Ռեֆլեքսային աղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեֆլեկտոր աղետից)
մարդու ռեֆլեքսային աղեղի առաջացման գծապատկերը, ըստ հաղորդակցման խմբերի

Ռեֆլեկտոր աղեղ, կառույցների ամբողջություն, որով իրականացվում են ռեֆլեքսները։

Պարզագույն ռեֆլեքսային աղեղը ներառում է հինգ օղակ։

Գրգռիչի ազդեցությունից զգացող նյարդաբջիջների վերջույթներում (ընկալիչներում) առաջացող դրդումը կենտրոնաձիգ նյարդաթելերով փոխանցվում է միջադիր նյարդաբջիջներին, այնուհետև հաղորդվում գործադիր (շարժիչ կամ հյութազատիչ) նյարդաբջիջներին, որոնց կենտրոնախույս թելերով այն տարածվում է դեպի համապատասխան օրգանը՝ առաջացնելով այս կամ այն ռեակցիան։ Դրդումը մեկ նյարդաբջջից մյուսին հաղորդվում է հատուկ միջնեյրոնային կապերի՝ սինապսների միջոցով։ Ամենապարզ Ռեֆլեկտոր աղետ կազմված է երկու՝ զգացող և շարժիչ նեյրոններից։ Ռեֆլեքսների հիմնական մասը կազմվում է բազմանեյրոն աղեղներից (դրդումը զգացող նեյրոններից հաղորդվում է մի քանի միջադիր նեյրոնների, սրանցից էլ միևնույն կամ տարբեր գործադիր նեյրոնների)։ Ռեֆլեկտոր աղետները հաճախ լինում են բազմահարկ բնույթի, այսինքն՝ նյարդային կենտրոնում առաջացած դրդումը միջնեյրոնային կապերի միջոցով տարածվում է այլ կենտրոններ։ Այդ պատճառով որևէ ընկալչական դաշտ գրգռելիս պատասխան ռեֆլեքսը լինում է ծավալուն, հաճախ ընդգրկելով թե՝ մարմնական, թե՝ վեգետատիվ ռեակցիաներ։ Պարզված է, որ ռեֆլեքսի ընթացքում աշխատող ծայրամասային օրգանից դեպի կենտրոնական նյարդային համակարգ հետադարձ գրգիռներ են գնում, որոնք տեղեկություն են հաղորդում ռեֆլեքսի ընթացքի մասին։ Դրանից ելնելով առաջարկում են Ռեֆլեկտոր աղետ հասկացությունը փոխարինել ռեֆլեկտոր օղակ հասկացությամբ և ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը դիտել ոչ թե որպես բաց աղեղ (զգացող դաշտանյարդային կենտրոնաշխա֊տող օրգան), այլ որպես փակ օղակ (զգացող դաշտանյարդային կենտրոնաշխատող օրգան նյարդային կենտրոն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]