Բաթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաթման (այլ կիրառումներ)
Բնակավայր
Batman(city).jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ540±1 մետր
Բնակչություն447 106 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ72000
Պաշտոնական կայքbatman.bel.tr(թուրքերեն)
##Բաթման (Թուրքիա)
Red pog.png
Բաթման քաղաքի համայնպատկերը

Բաթման (թուրքերեն՝ Batman, քրդ.՝ Êlih, հայերեն՝ Բաթման), քաղաքատիպ շրջան Թուրքիայի հարավարևելյան մասում։ Քաղաքը Բաթմանի մարզկենտրոնն է։ 2008թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 349 045 մարդ։ Քաղաքի հիմնական էթնիկական կազմը բաղկացած է թուրքերից, քրդերից և հայերից։ Բաթմանում են տեղի ունեցել նաև քրդերի և թուրք ոստիկանների միջև խոշոր բախումներից մի քանիսը։

Քաղաքը իր անունը ստացել է Բաթման գետի անունից։ Քաղաքի նախկին անվանումը, որը մինչև հիմա կիրառվում է քրդերի կողմից Էլիխն է։ Երկաթուղին Բաթմանը կապում է Ստամբուլի հետ։ Քաղաքում կա նաև օդանավակայան։

Բաթմանի բնիկ ժողովուրդները հայերը և քրդերն են։ Պարբերաբար Բաթմանում տեղի են ունենում քրդերի բախումներ ոստիկանական ստորաբաժանումների հետ։ Բացի այդ Բաթմանը Գերմանիայում, Հայաստանում և Վրաստանում ապրող եզդիների հայրենիքն է, որոնք փախել են այդ երկրներ Թուրքիայի կառավարության ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով, որը ուղղված էր ազգային փոքրամասնությունների դեմ։ Մինչև 50-ական թթ. Բաթմանը ոչ մեծ գյուղաքաղաք էր, որը դարձավ խոշոր քաղաք նավթային արդյունաբերության ի հայտ գալու հետ մեկտեղ, որը առաջինն էր Թուրքիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]