Ֆուլադշեհր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուլադշեհր
ՏեսակԻրանի քաղաք
Երկիր Իրան
ՎարչատարածքFuladshahr District?
ԲԾՄ1638 մետր
Ձևավորում1964
Քարտեզ
Քարտեզ

Ֆուլադշեհր (պարսկերեն՝ فولادشهر), ավելի վաղ՝ Արիաշեհր, քաղաք կենտրոնական Իրանում՝ Սպահանի նահանգում։ Մտնում է Լենջան շահրեստանի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սպահանից հարավ-արևմուտք՝ կենտոնական Զագրոսի լեռնային տեղանքում, ծովի մակարդակից 1704 մետր բարձրության վրա[1]։

Ֆուլադշեհրը գտնվում է Սպահանից՝ նահանգի վարչական կենտրոնից, մոտ 21 կմ հարավ-արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 347 կմ հարավ։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Զերինշեհրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Իրանի արդիականացումն իրականացնող շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիին Խորհրդային Միության հետ պայմանագիր է կնքել Սպահան արվարձանում «Սպահան Սթիլ Քոմփանի» (ESCO) խոշոր մետալուրգիական գործարանի կառուցման մասին[2]։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին, իսկ 1974 թվականին կայացել է գործարանի հանդիսավոր բացումը՝ ԽՍՀՄ նախարարների նախագահ Ալեքսեյ Կոսիգինի մասնակցությամբ։

Ֆուլադշեհր քաղաքը կառուցվել է գործարանի շինարարությանը զուգահեռ՝ նրա աշխատողների բնակության համար։ 1960-ական և 1970-ական թվականներին նաև բնակվել են խորհրդային մասնագետները, որոնք կառուցում էին մետալուրգիական գործարանը և Ֆուլադշեհր քաղաքը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլադշեհրը (ի սկզբանե՝ Արիաշեհր) դարձել է Իրանի առաջին ժամանակակից խոշոր քաղաքը, որը կառուցվել է միասնական գլխավոր հատակագծով[3]։ Քաղաքի հատակագիծը մշակվել է Մոսկվայի ՀԻՊՈԳՈՐ ինստիտուտի կողմից՝ ճարտարապետ Անատոլի Մելիք-Փաշաևի և ՄՊՀ պրոֆեսոր Եվգենի Պերցիկի ղեկավարությամբ։ Ֆուլադշեհրի նախագծմանն ու ստեղծմանը ակտիվորեն մասնակցել են Մոսկվայի և Թբիլիսիի նախագծողներն ու շինարարները[4]։ Արիաշեհր քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստվել է 1969 թվականին և ներառվել ուրբանիզացիայի միջազգային հանրագիտարանում, որը ԱՄՆ-ում հրատարակվել է 1974 թվականին։

Քաղաքի հարավային մասն ունի կանոնավոր ճառագայթաձև-կիսագնդային դասավորություն։ Ճառագայթային բուլվարները, փողոցները և դրանց հատող կիսաօղակաձև բուլվարները քաղաքը բաժանում են թաղամասերի։ Քաղաքում կառուցվել է 36 թաղամաս, ևս 9-ը՝ շինարարության ընթացքի մեջ են։ Թաղամասերն ունեն հատուկ նշում՝ բաղկացած լատիներեն տառից (A, B, C) և թվերից։ Առաջին լատինական տառը նշանակում է աշխարհագրական դիրքը. քաղաքի արևելքում են գտնվում A խմբի թաղամասերը, արևմուտքում՝ B խմբի թաղամասերը և այլն։

Ֆուլադշեհրի հարավ-արևելքի թաղամասերը կառուցվել են բազմաբնակարան շենքերով՝ միկրոշրջանառության սկզբունքով։ B5 թաղամասը կառուցվել է խորհրդային տիպի բազմատարր պանելներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականի վիճակագրության՝ բնակչության թիվը 55 496 մարդ է[5]։ 2016 թվականին քաղաքում բնակվում էին 88 426 մարդ։

Բնակչության թվաքանակը
199620062012
39 26455 49666 546[6]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հարավ-արևմուտքում է գտնվում Սպահանի մետալուրգիական գործարանը (Esfahan Steel Company, ESCO)՝ Իրանի խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկը։

Քաղաքի մոտակայքում է գտնվում «Սիման Սեպահան» ցեմենտի գործարանը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուլադշեհրում է գտնվում նույնանուն մարզադաշտը, որը «Զոբ Ահան» և «Սեպահան» ֆուտբոլային ակումբների տնային ասպարեզն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Физико-географические данные(անգլ.)
  2. © ИноСМИ ru 2000-2020При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере связи (2018-05-20)։ «Почему СССР решил построить металлургический комплекс в Иране?»։ ИноСМИ.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-30 
  3. «Тбилисский след в юбилее иранского города металлургов»։ ТБИЛИССКАЯ НЕДЕЛЯ (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին։ Վերցված է 2020-09-30 
  4. «Юбилей иранского города металлургов Ариашахр»։ uar.ru։ Վերցված է 2020-09-30 
  5. World Gazetteer Archived 2013-02-09 at Archive.is Archived 2013-02-09 at Archive.is(անգլ.)
  6. предполагаемое

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]