Հոմեյնիշահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմեյնիշահր
خمینی‌شهر.jpg
ՏեսակԻրանի քաղաք և մեծ քաղաք
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՎարչատարածքCentral District?
ԲԾՄ1591 մետր
Քարտեզ
Քարտեզ

Հոմեյնիշահր[1] (պարսկերեն՝ خمینی‌شهر), քաղաք Կենտրոնական Իրանում, Սպահանի նահանգում[2]։ Հոմեյնիշահր շահրեսթանի վարչական կենտրոն։ Բնակչության թվաքանակով երրորդ քաղաքն է նահանգում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սպահանի նահանգի հարավում, լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1591 մ բարձրության վրա[3]։

Հոմեյնիշահր քաղաքը տեղակայված է Սպահանից՝ նահանգի վարչական կենտրոնից մի քանի կիլոմետր արևմուտք և մայրաքաղաք Թեհրանից 323 կմ հարավ։ Մոտակա օդանավակայանը տեղակայված է Սպահան քաղաքում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1930 թվականը քաղաքը կոչվել է Սեդեհ։ Իրանում շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի[4] կառավարման ժամանակ քաղաքը վերանվանվել է Հոմայունշահր և անվանակոչվել է այդպես մինչև 1979 թվականը, երբ նորից վերանվանվել է ի պատիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 218 737 մարդ, ազգային կազմում գերակշռում են պարսիկները, կրոնական կազմում՝ մուսուլման շիաները։

Բնակչության թվաքանակն ըստ տարիների
1986 1991 1996 2006 2012
104647 118348 165888 218737 248549

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
  2. http://www.statoids.com/uir.html
  3. 3,0 3,1 Физико-географические данные (անգլ.)
  4. https://brockhaus.de/ecs/enzy/article/mohammed-mohammed-resa
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին։ Վերցված է 2021-08-04