Jump to content

Բահարեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բահարեստան
պարս.՝ بهارستان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանՍպահան
ՀամայնքCentral District?
ԲԾՄ1562 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն79 023 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0311
Պաշտոնական կայքbaharestan.ir(պարս.)
Բահարեստան (Իրան)##
Բահարեստան (Իրան)

Բահարեստան (պարս.՝ بهارستان), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանի Սպահան շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 79 023 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։ Տեղադրված է արևելյան Զագրոսի տարածքում` ծովի մակարդակից մոտ 1605 մ բարձրության վրա։

Նոր քաղաք է, որի կառուցումը սկսվել է 1989 թվականին։ Հանդիսանում է Սպահան քաղաքի հարավային արվարձաններից մեկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 79 023 մարդ, որոնք կազմում էին 25 118 տնտեսություն[2]։ Բահարեստանը Սպահան օսթանի բնակչությամբ ութերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 2006 2011 2016
Բնակիչ 45 538[4] 61 647[5] 79 023[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Isfahan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահարեստան» հոդվածին։