրի երկրի մասին ավելի մանրամասն և հետաքրքիր տեղեկություններ է տալիս Թիգլաթպալասար 2-րդը (մ.թ.ա.1115-1077), որը երեք արշավանք է կատարել այս երկրի վրա։ Թիգլաթպալասար Ա թագավորը (մ.թ.ա. 1115-1077) դեմ է դուրս գալիս՝ նախ 23, ապա՝ 60 դաշնակից ցեղային իշխանությունների միացյալ ուժերի դիմադրությանը։ Թիգլաթպալասարը հաըտնում է,որ ճակատամարտում հաղթել է, ավերել ու այրել է նրանց բնակավայրերը,կողոպտել ու տարել է նրանց անասունների երամակները և երկրագործական անթիվ ունեցվածքը։ Նա հայտնում է նաև, որ ցեղային առաջնորդների որդիներին պատանդ է վերցրել և նրանց վրա տարեկան 12000 ձի և 2000 խոշոր եղջրավոր անասուն հարկ է նշանակել։ ի հիշատակ նաիրյան ցեղերի դեմ տարած իր հաղթանակի՝ Թիգլաթպալասարը ճակատամարտի վայրում՝ Մանազկերտի դաշտում՝ մի արձանագրություն է թողել, որը Հայաստանի, որը Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին արձանագրությունն է[3]։ Մ.թ.ա. 10-րդ դարում Նաիրին ներառվեց Ուրարտուի կազմի մեջ։

Ասսուրնազիրպալ 2-րդի տարեգրություն

Նաիրի երկրի մասին մեզ կարևոր տեղեկություններ է տալիս նաև Ասսուրնազիրպալ 2-րդ թագավորի տարեգրությունը։ Իրար հաջորդող չորս արշավանքների ընթացքում Ասսուրնազիրպալը, դաժան կերպով ճնշելով նաիրյան ցեղերի դիմադրությունը, գրավում և ավերում է նրանց քաղաքներն ու բնակավայրերը և ծանր հարկեր նշանակում։ Նա հայտնում է.

Նաիրի երկրում 250 քաղաք իրենց զորավոր պարիսպներով ավերեցի, քանդեցի, ավերված ու խոպան երկրի վերածեցի։

Ասսուրնազիրպալը սահմանամերձ քաղաքներում բնակեցնում է ասորեստանյան գաղթականներ, թողնում է պահակազորք և իր գրաված առանձին երկրամասերում տեղական ցեղային առաջնորդների փոխարեն նշանակում է ասորեստանցի կառավարիչներ։ Իր տարեգրության մեջ Ասսուրնազիրպալը շատ հաճախ հիշատակում է, որ Նաիրի երկրից ինքը տարել է մեծ քանակությամբ գերիներ, ձիեր, ջորիներ, խոշոր և մանր եղջրավոր անասուններ, հացահատիկ, գինի, պղինձ, բրոնզ, կապար, անագ, ոսկի, արծաթ, կաթսաներ, գործված հագուստներ[3]։

Նաիրի երկրի ցեղային միություններ

Արտադրողական ուժերի զարգացման և տնտեսական սերտ կապերի առաջացման, ինչպես և Ասորեստանի դեմ համատեղ կերպով պայքարելու անհրաժեշտության հետևանքով 11-10 դարերում Նաիրի երկրում նախկին ցեղային միությունների փոխարեն առաջանում են մի քանի ուժեղ, աստիճանաբար պետական միավորումների վերածվող ցեղային միություններ, ինչպես, օրինակ, Ուրարտուի, Դայանիի, Մուսասիրի, Խուբուշկիայի ցեղային միությունները։ Հիշատակության արժանի է Դիաուեխի ցեղային միությունը, որի անունը պահպանվել է հայկական Տայք աշխարհի վրա։ Վանա լճից դեպի հարավ ընկած շրջաններում գտնվել է Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորում էր 8 ցեղեր։ Հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել նաև այլ ցեղային միություններ, որոնց բնակչության մի մասը ոչ հնդեվրոպական էր, որը ժամանակի ընթացքում հայացավ։

Նոր պետության կազմավորում

Հայ ժողովրդի կազմավորման գործընթացները ուղեկցվում էին Ասորեստանի կողոպտիչ արշավանքներով, որոնք ստիպում էին լեռնաշխարհի բնակչությանը միավորվել և միացյալ հարված հասցնել թշնամուն։ Ասորեստանի դեմ մղվող պատերազմներն ու միջցեղային կռիվները ոչ միայն մեծ չափով ամրապնդում են ցեղային միության և ռազմական առաջնորդների ժառանգական իշխանությունը, այլև նպաստում հարստության կուտակմանը նրանց ձեռքում։ Մասնավոր սեփականության և գույքային անհավասարության հիման վրա ցեղի ներսում առաջացած շերտավորման, ինչպես և ստրկատիրության և շահագործման առաջացման հետևանքով նաիրյան ցեղերի մոտ շատ ավելի վաղ, քան Հայկական լեռնաշխարհի մյուս ցեղերի, քայքայվում են տոհմատիրական կարգերը և առաջանում է դասակարգային հասարակությունը, որի հիման վրա էլ կազմավորվում է պետությունը[3]։

Քաղաքակրթություն

Նաիրիի երկրներում զրկված չէին այն ժամանակվա քաղաքակիրթ կյանքի մեծամեծ հարմարություններից, նույնիսկ շքեղությունից։ Եթե սրա վրա ավելացնենք, որ երկիրն ուներ նշանավոր քանակությամբ ազգաբնակչություն, այն ժամանակ պարզված կլինի, որ Նաիրիի բարձրավանդակում տնտեսական և մշակութային կյանքը շատ զարգացած էր։ Նախահայկական քաղաքակրթության ամենաբարձր և առանձնահատուկ զարգացումը ներկայացրել են ուրարտացիները[5]։

Կրոն

Կրոնական պաշտամունքներ մշակելու մեջ աշխատակցություն ունեցել են Նաիրյան բոլոր ցեղերը։ Վանի Մհերի դուռ անունով ժայռի մեծ արձանագրությունը, որ պարունակում է իր մեջ կանոններ, թե որ աստծուն ինչ զոհեր պետք է բերել,տալիս է քառասունվեց աստվածների անուններ։

Աստվածներ

Նախահայկական աստվածությունների գլուխ կանգնած էր մի երրորդություն, որի մեջ գլխավորն էր Խալդի աստվածը[6]։ Նա երկնքի աստվածն էր, համայն ազգի հովանավորը։ Նրա հետ էին Տեսիբաս՝ օդի աստվածը, Արգենիսը՝ արևի աստվածը։ Այնուհետև նախահայկական պանթեոնի մեջ պաշտվող աստվածներն էին. Խուտուինի, Ուաս, Նալայինի, Սեբիդու, Անապսա, Դյուտուայինի, Երինաս, Սինիրիս, Ատբինի, Քուերա, Ելիպրի, Ադարուտա, Ուրա, Արձիբեդիս, Առնիս։ Բացի այս բոլորից, առանց հատուկ անունների, հիշատակված են «լեռների աստված», «ցորենի տեղերը կողոպտող աստված», «կռան խփողների աստված», «տառապյալների աստված», «անձրևաբեր աստված»։ Ըստ երևույթին, միայն մի աստվածուհի կար այդքան աստվածների մեջ և կոչվում էր Շարիս թագուհի։ Այս դիցուհին Բաբելոնի Նանա, Ասորեստանի Իստար աստվածուհին էր։

Աստվածների տաճարներ

Խալդիական պանթեոնի աստվածներն ունեին տաճարներ, ուր գտնվում էին նրանց պատկերները կամ արձանները։ Հավանական է համարվում, որ նախահայերը իրենց աստվածներին ներկայացնում էին ոչ թե մարդկային կերպարանքով, այլ մարդու մարմնի վրա զանազան անասունների և գլխավորապես շան ու կատվի գլուխ դնելով։ Այդ տաճարներից մեկն ու մեկը կանգնուն չի մնացել մինչև այսսօր, բայց Ասորեստանի բարձրաքանդակ նկարների մեջ մնացել է ասորական զինվորների ձեռքով կողոպտվող ուրարտական մի տաճարի պատկերը։

Տաճարի ճարտարապետություն

Տաճարը քառակուսի հատակի վրա բարձրացած մի շինություն էր, որի ծածկը վերջանում էր բրգաձև նոճու նմանություն ունեցող մի սյունով։ Ճակատը զարդարված էր չորս քառակուսի սյուներով, որոնց մեջտեղում գտնվում էր մի փոքրիկ դուռ։ Սյուների վրա կախված էին ուռուցիկ վահաններ։ դռան ձախ կողմում նկարված էր կով, որ կաթ էր տալիս իր հորթին։ Դռան առջև, եզան ոտների ձև ունեցող եռոտանիների վրա դրված էին երկու կլոր ավազաններ,որոնց մեջ պահվում էր քավության ջուրը։ Այս նկարագրությունից էլ երևում է, թե ինչպես երկիրը գիտեր հոյակապ տաճարներով պատվել իր աստվածներին։

Նաիրի ցեղամիությունների դաշնության վերջնական վերացումը

Թիգլաթպալասար Ա-ի արշավանքներից քայքայված Նաիրի երկրի հարավային տարածքներում սուբարիների /հուրի-հայկական ցեղեր/ Արմի-Շուպրիա ցեղամիության որոշ ծվեններ, պատսպարված Հայոց Միջագետքի Կաշիար (Մասիոն) լեռնաշխարհում, դեռ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը՝ հարկեր վճարելով Ասորեստանյան կուսակալներին։ Այդ իշխանություններից մեկի առաջնորդն էր Արբունը /հին արձանագրություններում հիշատակվում է (Լ)Աբնուրի անվանաձևով, որի նստավայրը Մադարա (հավանաբար՝ Մարդին) քաղաքն էր։ Վերջինս օգտագործելով ասորական գաղութների դժգոհությունը՝ Աշուրնասիրպալ Բ-ից, հրահրեց նրանց ապստամբել Աշուրնասիրպալ Բ-ի դեմ, որը գլխավորեց Խալզիդիպխա (հավանաբար՝ Արղն) երկրի կուսակալ ասորի Խուլիան։ Նրանք ժողովելով իրենց զինված ջոկատները, պաշարում են Նաիրի երկրի հարավային տարածքները հսկելու համար, որպես հենակետ օգտագործվող Աշուրնասիրպալ Բ-ի Դամդամուսա քաղաքը (հավանաբար՝ Ամիդ քաղաքի մոտ)։ Աշուրնասիրպալը մեծ բանակով շարժվում է դեպի Սուբնատ (արևմտյան Տիգրիս) գետի ակունքները, և պաշարում Խուլիա ասորու քաղաքը, ու կոտրելով քաղաքի պաշտպան 600 մարտիկների դիմադրությունը գրավում է այն, և Խուլիային մահապատժի ենթարկում՝ նրան մորթազերծ անելով ու հյուսելով Դամդամուսա քաղաքի պարիսպներին։

Արբունը զրկվելով իր գլխավոր դաշնակից՝ Ասորեստանյան գաղութների ապստամբների ղեկավար Խուլիայից, ժողովում է սուբարիների իշխանների և Ասորեստանի իշխանության տակ գտնվող Նաիրի /Հայքի/ հարավային տարածքների իշխանների զինվորական ջոկատները՝ կազմելով 3000-ոց բանակ ու ամրանում Տիգրիս և Ջերմ գետերի հատման տեղում գտնվող, հզոր պարիսպներով ամրացված Տիլա (Թիլ) բերդաքաղաքում, նպատակ ունենալով դրանով փակել Ասորական ռազմերթերի գլխավոր ճանապարհը և Աշուրնասիրպալ Բ-ին զրկել Նինվեից ստացվելիք ռազմական օգնությունից, միևնույն ժամանակ փակել նրա հետադարձի ճանապարհը, մինչև Տիգրիսի ափին կհասնեին Նաիրի երկրի միջնատարածքներում (պատմական՝ Այրարատյան երկիր) Արամե ՈՒրարտացու /հավանաբար Հայկյան Արամի մասին է խոսքը/ կողմից ժողոված զորագունդը։ Աշուրնասիրպալը ժամանակ չկորցնելով շտապում է Տիլա բերդաքաղաքի մոտ և պաշարում այն։ Երկարատև պաշարումից և մեծ դժվարություններից հետո նրան հաջողվում է ընկճել հզոր պարիսպներով Տիլա բերդաքաղաքի պաշտպանների դիմադրությունը։ Արբունը զգալով բերդաքաղաքի մոտալուտ անկումը, իր զորաջոկատով գիշերը դուրս է գալիս քաղաքի պարիսպներից և ճեղքելով անակնկալի եկած ասորական զինվորների շրջափակումը՝ հեռանում է Տիլա քաղաքից ու ամրանում իր հայրենի Սուպրի լեռների անմատչելի վայրերում շինված՝ Սիգիսա (հավանաբար՝ Սավուր) բերդշենում։ Աշուրնասիրպալ Բ-ն գրավելով Տիլան, դաժան հաշվեհարդար է տեսնում քաղաքում մնացած զինվորների և բնակիչների հետ, հիմնահատակ ավերելով քաղաքը, որից հետո Տիլայի արևմտյան հարևանությամբ՝ Տիգրիս գետի ձախ ափին, Բաթման և Արզան վտակների միջև գտնվող Տուսխա (ներկայիս՝ Հիսն Քեփ) քաղաքը ամուր պարիսպներով պատելով, դարձնում իրեն հենակետ քաղաք՝ Նաիրի երկրները հսկելու և հարկահավաքության համար։ Այդ քաղաքում է նստեցնում իր զորավարներից Բարշամին, որին կարգում է Նաիրի երկրի հարավային նահանգների կուսակալ[7]։ Նաիրի երկրի հարավային նահանգները հանգստացնելուց հետո, դիմում է Հայոց Միջագետքի Մասիոն լեռնաշխարհը՝ ապստամբության օջախը վերջնական վերացնելու նպատակով։ Իրեն ճանապարհին ավերելով սուբարիական ցեղերով բնակեցված Բուլիանի (հավանաբար՝ Բաթման) և Մադիատի (հավանաբար՝ Միդլաթ) քաղաքները, բարձրանում է Մասիոն լեռները և պաշարում Սիգիսա բերդը ու վերջնական վերացնում արծվաբույնը՝ ապստամբության ղեկավար Արբունի հետ միասին, որից հետո ավերում է Արբունի նստավայր Մադարա քաղաքը, Շուպրիա ցեղամիության 60 բնակավայրերի հետ միասին և արշավում Արբունի դաշնակից՝ Արբակ իշխանի երկրի /հիշատակված է Կիրխի երկիր/ վրա, ավերելով դեռևս կանգուն Նաիրյան ևս 250 բնակավայր[8]։

ժամանակակից նշանակություն

Գոյություն ունեն երկիր Նաիրի կամ նաիրյան ժողովուրդ հասկացությունները,որոնք նշանակում են Հայաստան կամ հայ ժողովուրդ։ Այս հասկացությունն՝ որպես Հայաստանի հնագույն անվանում, օգտագործել է Վալերի Բրյուսովը իր «К армянам» բանաստեղծության մեջ[9]։ Նա գրել է.

Եվ ապրեց երկիրը ձեր Նաիրյան,
Գահանկումների մեջ ու դավերի,
Բայց ձեր միտքն ու գիրը ապրեցին, կան,
Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին։

-

Հայ մեծ գրող Եղիշե Չարենցի վեպը,որը պատմում է հայ ժողովրդի ծանր կյանքի մասին, նույնպես ստացել է այդ անվանումը՝ «Երկիր Նաիրի»։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33
  2. Salvini, M. (1998). «Nairi, Na'iri». In Frantz-Szabó, Gabriella (ed.). Reallexikon der Assyriologie und Vorderasiatischen Archäologie (գերմաներեն). Vol. 9. Berlin, New York: Walter de Gruyter. էջեր 87–90. ISBN 3 11 0158809.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայոց պատմություն
  4. «Ժամկոչյանի Հայոց պատմություն.pdf». {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  5. «Լեո1.pdf». Google Docs. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. Խալդի աստվածը և Արևի աստծո ամիսը
  7. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»
  8. Լեո, Երկ. Ժող., Եր. - 1967թ, հ. 1-ին, 201-202 էջ
  9. К армянам — Брюсов Валерий Яковлевич

Աղբյուրներ

  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33
  • Լեո, Երկ. Ժող., Եր. - 1967թ, հ. 1-ին, 201-202 էջ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։