Jump to content

Սուսաննա Գյուլամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսաննա Գյուլամիրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1961(1961-02-20) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունարվեստի քննադատ և համադրող

Սուսաննա Խորենի Գյուլամիրյան (փետրվարի 20, 1961(1961-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստի քննադատ, տեղային և միջազգային ցացահանդեսների համադրող և ֆեմինիստ ուսումնագետ։ «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» կազմակերպության համահիմնադիրն է և նախագահը։ Կազմակերպության գործունեության մասը կազմող «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի գեղարվեստական ղեկավարն է։ «Արտ կոմունան» անդամակցում է «Ռեզ Արտիս» (Res Artis) արվեստագետների կացարանների համաշխարհային ցանցին[1]։ Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի (ԱԻԿԱ - Հայաստան) անդամ է։ Գյուլամիրյանը դասավանդել է «Մշակութային ուսումնասիրություններ» և «Ֆեմինիստական արվեստ» [տեսություն և պրակտիկա] առարկաները Հայկական բաց համալսարանի կերպարվեստի բաժնում (Կրթության միջազգային ակադեմիա) և «Գենդերային ուսումնասիրությունների» մագիստրոսական կուրս է վարել ԵՊՀ-ի Մշակութաբանության ամբիոնում։ Աշխատել է ներդրող խմբագիր «Սինեմարտ» ամսագրում՝ հեղինակելով «Արվեստի անունը» և «Արվեստ. իրավիճակներ» ամենամսյա սյունակները, նաև ներդրող խմբագիր է եղել ՀՀ հանրային ռադիոյի և հեռուստատեսության միրջազգային կապերի բաժնում։ Հետազոտական ոլորտները ներառում են ֆեմինիստական ռազմավարությունները ժամանակակից արվեստում, խորհրդահայ կին արվեստագետների պրակտիկաները, մասնակցային արվեստի գործառույթը, արվեստի ներգրավվածությունն ու փոխկապակցությունը քաղաքական, հասարակական գործընթացների և քաղաքացիական ակտիվիզմի հետ[2]։

Համադրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2019 - Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրող («Հեղափոխական սենսորիում»), Palazzo Zenobio, Վենետիկ, Իտալիա[3][4][5][6]։
  • 2019 - «Քվիր, ֆեմինիստ ակտիվիստները, ուսումնագետները, արվեստագետները հեղափոխության և իշխանության մասին երկխոսություններում», Wolf & Galentz պատկերասրահ, Բեռլին, Գերմանիա։
  • 2018 - «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ», Ռեբեկա Թոփակեանի (Ֆրանսիա) անհատական ցուցահանդես, ՀԲԸՀ/ ցուցասրահ, Երևան։
  • 2018 - «Հով արա», Ֆելիք Կալմենսոն (Կանադա) և Ռուզբեհ Ախբարի (Կանադա-Իրան), Հայ Արտ մշակութային կենտրոն, Երևան[7]։
  • 2018 - «Կազմաքանդելով «Կարմիրը», Լամիս Հադադինի (Ռուսաստան - Հորդանան) անհատական ցուցահանդես, Կոմունա հասարակական-մշակութային պլատֆորմ, Երևան։
  • 2017-2018 «Երկխոսություններ իշխանության հետ։ Շուխովի դեպքը», «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի «Դաշտային հետազոտություններ։ Առաջընթացի մասին զեկույց համար 1» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, Մոսկվա, ՌԴ։
  • 2017 - «Մակերեսի վրայով», Էլիզաբեթ Գերդեման (ԱՄՆ - Գերմանիա) և Միխաել Հան (Գերմանիա), Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[8]։
  • 2016 - «Քայլ (սահմանա)գծի ետևում», Արիադնա Գարսիա Չաս (Իսպանիա), անհատական ցուցահանդես, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան։
  • 2015 - «Մոտ արի» , Հայաստանի, Ֆրանսիայի, Իրանի և Շվեյցարիայի արվեստագետների համատեղ ցուցահանդես (համա-համադրող` Ալինա Մնացականեան (Շվեյցարիա), Le Manoir de la Ville ժամանակակից արվեստի կենտրոն, Մարտինի, Շվեյցարիա։
  • 2015 - «Հասարակական վերիվարում - Գեղագիտական սայթաքում», Գերմանիայի և Հայաստանի արվեստագետների նախագծերը Լայպցիգի հանրային տարածքներում, Бuku - Մշակութային թարգմանության բյուրո, Լայպցիգ, IFA Գերմանիա և ԱՄՀԼ - Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիա, Երևան։
  • 2014 - «Մգեցված ապակիներից դուրս», Դիքի Վեբ (Միացյալ Թագավորություն), անհատական ցուցահանդես, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան։
  • 2014- «Քաղաքային տարածքներ։ Վերաիմաստավորելով անցյալն ու ներկան», Աննա Ադամ (Ֆրանսիա - Հունգարիա), Սալի Օ’Նիլ (Շվեդիա - ԱՄՆ), Թերեզա Լեունգ (Հոնկոնգ), Երևանի ժամանակակից արվեստի թանգարան։
  • 2014 - «Հրուշակ. Խոհեր վասն որկորի», Նեվդոն Ժամգոչեան (ԱՄՆ), անհատական ցուցահանդես, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան։
  • 2014 - «Եռանկյուն արտարկումներ» , Էրից Մորենո Արանգուրեն (Իսպանիա), Գիյերմո Մանուել Ռոխաս (Իսպանիա), Կոնստանց Մյուլլեր (Գերմանիա), Ժամանակակից արվետի թանգարան, Երևան։
  • 2013 - «Դիրքորոշվելով, ինքնությունը հարցարկելով», Հայաստանի և Իտալիայի արվեստագետների փոխանակման ծրագիր (արվեստագետների կացարան, մասնագիտական շրջագայություն, ցուցահանդես (համա-համադրող`Արիա Սպինելլի (Իտալիա), Ֆլորենցիա, Թուրին, Վենետիկ, Միլան։ Ցուցահանդեսի բացումը՝ Figoriferi Milanesi, Միլան, FARE - Cultura Contemporania Aplicata, Իտալիա և ԱՄՀԼ - Արվեստի և մշակությաին հետազոտությունների լաբորատորիա։
  • 2013 - «Ֆրագմենտներ // Հետքեր և ժեստեր», Թալին Զաբունեան (Ֆրանսիա), անհատական ցուցահանդես, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան։
  • 2012 - «Կախյալ մշակույթը իբրև մտածողության օրինաչափություն», Բեռլինի արվեստի միջազգային 7-րդ բիենալեին ընդառաջ, Հայաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի արվեստագետների աշխատանքների ցուցադրություն, Interrior DAseign/Colony Wedding, Բեռլին, Գերմանիա։
  • 2012 - «Ուրիշը» քաղաքում կամ ուրիշ քաղաք», Ագաթ Լեպուտղ և Անտուան ժանո (Ֆրանսիա), Մարկուս Բոյթեր (Գերմանիա), Վարդան Հարությունյան (Հայաստան), Ժամանակակից արվեստի թանգարան։
  • 2011 - «Արվեստ և իշխանություն» (Երևակայական աշխարհագրություններ), Atlantis 11, Վենետիկի արվեստի միջազգային 54-րդ բիենալեի զուգահեռ ծրագրերի շրջանակում, «Ժառանգություն, ինքնություն և հաղորդակցություն եվրոպական ժամանակակից արվեստի պրակտիկաներում» (HEICO) եռամյա ցանցային ծրագրի շրջանակում, Palazzo Zenobio, Վենետիկ, Իտալիա։ Մասնակից կազմակերպություններ` ATA (Բուլղարիա), ԱՄՀԼ (Հայաստան), GeoAir (Վրաստան), SPACE (Սլովակիա), K:SAK (Մոլդովա), Boel Brandenburg (Գերմանիա), Rokunstbau XVIII, Գերմանիա։
  • 2007 - 2011 - «Գենդերային տագնապ։ Ի սեր ճակատագրի՞» և «Գենդերային տագնապ։ Պլատֆորմներ», հանրային բանախոսություններ, ցուցահանդեսների շարք` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հայաստանի, Սիրիայի, Թուրքիահի, Ֆինլանդիայի և Իրանի ֆեմինիստ և քվիր արվեստագետների մասնակցությամբ, Նարեկացի արվեստի ինստիտուտ, Ակումբ, Երևան։
  • 2007 - «Հրեշտակի հավանականությունը», Րաֆֆի Դավթյան (Իրան -Հայաստան), Շարժայի ժամանակակից արվեստի 10-րդ միջազգային բիենալեի շրջանակում, Արաբական Միացյալ Էմիրություններ։
  • 2010 - «Պետական կարիքներ», մասնակցային/համայնքային արվեստ՝ Ռոջեր Քոլոմբիք և Ջերոլին Բահմ Քոլոմբիք (ԱՄՆ), Վահե Բուդումյան (Հայաստան), Հյուսիսային պողոտա, Երևան։
  • 2009 - «Պատմության սուբյեկտներն/օբյեկտները և նրանց մասին պատումները» («Խորհրդավոր ընթրիքի ճաշացանկը», «Մարդու դռներ։ Գենդերային հարցարկում»), Րաֆֆի Դավթյան (Իրան - Հայաստան), FABRIKA (Ստեղծագործական ինդուստրիաների կենտրոն), Մոսկվա, ՌՖ։
  • 2008 - «Վերաիմաստավորելով անցյալն ու ներկան», Հայաստանի և Գերմանիայի արվեստագետների աշխատանքների ցուցադրություն՝ Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային 6-րդ բիենալեի շրջանակում, Հայաստան։
  • 2008 - «Միջախտորոշում», Գերմանիայի, Թայվանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Կանադայի արվեստագետների աշխատանքների ցուցադրություն, Նկարիչների միություն, Երևան։
  • 2007 - «Մարդու դռներ։ Գենդերային հարցարկում», Րաֆֆի Դավթյան (Իրան - Հայաստան), անհատական ցուցահանդես, Ավանգարդ երաժշտության ակումբ (Լրագրողների տուն), Երևան[9]։
  • 2007 - «Դիրքն իբրև դիրքորոշում», Արչի (Հարություն) Գալենց (Գերմանիա), անհատական ցուցահանդես, Ակումբ, Երևան։
  • 2006 - «Դեգերումների քարտեզ - Մոլորության հետքեր», Աստղիկ Մելքոնյան և Հարություն Զուլումյան (Հայաստան), ՆՓԱԿ, Երևան։
  • 2005 - «Եվրորեմոնտ ( Հայաստանի արվեստագետները ետխորհրդային ներկայի մասին մտորումներում)», ՆՓԱԿ, Երևան։
  • 2004 - «Վերա-դարձ», Համլետ Հովսեփյան (Աշնակցի). հետահայաց ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան։
  • 1995 - «Տապանի հարցը» (մոսկովյան կոնցեպտուլիզմը և հայաստանյան նորաստեղծ ժամանակակից արվեստի դաշտի հանդիպումը), ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանում (Հայ Արտ մշակութային կենտրոն), Երևան։

Բանախոսություններ/ Դասախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2018 - «Ազատագրում թե (ան)թաքույց ստորադասում։ Խորհրդահայ կանայք արվեստի գործընթացներում», Խորհրդային կոնցեպտ եռօրյա կոնֆերանսի շրջանակում, Պատմագիտության ամբիոն, ԵՊՀ։
  • 2018 - «Գլոբալի և տեղականի երկճյուղումը (dichotomy)»՝ Տեղաշարժելով արվեստի հեռանկարները՝ տեղականից` գլոբալ, Արվեստի I-ին միջազգային տոնավաճառի շրջնակում (կլոր սեղան/բանախոսություններ), Armenia Art Fair, Երևան[10]։
  • 2011 - 2017 «Կանանց արվեստն ընդդեմ ֆեմինիստական արվեստի։ Տիպաբանությունները և հակասությունները Հայաստանի խորհրդահայ և ժամանակակից արվեստի պրակտիկաներում», « Ֆեմինիստական ռազմավարություններ։ Ներկայացման քաղաքականությունները Հայաստանի ժամանակակից արվեստում», բանախոսությունների շարք՝ Ֆեմինիստական աջակցություն (ակտիվիզմի, արխիվացման, արվեստի պատմության, քննադատական հետազոտության, արվեստի համադրման, ֆեմինիզմների, հիշողության քաղականության փոխհատում), <rotor> ժամանակակից արվեստի կենտրոնի եռօրյա կոնֆերանս, Գրաց, Ավստրիա[11]; «Ճամփորդություն դեպի Արևելք» միջազգային ծրագիր, Arsenal ցուցասրահ, Բելոստոկ, Լեհաստան; Fem ++; Կանանց ռեսուրսային կենտրոն; «Կանաչ ակադեմիա. Քաղաքականացնելով մեր փորձը», «Ֆեմինիզմ և գենդերային դեմոկրատիա», Հայնրիխ Բյոլ հիմնադրամ, Հարավային Կովկասի գրասենյակ, Երևան։
  • 2011 - «Հանրային արվեստ. որոնումից դեպի մտափոխություն (metanoja)»՝ Գործածելով քաղաքը նախագծի շրջանակում, Արվարձան մշակութային կենտրոն, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
  • 2011 «Հայտնաբերելով Անդրկովկասը»` Փխրուն հիմք. սեվծովյան ուղեվորություն բեռնանավով միջազգային սիմպոզիումի շրջանակում, Վառնա, Բաթումի, Թբիլիսի։ 2013-2014 «Մասնակցային կամ համայնքային արվեստի գործառույթն և գործունակությունը», BUKU (մշակութային թարգմանությունների բյուրո), Լայպցիգ, Գերմանիա, GeoAIR Թբիլիսի։
  • 2008-2014 - ՌեզԱրտիս(Res Arti) արվեստագետների կացարանների համաշխարհային ցանցի միջազգային կոնֆերանսներ, մասնագիտական հանդիպումներ Smart Project Space, Ամստերդամ, Հոլանդիա[12], Townhouse պատկերասրահ, Կահիրե, Եգիպտոս, Ujazdwvski Castle ժամանակակից արվեստի կենտրոն, Վարշավա, Լեհաստան, Արվեստների պետական ակադեմիա և Nida արվեստագետների կացարան, Վիլնյուս, Լիտվա։
  • 2007 - «Գենդերային ուսումնասիրությունները` առաջադեմ կրթության գործիք», գիտաժողով Միջմշակութային երկխոսություններ միլենիումի խաչմերուկում գիտաժողով, Արմենիա Մարիոթ, Երևան։
  • 2007 - «Ավանդույթ և րեպրեզենտացիա։ Կանանց կերպարները խորհրդահայ կինոյում», հանրային դասախոսությունների շարք, կինոդիտում, Քաղաքացիական հասարակություն- միջհամայնքային ցանց ՀԿ-ի հովանավորությամբ, Հաղարծին, Դիլիջան։
  • 2007 - «Հարավային Կովկասի մշակութային տարածքների անցյալն ու Ներկան»՝ Հանուն ռեգիոնալ համերաշխության միջազգային սիմպոզիումի շրջանակում, Երևան մեդիա-ակումբ, Բաքու մեդիա-ակումբ, Գուդաուրի, Վրաստան։
  • 2007 - «Ժամանակակից մշակութային հաստատությունների դերակատարումը ուշ-կապիտալիզմի շրջանում», CIMAM միջագային կոնֆերանսի մասնակից, Generali foundation, Վիեննա, Ավստրիա։
  • 2006 - «Ինչու՞ չեն եղել մեծանուն կին ռեժիսորներ կամ արվեստագետներ»՝ ԿԻՆ միջազգային կինոփառատոնի շրջանակում, Երևան։
  • 2006 - «Ֆեմինիստական և հասարակական, քաղաքական ներգրավվածության արվեստ», սեմինարների շարք, ՄԻԺԻ, Երևան։
  • 2005 - «Էթիկայի հիմնախնդիրները, քննադատության հնարավորությունը» կոնֆերանսի համադրող, մոդերատոր, Գեղագիտության ազգային կենտրոնն- Փոքր թատրոն, Երևան։

Հետազոտական անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2017 - «Հարավ» ընդհանուր խորագրով հետազոտական երկամսյա ծրագիր, Գյոթե ինստիտուտ, Սալվադոր - Բահիա, Բրազիլիա։
  • 2015 - Հետազոտական մեկամսյա ծրագիր Kunst Asyl արվեստագետների միջազգային կացարանում, Քվեդլինբուրգ, Գերմանիա։
  • 2013 - Հետազոտական մեկամսյա ծրագիր, GeoAIR, Թբիլիսի։
  • 2013 - Մոնդրիան հիմնադրամի «Արվեստի ոլորտի արտասահմանյան մասնագետների այցելությունների ծրագիր», Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Ռոտերդամ, Ուտրեխտ, Հոլանդիա։

Հրատարակված տեքստեր/ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հեղափոխական սենսորիում» , Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի կատալոգ, խմբ.՝ Ս. Գյուլամիրյան, Անտենոր հրատարակչատուն, Երևան, 2019։
  • «Երկխոսություններ իշխանության հետ», Գարաժ Ժամանակակից արվեստի թանգարան, խմբ.՝ Ս. Գյուլամիրայն, Անտենոր հրատարակչատուն, Երևան, 2018։
  • «Կանանց արվեստը ընդդեմ ֆեմինիստական արվեստի։ Տիպաբանությունները և հակասությունները խորհրդահայ և Հայաստանի ժամանակակից արվեստի պրակտիկաներում , Կանանց շարժման դրսևորումները Հայաստանում (ժողովածու), խմգ.՝ Գ. Շահնազարյան, Զարտպրինտ, Երևան, 2015։
  • «Sեսնելով անտեսանելին։ Օնթոլոգիական զբոսանքներ», Մուտքի կետեր (սոցիալական արդարությանը նվիրված արվեստի նախագծերի հետազոտական ձեռնարկ No.1), Vera List Center for Art and Politics, New School, Նյու Յորք, ԱՄՆ, 2014[13]։
  • «(Ան)հնարին համայնքներ», Դիրքրոշվելով, ինքնությունը խնդրականացնելով գեղարվեստական նախագծի կատալոգ, FARE - Cultura Contempoania Aplicata, Միլան, Իտալիա, 2014։
  • «Կանանց արվեստ և Ֆեմինիստական արվեստ։ Տիպաբանությունները և հակասությունները Հայաստանի ժամանակակից արվեստի պրակտիկաներում», Կանանց թանգարան։ Համադրողական քաղաքականությունները ֆեմինիստական, կրթական, պատմության և արվեստի ոլորտներում (ժողովածու), խմբ.՝ Էլկե Կրասնի և Մերանի Կանանց թանգարան, Loker Verlag հրատարակչատուն, Ավստրիա, 2013։
  • «Հրեշտակի հնարավորությունը։ Մտքեր հրահրող արվեստը, Շարժայի 10-րդ արվեստի միջազգային բիենալեի, կատալոգ, խմգ.՝ Ռաշա Սալթի, Սյուզան Քոթեր, Շարժայի արվեստի հիմնադրամ, ԱՄԷ, 2011։
  • «Կովկասյան տանիք (Մհեր Ազատյան)», Մարմնի միջավայրը գեղարվեստական նախագծի կատալոգ, խմբ.՝ Ա. Բարսեղյան, Ս. Քրիստենսեն, Նազարեթ Կարոյան, Ուտոպիանա, Metis Press, Ժնև, Շվեյցարիա, 2009։
  • «Վերա-դարձ. Համլետ Հովսեփյան (Աշնակցի)», Պատմիչների ժամանակը. Հայացք և պատումներ (ետխորհրդային արվեստի շուրջ, խմբ. Վ. Միզիանո, Յարի Պ. Վանհալա, KIAZMA, ժամանակակից արվետի թանգարան, Հելսինկի, Ֆինլանդիա, 2008։
  • «Բոլոր ուրիշները», Մարդու դռներ գեղարվեստական նախագծի կատալոգ, խմբ.՝ Ս. Գյուլամիրյան, Ռ. Դավթյան, ԱՄՀԼ, Երևան, 2007։
  • 2004-2009 Բազմաթիվ հոդվածների, հեռուստալրագրային անդրադարձների, փաստագրական ֆիլմերի հեղինակ՝ «Փշալար» հեռաստածրագրում, CinemArt, Ակտուալ Արվեստ, Աֆիշա և այլ պարբերականն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Res Artis
  2. Susanna Gyulamiryan
  3. The Pavilion of the Republic of Armenia, La Biennale di Venezia
  4. «armenianpavilion2019 — Page 2». armenianpavilion2019. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.(չաշխատող հղում)
  5. Venezia, Dorsoduro 2596 See on Google Maps (2019 թ․ մայիսի 2). «Biennale Arte 2019 | Armenia, Republic of». La Biennale di Venezia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Mirror-Spectator, The Armenian (2019 թ․ սեպտեմբերի 19). «Post-Revolution Art: Dialogues about Revolution and Power». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  7. A Passage
  8. Scratching the Surface
  9. Human Doors
  10. AAF 2018
  11. at < rotor > association for contemporary art Graz, Austria, November 30 – December 1, 2012
  12. Amsterdam, The Netherlands, Oct 9-12, 2008
  13. Entry Points: The Vera List Center Field Guide on Art and Social Justice, No. 1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի պաշտոնական կայք