Սպահան նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպահան նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Isfahan me.jpg
Սպահան[1] (Սպահան اصفهان‎ ) — Իրանի 31 նահանգներից:  Գտնվում է երկրի կենտրոնական շրջանում: Վարչական կենտրոնը Սպահան քաղաքն է: Խոշոր քաղաքներն են Քաշան (250 հազ.), Խոմեյնիշահր  (220 հազ.), Նաջաֆաբադ  (210 հազ.), Շահինշահր (130 հազ.), Շահռեզա (110 հազ.), Մոբարաքե (63 հազ.), Զեռինշահր   (57 հազ.), Արան ու Բիդգոլ (56 հազ.), Գոլփայեգան (48 հազ.), Ֆալավերջան (38 հազ.), Սեմիռոմ (27 հազ.), Նաին (25 հազ.), Խոնսար (21հազ.), Դեղաքան (17 հազ.), Էրդեստան (15 հազ.), Ֆերեյդունշահր (14 հազ.),  Նաթանզ (12 հազ.).

Տարածքը — 107 029 կմ, Բնակչությունը — 4 559 256 մարդ (2006). Հիմնական բնակչությունը պարսիկներ են, կան նաև հայկական ու վրացական համայնքներ:

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի կլիման մեղմ է և չոր, ջերմաստիճանը 40.6°C - 10,6 °C: Միջին տարեկան ջերմաստիճանը 16,7 °C, տեղումների տարեկան քանակը`116,9 մմ:

Պատմություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fereydunshahr.jpg

Պատմական փաստաթղթերի համաձայն, հնագույն ժամանակներում այս տարածքում գոյություն են ունեցել ամրոցներ և ռազմական կառույցներ` բնակավայրերը պաշտպանելու համար: Դրանցից ամենահները պատկանում են նախապատմական ժամանակաշրջանին: Աբյանին-Հնագուն բնակավայր է, որտեղ առկա են Սասանյանների ժամանակաշրջանին պատկանող ավերակներ և նախապատմական շրջանի այլ կառույցներ:

XVII—XVIII դարերում Սպահան քաղաքը դառնում է Սեֆևյանների թագավորության մայրաքաղաքը, ինչը նպաստում է նահանգի ծաղկմանը:

Սպահանում բնակվում են կրոնական և ազգային փոքրամասնություններ, այդ թվում` հայեր, վրացիներ, հրեաներ:

Սպահանն աշխարհին տվել է մեծ թվով հայտնի գրողներ ու արվեստի այլ գործիչներ: 
== Վարչական բաժանումը ==
فین کاشان (3).jpg
Նահանգը բաղկացած է 22 քաղաքներից 

1. Արան ու Բիդգոլ (Aran-o-Bidgol)

2. Բորխար ու Մեյմե (Borkhar-o-Meymeh)

3. Գոլփայեգան (Golpayegan)

4. Սպահան (Isfahan)

5. Քաշան (Kashan)

6. Լենջան (Lenjan)

7. Մոբարաքե (Mobarakeh)

8. Նաին (Nain)

9. Նաթանզ(Natanz)

خمینی‌شهر.jpg

10. Նաջաֆաբադ (Najafabad)

11. Սեմիրոմ (Semirom)

12. Սեմիրոմե Սոլֆա (Lower Semirom)

13. Տիրան ու Կորուն (Tiran-o-Korun)

14. Ֆերեյդան (Fereydan)

15. Ֆելավերջան (Falavarjan)

16. Ֆերեյդունշահր (Fereydunshahr)

بقعه سید فاضل .طامه.نطنز.jpg

17. Խանշահր (Khansar)

18. Խոմեյնիշահր (Khomeinishahr)

19. Չադեգան

20. Շահինշահր ու Մեյմե (Shahinshahr o Meymeh)

21. Շահռեզա (Shahreza)

22. Արդեսթան (Ardestan)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահան նահանգը Իրանի խոշոր արդյունաբերական կենտրոնն է: Արդյունաբերության արագ զարգացումը նահանգը վերածել է ամենակարևոր տնտեսական կենտրոններից մեկին` Թեհրան (նահանգ)ից հետո: Հարտկանշական է, որ այս ոլորտում Սպահան նահանգի ցուցանիշները մոտ են Թեհրան նահանգի ցուցանիշներին: Տնտեսության հիմնական բաժիններն են տեքստիլ արտադրությունը, մետալուրգիան, քիմիական, նավթավերամշակման, էլեկտրոտեխնիկական, ավիացիոն, ավտոմեքենաշինական, դեղագործական, սննդի, կոշիկի արտադրությունները, էներգետիկա, այդ թվում ատոմային էներգիա, առևտուր, տրանսպրոտ, գյուղատնտեսություն (ցորեն, հատիկավորներ, բանջարեղեն, ցիտրուսային մրգեր, խաղող, նուռ, բամբակ, պիստակ, ծաղիկներ և հատկապես` վարդ), տուրիզմ, պղնձի արդյունաբերություն, և շինարական քարի արտադրություն:

860603-Pistachio-IMG 6625-2.jpg

Սպահան քաղաքում տեղակայված են «Մոբարաքե Ստիլ Քոմփանի» և «Սպահան Ստիլ Քոմփանի» մետալուրգիական, «Ֆարաբի» դեղագործական ընկերությունները, «Էնթեխաբ Ինդաստրիալ Գրուփ» կենցաղային տեխնիկայի արտադրող ընկերությունը: Ամենախոշոր ընկերություններից են «National Iranian Petrocimical» նավթաքիմիական ընկերությունը, « National Iranian Oil Refaining and Distribution Company» նավթավերամշակման գործարանը , «Iran Electronics Industri» էլեկտրոտեխնիկայի գործարանը և «Nosa» հետազոտական կենտրոնը: Շահինշահր քաղաքում տեղակայված է «Iran Aircraft Manufacturing Industrial Comapny» / «Hesa . ավիաարտադրող գործարանը: Ֆուլադշահր, Մոբարաքե և Զերինշահր քաղաքներում` «Isfahan Steel Company» մետալուրգիական գործարանը, Ֆուլադշահր քաղաքում`«Սիման Սպահան» ցեմենտի գործարանը. Նաթանզ քաղաքում գտնվում է «Natanz Steel» մետալուրգիական գործարանը: Գոլփայեգան քաղաքում տեղակայված են ավտոարտադրող «Diar automobile company» և «Zar» ավտոմեքենաների հավաքման գործարանները: Քաշան քաղաքում գործում է հատուկ տնտեսական գոտի և գործում է «Samiar» ավտոարտադրող գործարանը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգում կա ավելի քան 100 պատմամշակութային վայր, որտեղ ամեն տարի այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ ինչպես Իրանից, այնպես էլ արտասահմանից:

Սպահան նահանգի կենտրոն Սպահան քաղաքում գտնվում են Իմամի հրապարակը, որտեղ տեղակայված են Իմամի (Շահի) և Լոֆթալլայի մզկիթները, Ալի Ղափու պալատը, Սեֆևյան ժամանակաշրջանի մեծ շուկան, Չեհել Սոթուն, Հաշթ Բեհեշթ և Թալար Աշրաֆ պալատները, Ուրբաթօրյա, Հակիմ, Սեյյեդ, Նային, Դարբե Քուշք, և Մոնար Ջոնբան մզկիթները: Վերջինս հայտնի է իր ճոճովող մինարեթներով: Սպահանում են գտնվում նաև Սիոսեփոլ, Խաջու, Մանան, Շահերստան և Ջուբի կամուրջները, հայկական Նոր Ջուղա թաղամասը: Նոր Ջուղայում գտնվում են Վանք եկեղեցին, որը համարվում է Իրանում հայկական առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը, ինչպես նաև Բեթղեհեմի եկեղեցին, Սուրբ Աստվածամոր տաճարը, Սուրբ ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր , Սուրբ Ստեփանոս , Սուրբ Գևորգ , Սուրբ Հակոբ, Սուրբ Մինաս, Սուրբ Ներսես, Սուրբ Մարիամ, Սուրբ Նիկողայոսի եկեղեցիները և սուրբ Կատերինայի վանքը:

Chehel Sotun Palace.jpg
Avicenna (c. 1906) - Veloso Salgado.png
Սպահան  նահանգում են գտնվում նաև Սարեբան ու Չեհել Դոխթար մինարեթները, Ալիի մզկիթի մինարեթը, Չահար բաղ և Սադրե Խաջու դպրոցները, զրադաշտական Աթաշգահ տաճարը, Ավիցեննայի տաճարը, Նիզամ Ալ Մուլքի և Մալեք շահի դամբարանները, Շեյխ-Բահայ, Խոսրո Աղա, Ալի Ղոլի Աղա, Հաջուխա, Շահզադեհա և Բիդգելի բաղնիքները, «Աղավնիների աշտարակները», Շահի բազարը և Շահի քարավանատունը: Նաին քաղաքում տեղակայված են Նարին հնագույն ամրոցի ավերակները, հին Ուրբաթօրյա մզկիթը,  «Քամու աշտարակները  և  «Աբ անբար» ջրամբարները:  
Քաշան քաղաքում գտնում են Մեյդան, Աղա Բոզորգ, և Ուրբաթօրյա մզկիթները, Զեյնոդդին մինարեթը, Հաբիբ-իբն Մուսայի դամբարանը, Շահ Աբբասի դամբարանը, մի քանի պալատներ և Քաշանի հին շուկան: Իսկ Քաշանի մերձակայքում գտնվող Սիալկ բլրի վրա գտնվում են երկու հնագուն զիկկուրատների փլատակները: 

Նաթանզ քաղաքում տեղակայված է Ուրբաթօրյա մզկիթը, որտեղ գտնվում է Աբդուլ Սամադի դաբարանը, Քուչե-միր մզկիթը, «Արծվի տաճարը , և զրադաշտական մի տաճարի ավերակներ: Նաթանզի մերձակայքում տեղակայված են Արիսմանի հանքահորերը, որտեղ հին ժամանակներում արդյունահանում էին ոսկի և պղինձ:

Շահռեզա քաղաքում գտնվում է  Ռեզա Շահի դամբարանը, Փուդե մզկիթը և հին շուկան: Քաղաքի մերձակայքում տեղակայված են Մահիար և Ռեզա Շահ քարավանատները, Ամինաբադ գյուղը, սեֆևյան ժամանակաշրջանի քարավանատնով, Շահ Ղանբադ քարանձավը:

Նաջաֆաբադ քաղաքում գտնվում են Արգ-ե Շեյխ Բահայե ամրոցը: Գոլփայեգան քաղաքում տեղակայված է հնագույն Ուրբաթօրյա մզկիթը: Իսկ Խոմեյնի Շահր քաղաքի մոտ գտնվում են Սասանյանների շրջանի զրադաշտական տաճարի և ամրոցի փլատակներ:

Էրդեստան քաղաքում գտնվում են Որբաթօրյա մզկիթը, Սելջուկների ժամանակաշրջանին պատկանող Հուսեյնի և Իսմայիլի դամբարանները, հին շուկան, «Աբ-անբար» ջրամբարները: 
Isfahan 2.jpg

Արանի Բիդգոլ քաղաքի մերձակայքում տեղակայված են Սիզան ամրոցը, Մարանջաբ Քարավանատունը, մուսուլմանկան դամբարաններ, աղի լճեր: Խանսար քաղաքում գտնվում են Ուրբաթօրյա մզկիթը և Բաբա Մուհամմեդ ամրոցը: Իսկ քաղաքի մերձակայքում` զրադաշտական Թիր-Քուհ տաճարը և Գոլեսթան-Քուհ տաք ջրի աղբյուրը: Ֆերեյդոնշահր քաղաքում հետաքրքիր են վրացական և հայկական թաղամասերը: Ֆալավարջանում գտնվում է Փիրբաքրանի դամբարանը:

Աղբյուր` [[1]]


Հղումներ

• Official website [[2]]

• Isfahan Province Department of Education http[[ http://www.isfahaneducation.com/]]