Շահրեզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շահրեզա
պարս.՝ شهرضا
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍպահան
ՇահրեստանՇահրեզա
ԲԾՄ1822 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն134 952 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0321
Պաշտոնական կայքshahreza.ir(պարս.)
Շահրեզա (Իրան)##
Շահրեզա (Իրան)

Շահրեզա (պարս.՝ شهرضا), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Սպահան օսթանում։ Հանդիսանում է Շահրեզա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 134 952 մարդ (2016)[1]։

Քաղաքը գտնվում է Սպահան օսթանի հարավ-արևմտյան մասում` Սպահան քաղաքից մոտ 70 կմ հարավ, Սպահանը Շիրազի հետ կապող ճանապարհի վրա։ Գտնվում է լեռնային տեղանքում` շրջապատված լինելով Կենտրոնական Զագրոսի լեռներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 134 952 մարդ, որոնք կազմում էին 43 478 տնտեսություն[2]։ Շահրեզան Սպահան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է Սպահանից, Քաշանից, Հոմեյնիշահրից, Նաջաֆաբադից և Շահինշահրից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 29 311[4] 34 220[5] 84 666[6] 89 779[6] 108 299[7] 123 767[8] 134 952[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Isfahan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրեզա» հոդվածին։