Ռազմերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռազմերթ, շարժունակ զորախմբերի (տանկային, մեքենայացված, հեծյալ, պարտիզանական) թափանցումը հակառակորդի թիկունք նրա կարևոր օբյեկտները (կամուրջներ, օդանավակայաններ, երկաթուղիներ) ոչնչացնելու, մատակարարումը խափանելու, հակառակորդի ուժերը շեղելու նպատակով։ Ռազմերթ կիրառվել է շատ պատերազմներում։ Հայտնի են ռուս, հեծյալ ջոկատների ռազմերթները ֆրանսիական զորքերի թիկունքում 1812 թվականին, հեծելազորի խոշոր ռազմերթները քաղաքացիական պատերազմի (1918-1920) ժամանակ, պարտիզանական միավորումների բազմաթիվ ռազմերթները հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png