Ջումփա Լահիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջումփա Լահիրի
անգլ.՝ Jhumpa Lahiri
Jhumpa Lahiri (2015).png
Ծնվել էհուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3]
Մասնագիտությունվիպասան, գրող, համալսարանի դասախոս, դերասանուհի, սցենարիստ, ակադեմիկոս և թարգմանիչ
Լեզուանգլերեն և իտալերեն[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6][7][8][…], Flag of India.svg Հնդկաստան[6] և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բերնարդ քոլեջ, Boston University College of Arts and Sciences? և South Kingstown High School?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներInterpreter of Maladies?, The Namesake? և The Lowland?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲոստոնի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց և Փրինսթոնի համալսարան[5]
Պարգևներ
Կայքjhumpalahiri.net
Commons-logo.svg Jhumpa Lahiri Վիքիպահեստում

Նիլանջանա Սուդեշնա / Ջումփա Լահիրի (անգլ.՝ Nilanjana Sudeshna "Jhumpa" Lahiri[12], հուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][3]), բենգալական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Լահիրիի պատմվածքների առաջին իսկ ժողովածուն՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» (անգլ.՝ ՝ «Interpreter of Maladies», 1999) արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, շահել է նաև Հեմինգուեյի անվան գրական մրցանակ։ Առաջին իսկ ծավալուն երկը՝ «Անվանակիցը» (անգլ.՝ ՝ The Namesake, (2003))) վեպը ներառվել է «Նյու Յորք թայմս»-ի բեսթսելլերներ ցանկում, մի քանի շաբաթ շարունակ պահպանել իր դիրքը այնտեղ։ Վեպի հիման վրա նկարահանվել է ժողովրդականություն վայելող, սիրված կինոնկար։ Պատմվածքների երկրորդ ժողովածուն՝ «Արտասովոր աշխարհը» (անգլ.՝ ՝ Unaccustomed Earth, 2008) շահել է Ֆրենկ Օ՛ Քոնորի անվան միջազգային գրական մրցանակ (Frank O'Connor International Short Story Award), իսկ երկրորդ վեպը՝ The Lowland-ը (2013), տեղ է գրավել բուքերյան և Գրքի ազգային մրցանակաբաշխությունների եզրափակիչ փուլերին հասած գեղարվեստական ստեղծագործությունների կարճ ցուցակներում[13].: Իր գործերի մեծ մասում Լահիրին պատկերում է Հնդկաստանից Ամերիկա ներգաղթածների կյանքը[14][15]։

2011 թվականին նա մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ արդեն իսկ հասցրել է իտալերեն հրատարակել էսսեների երկու ժողովածու և դարձյալ իտալերեն գրած մի վեպ։ Բացի այդ, իտալերենից անգլերեն է թարգմանել ինչպես իր, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործություններ[16][17]։

Լահիրիի գեղարվեստական արձակ ստեղծագործությունները թարգմանվել են բենգալերեն, գերմաներեն, նիդերլանդերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռումիներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն և մի շարք այլ լեզուներով։ 2005 թվականից նա ամերիկյան գրողների Փեն-ակումբի փոխնախագահն է[18], 2010 թվականի փետրվարից ընդգրկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին առընթեր Արվեստների ու հումանիտար գիտությունների կոմիտեի կազմում http://en.wikipedia.org/wiki/President%27s_Committee_on_the_Arts_and_Humanities[19]: 2014 թվականին նրան շնորհվել է National Humanities Medal[16], 2015-ին՝ Հարավային Ասիայի երկրների գրականությունների խրախուսման նպատակով հնդկական DSC ընկերության սահմանած մրցանակ։ Ստեղծագործական ու վարչական աշխատանքների հետ մեկտեղ՝ Ջումփա Լահիրին ներկայումս գրական վարպետություն է դասավանդում Փրինստոնի համալսարանում[17]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 – Անդրատլանտյան մրցանակ՝ Հենֆիլդ հիմնադրամից (TransAtlantic Award from the Henfield Foundation)
  • 1999 – Օ. Հենրիի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 1999 – Հեմինգուեյի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 1999 – «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքը ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2000 – Addison Metcalf մրցանակ՝ Արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայից
  • 2000 – «Երրորդ և վերջին մայրցամաքը» («The Third and Final Continent») պատմվածքն ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2000 – The New Yorker ամսագրի մրցանակ՝ «Հիվանդություններ մեկնաբանողը» պատմվածքի համար
  • 2000 – Պուլիտցերյան մրցանակ
  • 2000 – James Beard հիմնադրամի մրցանակ «Indian Takeout» պատմվածքի համար
  • 2002 – Գուգենհայմ մրցանակ
  • 2002 – «Ոչ մեկի գործը չէ» («Nobody's Business») պատմվածքը ընտրվել է որպես ամերիկյան լավագույն պատմվածքներից մեկը
  • 2008 – Ֆրենկ Օ՛ Քոնորի միջազգային գրական մրցանակ (Frank O'Connor International Short Story Award) «Արտասովոր աշխարհ» («Unaccustomed Earth») պատմվածքների ժողովածուի համար
  • 2009 – Ասիա-ամերիկյան գրական մրցանակ՝ «Արտասովոր աշխարհ» («Unaccustomed Earth») պատմվածքների ժողովածուի համար
  • 2009 – Premio Gregor von Rezzori մրցանակ՝ արտասահմանյան գեղարվեստական գրականության իտալերեն թարգմանության համար ("Una nuova terra", թարգմանիչ՝ Ֆեդերիկա Օդերա (Guanda)
  • 2014 – Հարավասիական գրականությունների համար DSC-ի սահմանած մրցանակ՝ The Lowland վեպի համար[20]
  • 2014 – National Humanities Medal[21]
  • 2017 – Pen/Malamud մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Record #100885199 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. http://urn.bn.pt/nca/unimarc-authorities/txt?id=965745
  9. https://www.gf.org/fellows/all-fellows/jhumpa-lahiri/
  10. Jhumpa LahiriNEH.
  11. http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
  12. Minzesheimer, Bob. "For Pulitzer winner Lahiri, a novel approach", USA Today, August 19, 2003. Retrieved on 2008-04-13.
  13. Букер объявил шорт-лист | Colta.ru
  14. Chotiner, Isaac. "Interviews: Jhumpa Lahiri", The Atlantic, March 18, 2008. Retrieved on 2008-04-12.
  15. Lahiri, Jhumpa. "My Two Lives", Newsweek, March 6, 2006. Retrieved on 2008-04-13.
  16. 16,0 16,1 Gutting Elizabeth Ward։ «Jhumpa Lahiri: 2014 National Humanities Medal»։ National Endowment for the Humanities։ Վերցված է օգոստոսի 17, 2018 
  17. 17,0 17,1 «Jhumpa Lahiri: Professor of Creative Writing»։ Lewis Center for the Arts, Princeton University։ Վերցված է օգոստոսի 17, 2018 
  18. «Совет попечителей Американского ПЕН-центра»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-12-ին։ Վերցված է 2008-01-29 
  19. «Barack Obama appoints Jhumpa Lahiri to arts committee», The Times of India, 7 February 2010 
  20. Claire Armitstead (հունվարի 22, 2015)։ «Jhumpa Lahiri wins $50,000 DSC prize for south Asian literature»։ The Guardian։ Վերցված է հունվարի 22, 2015 
  21. «President Obama to Award 2014 National Humanities Medal»։ National Endowment for the Humanities։ սեպտեմբերի 3, 2015։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջումփա Լահիրի հոդվածին
Nuvola apps arts.svg Արտաքին ձայնաֆայլեր
Nuvola apps arts.svg Writer Jhumpa Lahiri, Fresh Air, September 4, 2003