Աշուրնասիրպալ II (մ.թ.ա. 10-րդ դար - մ. թ. ա. 859[1][2]), Ասորեստանի թագավոր մ.թ.ա. 883 թվականից։ Նվաճել է Հյուսիսային Միջագետքը, Փյունիկիան, Հյուսիսային Ասորիքը, կողոպտչական արշավանքներ կատարել նաիրյան ցեղերի դեմ։
Աշուրնասիրպալ II-ը իր արձանագրություններում պատմում է այդ ցեղերից «զորավոր պարիսպներով 250 քաղաքների» նվաճման մասին։